Հոգեկան առողջության Armenian Journal Армянский...

60
Հոգեկան առողջության հայկական հանդես §Հոգեկան առողջության հայկական հան- դեսը¦ Հայկական հոգեբուժական ասոցիա- ցիայի պաշտոնական պարբերականն է: Հանդեսը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հոդվածները գրախոսվում են: Հանդեսում հրապարակվում են գիտական, ակնարկային հոդվածներ, հայ և արտասահ- մանյան գիտնականների հետազոտությունների արդյունքներ, օգնություն պրակտիկ բժշկին, թարգմանություններ, հոգեկան առողջության ոլորտին վերաբերող այլ տեղեկություններ: Հոդվածներից մեջբերումներ անելիս հղումը §Հոգեկան առողջության հայկական հան- դեսին¦ պարտադիր է, ամբողջական վեր- արտադրումը` ամսագրի խմբագրության գրավոր թույլտվությամբ: Հանդեսը ներառված է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնա- ժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ Արմեն Սողոյան (ՀՀ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ Սամվել Սուքիասյան (ՀՀ) ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ Հակոբ Ակիսկալ (ԱՄՆ) Ալլա Ավետիսովա (ՌԴ) Խաչատուր Գասպարյան (ՀՀ) Սամվել Գրիգորյան (ՀՀ) Կոնստանտին Դանիելյան (ՀՀ) Մարուքե Եղիյան (ՀՀ) Պարունակ Զելվեյան (ՀՀ) Արամ Հակոբյան (ՀՀ) Արմեն Մելիք-Փաշայան (ՀՀ) Արթուր Մկրտչյան (ՀՀ) ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Ալլեն Ազիզյան (ԱՄՆ) Ռուբեն Աղուզումցյան (ՀՀ) Գայանե Առաքելովա (ՀՀ) Արմենուհի Ավագյան (ՀՀ) Հրանտ Ավանեսյան (ՀՀ) Լիլիթ Բաղդասարյան (ՀՀ) Ասյա Բերբերյան (ՀՀ) Անահիտ Գևորգյան (ՀՀ) Սրբուհի Գևորգյան (ՀՀ) Արման Դանիելյան (ԱՄՆ) Սերգեյ Ենիկոլոպով (ՌԴ) Ադա Թադևոսյան (ՀՀ) Կարինե Թաթարյան (ՀՀ) Սամվել Թորոսյան (ՀՀ) Նարինե Խաչատրյան (ՀՀ) Սամվել Խուդոյան (ՀՀ) Սոնա Հարությունյան (ՀՀ) Գայանե Ղազարյան (ՀՀ) Ստեփան Մաթևոսյան (ՌԴ) Արմեն Ներսիսյան (ՀՀ) Գայանե Շահվերդյան (ՀՀ) Աննա Չիլինգարյան (ՀՀ) Բորիս Պիվեն (ՌԴ) Վազգեն Պողոսյան (ՀՀ) Գայանե Սարգսյան (ՌԴ) Սեդրակ Սեդրակյան (ՀՀ) Եվգենի Սնեդկով (ՌԴ) Վիկտոր Սոլդատկին (ՌԴ) Կամո Վարդանյան (ՀՀ) Armenian Journal of Mental Health «Armenian Journal of Mental Health» is the official, peer reviewed Journal of Armenian Psychiatric Association. Articles are publishing in Armenian, Russian and English. It publishes research articles, forums, Mental Health policy papers, translations and news related to Mental Health field from authors of all regions and countries. Citation from articles should be mentioned by authors. For reproducing articles from this journal a written permission from the publisher is required. e journal is recognized by «Higher Qualification Committee» Agency of RA and accepted in the special list of acknowledged periodical publications. EDITOR IN CHIEF Armen Soghoyan (Armenia) ASSOCIATE EDITOR Samvel Sukiasyan (Armenia) EDITORIAL BOARD Hagop Akiskal (USA) Alla Avedisova (Russia) Khachatur Gasparyan (Armenia) Samvel Grigoryan (Armenia) Konstantin Danielyan (Armenia) Maruke Yeghiyan (Armenia) Parounak Zelveian (Armenia) Aram Hakobyan (Armenia) Armen Melik-Pashayan (Armenia) Artur Mkrtchyan (Armenia) ADVISORY BOARD Allen Azizyan (USA) Rouben Aghuzumtsyan (Armenia) Gayane Arakelova (Armenia) Armenuhi Avagyan (Armenia) Hrant Avanesyan (Armenia) Lilit Baghdasaryan (Armenia) Asya Berberyan (Armenia) Anahit Gevorgyan (Armenia) Srbuhi Gevorgyan (Armenia) Arman Danielyan (USA) Sergey Yenikolopov (Russia) Ada Tadevosyan (Armenia) Karine Tataryan (Armenia) Samvel Torosyan (Armenia) Narine Khachatryan (Armenia) Samvel Khudoyan (Armenia) Sona Harutyunyan (Armenia) Gayane Ghazaryan (Armenia) Stepan Matevosyn (Russia) Armen Nersisyan (Armenia) Gayane Shahverdyan (Armenia) Anna Chilingaryan (Armenia) Boris Piven (Russia) Vazgen Poghosyan (Armenia) Gayane Sarkisyan (Russia) Sedrak Sedrakyan (Armenia) Evgeni Snedkov (Russia) Viktor Soldatkin (Russia) Kamo Vardanyan (Armenia) Армянский журнал психического здоровья «Армянский журнал психического здоро- вья» является официальным рецензиру- емым журналом Армянской психиатри- ческой ассоциации. Статьи издаются на армянском, русском и английском языках. В журнале публикуются научные и об- зорные статьи, результаты исследований отечественных и зарубежных ученых, пе- реводы статей, информация, касающаяся психического здоровья, сообщения для практикующих врачей и др. При цитиро- вании опубликованных в журнале статей ссылки на «Армянский журнал психиче- ского здоровья» обязательны. При полной перепечатке статьи письменное разреше- ние редакции обязательно. По решению Высшей аттестационной комиссии жур- нал включен в список периодических на- учных изданий, принятых для публикации основных результатов и положений дис- сертационных работ. ГЛАВНЫЙ РЕДАКТОР Армен Согоян (Армения) ОТВЕТСТВЕННЫЙ РЕДАКТОР Самвел Сукиасян (Армения) РЕДАКЦИОННАЯ КОЛЛЕГИЯ Акоп Акискал (США) Алла Аведисова (Россия) Хачатур Гаспарян (Армения) Самвел Григорян (Армения) Константин Даниелян (Армения) Маруке Егиян (Армения) Парунак Зелвеян (Армения) Арам Акопян (Армения) Армен Мелик-Пашаян (Армения) Артур Мкртчян (Армения) РЕДАКЦИОННЫЙ СОВЕТ Аллен Азизян (США) Рубен Агузумцян (Армения) Гаяне Аракелова (Армения) Арменуи Авагян (Армения) Грант Аванесян (Армения) Лилит Багдасарян (Армения) Ася Берберян (Армения) Анаит Геворкян (Армения) Србуи Геворкян (Армения) Арман Даниелян (США) Сергей Ениколопов (Россия) Ада Тадевосян (Армения) Карине Татарян (Армения) Самвел Торосян (Армения) Нарине Хачатрян (Армения) Самвел Худоян (Армения) Сона Арутюнян (Армения) Гаяне Казарян (Армения) Степан Матевосян (Россия) Армен Нерсисян (Армения) Гаяне Шахвердян (Армения) Анна Чилингарян (Армения) Борис Пивень (Россия) Вазген Погосян (Армения) Гаяне Саркисян (Россия) Седрак Седракян (Армения) Евгений Снедков (Россия) Виктор Солдаткин (Россия) Камо Варданян (Армения) Լրատվական գործունեություն իրականացնող` §Մեդարմ¦ ՍՊԸ, վկայական 03 Ա090191 տրված` 28.12.2010թ. հասցե ք. Երևան, Պ. Սևակի փող. 5 Ստորագրված է տպագրության 02.10.2017թ. Համարի թողարկման պատասխանատու` Արմեն Սողոյան Տպաքանակ 150 Երևան 2017թ.

Transcript of Հոգեկան առողջության Armenian Journal Армянский...

Page 1: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

Հոգեկան առողջությանհայկական հանդես

§Հոգեկան առողջության հայկական հան- դեսը¦ Հայկական հոգեբուժական ասոցիա- ցիայի պաշտոնական պարբերականն է: Հանդեսը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հոդվածները գրախոսվում են: Հանդեսում հրապարակվում են գիտական, ակնարկային հոդվածներ, հայ և արտասահ- մանյան գիտնականների հետազոտությունների արդյունքներ, օգնություն պրակտիկ բժշկին, թարգմանություններ, հոգեկան առողջության ոլորտին վերաբերող այլ տեղեկություններ: Հոդվածներից մեջբերումներ անելիս հղումը §Հոգեկան առողջության հայկական հան- դեսին¦ պարտադիր է, ամբողջական վեր- արտադրումը` ամսագրի խմբագրության գրավոր թույլտվությամբ: Հանդեսը ներառված է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնա- ժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:

ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԱրմեն Սողոյան (ՀՀ)ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐՍամվել Սուքիասյան (ՀՀ)ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՀակոբ Ակիսկալ (ԱՄՆ)Ալլա Ավետիսովա (ՌԴ)Խաչատուր Գասպարյան (ՀՀ)Սամվել Գրիգորյան (ՀՀ)Կոնստանտին Դանիելյան (ՀՀ)Մարուքե Եղիյան (ՀՀ)Պարունակ Զելվեյան (ՀՀ)Արամ Հակոբյան (ՀՀ)Արմեն Մելիք-Փաշայան (ՀՀ)Արթուր Մկրտչյան (ՀՀ)ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԱլլեն Ազիզյան (ԱՄՆ)Ռուբեն Աղուզումցյան (ՀՀ)Գայանե Առաքելովա (ՀՀ)Արմենուհի Ավագյան (ՀՀ)Հրանտ Ավանեսյան (ՀՀ)Լիլիթ Բաղդասարյան (ՀՀ)Ասյա Բերբերյան (ՀՀ)Անահիտ Գևորգյան (ՀՀ)Սրբուհի Գևորգյան (ՀՀ)Արման Դանիելյան (ԱՄՆ)Սերգեյ Ենիկոլոպով (ՌԴ)Ադա Թադևոսյան (ՀՀ)Կարինե Թաթարյան (ՀՀ)Սամվել Թորոսյան (ՀՀ)Նարինե Խաչատրյան (ՀՀ)Սամվել Խուդոյան (ՀՀ)Սոնա Հարությունյան (ՀՀ)Գայանե Ղազարյան (ՀՀ)Ստեփան Մաթևոսյան (ՌԴ)Արմեն Ներսիսյան (ՀՀ)Գայանե Շահվերդյան (ՀՀ)Աննա Չիլինգարյան (ՀՀ)Բորիս Պիվեն (ՌԴ)Վազգեն Պողոսյան (ՀՀ)Գայանե Սարգսյան (ՌԴ)Սեդրակ Սեդրակյան (ՀՀ)Եվգենի Սնեդկով (ՌԴ)Վիկտոր Սոլդատկին (ՌԴ)Կամո Վարդանյան (ՀՀ)

Armenian Journalof Mental Health

«Armenian Journal of Mental Health» is the official, peer reviewed Journal of Armenian Psychiatric Association. Articles are publishing in Armenian, Russian and English. It publishes research articles, forums, Mental Health policy papers, translations and news related to Mental Health field from authors of all regions and countries. Citation from articles should be mentioned by authors. For reproducing articles from this journal a written permission from the publisher is required. The journal is recognized by «Higher Qualification Committee» Agency of RA and accepted in the special list of acknowledged periodical publications.

EDITOR IN CHIEFArmen Soghoyan (Armenia)ASSOCIATE EDITORSamvel Sukiasyan (Armenia)EDITORIAL BOARDHagop Akiskal (USA)Alla Avedisova (Russia)Khachatur Gasparyan (Armenia)Samvel Grigoryan (Armenia)Konstantin Danielyan (Armenia)Maruke Yeghiyan (Armenia)Parounak Zelveian (Armenia)Aram Hakobyan (Armenia)Armen Melik-Pashayan (Armenia)Artur Mkrtchyan (Armenia)ADVISORY BOARDAllen Azizyan (USA)Rouben Aghuzumtsyan (Armenia)Gayane Arakelova (Armenia)Armenuhi Avagyan (Armenia)Hrant Avanesyan (Armenia)Lilit Baghdasaryan (Armenia)Asya Berberyan (Armenia)Anahit Gevorgyan (Armenia)Srbuhi Gevorgyan (Armenia)Arman Danielyan (USA)Sergey Yenikolopov (Russia)Ada Tadevosyan (Armenia)Karine Tataryan (Armenia)Samvel Torosyan (Armenia)Narine Khachatryan (Armenia)Samvel Khudoyan (Armenia)Sona Harutyunyan (Armenia)Gayane Ghazaryan (Armenia)Stepan Matevosyn (Russia)Armen Nersisyan (Armenia)Gayane Shahverdyan (Armenia)Anna Chilingaryan (Armenia)Boris Piven (Russia)Vazgen Poghosyan (Armenia)Gayane Sarkisyan (Russia)Sedrak Sedrakyan (Armenia)Evgeni Snedkov (Russia)Viktor Soldatkin (Russia)Kamo Vardanyan (Armenia)

Армянский журналпсихического здоровья

«Армянский журнал психического здоро-вья» является официальным рецензиру-емым журналом Армянской психиатри-ческой ассоциации. Статьи издаются на армянском, русском и английском языках.В журнале публикуются научные и об-зорные статьи, результаты исследований отечественных и зарубежных ученых, пе-реводы статей, информация, касающаяся психического здоровья, сообщения для практикующих врачей и др. При цитиро-вании опубликованных в журнале статей ссылки на «Армянский журнал психиче-ского здоровья» обязательны. При полной перепечатке статьи письменное разреше-ние редакции обязательно. По решению Высшей аттестационной комиссии жур-нал включен в список периодических на-учных изданий, принятых для публикации основных результатов и положений дис-сертационных работ.

ГЛАВНЫЙ РЕДАКТОРАрмен Согоян (Армения)ОТВЕТСТВЕННЫЙ РЕДАКТОРСамвел Сукиасян (Армения)РЕДАКЦИОННАЯ КОЛЛЕГИЯАкоп Акискал (США)Алла Аведисова (Россия)Хачатур Гаспарян (Армения)Самвел Григорян (Армения)Константин Даниелян (Армения)Маруке Егиян (Армения)Парунак Зелвеян (Армения)Арам Акопян (Армения)Армен Мелик-Пашаян (Армения)Артур Мкртчян (Армения)РЕДАКЦИОННЫЙ СОВЕТАллен Азизян (США)Рубен Агузумцян (Армения)Гаяне Аракелова (Армения)Арменуи Авагян (Армения)Грант Аванесян (Армения)Лилит Багдасарян (Армения)Ася Берберян (Армения)Анаит Геворкян (Армения)Србуи Геворкян (Армения)Арман Даниелян (США)Сергей Ениколопов (Россия)Ада Тадевосян (Армения)Карине Татарян (Армения)Самвел Торосян (Армения)Нарине Хачатрян (Армения)Самвел Худоян (Армения)Сона Арутюнян (Армения)Гаяне Казарян (Армения)Степан Матевосян (Россия)Армен Нерсисян (Армения)Гаяне Шахвердян (Армения)Анна Чилингарян (Армения)Борис Пивень (Россия)Вазген Погосян (Армения)Гаяне Саркисян (Россия)Седрак Седракян (Армения)Евгений Снедков (Россия)Виктор Солдаткин (Россия)Камо Варданян (Армения)

Լրատվական գործունեություն իրականացնող` §Մեդարմ¦ ՍՊԸ, վկայական 03 Ա090191 տրված` 28.12.2010թ.հասցե ք. Երևան, Պ. Սևակի փող. 5

Ստորագրված է տպագրության 02.10.2017թ.Համարի թողարկման պատասխանատու` Արմեն Սողոյան

Տպաքանակ 150Երևան 2017թ.

Page 2: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

2Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ԱՆՁԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱ-ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ

ԴԻՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ-

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱ-

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՄԱՀՎԱՆ ՀԱՍՈՒՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ

ԱՌԱՆՁՆԱ- ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՅԻ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՆՈՂԱԿԱՆ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱ-

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4

12

20

26

СОЧЕТАНИЕ ДИАГНО-СТИЧЕСКИХ МЕТОДОВ ПРОЦЕССА ПРИНЯТИЯ

РЕШЕНИЙ

СОЦИАЛЬНО-ПСИХО-ЛОГИЧЕСКИЕ ОСО-

БЕННОСТИ ЖЕНЩИН ПРИБЕГАЮЩИХ К ЭСТЕ-

ТИЧЕСКОЙ ХИРУРГИИ

OСОБЕННОСТИ ПРО-ЦЕСА ФОРМИРОВАНИЯ

ЗРЕЛОЙ КОНЦЕПЦИИ СМЕРТИ У

ДЕТЕЙ

ОСОБЕННОСТИ РО-ДИТЕЛЬСКОГО ОТНО-

ШЕНИЯ К БОЛЕЗНИ РЕБЕНКА С ОСОБЫМИ

ПОТРЕБНОСТЯМИ

COMBINATION OF METHODS OF DIAGNOSIS

OF DECISION-MAKING PROCESS

THE SOCIAL–PSYCHOLOGICAL

PECULARITIES AMONG WOMEN WHO APPLY FOR

AESTHETIC SURGERY

THE DEVELOPMENT OF CHILDREN'S

UNDERSTANDING OF DEATH

PARENTAL ATTITUDES TO THE CHILD’S DISEASE WITH SPECIAL NEEDS

Ս.Ս. Ստեփանյան

Ա.Կ. ԳաբրիելյանՍ.Հ. Սուքիասյան

Կ.Ս. Գրիգորյան

Ն.Ս. Մնացականյան

С.С. Степанян

А.К. ГабриелянС.Г. Сукиасян

К.С. Григорян

Н.С. Мнацаканян

S.S. Stepanyan

A.K. Gabrielyan S.H. Sukiasyan

K.S. Grigoryan

N.S. Mnatsakanyan

Page 3: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

3 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ՇԱՄԱՆԻԶՄԸ, ՆԵՈՇԱՄԱՆԻԶՄԸ ԵՎ ՇԱՄԱՆԱԿԱՆ

ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ

ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ

ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

ՎՐԱ

35

40

52

ШАМАНИЗМ, НЕОША-МАНИЗМ И ШАМАНИСТ-СКАЯ ПСИХОТЕРАПИЯ

КАК ПСИХОТЕРАПЕВТИ-ЧЕСКИЕ СИСТЕМЫ

ИССЛЕДОВАНИЕ ПОВЕ-ДЕНЧЕСКИХ ПРОБЛЕМ У

ДЕТЕЙ

МАНИПУЛЯТИВНЫЕ ВОЗДЕЙСТВИЯ СОВРЕ-

МЕННЫХ ИНФОРМАЦИОННЫХ

ТЕХНОЛОГИЙ НА ФОР-МИРОВАНИЕ

КРИЗИСНОЙ ИНДЕН-ТИЧНОСТИ ЧЕЛОВЕКА И ПСИХИЧЕСКОЕ ЗДОРО-

ВЬЕ ОБЩЕСТВА

SHAMANISM NEOSHAMANIZM AND SHAMANIC

PSYCHOTHERAPY AS A THERAPEUTIC SYSTEM

STUDY OF BEHAVIOURAL PROBLEMS AMONG

INFANTS

THE MANIPULATION IMPACT OF INFORMATION

TECHNOLOGY ON THE CRISIS OF HUMAN IDENTITY AND THE

MENTAL HEALTH OF THE SOCIETY

Գ.Կ. Գրիգորյան

Ք.Վ. Նիկողոսյան

Ռ.Վ. Նեմիշալյան

Г.К. Григорян

К.В. Никогосян

Р.В. Немишалян

G.K. Grigoryan

K.V. Nikoghosyan

R.V. Nemishalyan

Page 4: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

4Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ս.Ս. Ստեփանյան

Ս.Ս. Ստեփանյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, կառավարման հոգեբանության ամբիոնԵրևան, Հայաստան

Առանցքային բառեր՝ մեթոդներ, ախտորոշում, կանխատեսում, որոշումների ընդունում, անձնային գործոններ, հոգեկան և ֆիզիկական առողջություն:

Հոդվածում զետեղված է որոշումների ընդունման համակարգի հոգեբանական բաղադրիչի ախտորոշման մեթոդաբանական առանձնահատկությունների վերլուծությունը: Ցույց է տրված որոշումների ընդունման անձնային գործոնների ախտորոշիչ գործիքակազմի կիրառման հնարավորությունները և ուղիները: Հայտնաբերված է, որ որոշումների ընդունման գործընթացի տարբեր փուլերում որոշիչ դեր են խաղում անձնային տարաբնույթ առանձնահատկություններ, որոնք հնարավոր է ախտորոշել համալիր մեթոդների կիրառմամբ:

СОЧЕТАНИЕ ДИАГНОСТИЧЕСКИХ МЕТОДОВ ПРОЦЕССА ПРИНЯ-ТИЯ РЕШЕНИЙ

С.С. Степанян Академия государственного управления, кафедра психологии управленияЕреван, АрменияКлючевые слова: методы, диагностика, прогнозирование, принятие решений, личностные факторыВ статье пресдставлен анализ методологических особенностей диагностики психологической состав-

ляющей принятия решений. Показаны пути и возможности применения диагностического инструмен-тария личностных факторов принятия решений. Выявлено, что на разных этапах процесса принятия решений значимую роль играют различные факторы, диагностика которых возможна при применении комплекса психологических методик.

COMBINATION OF METHODS OF DIAGNOSIS OF DECISION-MAKING PROCESS

S.S. StepanyanPublic Administration Academy of the Republic of Armenia, Department of Management

PsychologyYerevan, ArmeniaKeywords: methods, diagnostics, prognostication, decision making, personal factorsThe methodological features of diagnostic of psychological component of decision-making were

analyzed. The ways and the possibility of using the diagnostic tool of personal factors of decision-making were shown. It was found out, that at various stages of the decision making significant role assigned to various personal features that may diagnose at application of complex techniques.

ԱՆՁԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Page 5: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

5 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Психология управления – Կառավարման հոգեբանություն – Psychology of management

Ներածություն: Ներկայումս մարդկային գործունեությունը բնորոշվում է մասնագիտական գործունեության բովանդակության և ընթացքի բուռն փոփոխություններով: Մի շարք մասնագիտություններ կորցնում են իրենց անհրաժեշտությունը և նշանակությունը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ կապված տարբեր ոլորտների կառավարման և վերահսկման հետ: Հատկապես մեծանում է այն մասնագիտությունների թիվը, որոնք կապված են որոշման կայացման հետ: Նման մասնագիտությունների թվին են պատկանում օպերատորները, ապահովագրական գործակալները, ինչպես նաև տարբեր օղակի ղեկավարները:

Որոշման ընդունման գործառույթի յուրահատկությունն այն է, որ կառավարման այլ գործառույթների համեմատ այն ամենաքիչն է ստանդարտացված [1, 2]:

Բանակցությունների ընթացքում որոշման ընդունման արդյունավետությունը պայմանավորող հոգեբանական գործոնների ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է մի կողմից որոշման ընդունման գործընթացում հոգեբանական առանձնահատկությունների նշանակալիությամբ, իսկ մյուս կողմից էլ այն հանգամանքով, որ այդ հետազոտությունները համակարգված չեն: Ավելին. որոշման ընդունման արդյունավետությունը պայմանավորող գործոնների համակարգում մեծ դեր են խաղում անձի հոգեբանական առանձնահատկությունները, որոնք կանխորոշում են որոշման ընդունման ռազմավարությունը: Դրա հետ մեկտեղ որոշման ընդունման արդյունքները և միջոցները կախված են ոչ թե անձի առանձին հատկություններից, այլ դրանց

համակցությունից:Հաշվի առնելով վերոնշյալը

անհրաժեշտություն է առաջանում ախտորոշել այդ անհատական առանձնահատկությունները և դրանց համակցությունները, որոնք հնա-րավորություն կտան կատարելու որոշումների ռազմավարության մանրակրկիտ ուսումնասիրություն և ներկայացնելու դրա ամբողջական հոգեբանական նկարագիրը, ինչպես նաև բացահայտելու այդ ռազմավարության մշակման և զարգացման ուղղություններն ու հնարավորությունները:

Հետազոտության նպատակն է պարզորոշել այն հոգեբանական գործիքակազմը, տարբեր մեթոդիկաների համադրությամբ, որոնք ուղղված են համակողմանիորեն ուսումնասիրելու որոշումների ընդունման գործընթացը դրա տարբեր փուլերում:

Հետազոտության ընտրանք: Հետազոտությանը մասնակցել են գործունեության տարբեր ոլորտների 157 աշխատակիցներ, որոնց գործառույթների շարքում էական տեղ են զբաղեցնում որոշումների ընդունումը:

Հետազոտության մեթոդները և մեթոդիկաները: Հետազոտության հիմնական մեթոդներն են՝ փորձագիտական հարցումը, անկետավորումը, թեստավորումը, մոդելավորող գիտափորձը, վիճակագրական վերլուծությունը [3-5]:

Փորձագիտական հարցման շրջանակներում մեր կողմից մշակվել է հարցարան, որը կազմված է պնդումներից և բառակապակցություններից: Հարցարանը նպատակաուղղված է այն հոգեբանական առանձնահատկությունների պարզորոշմանը, որոնք ըստ փորձագետների՝ նշանակալի դեր են խաղում որոշման ընդունման գործում, հատկապես անորոշ, արագ

Page 6: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

6Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

կողմնորոշում պահանջող իրավիճակներում: Փորձագետներից պահանջվում էր գնահատել 0-5 միավորանոց սանդղակով տրված հոգեբանական առանձնահատկությունները:

Փորձագիտական հարցման տվյալների և տեսական նյութի վերլուծության արդյունքների հիման վրա պարզորոշվել են որոշման ընդունման գործընթացի արդյունավետությունը ապահովող դոմինանտ այն գործոնները, որոնց հիման վրա կազմվել է թեստերի փաթեթը:

Թեստերի փաթեթը ներառում էր թեստերի 4 խումբ՝

1. թեստերի 1-ին խումբը ուղղված էր ախտորոշելու անձնային գործոնները և ներառում էր հետևյալ մեթոդիկաները՝

• Ռ. Մակ Կրայե, Պ. Կոստա §Մեծ հնգյակ¦ անձնային հարցարան (Big Five),

• Մայերս-Բրիգսի անձի տիպի որոշիչ (MBTI),

2. Թեստերի 2-րդ խումբը ուղղված էր ախտորոշելու անձի հավակնությունների, ուղղվածության, ինքնագնահատականի և նախապատվությունների համակարգը, որը ներառում էր հետևյալ մեթոդիկաները՝

• Ա. Ռեանի §Հաջողության և անհաջողությունից խուսափելու մոտիվացիա¦,

• Շվարցլանդերի §Հավակնությունների մակարդակի ինքնագնահատական¦ մեթոդիկան,

• Ինքնագնահատականի մակարադակի ախտորոշման հարցաշար՝ ըստ Գ. Կազանցևայի,

3. թեստերի 3-րդ խումբը ուղղված էր ախտորոշելու որոշման ընդունման անձնային գործոնները և նշանակալի կոգնիտիվ ոճերը՝

• Տ. Վ. Կորնիլովայի §Որոշման

ընդունման անձնային գործոններ¦,• Գոտշիլդի ներառված ֆիգուրների

թեստ, Եվ, ի վերջո, որոշման ընդունման

ռազմավարությունների ախտորոշման համար կիրառվել են.

• Ե.Գ. Շլյախտինայի §Որոշման ընդունման առանձնահատկությունների գնահատման խաղային մեթոդիկա¦-ն,

• Մեր կողմից մշակված §Որոշման ընդունման ռազմավարության բացահայտման¦ հարցարանը:

Ա. Բատրաշևի §Աշխատանքով բավարարվածության ախտորոշման մեթոդիկա¦-ն կիրառվել է որպես անձի որոշման ընդունման արդյունավետության ախտորոշման անուղղակի գործոն:

Հետազոտության արդյունքները և դրանց քննարկումը:

Հետազոտովողների անհատական-տիպաբանական և անձնային գործոնների միջև համահարաբերակցական վերլուծությամբ հայտնաբերվել է դրական հավաստի կապ հետազոտվողների տարիքի և ստաժի (p<0.001, r=0.947), ինչպես նաև բացասական հավաստի կապ տարիքի և էքսպրեսիվության (p<0.001, r=-0.634), ռիսկի դիմելու պատրաստակամության (p<0.05, r=-0.460) միջև: Միտման մակարդակում տարիքը բացասական կապի մեջ է գտնվում նաև էքստրավերտության (p<0.07, r=-0.396) և ինքնավերահսկման հետ (p<0.5, r=-0.406) (աղ. 1):

Փորձարարական խմբի հետազոտվողների տվյալների համահարաբերակցական վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունիհակադարձ կապ աշխատանքային ստաժի և էքսպրեսիվության միջև (p<0.05, r=-0.471) (աղ. 1):

Ս.Ս. Ստեփանյան

Page 7: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

7 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Որոշման ընդունման անձնային գործոններից §ռացիոնալությունը¦ սերտ հակադարձ համահարաբերակցական կապի մեջ է գտնվում §էքստրավերտություն¦ (p<0.05, r=-0.518), միևնույն ժամանակ, ուղիղ կապի մեջ՝ §աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն¦ գործոնների (p<0.05, r=0.420) հետ (աղ. 2):

§Ռիսկի պատրաստակամություն¦ գործոնը հավաստի համահարաբերակցվում

է §էքս¬տրավերտություն¦ (p<0.001, r=0.626), §էքսպրեսիվություն¦ (p<0.001, r=0.642) գործոնների հետ, ինչպես նաև բացասական կապի մեջ է գտնվում որոշման կայացման ժամանակ §տրամաբանական ընտրության ոճի¦ (p<0.05, r=-0.512), §ղեկավարության հետ փոխհարաբերություններով բավարարվածություն¦ (p<0.05, r=-0.425) գործոնների հետ (աղ. 2):

ՀԵՏԱԶՈՏՎՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԻ ԵՎ ՍՏԱԺԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿ¬ՑՈՒ-ԹՅՈՒ¬ՆԸ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԱԶՈՏՎՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԻ ԵՎ ՍՏԱԺԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿ¬ՑՈՒ-ԹՅՈՒ¬ՆԸ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ

²ÕÛáõë³Ï 1.

²ÕÛáõë³Ï 2.

Գործոններ ՍտաժԷքսպրեսի

Վություն

ռիսկի

պատրաստակամություն

Էքստրավեր-

տություն

Ինքնա

վերահսկում

Տարիք 1,3 -0.634*** -0.460* -0.396 -0.406

Ստաժ 1 -0.471* -0.312 -0.297 -0.395

ԳործոններԷքստրավեր-

տություն

Էքսպրեսիվու-

թյուն

Տրամաբանա-

կան ընտրութ-

յուն

Բավարարվա-ծություն

ղեկավարության հետ փոխ-

հարաբերություններով

աշխատանքի

նկատմամբ

հետաքրքրություն

Ռացիոնալութ-

յուն-0.518* 0.351 0.349 0.297 0.420*

ռիսկի դիմելու

պատրաստա-

կամություն

0.626** 0.642** -0.512* -0.425* 0.375

Որոշման ընդունման ոճի և անձնային գործոնների համահարաբերակցական վերլուծությամբ հայտնաբերվել է բացասական հավաստի կապ մտածողության ինտրավերտության և էքսպրեսիվության (p<0.05, r=-0.455), ռիսկի դիմելու պատրաստակամության (p<0.001, r=-0.655) և զգայությունների վրա հիմնված ընկալման (p<0.05, r=-0.432) միջև: Դրա հետ մեկտեղ, հայտնաբերված է դրական հավաստի

համահարաբերակցական կապ մտածողության էքստրավերտության (ըստ MBTI թեստի) և էքսպրեսիվության (p<0.05, r=0.456), ռիսկի դիմելու պատրաստակամության (p<0.001, r=0.645), զգայությունների վրա հիմնված ընկալման (p<0.05, r=0.496) միջև, ինչպես նաև բացասական կապ՝ կռահողականության վրա հիմնված ընկալման (p<0.05, r=-0.431) միջև (աղ. 3):

Психология управления – Կառավարման հոգեբանություն – Psychology of management

Page 8: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

8Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒ¬ԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

²ÕÛáõë³Ï 4.

Գործոններ

Հաջո-

ղության

շարժա-

ռիթավորում

Դատողու-

թյունների

վրա

հիմնված

վարքի ոճ

Աշխա-

տանքի

նկատմամբ

հետաքրքրու-

թյուն

աշխատանքում

նվաճումներով

բավարար

վածություն

Կռահողա-

կանության

վրա հիմնված

ընկալում

Էքսպրեսիվու-

թյուն

Ընկալ-

ման վրա

հիմն-

ված վարքի

ոճ

զգայություն-

ների վրա

հիմնված

ընկալում

0.458* 0.475* 0.425* 0.584** -0.796*** 0.357 0.125

կռահողա-

կանության

վրա

հիմնված

ընկալում

0.315 -0.533** 0.278 -0.587** 1 -0.481* 0.506*

§Զգայությունների վրա հիմնված ընկալում¦ գործոնը դրական համահարաբերակցական կապի մեջ է գտնվում §հաջողության մոտիվացա¦ գործոնի (p<0.05, r=0.458) և §դատողության վրա հիմնված վարքի ոճ¦ (p<0.05, r=0.475), §աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն¦ (p<0.05, r=0.425), §աշխատանքում նվաճումներով բավարարվածություն¦ գործոնների (p<0.001, r=0.584) հետ, ինչպես նաև հակադարձ կապի մեջ §կռահողականության վրա հիմնված ընկալում¦ (p<0.001, r=-0.796) գործոնի հետ (աղ. 4):

Ըստ §Անձի տիպի որոշիչ¦ (MBTI) թեստի

§կռահողականության վրա հիմնված ընկալում¦ գործոնը բացասական հավաստի կապի մեջ է գտնվում §էքսպրեսիվություն¦ (p<0.05, r=-0.481), §հաջողության հասնելու շարժառիթավորում¦ (p<0.05, r=-0.418), §դատողությունների վրա հիմնված վարքի ոճ¦ (p<0.01, r=-0.533), §բավարարվածություն աշխատանքում նվաճումներով¦ (p<0.01, r=-0.587) գործոնների հետ, և դրական կապի մեջ է §ընկալման վրա հիմնված վարքի ոճ¦ գործոնների հետ (p<0.01, r=0.506) (աղ. 4):

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԱԲԵՐԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԸ

²ÕÛáõë³Ï 3.

Գործոններ Էքսպրեսիվություն

ռիսկի

պատրաստակա-

մություն

Զգայությունների վրա

հիմնված ընկալում

Կռահողականության

վրա հիմնված ընկալում

Ինտրավերտություն -0.455* -0.655** -0.432* 0.378Էքստրավերտություն 0.456* 0.645* 0.456* -0.431

Ս.Ս. Ստեփանյան

Page 9: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

9 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

§Որոշման տրամաբանական ընտրություն¦ գործոնի և §էքստրավերտություն¦ (p<0.05, r=-0.425), §ռիսկի պատրաստակամություն¦ (p<0.05, r=-0.412) գործոնների միջև հայտնաբերված է ցայտունորեն արտահայտված բացասական կապ, և դրական հավաստի կապ է հաստատված §աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն¦ գործոնի (p<0.05, r=0.421) միջև (աղ. 5):

§Սուբյեկտիվ զգացողությունների

վրա հիմնված ընտրություն¦ գործոնի և §էքստրավերտություն¦ (p<0.05, r=0.420), §հուզական կայունություն¦ (p<0.05, r=0.412), §ռիսկի դիմելու պատրաստակամություն¦ (p<0.05, r=0.422) գործոնների միջև հայտնաբերված է դրական համահարաբերակցական կապ, միևնույն ժամանակ, հակադարձ կապ է հայտնաբերված §աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն¦ (p<0.05, r=-0.367) գործոնի միջև (աղ. 5):

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

²ÕÛáõë³Ï 5.

ԳործոններԷքսպրեսիվու-

թյուն

ռիսկի պատրաստակա-

մություն

աշխատանքի

նկատմամաբ

հետաքրքրություն

հուզական

կայունություն

Տրամաբանա կան

ընտրություն-0.425** -0.412** 0.421* -0.265

սուբյեկտիվ

զգացողությունների

վրա հիմնված ընտ-

րություն

0.420* 0.422* -.0367* 0.412*

§Դատողությունների վրա հիմնված վարք¦ գործոնը հավաստի դրական կապի մեջ է գտնվում §հաջողությունների մոտիվացիա¦ (p<0.05, r=0.428), §դաշտից անկախություն¦ (p<0.05, r=0.417), §բարձր աշխատավարձի նախընտրություն աշխատանքին¦ (p<0.5, r=0.415) գործոնների հետ (աղ. 6):

§Ընկալման վրա կողմնորոշված վարք¦

գործոնը բացասական հավաստի կապի մեջ է գտնվում §դաշտից անկախություն¦ (p<0.05, r=-0.428), §աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն¦ (p<0.05, r=-0.402), §մասնագիտական պատասխանատվություն¦ (p<0.05, r=-0.415) գործոնների հետ (աղ. 6):

Психология управления – Կառավարման հոգեբանություն – Psychology of management

Page 10: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

10Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Այսպիսով՝ որոշման ընդունման ոճերի և անձնային առանձնահատկությունների միջև համահարաբերակցական վերլուծության արդյունքները վկայում են որոշման ընդունման գործընթացում դրա տարբեր փուլերի պայմանավորվածությունը տարբեր անձնային գործոններրով, որոնք հնարավոր է ախտորոշել մեթոդիկաների համալիր կիրառման դեպքում:

Այսպես օրինակ, որոշման ընդունման գործընթացում զգայությունների վրա հիմնված ընկալումը ենթադրում է գործունեության դրդապատճառային համակարգերի զարգացում, մասնավորապես՝ զգայությունների վրա հիմնված ընկալման սերտ հարաբերակցական կապը աշխատանքի նկատմամբ հետաքրքրության, աշխատանքում նվաճումներով բավարարվածության, ինչպես նաև հաջողության մոտիվացիայի միջև վկայում են դրդապատճառային

համակարգի նշանակալի դերի մասին որոշման ընդունման արդյունավետության համատեքստում:

Որոշման ընդունման ընտրության փուլում տրամաբանական մոտեցումը բացասական կապի մեջ է գտնվում էքստրավերտության, ռիսկի դիմելու պատրաստակամության, միևնույն ժամանակ ուղիղ կապի մեջ է գտնվում աշխատանքի նկատմամբ հետաքրքրության հետ: Դրա հետ մեկտեղ սուբյեկտիվ զգացողությունների դերը ընտրության փուլում ենթադրում է հուզական անկայունության զարգացում, աշխատանքի նկատմամբ հետաքրքրության նվազում և միևնույն ժամանակ ռիսկի դիմելու պատրաստակամության և էքստրավերտության մակարդակի բարձրացման մասին:

Միևնույն ժամանակ դատողությունների վրա հիմնված վարքը որոշման ընդունման ժամանակ սերտ հարաբերկցական կապի

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐՔԻ ՈՃԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

²ÕÛáõë³Ï 6.

Գործոններ

հաջողության

հասնելու

մոտիվացիա

դաշտից

անկախու

թյուն

բարձր աշխա-

տավարձի

նախընտրություն

աշխատանքի

նկատմամբ

հետաքրքրություն

մասնագիտական

պատասխանա-

տվություն

դատողու-

թյունների վրա

հինված

վարքի ոճ

0.428* 0.417* 0.415* 0.342 0.315

ընկալման վրա

կողմնորոշված

վարքի ոճ

-0.129 -0.428* -0.237 -0.405* -0.415*

Ս.Ս. Ստեփանյան

Page 11: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

11 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

մեջ է գտնվում հաջողության մոտիվացիայի, դաշտից կախվածություն-անկախություն կոգնիտիվ ոճի, բարձր աշխատավարձի նախընտրություն գործոնների հետ, ինչը վկայում է որոշման ընդունման ժամանակ դրդապատճառային համակարգերի նշանակալիության մասին:

Ամփոփում: Այսպիսով, հետազոտության

արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ որոշումների ընդունման գործընթացը բազմաբովանդակ է, և, դրա տարբեր փուլերում որոշիչ դեր են խաղում անձնային տարաբնույթ առանձնահատկություններ, որոնք հնարավոր է ախտորոշել համալիր մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, համալիր հետազոտության արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ախտորոշել որոշումների ընդունման իրավիճակային առանձնահատկությունները, այլև կանխատեսել այդ գործընթացի զարգացման հետագիծը:

Ամփոփելով վերոնշյալը, կարելի է ասել, որ որոշումների ընդունման գործընթացը համակողմանիորեն ուսումնասիրելու համար նպատակահարմար է կատարել համալիր ախտորոշում, կիրառելով հոգեբանական գործիքակազմ կազմված անձնային առանձնահատկությունները, հավակնությունները, կոգնիտիվ ոճերը և վարքային ռազմավարությունները բացահայտող մեթոդիկաներից:

Գրականության ցանկ1. Корнилова Т. В. Принятие интел-

леткуальных решений и креативность: принцип открытости динамических ре-гулятивных систем. //Современная пси-

хология мышления: смысл в познании. М., Смысл, 2008, сс. 28-30.

2. Корнилова Т. В. Психология ри-ска и принятия решений: Учеб. посо-бие. М., 2003, 288 с.

3. Ավանեսյան Հ. Մ. Հոգեբանական գիտափորձերի պրակտիկում: // Ուսումնամեթոդական պրակտիկում: Եր, հեղ. հրատ., 2015, 50 էջ:

4. Ավանեսյան Հ. Մ. Ժամանակակից հոգեախտորոշման գիտագործնական հիմնահարցերը /Հոգեբանություն և կյանք, N 4, Եր., 2005, Էջ 119-128:

5. Ավանեսյան Հ. Մ. Փորձարարական հոգեբանություն: /Ուսումնական ձեռնարկ, Էդիտ-Պրինտ, 2010, 288 էջ:

6. Мишина М. М. Основные по-ложения системной концепции интел-лектуальной деятельности личности. «Акмеология», 2013, № 2, сс. 35-40.

7. Мишина М. М. Феномен интел-лектуальной деятельности личности (теоретико-методологические основа-ния и особенности проявления в разно-возрастной студенческой среде): моно-графия /М. М. Мишина. М., ИИУ МГОУ, 2013, 451 с.

Տեղեկություններ հեղինակի մասին`

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼԻՊետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ

Հեռ. 091 52 10 69 e-mail: [email protected], [email protected]Հասցե՝ 0082, Երևան, Բուդապեշտի 35

Ստացվել է՝ 21.07.2016

Психология управления – Կառավարման հոգեբանություն – Psychology of management

Page 12: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

12Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ա.Կ. Գաբրիելյան, Ս.Հ. Սուքիասյան

Ա.Կ. Գաբրիելյան, Ս.Հ. ՍուքիասյանԵրևանի պետական համալսարան, Երևան, ՀՀ§Արթմեդ¦ ԲՎԿ, §Սթրես¦ հոգեկան առողջության վերականգնման կենտրոն,Երևան, Հայաստան Ժամանակակից հասարակությունը թելադրում է կնոջ գեղեցկության խիստ որոշակի

ստանդարտներ: Վերջիններիս չհամապատասխանելը առաջ է բերում հոգեկան այնպիսի լարվածությունը, որի հետևանքով լիովին առողջ և ֆիզիկական թերություն չունեցող կինը պատրաստ է դիմել վիրահատական միջամտության: Հաշվի առնելով խնդրի արդիական լինելը նաև մեր հասարակության մեջ` փորձ է կատարվել ուսումնասիրել էսթետիկ վիրաբուժության դիմող կանանց սոցիալ-հոգեբանական բնութագիրը: Ուսումնասիրվել են միջանձնային հարաբերությունների և սոցիալական հարմարման առանձնահատկությունները և դրանց փոխկապակցվածությունը:

Եկել ենք այն եզրահանգման, որ նեգատիվ մարմնի կերպարը պատճառ է հանդիսանում բացասական ինքնավերաբերմունքի, կոնֆլիկտայնության և անբարենպաստ միջանձնային հարաբերությունների ստեղծման համար: Գործոնների այս շարքը կնոջը անհանգստություն և տառապանք է պատճառում, հետևաբար ֆիզիկական փոփոխության հետ մեկտեղ նա ակնկալում է ազատվել բացասական ապրումներից և հասնել հոգեկան բարեկեցիկ վիճակի:

Հանգուցային բառեր. մարմնի կերպար, նորմատիվային դժգոհություն, սոցիալ-հոգեբանական ադապտացիա, թաքնված մոտիվացիա, էսթետիկ վիրաբուժություն

СОЦИАЛЬНО-ПСИХОЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ ЖЕНЩИН ПРИБЕГАЮЩИХ К ЭСТЕТИЧЕСКОЙ ХИРУРГИИ

А.К. Габриелян, С.Г. СукиасянЕреван, Армения

Современное общество диктует определенные стандарты красоты, несоответствие которым приводит к психическому напряжению. В результате, женщины, не имеющие физических дефек-тов и будучи совершенно здоровыми, готовы прибегнуть к хирургическому вмешательству. Учи-тывая актуальность данной проблемы и в нашем обществе, была предпринята попытка изучить социально-психологическую характеристику женщин, прибегающих к эстетической хирургии. Мы изучили особенности социальной адаптации и межличностных отношений, а так же их взаимосвязь.

Мы пришли к выводу, что негативный образ тела приводит к отрицательному самоотноше-нию, конфликтности и неблагополучным межличностным отношениям. Эти факторы причи-няют женщине страдания и беспокойство. Следовательно, наряду с физическими изменениями,

ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Page 13: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

13 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Հոգեբանություն և ընդհանուր բժշկություն - Психология и общая медицина - Psychology and General Medicine

они ожидают избавиться от негативных переживаний и достичь психического благополучия.Ключевые слова. Образ тела, нормативная неудовлетворенность, социально-психологическая

адаптация, скрытая мотивация, эстетическая хирургия.

THE SOCIAL–PSYCHOLOGICAL PECULARITIES AMONG WOMEN WHO APPLY FOR AESTHETIC SURGERY

A.K. Gabrielyan, S.H. SukiasyanYerevan, Armenia

Modern society dictates certain standards of female beauty. Being non correspondent to those standards causes psychological tension, forces completely healthy women without any phisical defect to apply for surgical intervention. As this problem also exists in our society we made an attempt to study the social and psychological characteristics of women who apply for aesthetic surgery. We study the features of social adaptation, interpersonal relations and their interrelatedness.

We conclude that negative body image causes negative self perception, conflicts and destructive interpersonal relations. These factors make women feel discomfort and suffer, therefore, along with the physical changes they expect to get rid of negative emotions and achieve psychological well-being.

Keywords. Body image, normative dissatisfaction, social-psychological adaptation, hidden motivation, aesthetic surgery.

