ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ...

172

Transcript of ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ...

Page 1: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին
Page 2: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

ԵՐԵՎԱՆ

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2007

( ) 2 16

Page 3: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 2 (16), 2007

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ Գագիկ Հարությունյան ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՏԵՂԱԿԱԼ Սևակ Սարուխանյան ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ Խոնարհիկ Քարաուղլանյան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Արաքս Փաշայան Գեորգի Դերլուգյան Թամարա Վարդանյան Լևոն Աբրահամյան Հարություն Մարության Մուշեղ Լալայան Ռուբեն Սաֆրաստյան Սարգիս Հարությունյան Սպարտակ Սեյրանյան

ГЛАВНЫЙ РЕДАКТОР Гагик Арутюнян ЗАМЕСТИТЕЛЬ ГЛАВНОГО РЕДАКТОРА Севак Саруханян

ОТВЕТСТВЕННЫЙ СЕКРЕТАРЬ Хонарик Караугланян

РЕДАКЦИОННЫЙ СОВЕТ Аракс Пашаян Арутюн Марутян Георгий Дерлугьян Левон Абраамян Мушег Лалаян Рубен Сафрастян Саргис Арутюнян Спартак Сейранян Тамара Варданян

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՎԱԾՔ Լուսինե Բաղրամյան

Սերգեյ Մինասյան Իսրայելա-քրդական հարաբերությունները ...................... 3 Լիլիթ Հարությունյան Լիբանանը կայունության և ճգնաժամի միջև .................. 26 Հարություն Մարության Հիշողության կառավարման խնդիրները ......................... 46 Սամվել Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության մի քանի հարցեր ................................... 62 Սերգեյ Սումլյոննի Չեխիայի հայերը. փոքր համայնք, մեծ ներուժ ................ 81 Խաչատուր Դադայան Չեխաբնակ հայեր. հին ու նոր խորհրդանիշներ ............. 97 Թամարա Թորոսյան Երկքաղաքացիության իրավական հիմնախնդիրները ............................................................... 103 Վլադիմիր Խոջաբեկյան, Ամալյա Գալստյան, Խաչիկ Փափազյան, Մարինե Պետրոսյան Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում ..................................................................... 117 Լյուդվիգ Խաչատրյան Ինքնության տոհմածառը ................................................. 139 Տիգրան Սարգսյան Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն ..................... 160 Հուշագիր հեղինակին ........................................................ 169

Page 4: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

3

Æêð²ÚºÈ²-øð¸²Î²Ü в𲴺ðàôÂÚàôÜܺðÀ

Սերգեյ Մինասյան

Հոդվածը նվիրված է իսրայելա-քրդական հարաբերություններին Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքական գործընթացների շրջանակներում։ Անդրա-դարձ է կատարվել պատմությանը և այդ գործընթացների զարգացման ընդ-հանուր դինամիկային, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել դրանց վերլուծությանը Իսրայելի պետության կազմավորումից և հրեական պետության կողմից իր տարածաշրջանային ռազմավարությունում քրդական գործոնն արաբների դեմ կիրառելու փորձերից հետո։ Հետազոտվել են նաև աշխարհաքաղաքական տարածաշրջանային փոփոխություններն Իրաքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններից հետո, ինչպես նաև դրանց ընդհանուր ազդեցությունն իսրայելա-քրդական հարաբերությունների վրա։

Ներածություն

2001թ. իսրայելցի, գերմանացի և հնդիկ մասնագետների խումբը հրապա-րակեց գիտական հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց հա-վաստիացվում էր, որ հրեաները քրդերի հեռավոր էթնիկ ազգականներն են հանդիսանում։ Գիտնական ծագումնաբանների խմբի հետազոտություննե-րի արդյունքների համաձայն, որը ղեկավարում էին Հրեական համալսա-րանի պրոֆեսորներ Արիել Օպենհեյմը և Մարիա Ֆեյրմանը, հրեական ժողովրդի և ներկայիս Քուրդիստանի բնակիչների գենետիկ նմանությունն ավելի ակնհայտ է, քան հրեաների և սեմիթական լեզվախմբին պատկանող այն արաբական ժողովուրդների միջև, որոնց շրջապատում ապրում են նրանք։ Պրոֆեսոր Ա.Օպենհեյմի խոսքերով՝ ավելի վաղ հրապարակված ուսումնասիրություններում հրեաների և արաբների գենետիկ ազգակցու-թյունը գրեթե անվիճելի էր թվում, քանզի դեռևս չէին հետազոտվել քրդերի քրոմոսոմները։ Հրեա-արաբական ծագումնաբանական ազգակցությունը բացատրվում էր նրանով, որ հնարավոր է՝ պաղեստինյան արաբների մի մասը խառնվել է մուսուլմանություն ընդունած հուդայացիների հետ, քանի որ հրեաների և այլ՝ սիրիական, լիբանանյան, իրաքյան արաբների գենե-տիկ նմանությունն առավել թույլ էր արտահայտված [1, pp. 630-641]:

Այդ հետազոտությունը կատարվել է մարդու գենոմի վերծանման

Page 5: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

4

բնագավառում ձեռք բերված վերջին բոլոր նվաճումների հաշվառմամբ և առավել ճշգրիտ սարքերի օգտագործմամբ։ Գիտնականների կարծիքով՝ հրեաները և քրդերն ունեցել են ընդհանուր նախնիներ, որոնք ապրել են ներկայիս Իրաքի և Թուրքիայի սահմանային շրջաններում։ Ինչպես նշում են վերոնշյալ հեղինակները, հրեաները ծագումնաբանորեն ավելի շատ նման են քրդերին, ինչպես նաև որոշ չափով հայերին ու իտալացիներին, ինչը թույլ է տալիս պնդել, որ հրեաները ծագումով Միջերկրական ծովի հյուսիսարևելյան շրջաններից են [2]:

Այս հետազոտությունների արդյունքները, անկախ իրենց գիտական հիմնավորվածությունից, ևս մեկ օրինակն են այն հատուկ հարաբերու-թյունների, որոնք դարերի ընթացքում ստեղծվել են հրեաների և քրդերի միջև։ Պատմական խոր արմատներ ունեցող այդ հարաբերությունները Իսրայելի պետության ստեղծմամբ ձեռք բերեցին հատուկ նշանակություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում քաղաքական զարգացումների ֆոնին։ Դրանք ավելի հրատապ բնույթ ստացան 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սկսած պատերազմի արդյունքում տարածաշրջանում կատարված լայնածավալ աշխարհաքաղաքական տեղաշարժերից և դրանց հաջորդող քաղաքական գործընթացներից հետո։

1. Պատմական էքսկուրս

Հարյուրամյակների ընթացքում ներկայիս Հյուսիսային Իրաքի տարածքում ապրել են տարբեր կրոնական, էթնիկական և լեզվական խմբերի պատկա-նող ժողովուրդներ։ Այս հողի վրա միասին ապրել են մահմեդականներ (քրդեր, թուրքմեններ), քրիստոնյաներ (հայեր, ասորիներ), եզիդիներ և հրեաներ։ Ընդ որում, եթե քրդերը, եզիդիները և մասամբ ասորիներն ու հրեաներն ապրում էին գլխավորապես լեռնային շրջաններում՝ վարելով քոչվոր կյանք և զբաղվելով անասնապահությամբ, ապա հայերը և հրեանե-րի որոշ մասը հիմնականում ապրում էին խոշոր քաղաքներում և բնակա-վայրերում՝ կարևոր դեր խաղալով առևտրի մեջ, ֆինանսների և կառավար-ման ոլորտներում [3, p. 43]:

Քրդաբնակ շրջաններում հրեաների բնակության և հրեականության տարածման պատմությունը խոր արմատներ ունի։ Ըստ Աստվածաշնչի՝ մ.թ.ա. 722թ. ասորական թագավոր Սալմանասար III-ի կողմից իսրայելա-կան թագավորության կործանումից հետո գերեվարված հրեաների մի մա-սը բնակեցվեց Մարաստանում և Միջագետքում։ Այն բանից հետո, երբ Բա-բելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ը, որ մարերի հետ ջախջախել էր Ասորեստանի կայսրությունը, նվաճեց Հրեաստանը, մեծ թվով հրեաներ վերաբնակեցվեցին Բաբելոնում և շրջակա տարածքներում։ Ավելի ուշ Բա-

Page 6: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

5

բելոնի շատ հրեաներ, կապ պահպանելով Իսրայելում իրենց տոհմակիցնե-րի հետ, օգնություն էին ցուցաբերում նրանց Հռոմի դեմ պայքարում։ Հռո-մեական գերիշխանության ընթացքում նրանք ապստամբեցին Տրայանոս կայսեր դեմ, սակայն այդ ապստամբությունը դաժանաբար ճնշվեց։ Պար-թևների և պարսիկների օրոք Բաբելոնի հրեաները ներքին ինքնավարու-թյուն ունեին, ղեկավարվում էին հրեաների միջից նշանակվող էկզարքի (փոխարքա) կողմից [4, p. 140]:

Հռոմեական և հունական աղբյուրների համաձայն՝ մ.թ.ա. 83-71թթ. Տիգրան II Մեծի` Պաղեստին արշավանքների արդյունքում մեծ թվով հրեա-ներ վերաբնակեցվել են նաև Հայկական լեռնաշխարհի՝ Հյուսիսային Միջա-գետքին սահմանակից հարավային շրջաններում, մասնավորապես՝ Տիգ-րան Մեծի հիմնադրած մայրաքաղաք Տիգրանակերտում (Տիգրիսի վերին հոսանքներում) [5]: Ավելի ուշ նրանք հաստատվեցին նաև հարավում, Հյու-սիսային Միջագետքում։