Մարմնի կատարելագործման ձգտումը աճում է հասարակության ստանդարտների, նորաձևության կողմից թելադրվող գրավչության էտալոնների և արտաքին տեսքը բարելավելու միջոցների զարգացմանը զուգընթաց: Համաձայն էսթետիկ և պլաստիկ վիրաբույժների ամերկյան ասսոցիացիային (ASAPS), էսթետիկ է կոչվում վիրաբուժության այն ոլորտը, որը զբաղվում է նորմայից չնչին տարբերություն ունեցող մարմնի ցանկացած հատվածի անատոմիական կառուցվածքի, արտաքին տեսքի և ձևի փոփոխությամբ` հաշվի առնելով պացիենտի տարիքային և էթնիկ առանձնահատկությունները: Էսթետիկ վիրաբուժության առանձնահատկությունն է այն, որ այն իր առջև խնդիր չի դնում բուժել հիվանդությունը: Այս ոլորտի պացիենտները բացառապես առողջ մարդիկ են: Հետևաբար

վիրահատություն իրականացնելու որոշման հիմքում միշտ ընկած է հոգեբանական գործոն, որի պատճառով կինը ակնկալում է, որ արտաքին տեսքի փոփոխությունը պետք է նպաստի կյանքի որակի և միջանձնային հարաբերությունների բարելավմանը: Վիրահատությունից ունեցած լրացուցիչ ակնկալիքը անվանում են նաև թաքնված մոտիվացիա [6; 7]:

Տվյալ հետազոտության արդիականությունը կապված է այն բանի հետ, որ հասարակության մեջ սեփական արտաքին տեսքի վերաբերյալ անհանգստությունների և դժգոհությունների թիվը աճում է և երիտասարդանալու միտում ունի` ավելի փոքր տարիքային խմբի շրջանակներում տարածվելով: Ժամանակակից հետազոտությունների արդյունքների հիման վրա նույնիսկ առաջարկվել է նոր

Page 14: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

14Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

տերմին` §նորմատիվային դժգոհություն¦` հաշվի առնելով այն փաստը, որ կանանց և աղջիկների 80 և ավել տոկոսի մոտ գրանցվում է դժգոհություններ արտաքին տեսքից և վերջինիս փոփոխության համար տարատեսակ միջոցների կիրառում [11]:

ՆպատակըՏվյալ հետազոտության նպատակն է

ուսումնասիրել էսթետիկ վիրաբուժության դիմող կանանց սոցիալ-հոգեբանական հարմարման և միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությունը:

Միջանձնային ատտրակցիայի գործընթացի վրա ազդող կարևոր գործոն է ֆիզիկական գրավչությունը: Մարդու մոտ ֆիզիկական դեֆեկտի առկայությունը խոչընդոտում է առողջ մարմնական §Ես¦-ի կամ մարմնի կերպարի ձևավորմանը և նպաստում ֆիզիկական թերարժքության բարդույթի առաջացմանը: Ինչպես նշում է Անաստազին, մարմնակազմվածքը կամ արտաքին տեսքի առանձին հատկանիշներ ազդում են վարքի վրա՝ միջնորդված լինենով սոցիալական կարծրատիպերով. սոցիալական ճնշումը պայմանավորում է էսթետիկ վիրաբուժության դիմելու ձգտումը: Այսպես, համալսարաններից մեկի ուսանողների հետ իրականցվել է հարցում` պարզելու, թե ինչ որակներն են կարևորվում, երբ ցանկություն է առաջանում ծանոթանալ որևէ մեկի հետ: Մեծամասնությունը շեշտեց արտաքին գրավչությունը, մինչդեռ հետազոտվողները հայտնի համալսարանի ուսանողներ էին և ինտելեկտուալներ [1]:

Մի շարք սոցիալ-հոգեբանական և ֆիզիոլոգիական պատճառներով արտաքին տեսքը բացասական հուզական ապրումների աղբյուր է առավելապես կանանց համար: Մարմնական §Ես¦-ի ձևավորումնը սկսվում է վաղ մանկությունից: Այդ գործընթացի մեջ մեծ դեր ունեն պայմանները, որում

ձևավորվում է մարմնի կերպարը և երեխայի փոխհարաբերությունները ծնողի հետ: Այս տեսանկյունից բացասական մարմնի կերպարը կապված է ոչ թե երեխայի օբյեկտիվ ֆիզիկական հատկանիշների հետ, այլ շրջապատի վերաբերմունքի և գնահատականի հետ: Ըստ Դ.Մայերսի, 11-18 տարեկանից սկսած իգական սեռի ներկայացուցիչների մոտ առավել արտահայտված է անբավարարվածությունը արտաքին տեսքից, քան տղամարդկանց մոտ: Կանայք ավելի քիչ են բավարաված իրենց արտաքին տեսքով և սեփական մարմինը գնահատելիս հակված են չափազանցնել թերությունը, այնինչ տղամարդիկ իրենց մարմինը գնահատում են իրականությանը ավելի մոտ [4]:

Երիտասարդ տարիքում մարմնի կերպարի ընկալումը և §Ես¦-կոնցեպցիան, մի կողմից ավելի կայունանում են, մյուսից կողմից, փոխվում` ֆիզիոլոգիական և հոգեբանական վերակառուցման արդյունքում: Իմացական և ինտելեկտուալ ընդունակությունների զարգացումը նույնպես հանգեցնում է §Ես¦-կոնցեպցիայի բարդացմանը: Ըստ Էրիկսոնի, անձի զարգացման ընթացքում փոխներգործում են անհատի կյանքի կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնները: Որպեսզի նրանց միջև ներդաշնակ կապեր հաստատվեն, յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչ պետք է իր մարմինը օգտագործի դրա կենսաբանական ֆունկցիային համապատասխան: Կանանց համար սեփական մարմնի գնահատման մեջ կարևոր գործոն է հանդիասանում ֆիզիկական գրավչությունը: Այն ազդում է կնոջ ինքնագնահատականի վրա, և որոշում նրա պատկերացումները մարմնական §Ես¦-ի վերաբերյալ: Մինչդեռ տղամարդկանց համար մարմնի կենսաբանորեն արդարացված ֆուկցիան է ակտիվ գործառնությունը: Տղամարդու §Ես¦-ի դրական ամրապնդումը

Ա.Կ. Գաբրիելյան, Ս.Հ. Սուքիասյան

Page 15: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

15 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

կապված մարմնի գործառնության էֆֆեկտիվության հետ, իսկ կնոջը` միջանձնային փոխհարաբերություններում մարմնի ֆիզիկական գրավչության արտահայտման հետ: Այս հետազոտության հեղինակը` Լերները, չի ենթադրում, որ տղամարդկանց համար գրավչությունը, իսկ կանանց համար էֆֆեկտիվությունը բնավ կարևորություն չունեն, սակայն քանակական համեմատությունը խոսում է այն մասին, որ տղամարդկանց §Ես¦-կոնցեպցիան զարգանում է սեփական անհատականության հիման վրա [3]:

Որոշ հեղինակներ տվյալ երևույթը բացատրում են գենդեռային կարծրատիպերի տեսանկյունից և համարում, որ տղամարդն ունի ինքնաիրականացման ալտերնատիվ տարբերակներ, ինչպիսիք են մասնագիտական հաջողությունները, նյութական մեծ եկամուտը, մտավոր ունակությունների զարգացումը, անձնային նավաճումները և այլն [5]:

Բելոուսովը նշում է, որ էսթետիկ վիրաբուժության դիմող անձանց 90%ը կանայք են, քանի որ կնոջ մարմինը կյանքի ընթացքում ավելի շատ փոփոխությունների է ենթարկվում, քան տղամարդու մարմինը: Կնոջ կյանքում առավել կարևոր փուլերն են սեռահասունացման շրջանը, հղիությունը և դաշտանային ցիկլի կանգը (մենոպաուզան): Վերջիններս ընթանում են մարմնական փոփոխություններով և քաշի ավելացմամբ [2]:

Հետազոտության նյութը և մեթոդները. Տվյալ հետազոտությունը իրականցվել

է Երևան քաղաքի §Էրեբունի¦ բժշկական կենտրոնի` պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի պացիենտների մասնակցությամբ: Հետազոտության մեջ ընդգրկվել են 60 այցելուներ, կանայք, որոնցից 20-ը` ստուգիչ և 40-ը` հետազոտական խմբերում: Հետազոտական խումբը կազմում են այն անձիք, ովքեր նախապատրաստվում էին իրականացնել էսթետիկ վիրահատություն` չունենալով

որևէ բժշկական ցուցումներ վիրաբուժական միջամտություն իրականացնելու համար: Հետազոտվողների ընտրությունը կատարվում էր համաձայն ներառման և բացառման չափանիշների: Ներառման չափանիշներն են` 1) 20-50 տարիքը, 2) իգական սեռը, 3) բնածին կամ ձեռքբերովի ֆիզիկական թերությունների բացակայությունը, 4) քթի, կոպերի, ականջի դեֆեկտների ուղղման և լիպոսակցիա իրականացնելու խնդրի առկայությունը:

Վերջին չափանիշը սահմանելու ժամանակ ընտրեցինք էսթետիկ վիրահատությունների այն տեսակները, որոնք իրականացման մեթոդով առավել բարդ են համարվում:

Բացառման չափանիշներն են` 1) հոգեկան ոլորտի պաթոլոգիկ խանգարումների, 2) օրգանի ֆունկցիոնալ խանգարումների առկայությունը:

Ստուգիչ խմբի մասնակիցները ընտրվեցին հաշվի առնելով սեռի ու տարիքի նույն չափանիշները, ինչպես նաև էսթետիկ վիրաբուժության դիմելու ցանկության և արտաքին տեսքից դժգոհությունների բացակայությունը:

Ըստ ընտանեկան դիրքի փորձարարական խմբում մասնակիցների 35% ամուսնացած էին, 15 % ունեին զուգընկեր, 50% միայնակ էին: Ստուգիչ խմբում ամուսնացած հետազոտվողների թիվը կազմում էր 35%, միայնակները 45% էին, զուգընկեր ունեին 20%-ը:

Որպես հետազոտության հիմնական մեթոդներ կիրառվեցին թեստավորման և կիսակառուցվածքային զրույցի մեթոդները:

Զրույցը իրականացվեց անամնեստիկ տվյալների հավաքագրման նպատակով (տարիք, ընտանեկան կարգավիճակ, արտաքին տեսքից դժգոհության առկայություն, վիրահատությունից ունեցած ակնկալիքներ):

Միջանձնային հարաբերությունների համակարգը ուսումնասիրելու նպատակով կիռարվեց Ջ.Մ. Սաքսի և Ս. Լևիի

Հոգեբանություն և ընդհանուր բժշկություն - Психология и общая медицина - Psychology and General Medicine

Page 16: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

16Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

§Անավարտ նախադասություններ¦ մեթոդիկան (Sachs J.M., Levy S.,1950): Մեթոդիկան թույլ է տալիս պարզել հարաբերությունների առողջ և կոնֆլիկտային ոլորտները, կոնֆլիկտայնության ընդհանուր մակարդակը և ներանձնային ադապտացիան:

Սոցիալ-հոգեբանական ադապտացիայի ուսումնասիրության համար կիրառվեց Կ. Ռոջերսի և Ռ.Դայմոնդի համապատասխան մեթոդիկան:

Ստացված արդյունքերի վիճակագրական վերլուծության համար կիրառվեց SigmaXL 6.11 համակարգչային ծրագիրը: Կորրելյացիոն կապերի բացահայտման նպատակով կիրառվեց Պիրսենի կորրելյացիոն գործակիցը:

Հետազոտության արդյունքները.§Անավարտ նախադասություններ¦

մեթոդիկայի միջոցով հարաբերությունների համակարգի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հետազոտական խմբում հարաբերությունները առավել կոնֆլիկտային են §հակառակ սեռ¦, §ինքնընկալում¦ և §ընտանիք¦ ոլորտներում: Ընտանեկան ոլորտը ներառում է դիրքորոշումներ մոր, հոր և ընտանիքի վերաբերյալ: Ըստ Լևիի կոնֆիկտային են այն հարաբերությունները, որում սուբյեկտի վրա միաժամանակ ազդում են հակառակ ուղղվածությամբ ուժեր:

Հետազոտական խմբի մասնակիցների 65% բացասական է գնահատել §հակառակ սեռի հետ հարբերությունների¦ ոլորտը, 50%` §ինքնավերաբերմունք¦ ոլորտը և 45%` §սեռական հարաբերություններ¦ ոլորտը: Հակառակ սեռի հետ հարաբերությունների ոլորտը որպես բարեկեցիկ ոլորտ է բնորոշվել հետազոտական խմբի մասնակիցների 20% կողմից:

Բացահայտվել է դրական կորրելյացիոն կապ §հոր հետ հարաբերություններ¦ և §հակառակ սեռի հետ հարաբերություններ¦ (r=0,5), §սեռական կյանք¦ և §հոր հոտ

հարաբերություններ¦ (r=0,5) սանդղակների միջև (p<0,05):

Հաշվի առնելով կորելյացիոն կապերը և այն, որ հետազոտական խմբում բացասական ավարտ ունեցող նախադասությունները §ծնողների հետ հարաբերություններ¦ և §ընտանեկան հարաբերություններ¦ ոլորտներում ավելի շատ են քան ստուգիչ խմբում, կարելի է ենթադրել, որ շփման ադեկվատ մոդելի բացակայությունը կարող է նպաստել կոնֆլիկտայնության բարձրացմանը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերությունների ոլորտում:

Կոնֆլիկտայնության բարձր մակարդակ է գրանցվել նաև §ինքնընկալում¦ ոլորտում, որտեղ բացասական շարունակությամբ նախադասությունները գերակշռում էին §սեփական անձի նկատմամբ վերաբերմունք¦, §մեղքի զգացում¦, §վախեր և մտավախություններ¦ և §անցյալի նկատմամբ վերաբերմունք¦ ոլորտներում: Հետազոտվողները նշում էին անհաջողությունները, կապված ամուսնական կյանքի, սխալ ընտրության կամ հնարավորությունների բաց թողնման հետ: Նշանակելի կապ կա նաև հետևյալ սանդղակների միջև` §հակառակ սեռի հետ հարաբերություններ¦ և §ապագայի նկատմամբ վերաբերմունք¦ (r=0,6), §հակառակ սեռի հետ հարաբերություններ¦ և §չիրականացրած հնարավորություններ¦ (r=0,5) ոլորրտների միջև: Հնարավոր է, որ անձնական կյանքում ունեցած նախկին բացասական փորձը կապված է ապագա հարաբերությունների նկատմամբ ունեցած լարվածության հետ (p<0,05):

Ստուգիչ խմբի մասնակիցների մեծ մասը դրականապես ավարտեցին §ինքնավերաբերմունք¦, §ընտանիք¦ և §հակառակ սեռի հետ հարաբերություններ¦ ոլորտիներին վերաբերող նախադասությունները: Միջանձնային

Ա.Կ. Գաբրիելյան, Ս.Հ. Սուքիասյան

Page 17: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

17 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

հարաբերությունները ընկերների, գործընկերների, ղեկավարության, ենթակաների հետ նույնպես ներդաշնակ են: Կոնֆլիկտայնության ընդհանուր մակարդակը հետազոտական խմբում կազմում է 92%, ստուգիչ խմբում ՝ 32%:

Սոցիալ-հոգեբանական ադապտացիայի ուսումնասիրության արդյունքում հետևյալ սանդղակների համար գրանցված ցուցանիշները զգալիորեն տարբեր են հետազոտական և ստուգիչ խմբերում` §ադապտիվություն¦, §դեզադապտիվություն¦, §սեփական անձի ընդունում¦ և §սեփական անձի մերժում¦, §հուզական կոմֆորտ¦, §հուզական դիսկոմֆորտ¦: Տվյալ աշխատանքի մեջ վերլուծեցինք միայն վերը նշված սանդղակները՝ պայմանավորված հետազոտության նպատակին համապատասխանությամբ:

Հետազոտական խմբի մասնակիցների 65%-ի մոտ գրանցվեց ադապտիվության միջինից ցածր ցուցանիշ: Ադապտիվության ցածր մակարդակը ենթադրում է հարմարողականության և ճկունության պակաս շփման կառուցման պրոցեսում, նպատակների և քայլերի անհամապատասխանություն: Դրական կորրելյացիոն կապ է առկա

§դեզադապտիվություն¦ և §սեփական անձի մերժում¦ (r=0,5), §դեզադապտիվություն¦ և §բացասական ինքնընկալում¦ (r=0,6) սանդղակների միջև (p<0,05): Հուզական կոմֆորտի միջինից ցանծր մակարդակ գրանցվեց հետազոտական խմբի մասնակիցների 50%-ի մոտ, ինչը բնորոշվում է անհանգստության, տագնապայնութան, հոռետեսության առկայությամբ:

Սեփական անձի մերժումը մեկնաբանվում է անբավարարվածությամբ, սեփական գրավչության մեջ անվստահությամբ և սեփական անձին ուղղված բացասական հույզերով: Դրական կորրելյացիոն կապ է առկա նաև միջաձնային հարաբերությունների կոնֆլիկտայնության ընդհանուր մակարդակի և §սեփական անձը մերժելու¦ (r=0,5), կոնֆլիկտայնության ընդհանուր մակարդակի և §հուզական դիսկոմֆորտի¦ ցուցանիշների միջև (p<0,05):

Ստորև ներկայացված են սոցիալ-հոգեբաանական ադապտացիան ուսումնասիրող մեթոդիկայի միջոցով ստացված արդյունքները՝ հետազոտական և ստուգիչ խմբերի համար:

Նկար 1. Սոցիալ- հոգեբանական հարմարման միջինացված ցուցանիշների համեմատությունը ստուգիչ (ՍԽ) և հետազոտական խմբերում (ՀԽ):

Հոգեբանություն և ընդհանուր բժշկություն - Психология и общая медицина - Psychology and General Medicine

Page 18: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

18Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Սոցիալ-հոգեբանական ադապտացիան

անհատի ակտիվ հարմարումն

է սոցիալական միջավայրին և

իրականանում է երեք մակարդակներում`

ֆիզիոլոգիական, հոգեբանական և

սոցիալական: Սոցիալ-հոգեբանական

հարմարողականության մակարդակը

փոխկապակցված է ինքնագնահատականի,

սեփական անձի մասին պատկերացումների,

հնարավորությունների ադեկվատ

գնահատման և միջանձնային

հարաբերությունների հետ: Ինչպես նշում է

Բեռնսը աֆֆեկտիվ գնահատականը, որը

մարդ տալիս է ինքն իրեն, անդրադառնում

է նրա վարքային դրսևորումների մեջ:

Քանի որ շրջապատի կողմից մերժվելու

խնդիրը կապվում է ֆիզիկական հմայքի,

գրավչության բացակայության, արտաքին

թերության հետ, կինը սկսում է ձգտել

այդ խնդիրների հաղթահարմանը`

արտաքին տեսքի մեջ փոփոխություններ

իրականացնելու միջոցով [3]:

Քննարկում. Այսպիսով, էսթետիկ վիրաբուժության

դիմող կանանց մոտ նկատվում

են կոնֆլիկտային միջանձնային

հարաբերություններ և սոցիալական

հարմարման դժվարություններ, ընդ որում

այս գործոնների միջև գոյություն ունի

կորրելյացիոն կապ: Վիրահատության

դիմող կանանց համար առավել

կոնֆլիկտային են հակառակ սեռի հետ

հարաբերությունների, ներընտանեկան

հարաբերությունների և ինքնընկալման

ոլորտները: Զգալիորեն բարձր է ընդհանուր

ներանձնային կոնֆլիկտայնության և

դեզադապտիվության մակարդակը: Կարող

ենք ասել, որ էսթետիկ վիրաբուժության

դիմող կանանց մոտ միջանձնային

հարաբերությունների և սոցիալական

հարմարման դժվարությունները կապված են

սեփական անձի նկատմամբ բացասական

վերաբերմունքի և հուզական դիսկոմֆորտի

հետ: Եթե կինը ունի անբավարարվածություն

սեփական մարմնի կերպարից և իրեն

համարում է սոցիալապես ոչ ադեկվատ, ապա

սոցիալական միջավայրի հետ ցանկացած

փոխներգործության ժամանակ նա զգում

է շրջապատի նեգատիվ ռեակցիաները

(հաճախ թվացյալ), որոնք դժվարեցնում

են դրական §Ես¦-կերպարի զարգացման

ուղին: Ներքին անբավարարվածությունը,

բացասական ինքնավերաբերմունքը,

հուզական դիսկոմֆորտը և սեփական անձը

մերժելը անձնային նևրոտիզացիայի աճին

նպաստող գործոններ են հանդիսանում,

բացասաբար են անդրադառնում կնոջ սոցիալ-

հոգեբանական հարմարման պրոցեսի

և հոգեկան առողջության վրա: Ինչպես

նշում է Ֆրիշբերգը, բավարարվածությունը

արտաքին տեսքից նպաստում է անձի

ներդաշնակ զարգացմանը [9]:

Էսթետիկ վիրաբուժության դիմող կանայք

վիրահատության միջոցով փոփոխության

իրականացումը դիտարկում են որպես

ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների

հաղթահարման հնարավորություն,

այսինքն վիրահատությանը վերագրում են

լրացուցիչ գործառույթներ: Բարեհաջող

իրականացված վիրահատությունը կարող

է հնարավորություն ստեղծել կնոջ կյանքի

որակը բարձրացնելու համար, սակայն

պատասխանատու չէ միջանձնային

հարաբերությունների, շփման նոր մոդելների

կառուցման և ինքնավերաբերմունքի

Ա.Կ. Գաբրիելյան, Ս.Հ. Սուքիասյան

Page 19: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

19 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

բարելավման համար: Այդ իսկ պատճառով

հոգեբանական աշխատանքը կարևոր է

նախավիրահատական փուլում` թաքնված

մոտիվացիան գիտակցելու և իրատեսական

ակնկալիքներ ձևավորելու համար և

հետվիրահատական փուլում` մարմնի

կերպարի կոգնիտիվ, հուզական և վարքային

բաղադրիչների վերակառուցման համար:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ1. Анастази А. Дифференциальная

психология: индивидуальные и группо-вые различия в поведении. - Москва, 2001. С.164-166.

2. Белоусов, А.Е. Пластическая ре-конструктивная и эстетическая

хирургия. - Питер, 1998. 743с.3. Бернс Р. Развитие Я-концепции и

воспитание. - Москва, 1986. С. 32-33.4. Клецин И.С., Гендерная психоло-

гия. 2-е изд. Питер, 2009: 445-448.5. Куницына В.Н., Казаринова Н.В.,

Погольша В.М. Межличностное обще-ние. - Питер, 2001. 185с.

6. Скугаревский О.А. Нарушения пишевого поведения: клинико-биологи-ческий подход. - Минск, 2008. С.7-9.

7. Соколова Е.Т., Баранская Л.Т. Клинико-психологические основания эффективности эстетической хирур-гии // Соц. и клинич. психиатрия, 2007; 17:3: 26.

8. Ткаченко A.E., Баранская Л.Т. Клинико-психологическая характери-стика пациентов клиник эстетической хирургии // Анналы пластической, ре-конструктивной и эстетической хирур-гии. 2003; 2: 63-69.

9. Фришберг И.А. Косметические операции на лице. - Москва, 1984. С. 57-61.

10. Cash F.T., Morrow J.A. How Has Body Image Changed? A Cross-Sectional Investigation of College Women and Men from 1983 to 2001 // J. Consult. Clin. Psychology, 2004:-6: 1081-1089.

11. Hemal P. Shroff, Rachel M. Calogero, J. Kevin Thompson – Understnding Body Image. - Washington, 2004. P. 115-129.

Տեղեկություններ հեղինակի մասին`

Գաբրիելյան Անուշ Կառլենի, ասպիրանտ Երևանի պետական համալսարան, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, սոցիալական հոգեբանության ամբիոն.

Հասցե. ք. Երևան, Աբովյան 52/աՀեռ. +374 (94) 40 92 40E-mail: [email protected]

Սուքիասյան Սամվել Հրանտի, բժշկ. գիտ. Դոկտոր, պրոֆեսոր.ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոնի ՍԹՐԵՍ հոգեկան առողջության վերականգնման բաժանմունք, Երևան, ՀՀ.

Հասցե՝ 0052, Ծարավ աղբյուրի փ, 55ա.Հեռ. 374 10 621201e-mail: [email protected].

Ստացվել է 23.07.2016

Հոգեբանություն և ընդհանուր բժշկություն - Психология и общая медицина - Psychology and General Medicine

Page 20: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

20Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Կ.Ս. Գրիգորյան

Կ.Ս. ԳրիգորյանԵրևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան

Հոդվածում ներկայացվում են մահվան հասուն հայեցակարգի բաղադրիչներն ու երեխաների վաղ պատկերացումները մահվան մասին՝ մինչև այս բաղադրիչների հասկացումը և գիտակցումը: Քննարկվում են նաև երեխաների մոտ մահվան հայեցակարգի ձևավորման վրա ազդող գործոնները, դրանք են՝ երեխայի կոգնիտիվ զարգացման մակարդակը, ժամանակագրական տարիքը, մահվան հետ կապված անհատական փորձի առկայությունն ու սոցիալական միջավայրը:

Հանգուցային բառեր. Մահվան հասուն հայեցակարգ, մահվան հայեցակարգի բաղադրիչներ, կոգնիտիվ զարգացման մակարդակ, ժամանակագրական տարիք, կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն:

OСОБЕННОСТИ ПРОЦЕСА ФОРМИРОВАНИЯ ЗРЕЛОЙ КОНЦЕПЦИИ СМЕРТИ У ДЕТЕЙ

Григорян К. С.Ереван, Армения

В статье представлены компоненты зрелой концепции смерти и ранние представления детей о смерти, до понимание и осознание этих компонентов. В статье также обсуждаются факторах, влияющие на формирование концепции смерти у детей - когнитивное развитие ребенка, хроно-логический возраст, личный опыт связанный со смертью и социальное окружение.