Հրեա ռաբբիները միսիոներական գործունեություն էին ծավալում տեղի բնակչությանը հրեական կրոնին բերելու նպատակով, և նրանց ջան-քերն ապարդյուն չանցան։ Մեր թվականության սկզբին հրեականություն էր ընդունել Արբել (Էրբիլ) քաղաքի բնակչության զգալի մասը և նույնիսկ, ըստ հրեական ավանդության և Թալմուդի՝ այնտեղ թագավորող Ադիաբենեի տիրակալների հարստությունը [6, p. 412]: Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմում» ասվում է, որ հռոմեացիների և ապստամբած հրեաների միջև առաջին ընդհարումներից մեկի ժամանակ (մ.թ. 66թ.) առանձնապես աչքի ընկան «Ադիաբենեի թագավոր Մանավազի ազգականները՝ Մանա-վազը և Քենեդայը»։ Բացի այդ, Երուսաղեմի պաշտպանության հերոսների թվում Փլավիոսը հիշատակում է ոմն «Նաբաթիի որդու Ադիաբենեից՝ Խա-գեյր մականվանյալ, որ նշանակում է «կաղ» [7, p. 163]:

Համենայնդեպս, անվիճելի է, որ մեր թվականության սկզբին հրեակա-նությունն ամուր դիրքեր ուներ ներկայումս քրդերով բնակեցված տարա-ծաշրջաններում [8]: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այստեղ էլ հենց, ինչպես ընդունված է կարծել, ստեղծվել է բիբլիական Թալմուդը։ Բայց ինչ-պես և Արևելքի այլ հրեական համայնքներում, Ադիաբենեում սկսեց տա-րածվել քրիստոնեությունը։ Այնուամենայնիվ, հրեաներն այստեղ զգալի նշանակություն ունեցող էթնիկական խումբ էին ընդհուպ մինչև XXդ. կեսե-րը և Իսրայելի կազմավորումը։

Ընտանիքում և սինագոգում քրդական հրեաները խոսում են արամե-երենի բարբառներով, հասարակության մեջ խոսում են քրդերեն [9]: Որոշ քրդական հրեաներ էլ, ճիշտ է, խիստ սահմանափակ թվով, խոսում են նաև նոր արամեերենով [10]: Քրդական հրեաների թվին են դասում նաև Նիսե-

Page 7: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

6

բինի շրջանում բնակվող արաբալեզու հրեաների ոչ մեծաթիվ համայնքնե-րը [11, p. 50]:

Քրդական և հրեական մշակույթների շատ ասպեկտներ այնքան են միահյուսվել, որ շատ տարածված հրեական ժողովրդական լեգենդները քրդերի ծագման մասին վերջիններիս հրեա են համարում։ Ոմանք պնդում են, որ քրդերը ծագել են իսրայելական անջատված ճյուղերից մեկից կամ քրդերի ծագումը կապում են Սողոմոն թագավորի հետ և այլն [12]:

Քրդերի և տեղի հրեաների սերտ կապերի մասին է վկայում նաև այն, որ երբ XVIդ. վերջին-XVIIդ. սկզբին քրդական որոշ ցեղերի Շահ Աբասը վերաբնակեցրեց Խորասանի շրջաններում՝ Պարսկաստանի սահմանների պաշտպանության նպատակով, նրանց հետ միասին վերաբնակեցվեցին նաև քրդական հրեաները, որոնք այս շրջաններում հիմնեցին ոչ մեծ, բայց գործուն համայնք։ Բնականաբար, հրեաների տեղափոխումը Խորասան նպատակ ուներ նպաստել այդ տարածաշրջանի տնտեսական զարգացմա-նը [3, p. 44]:

Քուրդ կանանց հարաբերական ազատության շնորհիվ քրդական հրեաների մեջ XVIIդ. ի հայտ եկավ առաջին կին ռաբբին՝ Ասենաթ Բարզա-նին։ Նա ուղղափառ ռաբբի Սամուիլ Բարզանիի (մոտ 1630թ.) դուստրն էր։ Սամուիլ Բարզանին Քուրդիստանում հիմնել է հրեական և թեմական դպրոցներ։ Հետագայում Ասենաթը դարձավ Մոսուլի հրեական ակադե-միայի ղեկավարը [13]:

Հրեաների էթնիկական այս խումբն ունի մի քանի անվանում. քրդա-կան հրեաներ, Զախոյի հրեաներ, ասորական հրեաներ։ Քրդական հրեանե-րը հաճախ իրենց անվանում են «անշեյ Թարգում»՝ «Թարգումի ժողովուրդ»։ Նրանց խոսակցական լեզուն նոր արամեերենի արևելյան բարբառն է (Բա-բելոնյան Թալմուդին ազգակից լեզու)։ Իհարկե, բաբելոնյան ժամանակների համեմատ այն խիստ փոփոխության է ենթարկվել և փոխառել է մեծ թվով պարսկերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, ինչպես և դասական եբրայե-րենից վերցված փոխառություններ։ Իրենք՝ քրդական հրեաները գտնում են, որ այդ լեզուն սերում է Ասորեստանի և Բաբելոնի հրեաների խոսակցական լեզվից և այն անվանում են «լեշոն թարգոմ»։ Այն բավական շատ է տարբեր-վում քրիստոնյա բնակչության տեղական լեզվից, և իրաքյան արաբները հրեաների լեզուն անվանում են «ջաբալի»՝ «լեռնային»։ «Զախոյի հրեանե-րին» այդպես են անվանում այն պատճառով, որ Զախո քաղաքում և նրա շրջակայքում (Իրաքի հյուսիս) ապրում էր այս էթնիկական խմբին պատ-կանող հրեաների մեծ քանակություն։

Քաղաքներում քրդական հրեաները զբաղվում էին արհեստներով, իսկ գյուղական վայրերում աճեցնում էին խաղող, ծխախոտ, ցորեն, և որ

Page 8: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

7

հազվադեպ է պատահում հրեաների այլ խմբերի մոտ՝ զբաղվում էին անասնապահությամբ [11, pp. 205-220]: Քրդական հրեաների ընդհանուր թիվը XXդ. կեսերին, ըստ տարբեր գնահատականների, կազմում էր 40-50 հազար մարդ։ Բերվում են նաև մի փոքր այլ տվյալներ։ Իսրայելական աղ-բյուրները, հիմնականում հենվելով իրաքյան վիճակագրությանը, 1947թ. վիճակով Իրաքի հյուսիսում ապրող քրդական հրեաների բնակության հե-տևյալ պատկերն են ներկայացնում. Արբիլի նահանգ՝ 3.109 հրեա, Քիրքուք՝ 4.402, Մոսուդ՝ 10.345, Սուլեյմանիա՝ 2.271 և Դիյալա՝ 2.851 հրեա, ընդհա-նուր առմամբ՝ 22.618 հրեա քրդաբնակ շրջաններում [14, p. 16]:

Մոտավորապես XVIդ. համայնքն արդեն մշտապես ներկայացված էր Պաղեստինում։ Հաջորդ երեք հարյուրամյակների ընթացքում գրեթե ոչ մի տեղեկություն չկա Պաղեստինի քրդական հրեաների տեղաշարժի մասին։ Ավելի ուշ, 1900-1926թթ. միջակայքում Պաղեստին է գաղթել մոտ 1.900 քրդական հրեա, իսկ 1935թ.՝ ևս 2.500 մարդ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդական հրեաների ոչ մեծ մի խումբ բնակություն հաստատեց Կովկասում, Թբիլիսի քաղաքի շրջակայքում։ Նրանց անվանում էին «լակլուխի» (ծագումն անհայտ է)։ Իրենք իրենց կոչում էին «սրէլ», որ ծագում է «իսրաէլ», այսինքն՝ «հրեա» բառից։ 1930-ական թթ. կեսերին նրանց մի մասը հեռացավ ԽՍՀՄ-ից և Թուրքիայով անցավ Պաղեստին, իսկ նրանց մեծ մասը մնաց և 1951թ. բռնի ուղարկվեց Ղազախստան։ Ի.Ստալինի մահվանից մի քանի տարի անց նրանք ռեաբիլիտացվեցին և աստիճանաբար մեկնեցին Իսրայել։ Ղազախս-տանում մնաց ոչ մեծ մի համայնք։ 1980-ական թթ. սկզբին քրդական հրեա-ների թիվը Խորհրդային Միությունում (հիմնականում Թբիլիսիում և Ալմա Աթայում) կազմում էր ոչ ավելի, քան 2 հազար մարդ [15]:

XXդ. սկզբին Իսրայելցիների համաշխարհային միությունն սկսեց դպրոցներ բացել քրդական շրջաններում և կրթական ծրագրեր իրականաց-նել քրդական հրեաների շրջանում [11, p. 48]: Այս միջոցառումները, ընդ-հուպ մինչև Իսրայելի պետության կազմավորումը, տարածվում էին նաև ոչ հրեա բնակչության վրա, ինչի արդյունքում քրդական շրջաններում ձևա-վորվեց կրթված մարդկանց մի շերտ։