Ключевые слова: Зрелая концепция смерти, компоненты концепции смерти, уровень когни-тивного развития, хронологический возраст, угрожающее жизни заболевание.

THE DEVELOPMENT OF CHILDREN'S UNDERSTANDING OF DEATH

Grigoryan K. S. Yerevan, Armenia

The primary purpose of the present article is to present the components of mature understanding of death. Each of the four components is discussed, followed by a discussion of children's early views of death, prior to the time when a mature understanding of each component is achieved. Also factors influencing children's concept of death are being examined, which are children's cognitive development, chronological age, the social environment and personal experience with death.

Keywords: Mature concept of death, components of death concept, level of cognitive development, chronological age, life threatening disease.

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՄԱՀՎԱՆ ՀԱՍՈՒՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Page 21: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

21 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Մանկական հոգեբանություն - Детская психология - Child psychology

Մահվան վերաբերյալ հասուն

հայեցակարգի ձևավորումը կարևոր

խնդիր է երեխայի համար: Երեխաների

կողմից մահվան հասկացման վերաբերյալ

համակարգային ուսումնասիրություններն

երկար պատմություն ունեն: Վերոնշյալ

խնդրին առաջին անդրադարձն եղել է Զ.

Ֆրոյդի կողմից, ով գտնում էր, որ փոքրիկ

երեխաների Էգո-ն բավարար չափով

զարգացած չէ մահը հասկանալու համար,

ուստի նրանց մոտ առկա չէ մահվան հասուն

հայեցակարգ և մահը ընկալվում է որպես

բաժանում [5]:

Երեխայի մոտ ձևավորվում է մահվան

հասուն հայեցակարգ, երբ նա հասկանում

և գիտակցում է մահվան հայեցակարգի

հետևյալ բաղադրիչները [12].

• համապարփակություն կամ

ունիվերսալություն

• գործառնության բացակայություն

կամ ոչ ֆունկցիոնալություն

• անդառնալիություն

• պատճառահետևանքային կապ կամ

կաուզալություն

Ստորև ներկայացվում են մահվան

հայեցակարգի այս բաղադրիչները և

երեխաների վաղ պատկերացումները

մահվան մասին՝ մինչ այս բաղադրիչների

գիտակցումը:

Համապարփակության բաղադրիչի

հասկացումը ենթադրում է, որ երեխան սկսում

է գիտակցել, որ մահը կյանքի անխուսափելի

և անկանխատեսելի ավարտն է: Մինչ այս

բաղադրիչի հասկացումը, երեխան կարծում

է, որ ինքը, իր հարազատներն ու երեխաներն

ընդհանուր առմամբ երբեք չեն մահանում,

մահանում են միայն ծեր մարդիկ: Ս.

Էնտոնին, Գ. Կուչերը, Մ. Նագին գտնում են,

որ մահվան հայեցակարգի այս բաղադրիչի

հասկացումը հանգեցնում է մահվան վախի

առաջացման [1], [7], [9]:

Գործառնության բացակայության

բաղադրիչը ենթադրում է, որ երբ կենդանի

էակը մահանում է, ապա ֆիզիկական մարմնի

բոլոր կենսական հնարավորությունները

դադարում են: Այս բաղադրիչի հասկացումից

առաջ երեխան կարծում է, որ մահացածները

շարունակում են կենսական ակտիվություն

դրսևորել [12]: Ըստ Բ. Քեյնի՝ երեխաները

որոշ գործողությունների ավարտն ավելի

շուտ են հասկանում: Մասնավորապես՝

նրանք նախ հասկանում են, որ մահվան

դեպքում դադարում են ակտիվության

առավել տեսանելի դրսևորումները (սնվել,

խոսել) և միայն ավելի ուշ՝ ավելի նուրբ

ճանաչողական ունակությունները (մտածել,

երազել) [6]:

Անդառնալիության բաղադրիչը

ենթադրում է, որ եթե կենդանի էակը

մահանում է, ապա այն այլևս չի

կարող վերակենդանանալ: Մինչ այս

բաղադրիչի հասկացումը երեխան մահը

համարում է ժամանակավոր և դառնալի

և նույնականացնում է քնելու կամ

ճանապարհորդելու հետ [12]: Այս բաղադրիչի

հասկացումը կարևոր է երեխայի համար ոչ

միայն ճանաչողության զարգացման, այլ

նաև սգալու տեսանկյունից: Է. Կյուբլեր-

Ռոսը առանձնացնում է միմյանց հաջորդող 5

փուլ, որոնցով անցնում են կորուստ ապրած

մարդկանց մեծամասնությունը՝ մերժում,

զայրույթ, բանակցություն, դեպրեսիա և

կորստի ընդունում: Վերջինս հնարավոր

է միայն այն դեպքում, եթե երեխան

Page 22: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

22Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

հասկանում է մահվան անդառնալիության

բաղադրիչը [8]:

Պատճառահետևանքային կապի

բաղադրիչի ըմբռնումը ենթադրում է

մահվան հնարավոր պատճառ հանդիսացող

ինչպես արտաքին, այնպես էլ ներքին

իրադարձությունների վերացական և

իրատեսական ըմբռնում: Մինչ այս

բաղադրիչի հասկացումը երեխան կարող է

կարծել, որ իր ցանկություններն ու վարքը

մահվան պատճառ կարող են դառնալ և դա

մեղքի և ամոթի զգացում է առաջացնում:

Այսպես, ընտանիքի անդամներից մեկի

մահվան դեպքում երեխան կարող է կարծել,

որ պատճառն իր §վատ¦ վարքն է կամ այդ

մարդու մահը ցանկանալը [12]:

Ուսումնասիրվող խնդրի հետ կապված

գրականության վերլուծությունը թույլ

է տալիս եզրակացնել, որ մահվան

հայեցակարգի ձևավորման վրա ազդում են

տարբեր գործոններ.

• երեխայի կոգնիտիվ զարգացման

մակարդակը

• ժամանակագրական տարիքը

• մահվան հետ կապված անհատական

փորձի առկայությունը

• սոցիալական միջավայրը:

Շատ հետազոտողներ համակարծիք են,

որ մահվան հասուն հայեցակարգի ձևա-

վորումը դրական կորելյացիոն կապի մեջ է

երեխայի կոգնիտիվ զարգացման մակար-

դակի հետ: Այս տեսանկյունից Ժ. Պիաժեի

տեսությունը մտածողության զարգացման

փուլերի վերաբերյալ տեսական հիմք է

հանդիսանում երեխաների մոտ մահվան

հայեցակարգի զարգացման գործընթացի

հասկացման համար: Ըստ Ժ. Պիաժեի՝

գիտելիքների յուրացման գործընթացում

երեխան անցնում է 4 հիմնական փուլով՝

սեն-սոմոտոր, նախաօպերացիոն, կոնկրետ

օպերացիոն և ֆորմալ օպերացիոն [11]:

Զգայաշարժողական փուլ (0-2 տ.): Այս

փուլում երեխայի մոտ բացակայում է մահվան

վերաբերյալ որևէ հայեցակարգ, սակայն նա

արձագանքում է ծնողներից բաժանմանը,

ցավոտ բուժական միջամտություններին

և կյանքի սովորական պայմանների

փոփոխությանը:

Նախաօպերացիոն փուլ (2-7 տ.): Ըստ

Ժ. Պիաժեի՝ այս փուլում երեխաների մոտ

դեռ ձևավորված չէ մահվան վերաբերյալ

հասուն հայեցակարգ, քանի որ բացակայում

է օպերատիվ մտածողությունը, դեռևս

ձևավորված չեն կոգնիտիվ սխեմաները, և

երեխան ընդունակ չէ հասկանալ մահվան

վերացական բնույթը: Բացի այդ, այս տարի-

քում երեխաներին բնորոշ է էգոցենտրիկ,

անիմիստական և մոգական մտածողութ-

յուն, ինչը խոչընդոտում է մահվան

հասուն հայեցակարգի ձևավորմանը:

Վերջինիս բացակայության պատճառով

նախադպրոցական տարիքի երեխաները

հավատում են, որ մահը դառնալի է և

ժամանակավոր, տարբեր կենսական

գործառույթներ են վերագրում մահացած

էակներին, կարծում են, որ մահվանից

կարելի է խուսափել և մահվան պատճառը

էքստերնալ (արտաքին) ուժերի մեջ են

տեսնում [11]:

Կոնկրետ օպերացիոն փուլ (7-12 տ.):

Այս փուլում երեխայի մտածողությունը ավե-

լի տրամաբանական և ճկուն է դառնում:

Երեխան իրեն այլևս աշխարհի կենտրոնում

չի տեսնում և սկսում է հասկանալ այլ

Կ.Ս. Գրիգորյան

Page 23: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

23 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

անձանց տեսակետը: Այս փուլի սկզբում երե-

խան կարող է դրսևորել նախաօպերացիոն

մտածողության առանձնահատկություն-

ներ, մասնավորապես՝ ընկալել շարժվող

օբյեկտները որպես կենդանի և գիտակցութ-

յուն ունեցող: Ըստ Ժ. Պիաժեի՝ կոնկրետ

օպերացիոն փուլի վերջում երեխան սկսում

է գիտակցել մահվան հայեցակարգի

բաղադրիչները, ուստի, բախվելով

մահվան հետ, այլևս չի կարողանում

բացատրել այն մոգական մտածողության

միջոցով: Նախաօպերացիոն և կոնկրետ

օպերացիոն փուլերում դիտվող վերոնշյալ

առանձնահատկությունները հասկանալի են

դարձնում, թե ինչու կոնկրետ օպերացիոն

փուլում երեխան կարող է տխրության և

դեպրեսիայի խորը հուզական ռեակցիա

դրսևորել սիրելի մարդու մահվանն ի

պատասխան, մինչդեռ նախաօպերացիոն

փուլում ՝ հարաբերականորեն անտարբեր

արձագանքել կորստին:

Ֆորմալ օպերացիոն փուլ (12 տ.-ից

բարձր): Ըստ Ժ. Պիաժեի՝ մահվան հասուն

հայեցակարգի ձևավորումը տեղի է ունենում

կոնկրետ օպերացիոն փուլի վերջում

և ֆորմալ օպերացիոն փուլի սկզբում ՝

մոտավորապես 12 տարեկան հասակում:

Այս փուլում երեխաները սկսում են ընկալել

մահը որպես կյանքի բոլորաշրջանի

ավարտ, ինչը բնութագրվում է օրգանիզմի

կենսագործունեության դադարով [11]:

Անհրաժեշտ է նշել, որ Ժ. Պիաժեի

տեսության թերությունը կայանում է նրանում,

որ այն բացառապես կենտրոնացված է

կոգնիտիվ զարգացման վրա և անտեսվում

են երեխայի կենսափորձը, անհատական

առանձնահատկությունները, սոցիալական

և մշակութային գործոնները, որոնք

միանշանակ ազդում են մահվան մասին

պատկերացումների ձևավորման վրա:

Մահվան հասուն հայեցակարգի

ձևավորման վրա ազդող երկրորդ

գործոնը ժամանակագրական տարիքն

է: Հետազոտողները բացահայտել են,

որ կա դրական կորելյացիոն կապ

երեխայի տարիքի և մահվան վերաբերյալ

պատկերացումների զարգացման միջև,

այսինքն՝ տարիքով ավելի մեծ երեխաների

մոտ առկա է մահվան ավելի իրատեսական,

հասուն և վերացական հայեցակարգ:

Մեծաթիվ հետազոտություններ են

իրականացվել պարզելու համար, թե

կոնկրետ որ տարիքում է երեխայի մոտ

ձևավորվում հասուն պատկերացում

մահվան վերաբերյալ: Հետազոտողների մեծ

մասը (Ս. Էնտոնի, Բ. Քեյն, Մ. Նագի, Մ.

Սփիս, Ս. Բրենտ և այլք) համակարծիք են,

որ արդեն մոտավորապես 6-7 տարեկանում

երեխաների մոտ ձևավորվում է մահվան

վերաբերյալ հասուն հայեցակարգ [1], [6],

[9], [13], այսինքն՝ ավելի վաղ տարիքում,

քան ենթադրվում է Ժ. Պիաժեի՝ կոգնիտիվ

զարգացման տեսությամբ:

Երեխաների մոտ մահվան հասուն

հայեցակարգի ձևավորման վրա ազդող

երրորդ գործոնը մահվան հետ կապված

անհատական փորձի առկայությունն է:

Երեխան համարվում է մահվան հետ

կապված փորձ ունեցող, եթե

• երեխայի մոտ առկա է կյանքին

վտանգ սպառնացող հիվանդություն

• երեխայի կյանքում առնվազն 1

նշանակալի անձ է մահացել (ծնող, սիբլինգ)

• երեխան ճանաչում է առնվազն 4 ոչ

Մանկական հոգեբանություն - Детская психология - Child psychology

Page 24: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

24Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

մտերիմ մահացած մարդու

• երեխան մահացած մարդ է տեսել

կամ մասնակցել է թաղման արարողության

Հ. Ֆեյֆելը, իրականացնելով

հետազոտություն 3-9 տարեկան տերմինալ

հիվանդ երեխաների հետ, եզրակացնում

է, որ նրանք հասկանում են, որ մահանում

են և որ դա վերջնական և անդառնալի

գործընթաց է, որից հնարավոր չէ փախչել:

Այսինքն՝ այս պարագայում տարիքը

և ինտելեկտուալ կարողությունները

նշանակալի գործոններ չեն հանդիսանում:

Կարևորն երեխայի՝ ինֆորմացիան

ինտեգրելու և համադրելու կարողությունն է,

ինչը փորձի հետ է կապված [4]: Հ. Ուոսը,

Ս. Քորը, Բ. Քեյնը և այլք նմանատիպ

արդյունքներ են ստացել և համակարծիք են

Հ. Ֆեյֆելի հետ: Նրանք տրամաբանական

են համարում, որ երեխաների կենսափորձը

կարող է արագացնել մահվան հասկացման

գործընթացը [14], [6]:

Ս. Օ' Հալորան և Ե. Ալտմայերը

բացահայտել են, որ կյանքին վտանգ

սպառնացող հիվանդություն ունեցող

երեխաները ավելի վաղ տարիքում են

գիտակցում մահվան բաղադրիչները, իսկ

առողջ երեխաների մոտ մահվան վերաբերյալ

հասուն հայեցակարգի զարգացումը

պահանջում է որոշակի տարիք և կոգնիտիվ

զարգացման որոշակի մակարդակ [10]:

Մ. Բլուբոնդ-Լանգները իր` §Մահացող

երեխաների մասնավոր աշխարհները¦

աշխատանքում գրում է, որ կյանքի փորձը,

մասնավորապես՝ կյանքին վտանգ սպառ-

նացող հիվանդության առկայությունը,

օգնում է երեխային հասկանալ և

մեկնաբանել մահը: Նա եզրակացնում է, որ

կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն

ունեցող և հատկապես տերմինալ փուլում

գտնվող երեխայի տարիքը և կոգնիտիվ

կարողությունները կապ չունեն Ժ. Պիաժեի

կողմից առաջարկվող փուլերի միջով

անցնելու արագության հետ: Ըստ նրա՝

նախադպրոցական տարիքի միջին ինտելեկտ

ունեցող քաղցկեղով հիվանդ երեխան ավելի

հասուն պատկերացում ունի հիվանդության

և մահվան վերաբերյալ, քան ինտելեկտուալ

զարգացման բարձր մակարդակ ունեցող 9

տարեկան երեխան [2]:

Վերոնշյալ հետազոտությունների

քննարկման արդյունքում կարելի է եզրակաց-

նել, որ Ժ. Պիաժեի կողմից նկարագրված

կոգնիտիվ զարգացման փուլերը չեն կարող

ընդունվել որպես բացարձակ ճշմարտութուն,

քանի որ մահվան հետ կապված երեխայի

մասնավոր փորձը մեծ ազդեցություն կարող

է ունենալ մահվան ընկալման և մահվան

հասուն հայեցակարգի ձևավորման վրա:

Մահվան հայեցակարգի ձևավորման

վրա ազդող վերջին գործոնը սոցիալական

ազդեցությունն է, որը գալիս է ծնողներից և

հասարակությունից: Է. Էրիկսոնը գրում է.

§Առողջ երեխաները չեն վախենա կյանքից,

եթե նրանց ծնողները չվախենան մահվա-

նից¦ [3, էջ 244]: Նմանապես, Մ. Բլուբոնդ-

Լանգները գրում է. §Մահը ոչ միայն

կենսաբանական, այլ նաև սոցիալական

և մշակութային ֆենոմեն է¦ [2, 231 էջ]:

Ծնողները կարևոր դեր ունեն երեխաների

մոտ մահվան իմաստավորման և մահվան

մասին պատկերացումների ձևավորման

գործընթացում:

Այսպիսով, երեխայի մոտ մահվան

հասուն հայեցակարգը ձևավորվում է մահվան

Կ.Ս. Գրիգորյան

Page 25: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

25 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

համապարփակության, անդառնալիության,

պատճառահետևանքային կապի և

գործառնության բացակայության

բաղադրիչների հասկացման և գիտակցման

արդյունքում: Մահվան հասուն

հայեցակարգի ձևավորման վրա ազդում

են երեխայի կոգնիտիվ զարգացման

մակարդակը, ժամանակագրական տարիքը,

մահվան հետ կապված անհատական փորձի

առկայությունը և սոցիալական միջավայրը:

Երեխայի մոտ կյանքին վտանգ սպառնացող

հիվանդության առկայությունը կարող է

կատալիզատորի ազդեցություն ունենալ՝

արագացնելով մահվան վերաբերյալ

իրատեսական պատկերացումների

ձևավորման գործընթացը:

Գրականություն.1. Anthony S. The discovery of death in

childhood and after. New York; Basic Books,

1972 - p. 280

2. Bluebond-Langner M. The Private

Worlds of Dying Children. Princeton, New

Jersey: Princeton University Press, 1978 - p.

51

3. Erikson E. Childhood and Society. W.

Norton & Company; Reissue edit. 1993-p.

445

4. Feifel H. The Meaning of Death. New

York: Blakiston Division, McGraw-Hill Book

Company, 1959 - p. 351

5. Freud A. Normality and pathology in

childhood. Assessments of Development.,

New York: International Universities Press,

1998 - p. 273

6. Kane B. Children's conceptions of

death. The Journal of Genetic Psychology,

134, 1979 - pp. 141-153

7. Koocher G. Childhood, Death and

Cognitive Development. Developmental

Psychology, 9(3), 1973 - pp. 369-375

8. KՖbler-Ross E. On Grief and Grieving:

Finding the meaning of grief through the five

stages of loss. Scribner: Reprint edition, 2007

- p. 256

9. Nagy M. The Child’s Theories

Concerning Death. Journal of Genetic

Psychology, 73, 1948 - pp. 3-27

10. O'Halloran C., Altmeier E. Awareness of

death among children: Does a life-threatening

illness alter the process of discovery? Journal

of Counseling and Developing, 74, 1996 - pp.

259-262

11. Piaget J. The Construction of Reality

in the Child. Basic Books, 1954 - p. 386

12. Speece M., Brent S. Children's

understanding of death: A review of three

components of a death concept. Child

Development, 55, 1984 - pp. 1671-1686

13. Speece M., Brent S. The acquisition of

a mature understanding of three components

of the concept of death. Death Studies, 16,

1992 - pp. 211-229

14. Wass H., Corr C. Childhood and Death.

Hemisphere Publishing Corp. 1984 -pp. 51-68

Տեղեկություններ հեղինակի մասին`

Կարինե Գրիգորյան, ասպիրանտ. Երևանի պետական համալսարան

Հասցե. ք. Երևան, Աբովյան 52/ա.Հեռ. (+374 93) 48 86 98 E-mail: [email protected]

Ստացվել է՝ 28.09.2016

Մանկական հոգեբանություն - Детская психология - Child psychology

Page 26: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

26Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ն.Ս. Մնացականյան

Ն.Ս. ՄնացականյանԳործնական հոգեբանության և սոցիոլոգիայի §Ուրարտու¦ համալսարան,Երևան, Հայաստան

Հոդվածում քննարկվում է հատուկ կարիքներով երեխայի հիվանդության նկատմամբ ծնողների վերաբերմունքի դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացում: Հոդվածում ներկայացված է նաև հայ ընտանիքներում հատուկ կարիքներով երեխաների հիվանդության, զարգացման արատի նկատմամբ ծնողների վերաբերմունքի հետազոտության արդյունքները, հայրերի և մայրերի վերաբերմունքի դրսևորման համեմատական վերլուծությունը:

Հանգուցային բառեր. հատուկ կարիքներով երեխաներ, ծնողական վերաբերմունք, հիպերնոզոգնոզիա, անոզոգնոզիա:

ОСОБЕННОСТИ РОДИТЕЛЬСКОГО ОТНОШЕНИЯ К БОЛЕЗНИ РЕ-БЕНКА С ОСОБЫМИ ПОТРЕБНОСТЯМИ

Н.С. МнацаканянЕреван, Армения

В статье рассматривается родительское отношение к болезни ребенка с особыми потребно-стями, его роль в воспитании ребенка, формировании его личности, в процессе социализации. В статье также представлены результаты исследование особенностей родительского отношения к болезни своего ребенка, сравнительный анализ отношения матерей и отцов.

Ключевые слова: дети с особыми потребностями, родительское отношение, гипернозогнозия, анозогнозия.

PARENTAL ATTITUDES TO THE CHILD’S DISEASE WITH SPECIAL NEEDS

N.S. MnatsakanyanYerevan, Armenia

The article discusses the parental attitudes to a child's illness with special needs, its role in the upbringing of the child, the formation of his personality in the process of socialization. The article also presents the results of research of parental attitudes to illness of their child, a comparative analysis of the relationship of mothers and fathers.