Իրաքյան հրեաները, հատկապես նրանք, ովքեր ապրում էին երկրի կենտրոնական շրջաններում, դեռևս օսմանյան տիրապետության տարինե-րին կարևոր դիրք էին գրավում Իրաքի տնտեսական, մշակութային և նույնիսկ քաղաքական կյանքում։ Մեծ Բրիտանիայի կողմից Իրաքին 1932թ. ֆորմալ անկախություն տրամադրելուց հետո իրաքյան հրեաները պահպանեցին իրենց արտոնյալ դրությունը Ֆեյսալի կառավարության տարիներին՝ կարևոր դեր խաղալով խոշոր բիզնեսում և երկրի պետական ծառայությունում։ Հրեա-

Page 9: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

8

ների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություններն առաջին անգամ նկատ-վեցին 1930-ական թթ. վերջին, երբ երկրում ակտիվացան նացիստական տրամադրությունները։ 1941թ. Իրաքում նույնիսկ հրեական ջարդեր սկսվեցին, որոնք, սակայն, ճնշվեցին անգլիական բանակի կողմից [16, pp. 398-399]:

2. Իսրայելա-քրդական հարաբերությունները Իսրայելի

պետության կազմավորումից հետո

1948-1949թթ. այսպես կոչված «Պաղեստինյան պատերազմի» կամ «Հանուն անկախության Իսրայելի պատերազմի» սկիզբը առիթ դարձավ, որպեսզի հրեաները դաժան հալածանքների ենթարկվեն արաբական կառավարու-թյան կողմից։ Իրաքի հրեական համայնքը հայտնվեց ծանր կացության մեջ և սկսեց հեռանալ երկրից [16]: Արդյունքում՝ նրանց զգալի մասը լքեց Իրաքը և 1948-1952թթ. հաստատվեց նորաստեղծ Իսրայելի պետությունում։ Այնուամենայնիվ, Իսրայելում նրանք ապրում էին առանձնացած համայն-քով. նշում էին քրդական տոները, հավատարիմ մնում քրդական մշակույ-թին և լեզվին։ Այն, որ Իրաքի գրեթե ողջ հրեական համայնքը (մոտ 120-130 հազար մարդ)՝ հնագույններից մեկը հրեական սփյուռքի մեջ, թողեց իր բնակության վայրերը, պայմանավորված էր Իսրայելի պետության ստեղ-ծումից հետո նոր հնչեղություն ստացած սիոնիզմի գաղափարներով և ան-պաշտպան լինելու զգացողությամբ, ինչն առաջացել էր արաբա-իսրայե-լական առաջին պատերազմների արդյունքում։ Միայն մոտավորապես 5 հազար հրեաներ, հիմնականում հյուսիսային շրջաններից, տարբեր պատ-ճառներով հրաժարվեցին հեռանալ Իրաքից։ Սակայն նրանց մեծ մասը, հատկապես 1967թ. «Վեցօրյա պատերազմից» հետո, բռնաճնշումների պատճառով նույնպես հեռացավ երկրից [16]: Գրեթե լիովին վերացավ քրդական հրեաների Զախոյի համայնքը՝ բացի տեղի մի քանի ունևոր հրեաներից, որոնք հրաժարվեցին թողնել իրենց ունեցվածքը և հեռանալ՝ գերադասելով իսլամ ընդունելը [3, p. 45]:

Առավել բարդ խնդիրներից մեկն իրաքյան հրեաների տեղափոխման հարցն էր։ Սկզբում Հրեական գործակալությունը նախատեսում էր նրանց Բասրայից նավերով տեղափոխել իսրայելական Էյլաթ նավահանգիստ։ Սակայն դա անհնար էր Իսրայելի և Իրաքի՝ պաշտոնապես շարունակվող պատերազմական իրավիճակի, ինչպես նաև Եգիպտոսի կողմից Տիրանյան նեղուցի շրջափակման հետ կապված։ Այնուամենայնիվ, Իրաքի կառավա-րությունը թույլ տվեց հրեաներին Իսրայել տեղափոխել ինքնաթիռներով, բայց չեզոք Կիպրոսի տարածքով։ Այս լայնածավալ օդափոխադրումների արդյունքում, որոնք Իսրայելում հայտնի էին «Operation Ali Baba» անվամբ, 1950թ. մայիսից մինչև 1951թ. դեկտեմբեր Իրաքից դուրս բերվեց շուրջ 113

Page 10: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

9

հազար հրեա։ Իրաքյան հրեաների մի մասը, հիմնականում քրդական շրջաններից, Իրաքից հեռացավ Իրանի և Թուրքիայի տարածքներով։ Իրա-քից գաղթած հրեաների ընդհանուր թիվը կազմեց մոտ 121 հազար մարդ [16, pp. 398-399]:

Սակայն Իսրայել ժամանելուն պես քրդական և իրաքյան հրեաները բախվեցին բազում խնդիրների։ Բնական դժվարություններին՝ կապված կյանքի սովորական պայմաններից կտրված տասնյակ հազարավոր մարդ-կանց չհարմարվելու հետ, գումարվում էր նաև տեղի հրեա բնակչության տարբեր խմբերի հետ փոխհարաբերությունների հարցը։ Պատմությունն այնպես էր դասավորվել, որ աշխարհով մեկ սփռված հրեական ժողովրդի մեծ մասը կազմում էին, այսպես կոչված, աշքենազիները։ Նույնիսկ Հոլո-քոստից հետո, որի հետևանքով բնաջնջվեց եվրոպական հրեական սփյուռ-քի մեծ մասը, աշքենազիները (և նրանց հետնորդներն աշխարհի տարբեր մասերում) թվապես գերազանցում էին հրեաների մնացած բոլոր ճյուղերին։ Հենց նրանք Իսրայելի կազմավորումից հետո դարձան բնակչության մեծա-մասնությունը՝ իրենց ձեռքը վերցնելով երկրի պետական կառավարման, մշակութային և հասարակական կյանքի բոլոր լծակները։ Աշքենազի և մնացյալ հրեաների, հատկապես այսպես կոչված «արևելյան հրեաների» միջև միշտ առկա են եղել բարդություններ՝ կապված ինչպես աշխար-հայացքային, լեզվական, սովորութային տարբերությունների, այնպես էլ ինքնության և սոցիալական ինքնարժևորման հետ։ Սա հատկապես վերա-բերում էր իրաքյան և քրդական հրեաներին, ովքեր, լինելով ամենահին հա-մայնքի ուղղակի ներկայացուցիչները, պատմականորեն տարբերվում էին հրեական սփյուռքի մյուս հատվածներից ավելի բարձր մշակութային մա-կարդակով և ունեցվածքով։ Իրաքյան հրեաները, որոնք իրենց «արիստո-կրատ» էին համարում մյուս հրեաների համեմատությամբ, չէին կարողա-նում հաշտվել այն մտքին, որ նոր պետությունում նրանց նկատմամբ խտրականություն էր դրսևորվում։ Նրանք ճնշումների էին ենթարկվում իրենց նահապետական (ըստ մյուս հրեաների) սովորությունների ու կեն-սակերպի, բարբառի, ինչպես նաև՝ ինչը շատ կարևոր գործոն էր, մահմեդա-կանների հանդեպ ավելի հանդուրժողական (ընդհուպ մինչև վերջիններիս հետ խառնամուսնության ընդունումը) վերաբերմունքի համար։ Իսրայելում տասնյակ տարիներ ապրելն անգամ չի թուլացրել քրդական հրեաների կարոտը նախկին հայրենիքի հանդեպ [17]:

Քրդական հրեաները միշտ կարևոր դեր են խաղացել քրդերի հանդեպ Իսրայելի քաղաքականության մեջ՝ ասես հանդիսանալով երկրում քրդա-կան էթնիկական տարրի վերաբերյալ իմացության և տեղեկատվության հիմնական աղբյուրը։ Քրդական էթնոքաղաքական գործոնը, թերևս, աշ-

Page 11: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

10

խարհում որևէ այլ տեղ չի ըմբռնվում այնպես, ինչպես Իսրայելում և չի հանդիսանում այնպիսի սևեռուն ուշադրության, քաղաքական պլանավոր-ման առարկա, ինչպես այս երկրում։ Քրդերի և հրեաների միջև հարաբերու-թյունների նոր էջ բացվեց 1960-ական թթ. կեսերին, երբ Իրաքի հյուսիսում՝ քրդաբնակ շրջաններում, սկսվեցին քրդերի զինված ելույթները Իրաքի կա-ռավարության դեմ, որոնք, ի վերջո, հանգեցրին ոչ միայն բացահայտ պար-տիզանական պայքարի բաղդադյան կառավարության դեմ, այլև տեղա-փոխվեցին հարևան երկրներ՝ Թուրքիա, Իրան, Սիրիա։

Ընդունված է կարծել, թե քրդերի զինված ելույթների հիմնական հրա-հրողներից մեկը եղել է Խորհրդային Միությունը։ Երբ 1940-ական թթ. վեր-ջերին տապալվեց, այսպես կոչված, «Մեխաբադի հանրապետությունը» Իրանի հյուսիս-արևմուտքում, նրա առաջնորդներից մեկին՝ մոլլա Մուս-տաֆա Բարզանիին հաջողվեց երկու հազար մարտիկներով հաղթահարել իրանական պատնեշը և մտնել Խորհրդային Միություն։ 1957թ. Տաշքենդում և Չիրչիկում նախապատրաստություն անցած քրդերից կազմավորվեց մի բրիգադ՝ Մուստաֆա Բարզանիի գլխավորությամբ, որը գաղտնի ուղարկ-վեց Իրաքի քրդաբնակ շրջաններ։ Այս բրիգադի անձնակազմից էլ դուրս եկան հիմնական դաշտային հրամանատարները, որոնք հետագայում վատ չդրսևորեցին իրենց քրդական ապստամբությունների ժամանակ ոչ միայն Իրաքում, այլև այլ երկրներում [18]:

Իրաքյան քրդերի սկզբնական հաջողությունները բաղդադյան կառա-վարության դեմ պայքարում իրենց վրա հրավիրեցին իսրայելական հա-տուկ ծառայությունների ուշադրությունը, որոնք նրանց մեջ սկսեցին տես-նել արդյունավետ դաշնակիցների Սիրիայի և Իրաքի (Իսրայելի առավել հետևողական հակառակորդները տարածաշրջանում) դեմ պայքարում։ Ուստի, 1950-ական թթ. վերջերին արաբական պետությունների քուրդ փոք-րամասնության հանդեպ Իսրայելի գործողություններում սկսեցին ի հայտ գալ տարրերն այն քաղաքականության, որը հետագայում դարձավ «ծայրա-մասային ռազմավարություն»։

3. «Ծայրամասային ռազմավարությունը» և քրդերի դերը Իսրայելի Մերձավոր և Միջինարևելյան աշխարհառազմավարությունում

Հրեական պետությունն իր անվտանգության ապահովման քաղաքականու-թյունում սովորաբար հաշվի է առել այնպիսի կարևոր գործոն, ինչպիսին է «ծայրամասային ռազմավարությունը», որը նախատեսում է համագործակ-ցություն տարածաշրջանի ոչ արաբական երկրների հետ [19, p. 309]: Նշենք, սակայն, որ «ծայրամասային ռազմավարության» հիմնական սկզբունքները մշակվել էին սիոնիզմի գաղափարախոսների կողմից դեռևս մինչև Իսրայե-

Page 12: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

11

լի պետության առաջացումը, իսկ քրդերի հետ հրեական կազմակերպու-թյունների քաղաքական կապերը հաստատվել են 1930-ական թթ.։

Դեռևս 1904թ. Թեոդոր Գերցլը իր աշխատություններում նշում էր, որ հրեական պետության (որը պետք է ստեղծվեր «Ավետյաց երկրում») սահ-մանները ձգվելու են «Եգիպտոսից մինչև Եփրատ»։ Իսկ Պաղեստինի Հրեա-կան գործակալության անդամ Ռաբբի Ֆիսշմանը ՄԱԿ կոմիտեի 1947թ. հուլիսի 9-ի նիստին իր զեկույցում հայտարարեց. «Ավետյաց երկիրը սփռվում է Եգիպտոսի գետերից մինչև Եփրատ և ներառում է Սիրիայի ու Լիբանանի տարածամասեր»։ Այս ծրագրերում առանձնահատուկ հետաքր-քրություն էին ներկայացնում քրդերը, որ բաժանված էին Իրանի, Թուր-քիայի, ինչպես նաև Իսրայելի երկու առավել վտանգավոր արաբական հա-կառակորդների՝ Սիրիայի ու Իրաքի միջև [20]:

Որոշ հետազոտողների կարծիքով՝ դեռևս 1930-ական թթ. վերջերին Դավիթ Բեն Գուրիոնը նախանշել էր այն հիմնական սկզբունքները, որոնք կազմում էին, այսպես կոչված, «ծայրամասային ռազմավարության» կամ «դաշնակցային ծայրամասի տեսության» հիմքը։ Իսրայելի պետության ստեղծումից հետո Բեն Գուրիոնը փորձեց ընդլայնել այդ ռազմավարությու-նը։ Նա ջանքերը կենտրոնացրեց արաբական երկրների շուրջ ընդդիմադիր դաշինքի ձևավորման վրա՝ ռազմավարական գործընկերություն ծավալե-լով Թուրքիայի, Իրանի և Եթովպիայի հետ։ Թեև այս քաղաքականության նպատակն էր նաև թուլացնել Սիրիան, Սուդանը, Լիբանանը և Եգիպտոսը, սակայն այդ պլանների գլխավոր խնդիրը Իրաքն էր։ Հենց Իրաքից բխող սպառնալիքը կանխելու կամ Իրաքը թուլացնելու նպատակով էլ Իսրայելը գաղտնի, բայց բավական սերտ կապեր հաստատեց քրդական շարժման առաջնորդների հետ։ Դա ակնհայտորեն հակադրվում էր Եգիպտոսի ղպտիների համայնքի հետ նման կապեր ստեղծելու փորձերին [20]: Սա-կայն պետք է նշել, որ սկզբում, հրեական պետության ստեղծումից հետո, դրա ղեկավարությունը 1940-ական թթ. վերջերին որոշ չափով զգուշավո-րությամբ էր վերաբերվում տարածաշրջանի էթնիկ և կրոնական փոքրա-մասնությունների աջակցության խնդրին, ինչը շատ բանով պայմանավոր-ված էր հենց իր՝ Իսրայելի անբավարար կենսունակությամբ [21, p. 15]:

1930-ական թթ. վերջերին քրդերի հետ կապերի հաստատման նախա-ձեռնությունը պատկանում է սիոնիստական հատուկ ծառայության աշխա-տակից Ռուբին Շիլիային՝ «ծայրամասային ռազմավարության» գլխավոր գաղափարախոսներից մեկին։ Բաղդադի հրեական դպրոցի ունկնդրի «քո-ղի» տակ նա կազմակերպեց գործակալական ցանց և գաղտնի կապեր հաս-տատեց Իրաքի լեռնային քրդաբնակ շրջաններում։ Այդ կապերը պետք եկան Հյուսիսային Իրաքի, Թուրքիայի և Իրանի տարածքներով դեպի Պա-

Page 13: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

12

ղեստին իրաքյան հրեաների տեղափոխման ժամանակ։ Արդեն 1950-ական-ների վերջին - 1960-ականների սկզբին Իսրայելը դարձավ քրդերին սպա-ռազինություններով մատակարարելու հիմնական աղբյուրը և զորավար-ժանքների կազմակերպիչը՝ Իրաքի դեմ նրանց պայքարում։ Տարբեր գնա-հատականներով՝ «Մոսադի» հազարավոր գործակալներ և իսրայելական բանակի հրահանգիչներ այդ ժամանակ գտնվում էին Իրաքի քրդաբնակ շրջաններում՝ իրականացնելով իրենց գաղտնի հանձնարարությունները։

Իրաքում «Մոսադի» գործունեության և քրդերին նրա աջակցության մասին տեղեկությունները բազմիցս հայտնվում էին իսլամական և իս-րայելյան մամուլում, այլ պարբերականներում։ «Մոսադի» նախկին գործա-կալ, ոչ անհայտ Վիկտոր Օստրովսկու տվյալներով՝ Իսրայելի հատուկ ծա-ռայություններն օգտագործում էին նաև հումանիտար կազմակերպություն-ների կամավորականներին, իրենց իրաքցի գործակալներին՝ Իրաքում հա-տուկ դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների համար [22]:

1965-1975թթ. շարունակվում էր իրաքյան քրդերին սպառազինու-թյունների ակտիվ մատակարարումը [23]: Քրդական ժողովրդավարական կուսակցության «Պարաստին» հետախուզական հատուկ ծառայությունը նույնպես ստեղծվել է «Մոսադի» օգնությամբ, 1960-ական թթ. վերջերին։ Իրաքի հյուսիսում իսրայելական հետախուզության գործողությունները հատուկ նշանակություն ունեին Իսրայելի համար, քանի որ իրաքյան քրդերի դեմ մարտերին մասնակցում էին ոչ միայն Իրաքի զորքերը, այլև մեկ այլ արաբական պետության՝ Սիրիայի կանոնավոր զորքերը, որտեղ նույնպես իշխանությունը Բաաս կուսակցության ձեռքին էր։ Իրաքի հյուսի-սում քրդերի դեմ 1963թ. ակտիվ մարտական գործողությունների սկսվելուց հետո Սիրիան, զգուշանալով երկրում քրդական անջատողականության տարածումից, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Բաղդադին քրդական ջոկատների դեմ պայքարում։ Սիրիական զորքերը, ավիացիայով և ծանր հրետանիով հանդերձ, ակտիվ մասնակցու-թյուն ունեցան քրդերի դեմ մարտերին Մոսուլի, Զախոյի և Դոհուկի շրջան-ներում։ Ավելին, քանի որ այդ ժամանակ Սիրիայի և Իրաքի բաասական վարչակարգերը մեկ պետության մեջ միավորվելու փորձեր էին ձեռնար-կում, 1963թ. հոկտեմբերին Դամասկոսում ստորագրվեց ռազմական դա-շինքի մասին համաձայնագիր, ըստ որի՝ նախատեսվում էր ստեղծել միաս-նական սիրիա-իրաքյան զինված ուժեր։ Բայց որոշ ժամանակ անց, երբ միավորման փորձերը ձախողվեցին, և քրդերի դիմադրությունն էլ Իրաքի հյուսիսում դարձավ էլ ավելի անողոք, սիրիական զորքերը դուրս բերվեցին քրդաբնակ շրջաններից [24, cc. 64-76]:

Այսպիսով, իսրայելցիների կողմից իրաքյան քրդերին ցուցաբերվող

Page 14: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

13

աջակցության արդյունքում սիրիական զորքերի մի զգալի մասը հեռացվեց Իսրայելի սահմաններից։ Իրաքյան զորքերն էլ զբաղված էին երկրի հյուսի-սում քրդերի ապստամբությունները ճնշելով, ինչն էլ խանգարեց 1973թ. Իսրայելի դեմ «Դատաստանի օրվա պատերազմին» Իրաքի մասնակցու-թյանը, քանի որ դա պահանջում էր Իրաքի բանակի ստորաբաժանումները դուրս բերել ինչպես ներքին (քրդական) ճակատից, այնպես էլ Իրանի հետ սահմաններից։ Իսրայելցի մասնագետ Օֆրա Բենյիոն (Ofra Bengio) այսպես է գնահատում Իրաքի քրդերին Իսրայելի աջակցությունը. «Այդ օգնությունը, թեև ժամանակի ու տեղի առումով սահմանափակ, արտացոլում էր Իրաքի դեմ ամերիկա-իսրայելա-իրանական դավադրության տեսությունը։ Այն Իրաքին ցույց էր տալիս, որ թեև վերջինս Իսրայելի հետ ընդհանուր սահ-ման չունի, բայց պետք է վճարի հակամարտության (նկատի ունի արաբա-իսրայելականը - Ս.Մ.) մեջ իր ներգրավվելու համար, ինչն արդյունքում երկկողմանի էական գործոն դարձավ ընդհանուր արաբա-իսրայելական հակամարտությունում։ Իսրայելի օգնությունը քրդերին ընկալվում էր որ-պես անմիջական սպառնալիք իրաքյան պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իրաքն ինքը այդ օգնությունն ընկա-լում էր որպես, ոչ ավելի, ոչ պակաս, «երկրորդ Իսրայելի» ստեղծման փորձ Իրաքի հյուսիսում» [25]:

1950-ական թթ. վերջերից Իսրայելի հատուկ ծառայություններն ամե-նաակտիվ ձևով համագործակցում էին ԿՀՎ-ի հետ շահական հետախուզա-կան SAVAK ծառայության կազմավորման գործում։ Իսրայելական, ամերի-կյան և իրանական հետախուզական ծառայությունները սերտորեն համա-գործակցում էին Իրաքի հյուսիսում ապստամբ քրդերին աջակցելու գոր-ծում։ Այդ համագործակցությունը շարունակվում էր ընդհուպ մինչև 1975թ., երբ շահական կառավարությունը, ջանալով բարելավել հարաբերություն-ներն Իրաքի հետ, կնքեց, այսպես կոչված, Ալժիրյան համաձայնագիրը և դադարեցրեց աջակցությունն Իրաքի քրդերին [26, p. 211]: «Մոսադի» վերա-բերյալ ԿՀՎ 1979թ. զեկույցում ասվում էր. «Իրանի հետ Իսրայելի հարաբե-րությունների գլխավոր նպատակը իսրայելամետ և հակաարաբական քա-ղաքականության զարգացումն էր Իրանի ղեկավարության մեջ։ «Մոսադը» SAVAK-ի հետ համատեղ գործողությունների մեջ ներգրավված է եղել բա-զում տարիներ՝ սկսած 1950-ական թթ. վերջերից։ «Մոսադն» օգնում էր SAVAK-ի գործունեությանը և աջակցում Իրաքի քրդերին։ Իսրայելցիները նույնպես կանոնավոր կերպով իրանական հետախուզությանն էին հանձ-նում արաբական երկրներում Եգիպտոսի գործունեության, իրաքյան զար-գացումների և կոմունիստների՝ Իրանին սպառնացող գործունեության մա-սին զեկույցներ» [27, p. 169]: Ինչպես SAVAK-ի հետ հարաբերություննե-

Page 15: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

14

րում, այնպես էլ հատկապես իրաքյան քրդերի հետ կապեր հաստատելու գործում մեծ դեր է խաղացել Իրանում Իսրայելի այն ժամանակվա զինվո-րական կցորդ Յակով Նիմրոդին [27]:

«Մոսադի» նախկին ավագ սպա Էլիզեր Ցաֆրիրի խոսքերով՝ Իս-րայելն իր զինվորական խորհրդականներն ուներ քրդական ապստամբու-թյան ղեկավար մոլլա Մուստաֆա Բարզանիի կենտրոնակայանում, 1963-1975թթ.՝ վարժեցնելով քրդական ջոկատներին և ապահովելով նրանց հրա-ձգային զենքով, դաշտային և զենիթային հրետանով։ ԱՄՆ-ը նույնպես մաս-նակցում էր այդ կամպանիային։ Փոխարենն Իսրայելը, ի թիվս այլոց, քրդե-րից արժեքավոր հետախուզական տեղեկություններ էր ստանում [28]: Իս-րայելը քրդերին աջակցելու համար տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախ-սեց՝ ապահովելով նրանց շահական Իրանի միջոցով, որն Իրաքում սեփա-կան նպատակներն էր հետապնդում և սերտ հարաբերություններ էր պահ-պանում Իսրայելի հետ ընդհուպ մինչև 1979թ.։ Բայց Իսրայելը, ըստ Էլիզեր Ցաֆրիրի, երբեք չի աջակցել Թուրքիայի քրդերին Թուրքիայի դեմ պայքա-րում կամ Իրանի քրդերին՝ շահի օրոք [28]:

Չի կարելի բացառել նաև այն, որ իսրայելական հետախուզությունը իր քուրդ աղբյուրների և շահական նախկին SAVAK հատուկ ծառայության գործակալների միջոցով է ստացել անհրաժեշտ տեղեկություններ (չնայած տվյալ պարագայում առավել արժեքավոր էին ավիացիոն հետախուզության տվյալները) Իրաքի միջուկային ռեակտորի (Թամուզ-1, Օսիրակ) գտնվելու վայրի և տեղադրության մասին, որը ոչնչացվեց 1981թ. հունիսին իսրայե-լյան ՌՕՈւ օդային հարձակման արդյունքում [29, c. 143]:

Սակայն 1975թ. Ալժիրյան համաձայնագրերը, որոնց համաձայն՝ Բաղդադը զիջում էր որոշ սահմանամերձ տարածքներ, նախատեսում էին շահական կառավարության հրաժարումը քրդերին աջակցելուց։ Միաժա-մանակ Իսրայելը նույնպես զրկվեց Իրաքի քրդերին օգնելու համար Իրանի տարածքն օգտագործելու հնարավորությունից, ինչի արդյունքում նրանց ելույթները դաժանաբար ճնշվեցին։ Վերջնականապես, ինչպես թվում էր, իսրայելցիների աջակցությունն Իրաքի քրդերին դադարեցվեց 1979թ. իրա-նական հեղափոխությունն սկսվելուց հետո։

Իրանի իսլամական հեղափոխությունից հետո «Մոսադը» և ԿՀՎ-ն սկսեցին աշխատել հակառակ ուղղությամբ՝ Իրաքի և Թուրքիայի քրդա-բնակ վայրերից գործելով (հատկապես «Մոսադը») Իրանի դեմ։ Իրանի քրդաբնակ շրջաններում ԿՀՎ-ի և «Մոսադի» ակտիվ քայքայիչ գործունեու-թյան մասին են վկայում Թեհրանում նախկին ամերիկյան դեսպանության՝ քրդական հարցի շուրջ հրապարակած նյութերը [30, cc. 120-135]:

Բայց Իսրայելը, մնալով մեկուսացած և բոլոր կողմերից թշնամաբար

Page 16: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

15

տրամադրված արաբական պետություններով շրջապատված, չէր կարող վերջնականապես հրաժարվել ինչպես այդ երկրների քրդերին, այնպես էլ այլ էթնիկ և կրոնական փոքրամասնություններին օժանդակելուց։ 1982թ. փետրվարին իսրայելցի լրագրող և Իսրայելի ԱԳՆ նախկին կցորդ Օդեդ Յի-նոնը Համաշխարհայի սիոնիստական կազմակերպության տեղեկատվու-թյան վարչության Kivunim պարբերականում հրապարակել է «1980-ական թթ. ռազմավարություն Իսրայելի համար» (A Strategy for Israel in Nineteen Eighties) հոդվածը, որի հիմնական գաղափարը Իսրայելի՝ արաբական պե-տությունների հզորության քայքայմանն ուղղված (առաջին հերթին՝ ներսից, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների օգնությամբ) ակտիվ քաղա-քականությունը շարունակելու անհրաժեշտությունն էր։ Հաշվի առնելով այն, որ հեղինակը իսրայելական պաշտոնաթող դիվանագետ էր, իսկ հոդ-վածը հրապարակվել է նման հեղինակավոր հրեական կառույցի հանդե-սում, կարելի է հավաստել, որ «ծայրամասային ռազմավարության» գաղա-փարները շարունակում էին տիրապետող մնալ Իսրայելի քաղաքական ընտրանու և առավել ևս՝ հրեական սփյուռքի (որն ավելի ագրեսիվ է տրա-մադրված արաբական պետությունների նկատմամբ) ներկայացուցիչների շրջանում [20]:

Ժամանակին Օ.Յինոնի հոդվածը արձագանքների իսկական փոթո-րիկ առաջացրեց ինչպես արաբական և արևմտյան, այնպես էլ հրեական մամուլում։ 2003թ. Իրաքում ԱՄՆ պատերազմի հետ կապված իրադարձու-թյունները կրկին հետաքրքրություն առաջացրին հրապարակման նկատ-մամբ, որում շատ հետազոտողներ տեսնում էին արաբական Մերձավոր Արևելքի հատվածայնացման պլանների իրականացումը [31]:

4. Իսրայելա-քրդական հարաբերություններն արդի փուլում

Իսրայելի և քրդերի առանձնահատուկ հարաբերությունները կրկին դրսևորվեցին Իրաքի դեմ 1991թ. ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի գործո-ղության ժամանակ։ Ինչպես հայտնի է, «Փոթորիկ անապատում» գործողու-թյան ակտիվ փուլի սկսվելուց հետո երկրի հարավում և քրդաբնակ հյուսի-սում շիա մահմեդականների շրջանում բռնկվեցին դաշնակիցների կողմից հրահրված ապստամբություններ բաղդադյան վարչակարգի դեմ։ Այդ ապս-տամբությունները դաժանաբար ճնշվեցին կառավարական զորքերի կող-մից։ Դրան հաջորդած բռնաճնշումների ընթացքում երկրի հյուսիսում ստեղծվեց ծայրահեղ վատ իրավիճակ, և տասնյակ հազարավոր քրդեր դարձան փախստական։ Հրեական կազմակերպություններն ամբողջ աշ-խարհում Իրաքի քրդերին օգնելու ակտիվ գործունեություն սկսեցին, ինչ-պես նաև հզոր քարոզչական ու լոբբիստական միջոցառումներ ձեռնարկե-

Page 17: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

16

ցին՝ բռնաճնշումները դադարեցնելու նպատակով Իրաքի վրա ճնշում գոր-ծադրելու ուղղությամբ [32, p. 64]: Իսրայելն իր համակրանքը քրդերի նկատմամբ ցույց էր տալիս թուրք-իրաքյան սահմանով դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության մթերքների լայնածավալ մատակարարումներ կազմակերպելու միջոցով։ Այս գործունեությունը հիմնականում կազմա-կերպվել էր Իսրայելի իրաքյան հրեաների համայնքի կողմից։ Իրաքյան հրեաները նույնիսկ մարդաշատ ցույց էին կազմակերպել Իսրայելի վարչա-պետ Շամիրի Երուսաղեմի նստավայրի առջև, ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հետ նրա հանդիպման ժամանակ, ամերիկյան կառավարու-թյանը կոչ անելով պաշտպանել քրդերին բռնաճնշումներից [33]:

Սակայն Իսրայելի վերաբերմունքը քրդերի նկատմամբ շատ բանով արդեն կախված էր իսրայելա-թուրքական համագործակցությունից։ Ինչ-պես 1997թ. մայիսին նշել է Իսրայելի վարչապետ Բ.Նաթանյահուն, ահաբե-կության սպառնալիքը միավորում է Թուրքիային և Իսրայելին. «Թուրքիան վնասներ է կրում PKK-ի ահաբեկչական հարձակումներից, և մենք տարբե-րություն չենք տեսնում PKK-ի ահաբեկչության և այն բանի միջև, ինչին բախվում է ինքը՝ Իսրայելը»։ Նաթանյահուի խոսքը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ նա արտահայտվեց քրդական պետության ստեղծման դեմ, այլև նրա այն խոսքերով, որ Սիրիայի ու Իսրայելի միջև չի կարող խա-ղաղություն կնքվել, քանի դեռ Դամասկոսը չի դադարեցրել աջակցությունը PKK-ին [34]:

Իսրայելի անվտանգության քաղաքականության առաջնայնություննե-րի փոփոխությունը հարկադրեց վերանայել վերաբերմունքը թուրքական քրդերի նկատմամբ [35]: Դա դրսևորվեց իսրայելական օդուժի՝ Քրդական բանվորական կուսակցության դեմ Լիբանանում, Բեքաայի հովտի հյուսի-սում իրականացրած «Ցասման ողկույզներ» գործողության ընթացքում, ինչ-պես նաև այն աջակցությամբ, որ իսրայելական հետախուզությունը ցուցա-բերեց թուրքական քրդերի առաջնորդ Ա.Օջալանին գտնելու և բռնելու գոր-ծում [36, с. 14]:

Սակայն 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի նոր ռազմական գործողության ավարտից հետո, որից, հավանաբար, ամենից շատ շահեցին քրդերը, թուր-քական մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ քրդական առաջնորդներից մեկը ծագումով հրեա է, և որպես արդյունք՝ «Իսրայելը շուտով կսկսի սերտ կապեր հաստատել Իրաքի հյուսիսում դե-ֆակտո գո-յություն ունեցող քրդական պետության հետ»։ Մի քանի շաբաթվա ընթաց-քում նման սցենարն ակտիվորեն արծարծվել է թուրքական լրատվամիջոց-ներում։ 2003թ. փետրվարի 19-ին թուրքական Hurriyet թերթում հրապա-րակվեց մի հոդված, որում նշվում էր, որ KDP առաջնորդ Մասուդ Բարզա-

Page 18: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

17

նին էթնիկ հրեա է և սերում է քրդական ռաբբիների հինավուրց տոհմից։ Հոդվածը հղում էր կատարում The Folk Literature of the Kurdistani Jews հայտնի աշխատությանը՝ հրապարակված դեռևս 1982թ., ինչպես նաև թուրք պատմաբան Ահմեդ Ուջարի հետազոտությունների արդյունքներին, որը XIXդ. թուրքական արխիվային նյութերում գտել է տեղեկություններ Բարզանի ազգանվամբ քուրդ ռաբբիի գործունեության մասին։ Ըստ թուր-քական մամուլի՝ Մ.Բարզանին իբր պետք է գլխավորի նոր իսրայելամետ քուրդ-հրեական պետությունը բիբլիական «Ավետյաց երկրի» տարածքում, որը ձգվում է Նեղոսից մինչև Եփրատ, ներառելով նաև Հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածքները։

Բայց The Folk Literature of the Kurdistani Jews-ի հեղինակ, պրոֆեսոր Յոնա Սաբարը թուրքական այս հրապարակումների առնչությամբ իր մեկնաբանություններում նշում էր, որ դրանք հենվում են պատմության ոչ ճիշտ մեկնության վրա։ Ըստ Սաբարի՝ XVIդ. քուրդ ռաբբի Շամուել Ադոնին նույնպես կրում էր «Բարզանի» անունը, ինչը նշանակում է, որ նա ծագու-մով Բարզան քաղաքից է։ Նա եղել է Բարզանի ռաբբիների հայտնի գեր-դաստանի հիմնադիրը։ Այդ գերդաստանի ներկայացուցիչն է նաև կին ռաբբի Ա.Բարզանին (XVIIդ.)։ Յոնա Սաբարի կարծիքով՝ քիչ հավանական է, որ Մասուդ Բարզանին պատկանած լինի այդ գերդաստանին, քանի որ Բարզանին լայնորեն տարածված քրդական ազգանուն է, բացի այդ՝ Իրաքի այդ շրջանում քիչ հրեաներ են մնացել։

Ստամբուլցի հրեա պատմաբան Ռիֆաթ Բալին նույնպես նշում է, որ Մ.Բարզանիի հավանական հրեական ծագման մասին ողջ պատմությունը մասն է կազմում մի ընդարձակ հայեցակարգի, որը վերջին ժամանակներս տարածված է թուրքական պահպանողական-ազգայնական և իսլամական շրջանակներում և մեծ տարածում ունի նաև Թուրքիայի հասարակության մեջ։ Նրա խոսքերով՝ «իսլամիստները պնդում են, որ Իսրայելն ուզում է օգ-տագործել «քրդական խաղաքարտը» և ստեղծել նոր հրեական պետություն, որ կսփռվի Նեղոսից մինչև Եփրատ՝ ներառելով Հյուսիսային Իրաքի և Հա-րավարևելյան Թուրքիայի քրդական շրջանները։ Դա կապվում է Թուրքիան մասնատելու պլանների առնչությամբ թուրքերի ունեցած երկյուղների հետ»։ Ավելացնենք նաև, որ մի քանի տարի առաջ Թուրքիայում հրատա-րակվեց դոկտոր Հարուն Յայայի «Իսրայելի քրդական խաղաքար-տը» (Israel’s Kurdish Card) գիրքը, որում խոսվում էր քրդերի հետ միասին, Իրաքի և Թուրքիայի հաշվին սահմաններն ընդարձակելու Իսրայելի պլան-ների մասին [13]:

Համենայնդեպս, միանգամայն հստակ է, որ Իրաքի հյուսիսում քրդա-կան ինքնավարության ստեղծումը, 2003թ. պատերազմից և Ս.Հուսեյնի վար-

Page 19: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

18

չակարգի տապալումից հետո, սկսվեց Իսրայելի և քրդերի հարաբերություն-ների նոր փուլ, ինչը կարող է լուրջ սահմանափակիչ դեր ունենալ տարա-ծաշրջանի այլ պետությունների հետ Իսրայելի քաղաքական կապերի առու-մով։ Այնուամենայնիվ, «քրդերը հույս են դնում, և ոչ առանց հիմքի, ոչ միայն Իսրայելի պետական կառույցների, այլև այդ երկրի հարյուր հազար այն քրդական հրեաների աջակցության վրա, որոնք մինչ այդ ապրում էին Քուր-դիստանի տարածքում։ Եվ այդ համագործակցությունը, ընդ որում՝ հենց հա-մակողմանի, հետագայում, ըստ երևույթին, միայն զարգանալու է՝ չնայած Իրանի և մի շարք արաբական պետությունների դիմակայությանը» [37]:

2004թ. իսրայելյան լրատվամիջոցները տեղեկացրին Իրաքի քրդերի քաղաքական առաջնորդներ Մ.Բարզանիի և Ջ.Թալաբանիի հետ իսրայե-լյան պաշտոնյաների հետ հանդիպումների մասին, իսկ Իսրայելի վարչա-պետ Արիել Շարոնը հրապարակավ հաստատեց իրաքյան քրդերի հետ լավ հարաբերությունների առկայությունը [38]: Հետագայում Իսրայելի և իրա-քյան քրդերի համագործակցությունն ակտիվորեն զարգանում էր առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Վերջին ժամանակներս նորանոր տե-ղեկություններն են հայտնվում այն մասին, որ Իրաքի հյուսիսում իսրայելցի մասնագետները ներգրավվում են քրդական «փեշմերգա» ջոկատների մար-տիկներին սովորեցնելու և մարզելու գործում (վերջիններս աշխարհազո-րայիններից աստիճանաբար վերածվում են քրդական ինքնավարության կիսականոնավոր բանակի)։ Եվ թեև իսրայելյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այդ մասին հերքվեց թե՛ Իսրայելի պաշտո-նյաների, թե՛ քրդական վարչակազմի ղեկավար Մ.Բարզանիի և թե՛ Իրաքի նախագահ Ջ.Թալաբանիի (նաև Քուրդիստանի հայրենասիրական միու-թյան առաջնորդը) կողմից, այնուամենայնիվ, փորձագետները համոզված են դրանում։ Իսրայելի կառավարությունը թուրքական իշխանություններին պաշտոնապես հաղորդել է. եթե իսրայելյան քաղաքացիներն Իրաքում մարզում էլ են քուրդ զինվորներին, ապա դա նրանք անում են առանց թույլ-տվության, սեփական պատասխանատվությամբ [39]:

Այնուամենայնիվ, քրդերի հետ Իսրայելի հարաբերությունների զար-գացումը շարունակում է բացասաբար անդրադառնալ իսրայելա-թուրքա-կան հարաբերությունների վրա։ 2006թ. ամռանը իսրայելական բանակի ներխուժումը Լիբանան և հաջորդող իրադարձությունները, այդ թվում՝ մերձավորարևելյան այդ երկիր թուրք խաղաղարարներ առաքելու հնարա-վորությունը, կրկին ուշադրության առարկա դարձրին Թուրքիայի և Իս-րայելի ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման հարցը՝ քրդական հիմնախնդրի համատեքստում։ Ինչպես հայտնի է, վեր-ջին տարիներին խորացած հակաամերիկյան տրամադրությունները և

Page 20: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

19

թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը (պաղեստինյան և քրդական հարցերում Իսրայելի դիրքորոշման պատճառով) հարկադրեցին Թուրքիային ակտիվացնել իր գործողությունները տարածաշրջանում՝ առանց Իսրայելով պայմանավորելու [40]: Թուրքիայի ղեկավարությունը որոշում կայացրեց հօգուտ Մերձավոր և Միջինարևելյան ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականության, ինչը դժվարացնում է իսրայելա-թուրքական հարաբերությունները հավասարակշիռ վիճակում պահելը և, համապատասխանաբար, կհանգեցնի Իսրայելի և քրդերի միջև քաղաքա-կան կապերի էլ ավելի խորացմանը։ Այս իրավիճակի վրա իր ներգործու-թյունը կարող է ունենալ նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ քաղաքա-կան գործընթացների զարգացումը, ինչն, անկասկած, կանդրադառնա իս-րայելա-թուրքական հարաբերությունների վրա [41]:

Իրանական գործոնի հրատապությունը ներկայումս որոշիչ տարր է իսրայելա-քրդական հարաբերություններում։ Իրաքի տարածքից, Իրանի քրդաբնակ շրջանների բնակիչներից կազմված կազմակերպությունների օգտագործմամբ, գաղտնի գործողություններ անցկացնելու փորձերը (այդ թվում և ամերիկյան հատուկ ծառայությունների հետ սերտ փոխկապվա-ծությամբ) վերջին տարիներին դարձել են Իսրայելի «քրդական ռազմավա-րության» էական բաղադրիչը։ Սակայն այս պարագայում այն նպատակնե-րին, որ հետապնդում է Իսրայելը իրանական քրդերի հետ հարաբերու-թյուններում (բացի մշտակա հրամայականից, այն է՝ Իրանի թուլացումը, նրա աստվածպետական վարչակարգի վերացումը և ազդեցության թուլա-ցումը տարածաշրջանում), ավելացել է մի նոր կարևոր խնդիր՝ հնարավոր բոլոր միջոցներով դիմակայել Թեհրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Ամերիկյան և իսրայելյան հատուկ ծառայությունների աջակցությամբ էլ Իրաքի տարածքից Իրանական Քուրդիստան են ներթափանցում քրդական կազմակերպությունների գրոհայինները, որոնք մտնում են 2006թ. մարտին Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) ստեղծված Արևելյան (Իրանական) Քուր-դիստանի միավորված ճակատի մեջ։ Մասնավորապես, դրանք Իրանական Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության, Իրանական Քուրդիս-տանի պայքարի կազմակերպության և Քուրդիստանի (Իրան) հեղափոխա-կան միության ջոկատների գրոհայիններն են, որոնք ջանում են խարխլել իրանական վարչակարգը և տապալել այն կոալիցիայի՝ Իրաքում կենտրո-նացված զորքերի օգնությամբ [42]: Նրանց հետ միասին Իրանի տարածք են թափանցում նաև Իսրայելի հատուկ ստորաբաժանումների մարտիկները՝ Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների նկատմամբ հսկողության գերզգայուն սարքեր տեղադրելու նպատակով։ Բացի այդ, Իսրայելը լրջորեն մարզում է քրդական հատուկ նշանակության ջոկատները՝ վարժեցնելով

Page 21: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

20

դրանք այն առաքելությունը կատարելու համար, որը չկարողացան իրա-գործել ամերիկյան հատուկ ծառայությունները, այն է՝ թափանցել Իրաքում իսլամական ընդդիմության շարքերը, հավաքել հետախուզական տվյալներ և վերացնել Իրաքի սուննի և շիա «խռովարարների» պարագլուխներին։ Իս-րայելը մտադիր է նաև օգտագործել քրդական «փեշմերգա» ջոկատները (որոնցում հաշվվում է ոչ պակաս, քան 75 հազ. մարդ)՝ որպես Իրաքի աշ-խարհիկ, ինչպես և իսլամական ընդդիմությանը դիմակայելու ընդունակ ուժ։ Իսրայելցի փորձառու մասնագետները, որ ծառայություն են անցել էլի-տար զորամասերում, Քուրդիստանի անապատային մասում հիմնել են խո-շոր վարժաճամբար, ուր ուսուցանվում են տեղի քրդերը։ Իսրայելցիները Քուրդիստանում աշխատելու ընթացքում նաև կորուստներ են ունենում։ Օրինակ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին Քիրքուքում (հյուսի-սային Իրաք) «Մոսադի» վեց գործակալների սպանության մասին, որին, հնարավոր է, մասնակցություն են ունեցել ծայրահեղական իսլամական «Անսար ալ-Իսլամ» քրդական կազմակերպության գրոհայինները [43]:

Ընդհանուր առմամբ, կարելի է հավաստել, որ Իսրայելը ներկայումս շարունակում է, թեև կիսապաշտոնապես (տարբեր դրածո ընկերություննե-րի և կազմակերպությունների միջոցով), բայց ծրագրված ձևով իրականաց-նել իր ռազմաքաղաքական ներթափանցումը Իրաքի հյուսիսային քրդա-բնակ շրջաններ, ինչպես նաև լայնածավալ տնտեսական ու ենթակառուց-վածքային նախագծեր (օրինակ, էրբիլի մերձակայքում ժամանակակից մեծ օդանավակայնի կառուցումը)։ Ըստ փորձագետների գնահատականների՝ դա նրան հնարավորություն կտա, Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրա-վիճակի կտրուկ վատթարացման պարագայում (կամ էլ հենց Իրաքում բախումների տարածքի ընդլայնման դեպքում), օգտագործել քրդերի ռե-սուրսներն ու հնարավորությունները՝ ազգային շահերին համապատաս-խան օպերատիվ պատասխան տալու համար։

Ամփոփում

Քրդական գործոնը հրեական պետության ստեղծումից հետո միշտ հատուկ դեր է խաղացել Իսրայելի աշխարհառազմավարության մեջ։ Քրդերի և Իս-րայելի փոխհարաբերությունները հրեական պետության Մերձավոր և Միջինարևելյան քաղաքականության կարևոր տարրն են հանդիսացել, արդյունավետ կռվան եղել Իրաքի (փոքր չափով՝ նաև Սիրիայի) վրա ճնշում գործադրելու առումով, Բաղդադի կառավարության ուշադրությունը շեղելու և իսրայելա-արաբական հակամարտությանը նրա ակտիվ միջա-մտությունը թույլ չտալու նպատակով։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ Իսրայելի

Page 22: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

21

և քրդերի սերտ հարաբերություններին նպաստել է հրեաների և քրդերի պատմական և մշակութային-կենցաղային մերձավորությունը՝ պայմանա-վորված Իրաքի՝ աշխարհում հնագույնը համարվող մեծաթիվ հրեական համայնքի առկայությամբ։ Չնայած գրեթե ամբողջ համայնքը Իրաքից տե-ղափոխվել է Իսրայել, իրաքյան հրեաները պահպանել են իրենց ինքնատի-պությունը, ավանդույթներն ու մշակույթը, և բավական մեծ է նրանց դերը քրդերի, ինչպես նաև Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի ու Իրանի հանդեպ Իս-րայելի քաղաքականությունը որոշելիս։ Սրանում, թեև սահմանափակ, բայց իր դերն է ունեցել նաև Իսրայելի քրդական համայնքը։