Keywords: children with special needs, parental attitude, hipernosognosia, anosognosia

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Page 27: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

27 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Վերջին տասնամյակներում Հայաստանում հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ հումանիստական վերաբերմունքի էական փոփոխությունները առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում այն ընտանիքների հանդեպ, որոնք ունեն հատուկ կարիքներ ունեցող երեխաներ:

Հատուկ կարիքներով երեխա ունեցող ծնողների հետ հոգեբանական աշխատանքի երկարատև փորձը ցույց է տալիս, որ ծնողների մեծ մասը հոգեբանորեն պատրաստ չէ ընդունելու իր երեխային` թերություններով հանդերձ: Նրանցից շատերը խուսափում են նոր ծանոթություններից, հատուկ կարիքներ ունեցող իր երեխայի մասին մարդկանց հետ խոսելուց: Ավելին` եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ծնողը, գիտակցելով հանդերձ իր երեխայի խնդիրները և նրա համար համապատասխան մասնագիտական ծառայություններից օգտվելու կարևորությունը, հրաժարվել է նրան համապատասխան կենտրոններ տանելուց, նշելով, որ չի ցանկանում, որ իր երեխան շփվի նմանատիպ կամ այլ խնդիրներով երեխաների հետ: Ծնողի համար հոգեբանորեն դժվար է հարմարվել իր երեխայի հաշմանդամ լինելու փաստին. նրանցից շատերը հերքում են երեխայի մոտ առկա զարգացման սահմանափակումների փաստը, կասկածի տակ են դնում բժիշկների և այլ մասնագետների կողմից դրված ախտորոշումներն ու երեխայի հետագա զարգացման մասին եզրակացությունները: Առաջնորդվելով հոգեբանական պաշտպանական մեխանիզմներով` նրանք դրսևորում են ոչ ադեկվատ վերաբերմունք իրենց երեխայի նկատմամբ, չեն ուզում տեսնել նրա իրական խնդիրները, հրաժարվում են համապատասխան մասնագիտական

ծառայություններից:Ինչպես Ֆրոմն է նշում, այս ընտանիքների

վերաբերմունքը երեխայի հատուկ կարիքների նկատմամբ պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Ընտանիքները, որոնց վերաբերմունքը երեխայի խնդրի նկատմամբ կառուցողական է, ձգտում են առավել արդյունավետ ձևով ընտելանալ նոր պայմաններին, կարգավորել ընտանիքի կենցաղը, շփումը, փոխել վերաբերմունքը խնդիրների նկատմամբ: Հեղինակը նշում է նաև, որ կառուցողական վերաբերմունքը ընտանիքի բոլոր անդամների հուզական հարմարման արդյունքն է. նրանք ընդունում են հիմնախնդիրը: Այս ընտանիքներում էլ են լինում ճգնաժամեր, բայց այս ծնողներն արդեն հասցրել են ընտրել դրական դիրքորոշում իրենց և իրենց երեխայի նկատմամբ, որը թույլ է տալիս ձևավորել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն հարմարվել և՛ ընտանիքին, և՛ երեխային: Սակայն նմանօրինակ ընտանիքներն ավելի քիչ են, քան այն ընտանիքները, որոնց վերաբերմունքը երեխայի հատուկ կարիքների նկատմամբ ոչ կառուցողական բնույթ է կրում և որտեղ անտեսվում են խնդիրները (§Դա իմ խնդիրը չէ, դա իր խնդիրն է, թող ինքն էլ հաղթահարի¦), արտահայտվում կոպիտ վերաբերմունք և երեխայի հուզական մերժում [4, էջ 73]:

Ծնողների կողմից երեխայի հատուկ կարիքների, զարգացման արատի նկատմամբ վերաբերմունքը դրսևորվում է նաև նրանց կողմից կիրառվող դաստիարակության ձևերում: Այդ մասին նշում են մի շարք հետազոտողներ՝ Ի.Մ. Գիլևիչ, Ե.Ա. Զաբարա, Մ.Վ. Իպոլիտովա և ուրշներ [2, էջ70]: Օ.Ա. Ֆեդոսեևան առանձնացնում է երեխայի արատի հանդեպ ծնողների

Page 28: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

28Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

վերաբերմունքի մի քանի մոդելներ, որոնք տարբերվում են դաստիարակության իրենց ռազմավարությամբ և մարտավարությամբ [3]: §Խնամակալական դաստիարակության¦ մոդելը պայմանավորված է արատի գերագնահատմամբ: Այն դրսևորվում է զարգացման խանգարում ունեցող երեխային ցուցաբերվող ավելորդ խնամակալությամբ: Այս դեպքում երեխային չափից ավելի են փայփայում, խղճում, զգուշորեն հետ են պահում են ամեն ինչից, նույնիսկ իր համար հաղթահարելի գործերից: Մեծերն ամեն ինչ իրենք են անում երեխայի փոխարեն՝ բարի տրամադրվածությամբ դարձնելով երեխային անօգնական, անկարող, անգործունյա: Երեխան չի տիրապետում ինքնասպասարկման հասարակ հմտությունների, չի կարողանում կատարել մեծերի պահանջները, չի կարողանում դրսևորել իրեն հասարակության մեջ, չի ձգտում շփվել ուրիշների հետ: Այսպիսով, §խնամակալական դաստիարակության¦ մոդելը պայմաններ է ստեղծում հատուկ կարիքներով երեխային արհեստականորեն մեկուսացնելու համար և հանգեցնում է պասիվ, սպառողական կողմնորոշում ունեցող եսասեր անձի ձևավորման: Հետագայում նման անձն իր անձնային առանձնահատկությունների պատճառով հարմարման դժվարություններ կունենա: Ընտանիքում փոխհարաբերությունների մյուս ծայրահեղությունը պայմանավորված է «անտարբեր դաստիարակության¦ մոդելով, որը երեխայի մեջ առաջացնում է ավելորդության, լքվածության, միայնակության զգացում: Դաստիարակման այս մոդելն ունեցող ընտանիքներում երեխան դառնում է երկչոտ, հուսահատ, կորցնում է վստահությունը մյուս երեխաների

և անկեղծությունը՝ ծնողների հանդեպ: Երեխայի մեջ ձևավորվում է անտարբեր և ոչ բարյացակամ վերաբերմունք շրջապատի նկատմամբ: Ընտանեկան դաստիարակության այս երկու մոդելների դեպքերն էլ հավասար չափով վնասում են երեխային: Ընտանեկան դաստիարակության ոչ կառուցողական մոդելները ստեղծում են նախադրյալներ զարգացման շեղումներ ունեցող երեխայի հոգեկանի զարգացման երկրորդային շեղումների առաջացման համար, որոնք էական ազդեցություն են գործում երեխայի ինտելեկտի և անձի զարգացման վրա [3]:

Հետազոտության նպատակըԿարևորելով հատուկ կարիքներով երեխայի

դաստիարակության, անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացում ծնողների կողմից իրենց խնդրահարույց երեխայի նկատմամբ ընդունող վերաբերմունքը, մենք կարևոր ենք համարել հետազոտել հայ ընտանիքներում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հիվանդության կամ զարգացման արատի նկատմամբ ծնողների վերաբերմունքի առանձնահատկությունները:

Հետազոտության համակազմը և մեթոդները

Հետազոտությունն իրականացվել է 2012–2015 թվականների ընթացքում, §Ֆիլանտրոպ¦ բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնում: Հետազոտությանը մասնակցել են Երևան քաղաքում ապրող բնածին հատուկ կարիքներ /հաշմանդամություն/ ունեցող նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի 76 երեխաների 152 ծնողներ:

Հետազոտության ընթացքում կիրառվել է հոգեբանական զրույցի մեթոդը, §Երեխայի հիվանդության նկատմամբ ծնողի

Ն.Ս. Մնացականյան

Page 29: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

29 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

վերաբերմունքի ախտորոշման մեթոդիկան (Վ. Վ. Կագան, Ի. Պ. Ժուրավլյովա)¦ [1, էջ 30] և զուգակցման աղյուսակների հաշվարկման □2 ոչ պարամետրիկ չափանիշը:

Հետազոտության արդյունքներըԿիրառելով §Երեխայի հիվանդության

նկատմամբ ծնողի վերաբերմունքի ախտորոշման մեթոդիկան (Վ.Վ. Կագան, Ի.Պ. Ժուրավլյովա)¦, մենք փորձեցինք պարզել հատուկ կարիքներ ունեցող երեխայի հիվանդության նկատմամբ ծնողների սեփական պատասխանատվության զգացումը

(ինտերնալություն, էքստերնալություն), հիվանդության գնահատումը (նոզոգնոզիա, հիպերնոզոգնոզիա, անոզոգնոզիա), տագնապի, վերահսկողության ակտիվության և ընդհանուր լարվածության մակարդակները: Յուրաքանչյուր գործոնի դեպքում թեստից ստացված միավորները կարող են գտնվել -30–ից +30 միջակայքում: Վերոնշյալ գործոնների արտահայտվածությունը ծնողների մոտ գնահատվել է 3 մակարդակներով՝ բարձր (+10 -ից +30), միջին (-10 –ից +10) և ցածր (-30 –ից -10) (աղյուսակ 1):

Հատուկ կարիքներ ունեցող երեխայի հիվանդության նկատմամբ ծնողների վերաբերմունքը, n=152

²ÕÛáõë³Ï 1.

Երեխայի հիվանդության

հանդեպ ծնողների

վերաբերմունքի դրսևորման

գործոնները

Բարձր ցուցանիշ

(+10 -ից +30)

Միջին ցուցանիշ

(-10 –ից +10)

Ցածր ցուցանիշ

(30–ից -10)

Մայրեր Հայրեր Մայրեր Հայրեր Մայրեր Հայրեր

ինտերնալություն

27 36 41 34 8 6

35,5 47,4 54 44,7 10,5 7,9

տագնապ32 19 29 34 15 23

42,1 25 38,2 44,7 19,7 30,3

նոզոգնոզիա34 39 19 22 23 15

42,1 51,3 38,2 29 19,7 19,7

ակտիվության վերահսկում

37 15 25 29 14 32

48,7 19,7 32,9 38,2 18,4 42,1

ընդհանուր լարվածություն

33 27 28 30 15 19

43,4 35,5 36,8 39,5 19,8 25

Page 30: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

30Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ստացված արդյունքներից պարզվում է, որ հետազոտությանը մասնակցած մայրերի 35,5%–ի և հայրերի 47,4%–ի մոտ գրանցվել են երեխայի հիվանդության հանդեպ էքստերնալ պատասխանատվության բարձր արդյունքներ, այսինքն՝ այս ծնողները երեխայի հիվանդության պատճառներն ընկալում են իրենցից անկախ, իրենց համար անվերահսկելի, անկառավարելի և դրա համար պատասխանատվություն չեն զգում:

Այս ծնողների հետ զրույցի արդյունքները ևս ցույց են տալիս, որ ամուսինները մեծամասամբ երեխայի մոտ առկա խնդիրների մեղավորն ու պատճառը համարում են ուրիշներին և միմյանց: Ընդ որում ՝ հայրերի մոտ երեխայի հատուկ կարիքների հետ կապված պատասխանատվության մակարդակն է՛լ ավելի ցածր է, և նրանց կողմից ավելի հաճախակի են կնոջ հանդեպ մեղադրանքները՝ որպես վատ խնամակալի և դաստիարակի: Երեխայի հիվանդության համար ինտերնալ պատասխանատվություն զգում են հարցվողներից ընդամենը 8 մայր և 6 հայր: Երեխայի հիվանդության հետ կապված տագնապի վերաբերյալ արդյունքները ցույց են տալիս, որ այն առկա է երկու սեռի ծնողների

մոտ, ընդ որում, մայրերի մոտ ավելի վառ է արտահայտված, քան հայրերի (հիստոգր. 1, 2): Այս առումով, պայմանավորված երեխայի տարիքով, նաև գրանցվել է անհանգստության չափի անցում բարձրից միջինի: Երեխայի հասունացման ընթացքում խնդրի կայունությունը ծնողի մոտ (թե՛ մայրերի և թե՛ հայրերի) հանգեցնում է անհանգստության նվազման՝ դեպի միջին, §կայուն¦, խրոնիկ դրսևորման ձևեր:

Հիվանդության հանդեպ վերաբերմունքի ցուցանիշը ցույց է տալիս, որ հարցված մայրերի գրեթե կեսը՝ 34 հոգի, հակված է չափազանցնել իրենց երեխայի հիվանդության ծանրությունը (հիպերնոզոգնոզիա): Բավականին շատ են (23) նաև երեխայի հիվանդության ծանրությունը մերժող և անտեսող, ընդունել չցանկացող մայրերը (անոզոգնոզիա): Էլ ավելի բարձր է հայրերի կողմից երեխայի հիվանդության ծանրության մակարդակի չափազանցումը (39): Այս հանգամանքը ևս վկայում է, որ հայրերը հակված են ուռճացնելու երեխայի մոտ առկա խնդիրները և երեխայի վիճակը համարում են անհուսալի:

Երեխայի հիվանդության նկատմամբ մայրերի վերաբերմունքը, n=76Հիëտáգր³մ 1.

Ն.Ս. Մնացականյան

Page 31: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

31 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ստացված արդյունքներից պարզվում

է, որ հիպերնոզոգնոզիայի արդյունքները

(73) գրեթե կրկնակի անգամ շատ են

անոզոգնոզիայի ցուցանիշներից, ինչը

վկայում է, որ այս ծնողներն ավելի

ծանր են գնահատում իրենց երեխայի

մոտ առկա խնդիրները: Համեմատելով

հիպերնոզոգնոզիայի վերաբերյալ

ստացված տվյալները, որոնք առկա են

տարբեր ախտորոշում ունեցող երեխաների

ծնողների մոտ, պարզ է դառնում, որ ծնողի

կողմից իր երեխայի մոտ առկա խնդրի

չափազանց ծանր ընկալումը կախված

չէ երեխայի ունեցած խնդրի տեսակից:

Ուստի այն պատկերացումը, թե երեխայի

հատուկ կարիքների նկատմամբ ծնողի

վերաբերմունքը պայմանավորված է

երեխայի խնդրի ախտորոշման տեսակից,

դրա արտաքին արտահայտվածությունից,

ծանրության աստիճանից, հավաստի չէ,

քանզի երեխայի մոտ հայտնաբերված

ցանկացած արատ, որը բերում է որևէ

գործառույթի անվերադարձ խաթարման,

ծնողի կողմից կարող է ընդունվել որպես

ամենածանրը: Թեստի կիրառումից

ստացված արդյունքները հերքում են այն

պատկերացումները, թե երեխայի մոտ

խլությունը կամ համրությունը, որոնք

այնքան ակնառու չեն, ծնողի համար

հոգեբանորեն կարող են ավելի թեթև

ընդունվել, քան հենաշարժողական

համակարգի խանգարումները:

Թեստի արդյունքներով՝ 152 ծնողներից

ընդամենը 41-ն ունեն ադեկվատ

վերաբերմունք (նոզոգնոզիա) իրենց

երեխաների հատուկ կարիքների նկատմամբ:

Երեխայի հիվանդության մասին զրույցից

պարզ է դառնում, որ հարցված ծնողների

Երեխայի հիվանդության նկատմամբ հայրերի վերաբերմունքը, n=76

Հիëտáգր³մ 2.

Page 32: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

32Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

98 տոկոսը տեղեկացված են իրենց

երեխայի ախտորոշման, զարգացման

խանգարումների մասին. բազմիցս

լսել են մասնագետներից, կարդացել

են մասնագիտական գրականություն,

հետաքրքրվել տարբեր տեղեկատվական

աղբյուրներից: Այն հանգամանքը, որ,

չնայած տեղեկացվածությանը, 38 ծնողների

մոտ առկա է անոզոգնոզտիկ վերաբերմունք

իր երեխայի հիվանդության նկատմամբ, ցույց

է տալիս, որ այս ծնողներն առաջնորդվում

են պաշտպանական մեխանիզմներով և չեն

հաղթահարել երեխայի հաշմանդամությամբ

պայմանավորված սթրեսը:

Հիվանդության վերահսկման առումով

մայրերն ավելի ակտիվ են, քան հայրերը: Այդ

հարցում, հայրերի մեծամասնությունը (32)

թերագնահատում է երեխայի հիվանդության

վերահսկման իր կարողունակությունը՝

այն միանշանակ համարելով որպես մոր

պարտականություն:

Ամփոփելով թեստից ստացված այն

արդյունքները, որոնք ցույց են տալիս

երեխայի հիվանդությամբ պայմանավորված

լարվածությունը ծնողների մոտ, պարզ է

դառնում, որ 33 մայրերի և 27 հայրերի մոտ

արտահայտված է երեխայի հիվանդության

հետ կապված լարվածության բարձր

մակարդակ: Հարկ է նշել, որ հետազոտության

արդյունքներից պարզվում է, որ ծնողների

մոտ առկա նմանատիպ լարվածության բարձր

մակարդակը, ինչպես նաև հիվանդության

հանդեպ հակազդման մնացած տեսակները,

այնքան էլ կախված չեն երեխայի խնդրի

տեսակից և ծանրությունից, քանի որ գրեթե

բոլորի մոտ նույնատիպ հակազդումներ են

գրանցվել:

Մայրերի և հայրերի խմբերում այս

թեստի գործոնները ունեն տարբեր

արտահայտվածություններ:

Գործոնների արտահայտվածության աստիճանը ըստ □2 գործակցի

տագնապ՝ p<0.05, վերահսկման ակտիվություն՝ p<0.001

²ÕÛáõë³Ï 2.

Գործոններ □2

ինտերնալություն 2,24

տագնապ 5,39

նոզոգնոզիա 0,12

վերահսկան ակտիվություն 16,65

ընդհանուր լարվածություն 1,14

Ն.Ս. Մնացականյան

Page 33: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

33 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Զուգակցման աղյուսակների □2 ոչ

պարամետրիկ չափանիշի կիրառման

արդյունքում պարզ դարձավ, որ հատուկ

կարիքներով երեխաների հիվանդության

հանդեպ հայրերի և մայրերի

վերաբերմունքի տարբերությունները

գիտականորեն հավաստվում են

§տագնապի¦ գործոնի համար` p<0.05

հավանականությամբ, և §վերահսկման

ակտիվության¦ գործոնի համար` p<0.001

հավանականությամբ (աղյուսակ 2):

Արդյունքների ամփոփումԹեստից ստացված արդյունքները

թույլ տվեցին հանգել ներքոհիշյալ

մեկնաբանություններին:

Հետազոտության արդյունքում

բացահայտվել են վիճակագրորեն

հավաստի տարբերություններ հատուկ

կարիքներ /հաշմանդամություն/ ունեցող

երեխաների հիվանդության նկատմամբ

հայրերի և մայրերի տագնապի

զգացողության և վերահսկման

ակտիվության գործոններում: Հայրերի և

մայրերի հետազոտության արդյունքների

համեմատական վերլուծությունից

պարզվում է նաև, որ չնայած

երեխայի հիվանդության հանդեպ

վերաբերմունքի այլ գործոնների գրեթե

միանման արդյունքներին, նրանց մոտ

վերաբերմունքի դրսևորման ձևերն

իրարից տարբերվում են:

Հատուկ կարիքներով երեխա ունեցող

մայրերը հիմնականում իրենց չեն

վերագրում երեխայի մոտ առկա խնդրի

առաջացման պատասխանատվությունը:

Նրանք հիվանդության պատճառներն

ընկալում են իրենցից անկախ,

հիմնականում ՝ որպես §մեծ

դժբախտություն¦, §ճակատագրի

հեգնանք¦, §փորձանք¦, իրենց

նկատմամբ §կյանքի անարդար պատիժ¦:

Նրանց մոտ առկա է բարձր և խրոնիկ

տագնապի զգացողություն: Մայրերն

ավելի ակտիվորեն են վերահսկում

երեխայի հիվանդությունը: Եվ այս ամենի

հետ մեկտեղ նրանց մեծամասնությանը

բնորոշ է երեխայի հիվանդության և դրա

հետևանքների հետ կապված բարձր

լարվածությունը:

Ինչ վերաբերում է հայրերին՝

ապա նրանց մոտ ևս գրանցվել են

էքստերնալության բարձր ցուցանիշներ,

սակայն, ի տարբերություն մայրերի,

որոնք երեխայի մոտ հայտնաբերված

արատը համարում են §դժբախտ դեպք¦,

հայրերի մեծ մասը հակված է դրանում

մեղադրելու երեխայի մորը (իրենք առողջ

են, կենսունակ, այդպիսի երեխա իրենցից

չէր կարող ծնվել, §մորից է¦): Նրանց

մոտ ևս առկա է տագնապայնության

բարձր մակարդակ, սակայն, եթե

մայրերի պարագայում անհանգստության

դրսևորումը պայմանավորված է

սեփական երեխայի զարգացման

խանգարումներով, երեխայի ապրումներով

և դժվարություններով, ապա հայրերի մոտ

տագնապի, անհանգստության հիմնական

առարկան հասարակության կարծիքն է,

իրենց §խոցված¦ հեղինակությունն ու

Page 34: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

34Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

անունը:

Հայրերն իրենց երեխայի հիվանդության

նկատմամբ ունեն հիմնականում

հիպերնոզոգնոզտիկ և անոզոգնոզտիկ

հակազդումներ: Նրանցից քչերն ունեն

ադեկվատ պատկերացում երեխայի

հիվանդության և նրա խնդիրների

մասին, նրանք ավելի շատ հակված են

խնդիրն ուռճացնելու, չափազանցնելու

կամ անտեսելու և հերքելու: Հայրերն

ավելի քիչ են ուշադրություն դարձնում

երեխայի հիվանդության վերահսկմանը

և միևնույն ժամանակ, ինչպես մայրերը,

ունեն ընդհանուր լարվածության բարձր

մակարդակ:

Եզրակացություն

Այսպիսով հայ ընտանիքներում

նախադպրոցական և կրտսեր դպրոցական

տարիքի հատուկ կարիքներ ունեցող

երեխաների ծնողների մոտ երեխայի

հիվանդության, զարգացման արատի

հանդեպ վերաբերմունքում գերակշռում

է ոչ ադեկվատ վերաբերմունքը

(հիպերնոզոգնոզիան և անազոգնոզիան),

առավել գերակշռող է հիպերնոզոգնոզիան,

որը հանգեցնում է վերահսկման

ակտիվության, տագնապի և ընդհանուր

լարվածության բարձր մակարդակի:

Ընդհանուր առմամբ այս ծնողները

հոգեբանական վերականգնման և

հոգեթերապևտիկ միջամտության

կարիք ունեն, որի միջոցով հնարավոր

է հասնել ծնողների ինքնաընդունման,

ադեկվատ ինքնագնահատականի, իրենք

իրենց և իրենց երեխայի զարգացման

հնարավորությունների ու խնդիրների

իրական գնահատման:

Գրականություն.1. Исаев Д.Н., Каган В.Е. Психо-

диагностические методы в педиатрии

и детской психоневрологии: учеб. по-

собие. – СПб.: ПМИ, 1991. - 80 с.

2. Дети с отклонениями в разви-

тии: метод. пособие / И.М. Гилевич,

Е.А. Забара, М.В. Ипполитова и др.;

Сост. Н.Д. Шматко. – М.: Аквариум,

1997. – 128 с.

3. Федосеева О.А. Особенности

воспитания ребенка с ограниченны-

ми возможностями в семье // Моло-

дой ученый. – 2013. – №9. - с. 346-

349.

4. Фромм А. Азбука для родите-

лей, или как помочь ребенку в труд-

ной ситуации. – Екатеринбург: АРД,

1996. – 319 с.

Տեղեկություններ հեղինակի մասին`

Նունե Ստեփանի Մնացականյան, դասախոս.ԳՀՍ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի §Ուրարտու¦ համալսարան, Երևան, ՀՀ, հոգեբանության ամբիոն.

Հասցե. ք. Երևան 0009, Կորյունի 19ա.Հեռ. +374 10 528248, +374 93 886781E-mail: [email protected]

Ստացվել է ՝ 22.07.2016 թ.

Ն.Ս. Մնացականյան

Page 35: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

35 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Психотерапевтические подходы- Փսիխոթերապևտիկ մոտեցումներ - Psychotherapeutic approaches

Գ.Կ. Գրիգորյան Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ

Հոդվածում ներկայացվում են շամանիզմի էությունը, հիմնական գաղափարները, հիվանդությունների առաջացման և բուժման շամանական «կոնցեպցիաներըե։ Քննվում են նաև շամանների անձի բնութագրերը, ինչպես նաև նրանց նախապատրաստման առանձնահատկությունները։ Նկարագրվում են շամանզիմի բուժման մեթոդները և դրանց հարմարեցումը ժամանակակից հոգեթերապևտիկ պրակտիկայում։ Ներկայացվում են նաև նեոշամանիզմի առանձնահատկությունները։

Հանգուցային բառեր. շամանիզմ, հիվանդության կոնցեպցիա, բուժական միջոցառումներ, նեոշամանիզմ, շամանական հոգեթերապիա:

ШАМАНИЗМ, НЕОШАМАНИЗМ И ШАМАНИСТСКАЯ ПСИХОТЕРА-ПИЯ КАК ПСИХОТЕРАПЕВТИЧЕСКИЕ СИСТЕМЫ

Г.К. ГригорянЕреван, Армения

В статье анализируются сущность и основные идеи шаманизма, а также «концепции» воз-никновения и лечения болезней. Рассматриваются также личностные особенности шаманов и особенности их подготовки. Описываются лечебные методы шаманизма, а также их адаптация в современной психотерапевтической практике. Представлены также особенности неошаманизма.

Ключевые слова: шаманизм, концепция болезни, лечебные мероприятия, неошаманизм, ша-манская психотерапия

SHAMANISM NEOSHAMANIZM AND SHAMANIC PSYCHOTHERAPY AS A THERAPEUTIC SYSTEM

G.K. GrigoryanYerevan, Armenia

The article analyzes the essence and main ideas of shamanism and the 'concepts' of causes of diseases and their treatment. We also describe the personal characteristics of shamans and features of their training. In the article are presented the methods of treatment in shamanism, as well as their adaptation to modern psychotherapeutic practice. The features of neoshamanizm are also analyzed.

Keywords: shamanism, the concept of disease, treating procedures, neoshamanism, shamanic psychotherapy

ՇԱՄԱՆԻԶՄԸ, ՆԵՈՇԱՄԱՆԻԶՄԸ ԵՎ ՇԱՄԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Page 36: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

36Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Գ.Կ. Գրիգորյան

Գրականության մեջ շամանիզմի

տարբեր սահմանումների կարելի

է հանդիպել։ Այսպես Մ. Ուոլթերը

շամանիզմը բնութագրում է որպես. §...

Կրոնական հավատալիքների համակարգ,

որտեղ շամանը հանդես է գալիս որպես մի

մասնագետ, ով ի վիճակի է կապ հաստատել

հոգիների աշխարհի հետ և օգգտագործել

նրանց հանուն ցեղի բարօրության¦ [11,

էջ xv]։ Մեկ այլ ամերիկացի հեղինակ՝

Ռ. Ուոլշը, շամանիզմը ներկայացնում է

որպես. §...ավանդույթների համակարգ,

որը կիրառողները նպատակամիտված են

սեփական կամքով մտնելու գիտակցության

ալտերնատիվ վիճակների մեջ և զգալու

իրենց կամ իրենց հոգու ճամփորդությունը

այլ իրականություններ և շփումը այլ

էակների հետ հօգուտ սեփական ցեղի

կարիքների¦ [12, էջ 9]։

Շամանիզմը հիմնվում է անիմիստական

պատկերացումների վրա։ Դրանց

համաձայն, աշխարհը ոգեղեն է, այսինքն

ոգի ունեն անշունչ և շնչավոր առարկաներն

ու կենդանիները [1]: Գոյություն

ունի ոգիների աշխարհ, որն ակտիվ

ներգործություն է ունենում մարդկաց

կյանքի վրա: Կան չար և բարի ոգիներ:

Աշխարհի բոլոր ոգիները կապված են իրար

հոգու միջոցով: Հոգիների աշխարհ գնալը

ընդունակություն է, որ իր մեջ ձևավորում

է շամանը: Շամանը յուրաքանչյուր

ցեղի ավանդությունները, միստիկական

գիտելիքներն ու պրակտիկան պահպանող

նաև բժշկություն իրականացնող անձն

է: Շամանները համոզված են, որ

կարող են ներգործել նաև բնության

երևույթների, ասենք, եղանակի վրա կամ

էլ հակառակորդ ցեղերի վրա, կարող են

օգնել հաջող ամուսնանալ և այլն [7]:

Էթնոգրաֆները վկայում են, որ շամանները

սովորաբար ունենում են հոգեբանական

ու հատկապես էքստրասենսորային հզոր

ընդունակություններ, նրանք ի վիճակի

են մտնել խոր տրանսային վիճակի մեջ,

հալ յուցինացիաներ առաջացնել մարդկանց

մեջ, նույնիսկ ազդել կենդանիների վրա

[2,4,7]: Ըստ որում, հետազոտությունները

վկայում են, որ շամաններից շատերը

հոգեկան հիվանդություններ են ունենում։

Ըստ Ուոլշի, նրանց մեջ առավել

հաճախ են հանդիպում էպիլեպսիան,

շիզոֆրենիան և հիստերիան [12]: Այլ

հեղինակներ վկայում են, որ շատ

շամաններ հոգեկան հիվանդներ են եղել

նախքան շամանական պրակտիկայով

զբաղվելը, նրանք իրենց երազներում

հոգիների կողմից հրահանգներ են ստացել

զբաղվելու շամանիզմով և զբաղվելով

հաղթահարել են հիվանդությունը: Ըստ

Կ. Կաստանեդայի շամանները շատ

երկարատև մասնագիտացում են անցնում

[4]։ Մասնագիտացման էությունը մի

կողմից կամքի և մարմնի կոփումն է, մյուս

կողմից խոր տրանսային վիճակների մեջ

մտնելու ընդունակության զարգացումը

[5]։ Այդ նպատակով շամաններն

օգտագործում են գիտակցության վրա հզոր

ազդեցություն թողնող թույներ (օրինակ՝

սիբիրի շամաններն օգտագործում են

թունավոր սունկեր [3], իսկ հնդկացի

շամանները՝ թունավոր պեյոտ կակտուսը)։

Լայնորեն տարածված է այսպես

Page 37: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

37 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

կոչված տեսիլքի քվեստը՝ յուրահատուկ

մի ձեռնադրություն, որը տարածված

է հյուսիսամերիկյան հնդկացիների

շրջանում և միտված է հոգիների աշխարհի

հետ կապ հաստատելուն։ Այդ նպատակով

անձը մեկուսանում է բնության մեջ`

ընտրելով որևէ սուրբ վայր և առանց

սննդի և ջրի մնում այդտեղ չորս օր (այսօր

նման ձեռնադրություններ իրականացվում

են կոմերցիոն նպատակներով)։ Այդ

ընթացքում անձին տեսիլք է հայտնվում,

նա մաքրվում է, բացահայտում է հոգևոր

գաղտնիքներ, ճշմարտություններ [10]:

Շամաններն առավելապես զբաղվել

են բժշկական պրակտիկայով, ըստ որում

շատ հետազոտողների վկայությամբ

հաճախ նրանք կարողանում են բուժել

բավական ծանր հիվանդություններ:

Կան վկայություններ շամանների

հաջող վիրահատությունների մասին,

որոնք իրականացվել են առանց կտրող

գործիքների:

Շամանիզմի հիվանդության

տեսությունը շատ պարզ է. հիվանդության

պատճառը չար ոգիներն են, ովքեր

մտնում են մարդու մարմնի մեջ։ Դրանք

անցյալի չար շամանների, վաղաժամ, ոչ

բնական մահով մահացած, տառապալից

կյանք ապրած մարդկանց ոգիներն են, որ

ցանկանում են վրեժ լուծել մարդկանցից

[6]: Հիվանդությունների մեկ այլ պատճառ

է հանդիսանում մարդու պահապան հոգու

կամ հենց իր հոգու հեռանալը մարմնից [4]:

Ահա այս տեսությունների վրա էլ կառուցված

են շամանիզմի բուժական ծեսերը։ Դրանց

ժամանակ օգտագործվում են այսպես

կոչված շամանական դափը, ծիսական

պարեր, աղոթքներ, բազմաթիվ սիմվոլիկ

գործողություններ են իրականցվում, որոնք

ուղղված են մի կողմից չար ոգիներին

վանելուն, մյուս կողմից հոգիների աշխարհ

ճամփորդելուն և այնտեղից տվյալ մարդու

պահապան հոգուն վերադարձնելուն:

Բուժման համար օգտագործվում են

նաև տոտեմային կենդանիների՝ արծվի,

ագռավի, արջի, ինչպես նաև մայր հողի

և երկնքի էներգիաները [4]։ Շամանները

բավական երկար նախապատրաստվում

են բժշկման արարողությանը։ Ըստ

Ուոլշի, այդ նախապատրաստությունների

նպատակը գիտակցության վիճակի

փոփոխությունն է, տրանսի մեջ մտնելը։

Շամանը, ըստ հեղինակի՝ §...մի ամբողջ

օր կարող է հաց չուտել, ջուր չխմել,

չքնել։ Նա (շամանը-Գ.Գ.) կարող է

բավական երկար մենակության մեջ մնալ,

մեդիտացիա անել, աղոթել, խիստ սառը

ցնցուղ ընդունել կամ շատ շոգ սենյակում

մնալ։ Գիտակցության ալտերնատիվ

վիճակներ առաջացնելու համար

կիրառվում են ռիթմիկ գործողություններ՝

ձայներ հանելը կամ երգեցողությունը,

պարելը, թմբկահարումը¦ [11, էջ 98]:

Ըստ Էլիադեի, շամանները բժշկման

արարողությունից առաջ բուսական

թմրանյութեր են օգտագործում [7]։

Այսօր արևմուտքում, լայն տարածում

ունի այսպես կոչված նեոշամանիզմը

և շամանական հոգեթերապիան։

Նեոշամանիստական շարժաման

ձևավորումը կապվում է Կարլոս

Կաստանեդայի, Մ. Էլիադեի, Մայքլ

Психотерапевтические подходы- Փսիխոթերապևտիկ մոտեցումներ - Psychotherapeutic approaches

Page 38: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

38Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Հարների և այլոց անվան հետ,

ովքեր իրենց աշխատություններում

մանրամասն նկարագրում էին

շամանական փիլիսոփայությունը

և տեխնիկաները։ Նեոշամանիզմը

շամանական գաղափարախոսությունը և

տրանսը որպես աշխատանքային գործիք

օգտագործող, հիմնականում բուժական

նպատակներով կիրառվող մոտեցումների

համակարգ է, որն էականորեն շեղվում

է շամանիզմի ավանդույթներից։

Նեոշամանիզմի ներկայացուցիչները

պարտադիր չեն համարում շամանի

ավանդական նախապատրաստման,

դժվարությունների փուլը, ձեռնադրումը,

նրանք գտնում են, որ շամանիզմով

կարող է զբաղվել յուրաքանչյուր

ոք, նրանք իրենց ծառայությունների

համար վճար են վերցնում, աշխատում

են անձի և ոչ թե համայնքի համար,

նրանց բուժումները խմբային բնույթ չեն

կրում, նրանց գաղափարախոսության,

մեթոդաբանության և մեթոդների մեջ

հաճախ խառնվում են կրոնական,

օկուլտային, արևմտյան հեթանոսության,

հոգեթերապիայի տարրերը։

Նեոշամանիզմը կապվում է այսպես

կոչված Նոր Դարաշրջանի (New Age)

շարժման հետ [9]:

Բացի նեոշամանիզմից, այսօր լայն

տարածում է սկսում գտնել նաև այսպես

կոչված շամանական հոգեթերապիան։

Պետք է ասել, իհարկե, որ շամանիզմի

նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել

դեռևս նախորդ դարի սկզբներին։ Հայտնի է,

որ Կ. Յունգը ձեռնադրվել էր որպես շաման,

այս ոլորտի նկատմամբ հետաքրքված

էին նաև Օտտո Ռանկը, Ֆրից Պերլզը

և ուրիշներ։ Այսօր փորձեր են արվում

շամանական տեխնիկաները և նույնիսկ

որոշ գաղափարախոսական տարրեր

միավորել ժամանակակից հոգեթերապևտիկ

համակարգերի մեջ։ Ահա թե ինչպես

է Դեյվիդ Համերմանը նկարագրում

շամանական թերապիայի իր մոտեցումը

§Շամանական ճամփորդությունը մի մեթոդ

է, որը շատ հաճախ է օգտագործվում

մտնելու գիտակցության այնպիսի վիճակի

մեջ, որը ոչ սովորական իրականություն

թափանցելու հնարավորություն է տալիս։

Թմբկահարելով կամ դափնահարելով

թերապևտը և կլիենտը կարող են մտնել

գիտակցության փոփոխված վիճակ և

հաղորդակցվել վերին աշխարհի հոգիների

կամ ստորին աշխարհի ուժի կենդանիների

հետ, ի հավելումն կարող են աշխատել

նաև միջին աշխարհի ոգիների հետ։ Ոչ

սովորական իրականության մեջ հանդիպած

այս կենդանիներն ընկալվում են որպես

միանգամայն իրական¦ [8, p. 1]:

Ամփոփելով շարադրվածը կարելի է ասել,

որ շամանիզմը որպես բուժական համակարգ

ունի բազմաթիվ արդյունավետ մեթոդներ,

որոնք կարող են վերաիմաստավորվել և

կիրառվել ժամանակակից հոգեթերապևտիկ

պրակտիկայում։ Միևնույն ժամանակ

կարծում ենք, որ շամանիզմում

հոգեթերապևտներն արժեքավոր

գաղափարներ և մոտեցումներ կարող են

գտնել նաև հոգևոր ինքնազարգացման և

մասնագիտական թրեյնինգների համար:

Գ.Կ. Գրիգորյան

Page 39: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

39 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Գրականություն.1. Ангархаев Д.А. Мифологиче-

ское мировоззрение и бурятский ша-

манизм // Вестник Бурятского госу-

дарственного университета. – 2009.

– №2. – С.315-317.

2. Богораз В.Г. К психологии ша-

манства у народов северо-восточной

Азии //Этнографическое обозрение.

Издание Этнографического отдела

Императорского общества любителей

естествознания, антропологии и этно-

графии – 1910. - № 1-2.

3. Диксон О. Мистерии мухомора.

Применение галлюциногенного гриба

в шаманской практике. – М.: Велигор,

2004.

4. Кастанеда К. Сочинения. Т.4.

Лекции и интервью. – Киев: София,

2004.

5. Кастанеда К. Искусство снови-

дения. Активная сторона бесконечно-

сти. Колесо времени. – Киев: София,

2006.

6. Чухрова М.Г. Психологические

механизмы шаманских практик // Мир

науки, культуры, образования. – 2009.

- №4. – С.289-293.

7. Элиаде М. Шаманизм: Архаиче-

ские техники экстаза. – Киев: София,

1998. – 480с.; М.: Ладомир, 2015. –

552.

8. Hammerman D. Integrating

Shamanic Methods into Psychotherapy.

http://hammerman.net/Integrating.pdf

9. Jakobsen, M.D. (1999) Shamanism:

Traditional and Contemporary

Approaches to the Mastery ofSpirits and

Healing, Oxford: Berghahn Books.

10. Sandner, D. F. (1996). Native

North American healers. In, Scotton, B.

W., Chinen, A. B., & Battista, J. R. (Eds.),

Textbook of Transpersonal Psychiatry

and Psychology, pp144-199.

11. Walter, M. N. (2004). Introduction.

In M. N. Walter & E. J. N. Fridrnan (Eds.),

Shamanism: An encyclopedia of world

beliefs, practices, and culture (pp. xv-

xxviii). Santa Barbara, CA: ABC-CLIO,

Inc.

12. Walsh, R. N. (1996). Shamanism

and healing. In B. W. Scotton, A. B.

Chinen & J. R. Battista (Eds.), Textbook

of transpersonal psychiatry and

psychology (96- 1 03). New Y ork: Basic

Books.

Տեղեկություններ հեղինակի մասին`

Գայանե Կառլենի Գրիգորյան,

քիմիական գիտությունների թեկնածու, հոգեբանության դոցենտԽ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Հոգեբանության ամբիոն.

Հեռ. - 093543851E-mail - [email protected]

Ստացվել ՝ 20.10.2016

Психотерапевтические подходы- Փսիխոթերապևտիկ մոտեցումներ - Psychotherapeutic approaches

Page 40: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

40Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ք.Վ. Նիկողոսյան Նեոնատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան

Գրականության տվյալների համաձայն վարքագծային խանգարումներն անհասության հաճախակի երկարաժամկետ բարդություններից են: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել անհաս ծնված երեխաների վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ խնդիրները վաղ հասակում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ, ի տարբերություն հրապարակված տվյալների, անհաս և հասուն ծնված երեխաների խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, անհասների մոտ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում խանգարումների հաճախականությունն ավելի բարձր էրհասուն հասակակիցների համեմատ: Հետազոտված երկու խմբերում վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ զարգացման խանգարումները հաճախակի էին (27-31%՝ սոցիալ հարմարվողականից մինչև 25%՝ պրակտիկ հարմարվողական և 23%՝ սոցիալ-էմոցիոնալ ոլորտներում):

Բանալի բառեր՝ անհասություն, հասուն նորածին, վարքագծային խանգարումներ, սոցիալ-էմոցիոնալ շեղումներ, Բեյլիի սանդղակ:

STUDY OF BEHAVIOURAL PROBLEMS AMONG INFANTS

K.V. NikoghosyanYerevan, Armenia

According to literature data, behavioural problems are frequent long-term complications of prematurity. The aim of current study was to investigate behavioural and social-emotional problems among preterm newborns at early childhood. The results of this study shows, that in spite of published data, statistically significant differences were not found between premature and mature infants, although in almost all domains the frequency of problems were much higher in preterm than in term. In both groups the problems in behavioral and social-emotional development were frequent (from 27-31% in social adaptive to 25% in practical adaptive and 23% in social-emotional domains).

Keywords: prematurity, term infant, behavioral problems, social-emotional development, Bayley score.

ИССЛЕДОВАНИЕ ПОВЕДЕНЧЕСКИХ ПРОБЛЕМ У ДЕТЕЙ

К.В. НикогосянЕреван, Армения

По данным литературы, поведенческие проблемы являются частым долгосрочным осложнением недоношенности. Целью данного исследования являлось изучение по-

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

Ք.Վ. Նիկողոսյան

Page 41: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

41 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ներածություն Ժամանակակից պերինատոլոգիայի

հաջողությունը գնահատելիս կարևորվում է

ոչ թե անհաս երեխաների ապրելիությունը,

այլ ողջ մնացածների շրջանում զարգացման

շեղումների տարածվածությունը և

կյանքի որակի մակարդակը: Շատ

ցածր քաշով ծնված անհաս երեխաների

առողջության մոտակա և հեռակա ելքերի

ուսումնասիրությունը գիտական բազում

հետազոտությունների հետաքրքրության

առարկան է [6,7,8,11,12]:

Անգամ նորածնային բժշկության

ձեռքբերումների պայմաններում անհաս

ծնված երեխաների շրջանում տարբեր

բարդությունների և զարգացման

շեղումների հաճախականությունը էապես

չի փոխվել [16]: Շատ ցածր քաշով ծնված

երեխաների գրեթե 10%-ին սպառնում է

ծանր հաշմանդամություն, իսկ ևս 30-50%-

ին՝ միջին և թեթև արտահայտվածության

շեղումների զարգացում [2]:

Անհասությունը, հատկապես շատ ցածր

քաշով նորածինների ծնունդը, կապված է

վարքագծային և հոգեբանական բազում

ախտորոշումների և շեղումների հետ

[1,5,9,10,15]: Վարքագծի գնահատումը

սովորաբար իրականացնում է ծնողը կամ

ուսուցիչը: Գնահատվում են վարքագիծը,

ուշադրությունը, հարմարվողական

կարողությունները և դեպրեսիան:

Անհանգստություն է պատճառում նաև

ծնվելիս մարմնի ցածր զանգվածի ու

գեստացիոն տարիքի և աուտիզմի միջև

կապի առկայությունը, որի իրական

վտանգի չափը, սակայն, դեռևս անհայտ է

[14]:

Երեխաների մոտ վարքագծային

զարգացման գնահատման մեթոդներից

մեկը Բեյլիի սանդղակի կիրառումն է

[4]: Այն թույլ է տալիս ուսումնասիրել

երեխաների սոցիալ – էմոցիոնալ և

հարմարվողական – վարքագծային

զարգացման առանձնահատկությունները:

Հ ա ր մ ա ր վ ո ղ ա կ ա ն - վ ա ր ք ա գ ծ ա յ ի ն

զարգացման ոլորտն ունի իր

չորս ենթաոլորտները՝ ընդհանուր

հարմարվողական բաղադրյալ,

կոնցեպտուալ հարմարվողական

ասպարեզ, սոցիալ հարմարվողական

ասպարեզ և պրակտիկ հարմարվողական

ասպարեզ:

веденческих и социально-эмоциональных проблем среди недоношенных в раннем детском возрасте. Результаты показывают, что по сравнению с опубликованными литературными данными, нами не найдено значимой статистической разницы между недоношенными и доношенными детьми, хотя почти по всем домейнам частота про-блем была выше у недоношенных. В обеих группах проблемы в поведенческом и соци-ально-эмоциональном развитии были частыми (от 27-31% в социально-адаптивном до 25% в практически адаптивном и 23% и 23% в социально-эмоциональном домейнах).

Ключевые слова: недоношенность, доношенный новорожденный, поведенческие проблемы, социально-эмоциональное развитие, шкала Бейли.

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 42: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

42Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Կոնցեպտուալ հարմարվողական

ասպարեզն ունի հմտությունների երեք

բաժին (հաղորդակցություն, ֆունկցիոնալ

նախակրթական, ինքնակառավարում),

սոցիալ հարմարվողական ասպարեզը՝

երկու (ազատ ժամանակ և սոցիալ), իսկ

պրակտիկ հարմարվողական ասպարեզը՝

չորս (համայնքում կողմնորոշում, տնային

գործեր, առողջություն և անվտանգություն,

ինքնապաշտպանություն):

Զարգացման ծանր շեղումների

կանխատեսումը նորածնային շրջանում

համեմատաբար ավելի հեշտ է,

մինչդեռ կանխատեսել միջին և թեթև

արտահայտվածության խանգարումները,

որոնք ոչ պակաս ազդեցություն ունեն

կյանքի որակի վրա, մնում է կարևոր,

բայց դեռ չլուծված խնդիր նորածնային

բժշկության մեջ:

ՆպատակըՀետազոտության նպատակն

է ուսումնասիրել վարքագծային

խանգարումները անհաս և հասուն ծնված

երեխաների շրջանում:

Հետազոտության նյութը

Որպես հետազոտվող նյութ ընտրվել են

2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն

ընկած ժամանակահատվածում երկու

պերինատալ կենտրոններում (Մոր և

մանկան առողջության պահպանման

գիտահետազոտական կենտրոնում

(ՄՄԱՊԳՀԿ) և Վերարտադրողական

առողջության, պերինատոլոգիայի և

մանկաբարձության գիտահետազոտական

ինստիտուտում (ՎԱՊՄԳԻ)) ծնված և

բուժում ստացած շատ ցածր քաշով անհաս

նորածինները (ծնվելիս քաշը ≤1500 գր.

կամ գեստացիոն տարիքը ≤32 շաբ.):

Որպես հսկիչ խումբ ընտրվել են

2013թ. մարտից մինչև ապրիլ ընկած

ժամանակահատվածում ՄՄԱՊԳՀԿ-ում

ծնված հասուն և պայմանականորեն առողջ

նորածինները (ծնվելիս մարմնի զանգվածը

≥2500 գր., գեստացիոն տարիքը 39-41

շաբ.):

Վերոնշյալ երկու պերինատալ

կենտրոններում ընտրված

ժամանակահատվածում ծնվել է 100 շատ

ցածր քաշով անհաս նորածին, որոնցից

20-ը մահացել են նորածնային շրջանում:

Հսկիչ խմբում ընդգրկվել են 121 նորածին:

Հետազոտության մեթոդներըա) Նյարդաբանական զարգացման

ելքերի գնահատումը կատարվել է Բեյլիի

սանդղակի միջոցով՝ երրորդ վերամշակված

տարբերակով [3]: Այն անհատական

կերպով կիրառվող մեթոդ է՝ նախատեսված

մեկից մինչև 42 ամսական երեխաների

զարգացման առանձնահատկությունները

գնահատելու համար [4]: Թեստն

իրենից ներկայացնում է ստանդարտ

չափումների համագումար՝ երեխաների

շարժողական (նուրբ և խոշոր մոտորիկա),

խոսքի (ընկալում և արտաբերում),

մտավոր, սոցիալ-էմոցիոնալ և

հ ա ր մ ա ր վ ո ղ ա կ ա ն - վ ա ր ք ա գ ծ ա յ ի ն

զարգացման ոլորտները ուսումնասիրելու

համար [13]: Հարմարվողական-

վարքագծային զարգացման ոլորտն ունի

իր չորս ենթաոլորտները՝ ընդհանուր

Ք.Վ. Նիկողոսյան

Page 43: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

43 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

հարմարվողական բաղադրյալ (ԸՀԲ),

կոնցեպտուալ հարմարվողական

ասպարեզ (ԿՀԱ), սոցիալ

հարմարվողական ասպարեզ (ՍՀԱ) և

պրակտիկ հարմարվողական ասպարեզ

(ՊՀԱ): Կոնցեպտուալ հարմարվողական

ասպարեզն ունի հմտությունների երեք

բաժին (հաղորդակցություն, ֆունկցիոնալ

նախակրթական, ինքնակառավարում),

սոցիալ հարմարվողական ասպարեզը՝

երկու (ազատ ժամանակ և սոցիալ), իսկ

պրակտիկ հարմարվողական ասպարեզը՝

չորս (կողմնորոշում համայնքում, տնային

գործեր, առողջություն և անվտանգություն,

ինքնապաշտպանություն) [4]: Երեխաների

սոցիալ-էմոցիոնալ և հարմարվողական

վարքագծային զարգացման գնահատումը

կատարվում է հատուկ հարցաթերթիկների

միջոցով, որոնք լրացվում են ծնողների

կամ խնամակալների կողմից:

Հարցաթերթիկների գնահատման

ժամանակ երեխան նախնական

միավորներ է հավաքում, որոնք

հետագայում փոխակերպվում են

վերջնական և հավաքական միավորների:

Այս միավորներն օգնում են օբյեկտիվորեն,

թվայնացված տարբերակով համեմատել

երեխայի ունակությունները տվյալ

զարգացման ոլորտում ՝ հասակակից

երեխաների հետ [17]: Վերջնական

միավորների նորմային սահմանը 7-13

է, իսկ հավաքական միավորներինը՝

85-115: Նշված սահմաններից ցածր

միավորները վկայում են զարգացման

հապաղման մասին: Բեյլիի սանդղակը

թույլ է տալիս երեխաների զարգացումը

գնահատել ոչ միայն քանակական, այլ

նաև որակական բնութագրերի միջոցով:

Հավաքական բալի 130 և ավելի ցուցանիշը

համապատասխանում է զարգացման շատ

բարձր մակարդակին, 120-129` բարձր, 110-

119` միջինից բարձր, 90-109` միջին, 80-89`

միջինից ցածր, 70-79` սահմանագծային և

69 և պակաս` ծայրահեղ ցածր:

բ) Վիճակագրական հաշվարկները

կատարվել են IBM SPSS Statistics

(version 21)համակարգչային ծրագրի

միջոցով: Հաշվվել է ախտահարումների

հաճախականությունը: Տարբեր

տվյալների միջև կապն ուսումնասիրվել

է Ֆիշերի ճշգրիտ թեստի (կատեգորիկ

փոփոխականների պարագայում) և

Մանն-Ուիթնի թեստի (քանակական

փոփոխականների պարագայում) միջոցով:

Հետազոտության մասնակցության

համար երեխաների ծնողներից վերցվել է

գրավոր և բանավոր համաձայնություն:

Արդյունքները և քննարկումԾնողների կողմից լրացված

հարցաթերթիկների միջոցով հետազոտվել

է երեխաների սոցիալ-էմոցիոնալ և

հ ա ր մ ա ր վ ո ղ ա կ ա ն - վ ա ր ք ա գ ծ ա յ ի ն

զարգացման առանձնահատկությունները

անհաս և հասուն ծնված երեխաների

շրջանում: Ընդհանուր առմամբ

ծնողների կողմից հետ է վերադարձվել

92 հարցաթերթիկ սոցիալ-էմոցիոնալ

զարգացման վերաբերյալ. 57-ը՝

անհասների ծնողների (հետազոտված

անհաս երեխաների 98%-ը) և 35-

ը՝ հասուն ծնված երեխաների

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 44: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

44Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Սոցիալ-¿մոցիոնալ և հարմարվողական-վարքագծային զարգացման վերջնական և հավաքական միավորները հասուն և

անհաս ծնված երեխաների մոտ

²ÕÛáõë³Ï 1.

Միջին ցուցանիշ,

միավորՍՇ Ինտերվալը p

Սոցիալ-էմոցիոնալ զարգացում(ՍԷԶ)

Անհաս 99.0 19.2 65-1400.97

Հասուն 98.0 16.6 75-130

Հարմարվողական-վարքագծային զարգացում

Ընդհանուր հարմարվողական բաղադրյալ (ԸՀԲ)

Անհաս 100.8 17.6 60-1290.56

Հասուն 104.8 14.6 76-136Կոնցեպտուալ հարմարվողական ասպարեզ (ԿՀԱ)

Անհաս 100.6 16.2 56-1270.44

Հասուն 103.6 14.9 71-135Սոցիալ հարմարվողական ասպարեզ (ՍՀԱ)

Անհաս 96.9 18.9 50-1270.83

Հասուն 97.4 17.0 68-133Պրակտիկ հարմարվողական ասպարեզ (ՊՀԱ)

Անհաս 99.5 17.3 65-1370.44

Հասուն 103.3 14.8 79-135

ծնողների (65%-ը բոլոր հետազոտված

հասուններից) կողմից: Հարմարվողական-

վարքագծային զարգացման վերաբերյալ

հարցաթերթիկներից հետ է վերադարձվել

91-ը (56-ը անհասներից և 35-ը

հասուններից):

Սոցիալ-էմոցիոնալ և հարմարվողական-

վարքագծային զարգացման վերջնական և

հավաքական միավորները հասուն և անհաս

ծնված երեխաների մոտ ներկայացված

է աղյուսակ 1-ում: Երկու խմբերի միջև

տարբերությունները նշանակալի չեն

(p>0.05):

Տարբեր ենթաոլորտներում հավաքական միավորների տարբերությունները ներկայացված

են գրաֆիկ 1-ում:

Ք.Վ. Նիկողոսյան

Page 45: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

45 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Սոցիալ-¿մոցիոնալ և հարմարվողական-վարքագծային զարգացման հավաքական միավորների տարբերությունները երկու խմբերի մոտ:

Գր³ֆիÏ 1.

Սոցիալ-էմոցիոնալ զարգացում,p>0.05 Ընդհանուր հարմարվողական բաղադրյալ, p>0.05

Սոցիալ հարմարվողական ասպարեզ, p>0.05

Պրակտիկ հարմարվողական ասպարեզ, p>0.05

Կոնցեպտուալ հարմարվողական ասպարեզ, p>0.05

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 46: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

46Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Սոցիալ-էմոցիոնալ զարգացման ոլորտում անհասների 22.8%-ի մոտ հայտնաբերվել է նորմայից շեղում (ի համեմատ հասունների մոտ 14.3%-ի, գրաֆիկ 2):

Որակական բնութագրման ժամանակ ևս էական տարբերություններ չեն նկատվել երկու խմբերի մոտ (գրաֆիկ 3): Զարգացման բոլոր մակարդակներում երեխաների քանակը համեմատելի է եղել, չնայած որ միջին ցուցանիշներից շեղումներ ավելի հաճախ անհասների մոտ է հանդիպել (թե՝ ծայրահեղ ցածր, թե՝ շատ բարձր):

Վարքագծային և սոցիալ-¿մոցիոնալ զարգացման ոլորտներում շեղումների հանդիպման հաճախականությունը հասուն և անհաս երեխաների մոտ:

Սոցիալ-¿մոցիոնալ զարգացման որակական բնութագրերը երկու խմբերի մոտ:

Գր³ֆիÏ 2.

Գր³ֆիÏ 3.

Ք.Վ. Նիկողոսյան

Page 47: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

47 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ընդհանուր հարմարվողական զարգացման հապաղում ևս ավելի հաճախ անհասների մոտ է ախտորոշվել (16.1% ի համեմատ 2.9%-ի), չնայած որ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ (գրաֆիկ 2):

Ընդհանուր հարմարվողական զարգացման որակական առանձնահատկությունները ներկայացված են գրաֆիկ 4-ում: Կրկին տարբերությունները հավաստի չեն (p>0.05), սակայն զարգացման ծայրահեղ ցածր և սահմանագծային մակարդակները հաճախ են հանդիպել անհասների մոտ (7.1% և 5.4%՝ ի համեմատ 2.9%-ի):

Կոնցեպտուալ հարմարվողական զարգացման հապաղում ախտորոշվել է անհաս երեխաների 14.3%-ի և հասուն երեխաների 11.4%-ի մոտ (p>0.05, գրաֆիկ 2): Այս ոլորտում զարգացման որակական բնութագիրը բերված է գրաֆիկ 5-ում:

Սոցիալ-¿մոցիոնալ զարգացման որակական բնութագրերը երկու խմբերի մոտ:

Կոնցեպտուալ հարմարվողական զարգացման որակական բնութագրերը երկու խմբերի մոտ:

Գր³ֆիÏ 4.

Գր³ֆիÏ 5.

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 48: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

48Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Երկու խմբերի մոտ շեղումներ

ամենահաճախը դիտվել են սոցիալ

հարմարվողական ոլորտում (26.8%

անհասների և 31.4% հասունների մոտ):

Չնայած տարբերությունը վիճակագրորեն

հավաստի չէ, սակայն սա զարգացման

միակ ոլորտն է, որտեղ հասուն երեխաների

մոտ շեղումներն ավելի հաճախ են հանդիպել

անհասների համեմատ (գրաֆիկ 2): Սոցիալ-

հարմարվողական ոլորտի որակական

զարգացումը ներկայացված է գրաֆիկ

6-ում: Հասունների 45.7%-ը և անհասների

42.9%-ն ունի միջին զարգացում: Միջինից

ցածր և միջինից բարձր զարգացում ավելի

հաճախ ունեն հասուն երեխաները, մինչդեռ

սահմանագծային (ծայրահեղ ցածր և բարձր)

շատ բարձր զարգացում ավելի տարածված

է անհասների շրջանում:

Պրակտիկ հարմարվողական ոլորտում

զարգացման տարբերություններն անհաս

և հասուն ծնված երեխաների շրջանում

ևս էական չեն (p>0.05): Այս ոլորտում

հապաղում ախտորոշվել է անհասների

25%-ի մոտ և հասունների 8.6%-ի մոտ

(գրաֆիկ 2): Պրակտիկ հարմարվողական

ոլորտում երեխաների զարգացման

որակական բնութագրերը ևս առանց

հավաստի տարբերությունների են (p>0.05)

(գրաֆիկ 7), չնայած որ անհասների 5.4%-

ն ունեցել է ծայրահեղ ցածր, և ևս 5.4%-

ը՝ սահմանագծային զարգացում: Մինչդեռ

հասունների 8.6%-ն ունեցել է շատ բարձր

զարգացում (ի համեմատ անհասների

1.7%-ի):

Սոցիալ հարմարվողական զարգացման որակական բնութագրերը երկու խմբերի մոտ:

Գր³ֆիÏ 6.

Ք.Վ. Նիկողոսյան

Page 49: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

49 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ամփոփելով վերոնշյալ տեղեկատվությունը, աղյուսակ 2-ում ներկայացվում է վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ զարգացման ոլորտներում շեղումների հանդիպման հաճախականությունը հասուն և անհաս երեխաների մոտ:

Հետազոտված երեխաների մոտ վարքագծային և սոցիալ-¿մոցիոնալ զարգացման ոլորտներում շեղումների հանդիպման

հաճախականությունը

²ÕÛáõë³Ï 2.

Ոլորտը Անհաս Հասուն P

Սոցիալ-էմոցիոնալ 23 % 14 % >0.05

Վարքագծային

զարգացում

Ընդհանուր

հարմարվողական16 % 3 % >0.05

Կոնցեպտուալ 14 % 11 % >0.05Սոցիալ 27 % 31 % >0.05

Պրակտիկs 25 % 9 % >0.05

Պրակտիկ հարմարվողական զարգացման որակական բնութագրերը երկու խմբերի մոտ:

Գր³ֆիÏ 7.

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 50: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

50Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ԵզրակացությունՉնայած գրականության

տվյալների համաձայն՝վարքագծային

խանգարումներն ավելի հաճախակի են

հանդիպում անհասների մոտ [1,5,9,10,15]՝

ներկա հետազոտության մեջ ընդգրկված

կոհորտում վիճակագրորեն հավաստի

տարբերություններ չեն հայտնաբերվել

անհաս և հասուն ծնված հասակակից

երեխաների մոտ: Վարքագծային և

սոցիալ-էմոցիոնալ զարգացման բոլոր

ենթաոլորտներում (բացի սոցիալ

զարգացումից) զարգացման շեղումների

հանդիպման հաճախականությունն

անհասների մոտ ավելի բարձր է եղել,

սակայն գուցե ընտրանքի փոքր լինելու

պատճառով այն վիճակագրորեն

հավաստի չէ համարվել:

Ուսումնասիրված երեխաների երկու

խմբերում զարգացման վերոնշյալ

բոլոր ենթաոլորտներում շեղումների

հաճախականությունը բավական բարձր

է.հասնում է մինչև 27-31% սոցիալ

հարմարվողական, 25%՝ պրակտիկ

հարմարվողական և 23% սոցիալ-

էմոցիոնալ զարգացման ոլորտներում:

Գրականության ցանկ.1. Aarnoudse-Moens CSH, Weisglas-

Kuperus N, vanGoudoever JB, Oosterlan J.

Meta-analysis of neurobehavioral outcomes

in very preterm and/or very low birthweight

children. Pediatrics 2009; 124: 717–28.

2. Aylward GP: Neurodevelopmental

outcomes of infants born prematurely. J

Dev BehavPediatr 2005; 26:427-40.

3. Bayley III: Bayley Scale of Infant

and Toddler Development – Third Edition

(Bayley-III) Product Summary 2011;

Pearson Education Inc.

4. Bayley N: Bayley Scales of Infant

and Toddler Development, Third Edition.

San Antonio, TX: NCS 2006; Pearson Inc.

5. Drillien CM. Abnormal neurological

signs in the firstyear of life in low-

birthweight infants: possible prognostic

significance. Dev Med Child Neurol 1972;

14:575–84.

6. Fanaroff AA, Stoll BJ, Wright

LL, Carlo WA et al.: Trends in neonatal

morbidity and mortality for very low

birthweight infants. Am J Obstet Gynecol

2007; 196:147 e141-148.

7. Hansen BM, Greisen G: Is improved

survival of very-low-birthweight infants

in the 1980s and 1990s associated with

increasing intellectual deficit in surviving

children? Dev Med Child Neurol 2004;

46:812-815.

8. Horwood SP, Boyle MH, Torrance

GW, Sinclair JC: Mortality and morbidity

of 500- to 1,499-gram birth weight

infants live-born to residents of a defined

geographic region before and after neonatal

intensive care. Pediatrics 1982; 69:613-

620.

9. Johnson S, Hollis C, Kochhar P,

Hennessy E, WolkeD, Marlow N. Psychiatric

disorders in extremely preterm children:

longitudinal finding at age 11 years inthe

Ք.Վ. Նիկողոսյան

Page 51: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

51 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

EPICure study. J Am Acad Child Adolesc

Psychiatry2010; 49: 453–63.

10. Johnson S, Marlow N. Preterm birth

and childhoodpsychiatric disorders. Pediatr

Res 2011; 69: 11R–8R.

11. Kitchen WH, Rickards AL, Ryan

MM, Ford GW, Lissenden JV, Boyle LW:

Improved outcome to two years of very

low-birthweight infants: fact or artifact?

Dev Med Child Neurol 1986; 28:579-588.

12. Larroque B, Brռart G, Kaminski M,

Dehan M, Andrռ M, Burguet A, Grandjean

H, Ledռsert B, LռvՍque C, Maillard F,

Matis J, Rozռ JC, Truffert P: Survival of

very preterm infants: Epipage, a population

based cohort study. Arch Dis Child Fetal

Neonatal Ed 2004; 89:F139-144.

13. Maureen M. Black, Kathleen Matula.

Essentials of Bayley Scales of Infant

Development II Assessment. New York:

John Wily, 1999. ISBN 978-0-471-32651-9

14. Schendel D, Bhasin TK: Birth

Weight and Gestational age Characteristics

of Children with Autism, Including

Comparison with other Developmental

Disibilities. Pediatrics 2008; 121(6): 1155-

1164.

15. Shirley M. A behavior-syndrome

characterizing prematurely-born children.

Child Dev 1939; 10: 115–28.

16. Stewart AL, Reynolds EO, Lipscomb

AP: Outcome for infants of very low

birthweight: survey of world literature.

Lancet 1981; 1:1038-1040.

17. Torras-MaրՈ M., Guillamցn-

Valenzuela M., Ramirez-Mallafrռ A., Brun-

Gasca C., Fornieles-Deu A. Usefulness of

the Bayley scales of infant and toddler

development, third edition, in the early

diagnosis of language disorder. Psicothema,

Vol. 26 (3), 2014.

Տեղեկություն հեղինակի մասին

Քնարիկ Վարդանի Նիկողոսյան

Էլ.հասցե՝ [email protected]Հեռ.՝ 094665629, 091665629

Ստացվել է` 17.04.2016

Психическое здоровье детей и подростков – Մանկական և պատանեկական հոգեկան առողջություն - Mental health of Children and Adolescents

Page 52: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

52Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

Ռ.Վ. Նեմիշալյան

Ռ.Վ. ՆեմիշալյանԵրևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան

Նպատակը։ Բացահայտել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման արդյունքում առաջացող ինքնության ճգնամերը և այլ բարոյահոգեբանական խնդիրներ հասարակության մեջ:

Որպես հետազոտության նյութ ծառայում են նշված խնդիրների ուսումնասիրությամբ հայտնի գիտնականների մենագրություններ և հոդվածներ: Հետազոտության հիմնական մեթոդներն են համեմատությունը և անալիզը:

Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ ազդեցությունը մարդու և հասարակության հոգեկան հավասարակշռության վրա, ինչը մարդու մոտ առաջացնում է, մասնավորապես, ցանկությունները և նպատակները ավելի շուտ, արագ և հեշտ իրագործելու ցանկություն:

Եզրակացություններ։ Հարկավոր է սահմանափակել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու վրա, ինչի շնորհիվ հնարավոր է ունենալ հոգեկան հավասարակշռություն և ինքնության ձևավորման բնականոն գործընթաց:

Հանգուցային բառեր. ինքնություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանիպուլյացիա, ճգնաժամ, բռնություն

МАНИПУЛЯТИВНЫЕ ВОЗДЕЙСТВИЯ СОВРЕМЕННЫХ ИНФОРМАЦИОННЫХ ТЕХНОЛОГИЙ НА ФОРМИРОВАНИЕ

КРИЗИСНОЙ ИНДЕНТИЧНОСТИ ЧЕЛОВЕКА И ПСИХИЧЕСКОЕ ЗДОРОВЬЕ ОБЩЕСТВА

Р.В. Немишалян Ереванский государственный медицинский университет им. Гераци, Ереван, Армениа.

Цель. Выявить возникающие в результате распространения информационных тех-нологий социальные нравственно-психологические проблемы, такие как, например, кризис идентичности, и др. В качестве материала исследования проблемы взяты моно-графии и статьи известных и признанных в данной области знания ученых. В качестве основных методов исследования используются сравнительный и аналитический ме-тоды. Выявлено огромное влияние информационных технологий на человека и обще-

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Page 53: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

53 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ство, в результате которого, в частности, возникает стремление быстрее, раньше и легче реализовать поставленные цели.

Выводы. Следует ограничить воздействие информационных технологий на челове-ка, в результате чего можно достичь психического равновесия и естественного процес-са формирования идентичности.

Ключевые слова: идентичность, информационные технологии, манипуляция, кризис, насилие.

THE MANIPULATION IMPACT OF INFORMATION TECHNOLOGY ON THE CRISIS OF HUMAN IDENTITY AND THE MENTAL HEALTH OF THE

SOCIETY

R.V. Nemishalyan Yerevan State medical University after M. Heratsi, Yerevan, Armenia

The purpose: learn out coming from the spread of information technology social moral and psychological problems, such as, for example, an identity crisis, and others As the main material to learn out the problems are taken monographs and articles of well-known scientists in this field of knowledge. The main research methods used are comparative and analytical methods. А huge impact of information technology on human beings and society is revealed, which includes, particularly, a desire to implement social purposes more quickly and heavy.

Conclusions: It is necessary to limit the impact of information technologies on the person as a result of what we can achieve mental balance and the natural process of identity formation.

Keywords: identity, information technology, manipulation, crisis, violence.

XX դարը մարդկության պատմության

մեջ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների

աննախադեպ զարգացման դարաշրջան էր,

զարգացում, որը կշարունակվի դեռ շատ երկար:

Նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ

պայմանավորված` տեղեկատվական

համակարգերն ամբողջությամբ փոխեցին

իրենց ձևը: Ժամանակակից տեղեկատվական

աշխարհում անհնար է պատկերացնել նույնիսկ

ամենապահապանողական մարդուն առանց

ժամանակակից կապի միջոցների, որոնք

թույլ են տալիս անմիջապես կապ հաստատել

աշխարհի ցանկացած վայրում գտնվող

ընկերների հետ, ստանալ տեղեկատվություն

վայրկաններ առաջ տեղի ունեցած

իրադարձությունների մասին` օգտվելով մի

փոքրիկ սարքից, որը միացած է համացանցին:

Մարդկանց ապրելակերպը տեղեկատվական

հասարակությունում էականորեն փոխվում է,

փոխվում է նաև նրա ինքնությունը և հոգեկան

գործընթացների առանձնահատկությունները:

Սույն հոդվածում առաջ քաշվող և քննարկվող

հիմնական ենթադրությունը կայանում է

նրանում, որ մարդու ինքնության ձևավորման

վրա ազդող գործոններից մեկը կապ ունի

պահանջմունքների բավարարման հետ՝ դրանց

մեխանիզմների, արգելքները, ընտրության

հնարավորության, պատժելիության և

Психическое здоровье и СМИ - Հոգեկան առողջություն և զանգվածային լրատվամիջոցներ - Mental Health and Media

Page 54: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

54Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

այլն: Վերջիններիս փոփոխությունը արդի

տեղեկատվական հասարակությունում

հանգեցնում է ինքնության ձևավորման

ավանդական գործընթացի փոփոխության, իսկ

տեղեկատվական մեծ հոսքերի հետ աշխատելու

փորձ և հմտություն չունենալու պայմաններում ՝

ինքնության ճգնաժամի:

Դեռևս Վոլանդը Բուլգակովի §Վարպետը

և Մարգարիտան¦ ստեղծագործության մեջ

ասում էր. §...Քաղաքացիները շատ փոխվել

են...արտաքուստ, ինչպես նաև քաղաքը:

Հագուստի մասին էլ չեմ խոսում... հայտնվել

են ...ինչպես են կոչվում...տրամվայներ,

մեքենաներ...¦: Եթե Վոլանդը տեսներ

այսօրվա Մոսկվան, նա երևի թե կնշեր այլ

շատ §...ապարատներ....-ինձ այդքան չեն

հետաքրքրում ավտոբուսները, հեռախոսները

և այլն....-ինչքան շատ ավելի կարևոր հարց`

փոխվել են արդյո՞ք քաղաքացիները ներքուստ¦

[1]:

Եվ իրոք, արմատապես փոխվելով ու օր

օրի կատարելագործվելով, տեղեկատվական

համակարգերը և առհասարակ գիտությունը

արդյո՞ք փոխել են մարդուն: Արդյո՞ք XXI

դարի մարդը, ամբողջությամբ գտնվելով

տեղեկատվական տարբեր տեխնոլոգիաների

մանիպուլյացիոն ազդեցությունների դաշտում,

տարբերվում է հին հռոմեացուց, ով հսկայական

Կոլիզեյում, առանց բջջային հեռախոսի,

համացանցի, պահանջում էր` Panem et

circensis (լատիներենից թարգմանաբար §հաց

և զվարճանքներ¦): Այս և հարակից հարցերի

ուսումնասիրման համար հաճախ օգտագործում

են համեմատության և վերլուծության

մեթոդները: Սույն հոդվածում ժամանակակից

պայմաններում մարդու և հասարակության

վրա տեղեկատվական ազդեցության և դրա

հետևանքների վերլուծությունն իրականացվել

է դիալեկտիկական և համադրման (սինթեզի)

մեթոդնների հիման վրա, ինչը թույլ է

տալիս քննարկել դիտարկվող երևույթները

(հասարակություն, ինքնություն, ճգնաժամ)

իրենց զարգացման մեջ և համադրել դրանց

տարբեր մեկնաբանություններ՝ ստանալով

արդի հասարակության մեջ տեղեկության

ազդեցության արդունքում առաջացող

հոգեկան ամենատարածված խնդիրների

ամփոփ նկարագրություն:

Արդի ժամանակահատվածում մարդու

և հասարակության վրա տեղեկատվական

տեխնոլոգիաների ազդեցության հետևանքներն

ուսումնասիրվում են տարբեր գիտությունների

կողմից՝ փիլիսոփայության, հոգեբանության,

սոցիոլոգիայի, մշակութաբանության և այլն:

Գրեթե բոլոր ուսումնասիրություններում

նշվում է, որ ժամանակակից սոցիալական

փոխակերպումների ընթացքում

փոփոխության են ենթարկվում նաև մարդու

ինքնության ձևավորման պայմանները,

հասարակության` դարերով ձևավորված

և սերնդեսերունդ փոխանցվող վարքի

մոդելներն ու արժեքային համակարգերը:

Ընդհանուր աշխարհայացքային սահմանման

համաձայն` ինքնությունը մարդու կողմից

իր §Ես¦-ի հասարակական-մշակութային

ամբողջության պատկանելության

գիտակցումն է և արտաքին աշխարհում ազատ

կողմնորոշվելու ունակությունը: Ինքնության

ձևավորման համար մարդիկ կարիք ունեն

իրենց կենսգործունեության կարգավորման,

արժևորման և իմաստավորման, ինչը

տեղի է ունենում համապատասխան

հասարակական-պատմական միջավայրում,

իր տեսակի մյուս ներկայացուցիչների

հետ փոխազդեցությունների ընթացքում:

Մարդը հասարակական էակ է և

Ռ.Վ. Նեմիշալյան

Page 55: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

55 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

մշտապես գտնվում է տվյալ պատմական

ժամանակահատվածին հատուկ սոցիալական

մատրիցայի ազդեցության տակ: Ամեն մի

քաղաքակրթություն ունի իր թաքնված կոդը`

կանոնների ու սկզբունքների համակարգը, որն

արտացոլվում է այդ քաղաքակրթության բոլոր

ոլորտներում. ինչը նշանակում է, որ անհատը

մշտապես գտնվում է կոնկրետ սոցիումի հետ

փոխազդեցության մեջ [2]: Սոցիալական

ազդեցությունը սոցիումի կառուցվածքի մի

մասն է, ինչը ենթադրում է մարդու այնպիսի

վարք, որի նպատակն է ուրիշին դրդել գործելու

այնպես, ինչպես ինքը կամ հասարակությունն

է մտածում, զգում կամ ցանկանում: Այս

երևույթները մեզ հայտնի են մանիպուլյացիա

անվամբ: Մասնագիտական գրականության

մեջ մանիպուլյացիայի միանշանակ սահմանում

չկա։ Սա պայմանավորված է մանիպուլյացիոն

մեխանիզմի՝ հետարդիականության

հասարակական փոխազդեցությունների բարդ

և հակասական բնույթով։ Նշենք նաև, որ

մանիպուլյացիոն երևույթների սահմանները

շատ թափանցիկ են. դժվար է հստակ տարբերել,

թե երբ գործ ունենք առողջ փաստարկման ու

սեփական համոզմունքները պաշտպանելու,

իսկ երբ՝ թաքնված մանիպուլյացիայի

հետ։ Մանիպուլյացիան շահադիտական

նկատառումներով մարդկանց վրա արված

հոգեբանական ներգործության թաքնված ձև է,

որը, որպես կանոն, կիրառվում է հաղորդակցման

ընթացքում: Այս տեսակետից հուզական

դաշտը համարվում է մանիպուլյացիայի

կարևոր, թերևս ամենագլխավոր ոլորտը,

քանի որ առավել հեշտ է մարդուն ղեկավարել,

իշխել` ազդելով նրա զգացմունքների, քան

բանականության վրա: Բանականությունը

ցանկացած տեղեկույթ անց է կացնում որոշակի

գիտակցական վերահսկման սահմաններով,

դասակարգում ու իմաստավորում է այն, իսկ

հուզական դաշտն այդպիսի հնարավորություն

չունի:

Մանիպուլյացիայի դեպքում կիրառվում են

սոցիալական ազդեցության ամենատարբեր

միջոցներ` վարակում, ներշնչում, համոզում

և այլն: Այս տեսակետից կարելի է ասել, որ

մանիպուլյացիան հոգեբանական այնպիսի

ներգործություն է, որի ազդեցության տակ

մարդիկ կատարում են ուրիշների կողմից

դրդված գործողություններ ու արարքներ՝

հետագայում ապրելով խաբվածության,

անհարմարության, ինքնության

թերարժեքություն զգացում [3]: Ավելին, այն

գաղտնի ներգործություն է, քանի որ իր բնույթը

կկորցնի, եթե իրականացվի ակնհայտորեն:

Մանիպուլյացիան սահմանվում է նաև որպես

իշխանության կիրառման ձև, որի միջոցով

մարդիկ ոչ միայն ներգործում ու փոփոխում

են դիմացինի վարքը, այլև իշխանություն

ձեռք բերում: Մարդասիրական տեսանկյունից

այսպիսի վարքը մեկնաբանվում է որպես

մարդու իրավունքների խախտում, քանզի

ներգործության ենթարկվողը դիտարկվում

է որպես փոխհարաբերության օբյեկտ, ինչի

հետևանքով նա կարող է կորցնել ինքնությունը,

ապրել ճնշվածության զգացում, մեկուսանալ

հասարկությունից, խուսափել հետագա իր

գործառույթները իրագործելուց [4]:

Եթե մանիպուլյացիան սահմանվում է որպես

իշխանության իրագործման միջոց, որ դիմացինի

ցանկությամբ կամ համաձայնությամբ չի

իրականանում, ապա այն բռնություն է:

Բռնության այս նոր տարատեսակը մյուսներից

տարբերվում է նրանով, որ անուղղակի,

լատենտ բնույթ ունի, առաջացնում է խորը

հոգեբանական ճնշումներ, բայց անմիջապես

ֆիզիկական վնաս չի հասցնում: Այլ կերպ ասած`

Психическое здоровье и СМИ - Հոգեկան առողջություն և զանգվածային լրատվամիջոցներ - Mental Health and Media

Page 56: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

56Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

ֆիզիկական բռնությունն ունի առավել ակնհայտ

բնույթ, քան անուղղակի (մանիպուլյացիոն)

բռնությունը, և վերջինից պաշտպանվելը

ունի մի շարք բարդություններ: Կարող ենք

ասել, որ ձևավորվում է ամբողջատիրության

մի նոր տեսակ, որը բռնության փոխարեն

օգտագործում է ավելի ազդեցիկ ու նուրբ

մեխանիզմ, այն է՝ մանիպուլյացիա: Այսինքն`

այս տեսակ բռնության հետևանք են անհատի

և հասարակության հոգեկան առողջության

խաթարումները, որոնցից է, օրինակ,

ինքնության ճգնաժամը:

Մանիպուլյացիա իրականացնելը

պահանջում է որոշակի հասարակական

մատրիցայի առկայություն, որը կունենա

համապատասխան մշակութային

ուղղվածություն, լեզու, մտածողություն:

XX դարում աննախադեպ առաջընթաց

արձանագրվեց տեղեկատվության,

հաղորդակցման միջոցների զարգացման

բնագավառում, աճեց տեղեկատվական

գործընթացների արագությունը։

Գիտատեխնիկական նվաճումների շնորհիվ

արդյունաբերական քաղաքակրթությունը ձեռք

բերեց մշակութային արժեքների արտադրության

ու տարածման նոր ու ավելի կատարելագործված

միջոցներ, որոնցից առաջատարները

զանգվածային տեղեկատվության միջոցներն

են։ Է. Թոֆֆլերը նշում է, որ տեխնիկան

արդյունաբերական քաղաքակրթության

«թաքնված կոդըե, կանոնների ու սկզբունքների

այն համակարգն է, որով պայմանավորված

է տվյալ քաղաքակրթության զարգացման

տրամաբանությունը [5]։

Հետարդիական հասարակության մեջ, ի

տարբերություն ավանդական հասարակության,

ձևավորվեց նոր բարոյականություն: Նախորդ

հասարակարգերի վերարտադրության հիմքում

ընկած էին սովորություններն ու ավանդույթները:

Այդ բարոյականության լեգիտիմությունը

հաստատվում ու ամրապնդվում էր անցյալի հետ

սերտ կապված փորձի միջոցով։ Ավանդական

հասարակարգերը ժամանակակից

հետարդիականությունից տարբերվում են

նրանով, որ սոցիալական հարաբերությունների

կարգավորման հարցում ավանդույթներն իրենց

դիցաբանական ու կրոնական հիմնավորմամբ

ունեին գերակա նշանակություն։

Ավանդական հասարակարգերին բնորոշ

առանձնահատկություններից մեկն այն

էր, որ մի քանի սերունդ ապրում էր

նույնատիպ նպատակներով ու արժեքային

կողմնորոշիչներով, ինչի հետևանքով

ավանդույթների և հասարակական փորձի

մեջ ամրագրված վարքի չափանիշներն

աստիճանաբար ամրապնդվում էին։ Այս

իմաստով ավանդական հասարակարգերն

առաջնորդվում էին առավելապես կրոնական

բարոյականությամբ, որը խարսխված է

կայուն կարծրատիպերի ու դոգմաների

վրա, որի գլխավոր սկզբունքն է բանական

չափավորությունը։ Ժամանակակից

արևմտաեվրոպական քաղաքակրթությունը

էապես փոխեց մարդկային համակեցության

սոցիոմշակութային պայմանները։ Տեխնիկան,

նորարարությունը, ազատականությունն ու

հատկապես շուկայական հարաբերությունները

փոխեցին մարդկանց ապրելակերպը, շփման

ձևերը, աշխարհընկալումը և մտածողությունը։

Այս նոր քաղաքակրթության արժեքային

աստիճանակարգում առաջին տեղում

հայտնվեցին մարդու ինքնավարությունը և

ինքնաբավությունը։ Ժամանակակից մարդու

առջև չկան սահմանափակումներ. նա պետք է

արտադրի և սպառի մեծաքանակ ապրանքներ:

Հասարակական գիտակցությունից վերացվում

Ռ.Վ. Նեմիշալյան

Page 57: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

57 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

են ցանկությունները, կրքերը, ձգտումները

զսպող բարոյական նորմեն ու չափորոշիչները։

Նոր աշխարհընկալումը ելնում է այն սկզբունքից,

որ մարդ ոչ թե պետք է վերահսկի իր կրքերն

ու ցանկությունները և հարմարվի արտաքին

աշխարհին, այլ այն պետք է հարմարեցնի

իրեն, բավարարի իր ցանկությունները՝

առանց իրեն վնասելու, մասնավորապես Ս.

Ժիժեկը մատնանշում էր §ոչ ալկոհոլային

գարեջուրը և առանց կոֆեինի սուրճը¦ [6]:

Ժամանակակից հասարակարգերի արժեքային

համակարգը, ձերբազատվելով մեղքի ու խղճի

զգացումներից, ազատություն տվեց մարդկանց

խորքային արատներին` պարարտ հող

նախապատրաստելով մանիպուլյացիաների

ենթակա հասարակության համար:

Տեղեկատվական տիրույթը, հատկապես

դրա էկրանային տեսակը, նպաստում է այդ

անբարոյականության մթնոլորտի տարածմանը

և հոգեկան անհավասարակշռության

հաստատմանը։ Հեռուստատեսությունը լայն

զանգվածների ուշադրությունը գրավելու

ու գիտակցության վրա մանիպուլյացիոն

ազդեցություններ իրականացնելու համար

բացահայտում ու ներգործում է մարդու

անգիտակցական, թաքնված, ճնշված

կրքերի ու ցանկությունների վրա։ Հատկապես

§արդյունավետ¦ են համարվում այպիսի

երևույթները, որոնց վրա հասարակությունն

արգելքներ էր դրել անցյալում։ Նմանատիպ

երևույթների ցանկն ավելանում է։

Տեղեկատվական տեխնոլոգիաները

վերահսկող բարձրակարգ մասնագետների

մեծաքանակ թիմեր են աշխատում, նրանք

ստեղծում են նոր մեխանիզմներ՝ հարձակում

գործելով վերջին արգելքների վրա:

Այս նոր` անաբարոյականության

մթնոլորտում մարդու ինքնությունը դարձավ

չափազանց ընկալունակ արտաքին

ոչ բարենպաստ ազդեցությունների և

ուղղորդումների նկատմամբ: Գտնվելով

այդ մթնոլորտում` մարդ կորցնում է իր

արժեքային կողմնորոշիչները, չարի և բարու

տարբերակումը: Ենթարկվելով արտաքին

մանիպուլյացիոն ազդակներին ու համարելով

այդ ամենը նորարարության ու առաջընթացի

դրսևորումներ` մարդը և հասարակությունը

հայտնվում են անպատասխանատվության

մթնոլորտում:

Համացանցն, ի տարբերություն մյուս

տեղեկատվական համակարգերի, չունի

հիերարխիկ և կենտրոնացված բնույթ:

Համաշխարհային ցանցի կառուցվածքն ունի

ռիզոմայի տեսք, ինչը համապատասխանում է

հետմոդերնիստական փիլիսոփայության մեկ

այլ տեսության: 1976 թվականին հրատարակվեց

Ժ.Դելյոզի և Ֆ.Գվատարիի §Ռիզոմա¦

աշխատությունը: Այս փիլիսոփաներն

օգտագործում էին ռիզոմա եզրը, որը վերցրել

էին կենսաբանությունից: Ռիզոման բույսերի

արմատային համակարգն է, որն ունի քաոսային

կառուցվածք, կազմված է խճճված շիվերից,

որոնց զարգացումը անկանխատեսելի է:

Համաձայն Դելյոզի և Գվատարիի` ռիզոմայի

բոլոր հանգույցները կարող են կապի մեջ

լինել` անկախ իրենց զբաղեցրած դիրքից

և կարգավիճակից: §Անիմաստ խզման¦

սկզբունքը ենթադրում էր, որ եթե նույնիսկ

արմատային համակարգը վնասվի որևէ

հատվածում, այն միևնույն է կշարունակի իր

զարգացումը: Համացանցը դրսևորում է նաև

ռիզոմայի, այսպես կոչվող, «քարտեզագրության

և պատճենահանմանե հատկանիշներ:

Քարտեզը ճկուն և փոփոխությունների

հանդեպ շատ զգայուն կառույց է, իսկ

գծագրապատճեն կամ բառապատճեն միայն

Психическое здоровье и СМИ - Հոգեկան առողջություն և զանգվածային լրատվամիջոցներ - Mental Health and Media

Page 58: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

58Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

արտատպում է եզրագծերը: Համացանցը

նմանեցվում է, օրինակ, քարտեզի, որն ունի

շատ մուտքեր և այդ մուտքերից յուրաքանչուրը

մեկնակետ կարող է դիտարկվել: Համացանցն

ահռելի քանակությամբ փաստաթղթեր է

պարունակում, որոնք կապված են միմյանց հետ

հիպերհղումներով` ստեղծելով հիպերտեքստի

միջավայր: Այս եզրը ներմուծեց գրականության

մեջ Թեդ Նելսոնը 1965 թվականին և նշանակում

էր §ճյուղավորվող տեքստ¦, հետագայում այն

ավելի ճշգրտվեց որպես §տեղեկատվական

բլոկերի բազմամակարդակ համակարգ,

որտեղ ռեցիպիենտ¦ (ընդունիչ, յուրացնող)

ի զորու է ազատորեն հարթելու իր ոչ գծային

ճանապարհըե [7]:

Հիպերտեքստի գաղափարը, որի

մասին խոսում են Ռ.Բարտը, Ժ.Դերիդան

և ուրիշներ, կապված է §հեղինակի

մահվան¦, §ինտերտեքստայնության¦ և

§դեկոնստրուկցիայի¦ գաղափարների հետ:

Այն համահունչ է նաև մեդիաէկոլոգների

Մ.Մակլյուենի, Գ.Իննիսի, Ն.Պոստմանի

վերլուծություններին: Մակլյուենը նշում է,

որ տպագրիչ մեքենայի հայտնագործումը

XV դարում նպաստեց §Գուտենբորգի

գալակտիկայի¦ մարդու տեսակի

առաջացմանը, որն առանձնանում էր գծային

և հետևողական մտածողությամբ, այնպես

ինչպես մենք ընկալում ենք գրքի տեքստը:

Գիրքն ընթերցելիս մենք առնչվում ենք միասեռ,

տարածքային սահմանափակում ունեցող

տեքստի հետ և կարող ենք ցանկացած պահի

դուրս գալ այդ սահմաններից: Ժ.Դերիդան

այսպիսի իրավիճակը համարում է դոգմատիզմ

(тотальность, косность) մտածողության

շրջանակներում, և առաջարկում է գրքի նոր

տեսակ, որը չունի գծային կառուցվածք: Այս

իմաստով համացանցի հիպերտեքստային

բնույթը լիովին համապտասխանում է

պոստստրուկտուրալիստական ուսմունքին.

համացանցի օգտատերն, ամեն անգամ

ընտրելով այս կամ այմ հղումները, ճամփորդում

է §ներքին ուղիների¦՝ Ռ.Բարտի նկարագրած

անվերջ ցանցով: Սակայն այդ ամենն իրական

չէ, ինչպես իրական չէին բազմոցին պառկած

հեռուստադիտողի ճամփորդությունները,

այս ամենը խաղ է, որի մասին խոսում են

պոստմոդերնիստները:

Պատասխանատվության և

վերահսկողության բացակայությունն

արտահայտվում է հատկապես

տեղեկատվական աշխարհի ամենավառ

դրսևորման` համացանցի բնույթի մեջ:

Համացանցը ժամանակակից մարդու

ինքնության և հասարակական հոգեկան

առողջության ձևավորման կարևոր գործոններից

է: Արդի մշակույթի` հետարդիականության

համար կենտրոնական կերպար է հանդիսանում

համընդհանուր միջավայրը, ուր գտնվում և

գործառնում են մարդկային §ատոմները¦՝

կախվածություն չունենալով որևէ կետից,

ազատ տեղաշարժվում են և անտարբեր են

այդ միջավայրի հանդեպ: Հետևաբար անձը

չունի որևէ հասարակական համայնքին

իր պատկանելիությունը` ինքնությունը

ձևավորելու, ամրապնդելու հնարավորություն:

Մարդու ինքնությունն անհատականության

հիմքն է և անձի ու հասարակության հոգեկան

կայունության չափանիշը: Ինքնության

ձևավորման հիմնական նախադրյալներն են`

• արտաքին աշխարհի սուբյեկտի

ամբողջական ընկալումը` ժամանակի և

տարածության համարժեք չափումներով և իր

սեփական անկրկնելության գիտակցումով,

• անհատական և հասարակական

ա շ խ ա ր հ ա յ ա ց ք ա յ ի ն - ա ր ժ ե ք ա յ ի ն

Ռ.Վ. Նեմիշալյան

Page 59: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

59 Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

կողմնորաշիչների համապատասխանությունը,

• §Ես¦-ի պատկանելիության զգացումը

որևէ հասարակական համայնքին:

Առաջին հայացքին ժամանակակից

տեղեկատվական աշխարհն ընդհանուր

նախադրյալներ ունի այս բոլոր պայմաններն

ապահովելու: Սակայն համաշխարհայնացման

ընթացքի արագացման պայմաններում,

անցնելով ընդհանուր ինտեգրման առաջին

փուլը, մարդ չի հասցնում իր անհատական

անկրկնելիությունը ձևավորի, ամրապնդի և

արժևորի:

Պոստմոդեռնիստական մշակույթի

կարևորագույն հատկանիշներից է

իրականությանը խաղային վերաբերմունքը:

Հին հռոմեացու զվարճանքները, խաղերը

փոխել են իրենց բնույթը: Ժամանկակից

մարդուն հասու են բոլորովին այլ

«հեքիաթներե: Ժամանակակից մարդը, որը

հետարդիականության բնորոշմամբ §սահում

է մակերեսով¦, պահանջում է բավարարարել

իր §հացի և զվարճանքի¦ պահանջը

նորագույն տեխնոլոգիաների միջոցով, ավելի

հարմարավետ, ավելի որակյալ ձևերով:

Բայց խոսքը նույն պահանջմունքների

մասին է: Եթե ժամանակին, ավանդական

հասարակությունում, ինքնության ձևավորումը

տեղի էր ունենում այլընտրանքների

բացակայության պայմաններում, ընդորում,

դա վերաբերում էր նաև պահանջմունքների

բավարարման հնարավորություններին,

ժամանակին և արագությանը, ապա

տեղեկատվական հասարակությունը

միանգամայն հակառակ պատկեր է ստեղծում:

Եթե ավանդական հասարակությունում

ինքնությունն այլընտրանք չուներ,

որոնվհետև տրված, սահմանված էին

պահանջմունքների բավարարման հստակ և

անփոփոխ մեխանիզմներ, որոնք մեծապես

ազդում էին մարդու ինքնության՝ սեռական,

կրոնական, ազգային, սոցիալական և այլ

ինքնանույնականացումների ձևավորման վրա,

ապա տեղեկատվական հասարակությունը,

ուղիղ հակառակը, ջնջում է սահմանները

և սահմանափակումները՝ գլխավոր

սկզբունքներից մեկը դարձնելով ազատ

ընտրության իրավունքը և հնարավորությունը:

Դա, ուղղակի թե անուղղակի, անդրադառնում

է նաև մարդու կողմից իր պահանջմունքների

բավարարման մեխանիզմների, արագության

և ժամանակացույցի, ինչպես նաև,

որպես հետևանք, նույնականացումների

համակարգի ձևավորման վրա: Ստացվում

է, որ ժամանակակից տեղեկատվական

համակարգերը փոխել են մարդու

ինքնության մեխանիզմները` փոխելով նրա

պահանջմունքների բավարարման ձևերը:

Ինչպես ասում էր Բուլգակովը. §....դե ինչ....

մարդ են էլի...Փող են սիրում, ինչից էլ լինի այդ

փողը` կաշվից, թղթից, բրոնզից թե ոսկուց: Դե

թևթևամիտ են...հետո ինչ...և գթասրտություն

երբեմն կարելի է գտնել նրանց սրտում....

սովորական մարդիկ...ընդհանուր առմամբ

հիշեցնում են նախորդներին...¦ [1]:

ԱմփոփումԺամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաները հսկայական ազդեցություն

ունեն մարդու և հասարակության ամենօրյա

կյանքի վրա: Դրանց խտացված դրսևորումը

համացանցն է, որը դարձել է մարդու ինքնության

և հոգեկան առողջության ձևավորման կարևոր

գործոններից մեկը: Դրա ազդեցությունը դեռ

քաոսային է և դեստրուկտիվ, քանի որ մարդիկ

դեռ չեն տիրապետում տեղեկատվությունն

անվտանգ կիրառելու կանոններին: Սրա

արդյունքում փոխվում է ողջ հասարակական

Психическое здоровье и СМИ - Հոգեկան առողջություն և զանգվածային լրատվամիջոցներ - Mental Health and Media

Page 60: Հոգեկան առողջության Armenian Journal Армянский …1)2017.pdfՀոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017 4 Ս.Ս. Ստեփանյան

60Հոգեկան առողջության հայկական հանդես 8(1) 2017

հարաբերությունների համակարգը, դրանում

առաջանում են ճգնամեր և շեղումներ:

Ամենաակնհայտ ճգնաժամերից է ինքնության

ճգնաժամը, իսկ ամենացայտուն շեղումներից՝

փախուստը պատասխանատվությունից:

РезюмеСовременные информационные тех-

нологии имеют огромное влияние на ка-ждодневную жизнь человека и общества. Сжатым выражением этих технологий яв-ляется интернет, который стал одним из главных факторов формирования иден-тичности и психологического здоровья. Влияние интернета на жизнь общества пока еще деструктивно, потому что люди в большинстве своем не имеют навыков безопасной работы с информацией. В результате меняется вся система обще-ственных отношений, и начинется форми-рование кризисов и отклонений. Одним из наиболее ярковыраженных кризисов является кризис идентичности, а самое распространенное отклонение – побег от ответственности.

ResumeModern information technology has a

huge impact on the daily life of individuals and society. Compressed expression of these technologies is the Internet, which has become one of the major factors in the formation of identity and psychological health. The impact of the Internet on society yet destructive, because people mostly do not have the skills of safe handling information. As a result, the whole system of social relations is changing, and begins the

formation of crises and deviations. One of the most sharply defined crisises is the crisis of identity, and the most common deviation is an escape from responsibility.

Գրականություն.1. М.А. Булгаков. Мастер и Маргари-

та. Москва, АСТ, 2014. էջ 179:2. Фуко М. Слова и вещи. Археология

гуманитарных наук. М., 1977, էջ 37:3. Доценко Е. Психология манипуля-

ции., М., МГУ, 1997, էջ 59:4. Знаков В.. Макиавеллизм, манипу-

лятивное поведение и взимопонимание в межличностном общении. Вопросы пси-хологии, N6. 2000, էջ 45-46:

5. Тоффлер Э. Третья волна. M., АСТ, 1999, էջ 92:

6. Zhizhek S. Welcome in deserd Real. M., §Pragmatist of culture¦, 2002, էջ 160:

7. §Лексикон нонклассики. Художе-ственно-эстетическая культура XX века¦, под редакцией В.В. Бычкова, 2003.

Տեղեկություն հեղինակի մասին

Ռոզա Վաչիկի Նեմիշալ յանԵրևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, ՀայաստանՀասարակագիտական առարկաների ամբիոն, դասախոս

Հասցե. Ք. Երևան 0018, II Արհեստավորների փողոց, տուն 24Հեռ. +374 (95) 435559E-mail: [email protected]

Ստացվել է` 18.04.2016

Ռ.Վ. Նեմիշալյան