Իսրայելը, համագործակցելով ԱՄՆ-ի և շահական Իրանի հետ, 1950-ականներից մինչև 1980-ականների սկիզբը համակողմանի ռազմական և քաղաքական օգնություն էր ցուցաբերում իրաքյան քրդերին, ինչը կարևոր դեր է խաղացել Իրաքի կառավարության դեմ զինված պայքարը շարունա-կելու գործում։ Իրանի և Իրաքի միջև Ալժիրյան համաձայնագրերի ստորա-գրումը, ինչպես նաև 1979թ. իսլամական հեղափոխությունը բերեցին նրան, որ Թեհրանը դադարեց օժանդակել Իրաքի հյուսիսի քրդերին և, որպես հետևանք, սահմանափակվեց Իսրայելի կողմից, որն ընդհանուր սահման չունի Իրաքի հետ, քրդերին ցուցաբերվող օգնության հնարավորությունը։ Արդյունքում՝ կտրուկ նվազեց իսրայելա-քրդական կապերի ակտիվությու-նը ռազմաքաղաքական ոլորտում, ընդհուպ մինչև 1990-ական թթ. սկիզբը, ինչը, սակայն, չնվազեցրեց քրդական գործոնի նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Իսրայելի ընդհանուր աշխարհառազմավարության մեջ։ Իրավիճակը կրկին փոխվեց միայն 1991թ. ԱՄՆ-ի և բազմազգ կոալի-ցիայի «Փոթորիկ անապատում» գործողությունից հետո։ 2003թ. ամերիկյան զորքերի ներխուժումն Իրաք և Ս.Հուսեյնի վարչակարգի տապալումը իրա-կան նախադրյալներ ստեղծեցին Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքա-կան գործընթացներում քրդական գործոնի նոր ակտուալացման համար։ Արդյունքում, բնականաբար, կրկին բարձրացավ քրդերի նշանակությունն Իսրայելի տարածաշրջանային ռազմավարությունում։

Միևնույն ժամանակ, քրդերի հետ Իսրայելի քաղաքական փոխհարա-բերությունների մակարդակը շարունակում է զգալի չափով ճշգրտվել արաբական պետությունների, Իրանի և Թուրքիայի դիրքորոշումների հաշ-վառմամբ։ Այնուամենայնիվ, ներկայումս Իրաքում կենսունակ քրդական ինքնավարության ստեղծմամբ քրդերի հետ Իսրայելի համագործակցու-թյունը կրկին կարող է դառնալ ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղա-քական գործընթացների կարևոր գործոններից մեկը։ Բնականաբար, դա

Page 23: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

22

բացասաբար կանդրադառնա Թուրքիայի հետ Իսրայելի «ոչ պարզ» գործըն-կերության առանց այդ էլ բարդ հարաբերությունների վրա, հատկապես եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացների զարգացումը առա-ջիկայում հանգեցնի ԱՄՆ-ի և/կամ Իսրայելի հնարավոր ռազմական գործո-ղությունների Իրանի դեմ։ Այս պարագայում իրանական ու իրաքյան քրդե-րի օգնությունը և մասնակցությունը պարզապես անհրաժեշտ կլինեն Իս-րայելի ազգային անվտանգության համար Իրանի միջուկային խնդրի ան-նախադեպ ակտուալացման ֆոնին։ Սակայն չի կարելի բացառել նաև, որ եթե նույնիսկ առկա լինի քաղաքական միջոցներով և Իրանի վրա տարա-ծաշրջանային ճնշում գործադրելու ճանապարհով իրանական հիմնախնդ-րի չեզոքացման աղոտ հույս, Իսրայելի համար քրդական հարցը հերթա-կան անգամ կարող է դառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների խո-րացման «մանրադրամը»։

Ապրիլ, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Oppenheim A., High-resolution Y Chromosome Haplotypes of Israeli and Palestinian Arabs Reveal Geographic Substructure and Substantial Overlap with Haplotypes of Jews // Human Genetics, N.107 (6), December 2000.

2. Oppenheim A., The Y Chromosomes Pool of Jews as Part of the Genetic Landscape of the Middle East // The American Journal of Human Genetics, N.69 (5), November 2001, p.1095-1112; Traubman T. Study Finds Close Genetic Connections Between Jews, Kurds // Ha’aretz, 21 November 2001.

3. Galletti M., Kurdistan: A Mosaic of People // Acta Kurdica: The International Journal of Kurdish and Iranian Studies. Vol.1, 1994.

4. The Standard Jewish Encyclopedia: Tribes, Lost Ten and Babylon // A History of the Jewish People, Ed. by Ben-Sasson H.H.

5. Մանանդյան Հ., Տիգրան II-ը և Հռոմը, Երևան, 1940։ 6. Gindzberg L., The Legends of the Jews. Philadelphia, 1968. 7. Grayzel S., A History of the Jews. New York, 1968. 8. Kahle P., The Caoro Geniza. Oxford; Jacob Neusner. Iudaism, Christianity, and Zoro-

astrianism in Talmudic Babylonia. New York, 1986. 9. Garbell I., The Jewish New-Aramaic Dialect of Persian Azerbaijan: Linguistic Analy-

sis and Folkloristic Texts. The Hague, 1965. 10. Sedan B., Groups Try to Revive Aramaic // Jewish Telegraphic Agency (JTA), 25 Au-

gust 2000.

Page 24: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

23

11. Brauer E., The Jews of Kurdistan. Completed and Edited by R. Patai. Wayne State University Press, Detroit, 1993.

12. Sabar Y., The Folk Literature of the Kurdistani Jews. Yale University Press, New Ha-ven, 1982.

13. Jewish Telegraph Agency (JTA), 7 April 2003. 14. Patai R., Preface, in: Brauer E., The Jews of Kurdistan. Completed and Edited by R.

Patai. Wayne State University Press, Detroit, 1993. 15. Минц Л., Кто такие лаклухи? (www.jewish.ru/history/jeworld/9012.asp). 16. Sachar H.M., A History of Israel: From the Rise of Zionism to Our Time. New York, 2000. 17. Holden S., Born in Iraq, Living in Israel, Pondering Issues of Identity. «Forget Bagh-

dad», Movie Review // The New York Times, 5 December 2003. 18. Штейнберг М., Народ без страны // Независимое военное обозрение, 28.11.2003. 19. Minasian S., The Turkish-Israeli Military and Political Co-operation and Regional

Security Issues // Iran and Caucasus, vol. VII. 20. Yinon O., Strategie Pour Israel Dans Les Annes 80 // Revue des Etudes Palestiniennes.

N.5, 1982, p.73-83; Yinon O., A Strategy for Israel in the Nineteen Eighties. The Zionist Plan for the Middle East. Translated and Edited by Israel Shahak. Association of Arab-American University Graduates, Inc., Belmont, Massachusetts, Special Document N.1, 1982. (also available from http://geocites.com/roundtable_texts/zionistplan.html).

21. Nachmani A., Israel, Turkey and Greece: Uneasy Relations in the East Mediterra-nean. London, 1987.

22. Ostrovsky V., By Way of Deception: A Davastanding Insider’s Portrait of the Mossad. Toronto: Staddart, 1990.

23. McDowall D., A Modern History of the Kurds. Bridgend 1996, p.320, 331; Mordechai N. Minorities in the Middle East. Jefferson 1991, p.240-241.

24. Чалымян Н.Т., Сирийско-иракские отношения 1961-1967 гг., Ереван, 2002. 25. Bengio O., Crossing the Rubicon: Iraq and the Arab-Israeli Peace Process // Middle

East Review of International Affairs, vol.2, N.1 (March 1998), p.33-34; Bengio O. The Kurdish Revolt in Iraq (Hebrew), Tel Aviv Hakibutz Hameuhad, 1989.

26. Cottam R.W., Iran and the Middle East // The Middle East and the Western Alli-ance / Ed. by Spiegel S.L. CISA: University of California, Los Angeles, 1982.

27. Marshall J., Scott P.D., Hunter J., The Iran Contra Connection: Secret Teams and Covert Operations in the Reagan Era. South End Press, 1987.

28. Reuters, 21.02.1999. 29. Фабричников И., Фролов А., Контрраспространение: хорошо забытое старое //

Ядерный контроль, №4 (70), т.9, Зима 2003. 30. Жигалина О., Документы американского посольства в Тегеране по курдскому

вопросу // Специальный бюллетень Института востоковедения академии наук СССР, N.6 (270), М., 1990.

31. Vann B., The New York Times: A Proposal for Ethnic Cleansing in Iraq. 26 Novem-

Page 25: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

24

ber 2003, (http://www.wsws.org/sections/category/news/me-iraq.shtml). 32. Barron A., US and Israeli Jews Express Support for Kurdish Refugees // Washington

Report of Middle East Affairs, May-June 1991. 33. Shahak I., Open Secrets: Israeli Nuclear and Foreign Policies // (www.abbc.com/

historia/shahak/opensec/07.htm). 34. Washburn J., Power Bloc: Turkey and Israel Lock Arms // The Progressive Magazine,

December 1998. 35. Минасян С., Израиль - Турция: Военно-политическое и военно-техническое

сотрудничество (в аспекте проблем региональной безопасности) // Центральная Азия и Кавказ, №1, 2004.

36. Ахмедов В., Противостояние // Азия и Африка сегодня, N.1, 2000. 37. Лукоянов А.К., Иракский Курдистан и Израиль // ИИИБВ, 10.04.2006. 38. Рошан М.С., Иракские курды идут по политическому канату //

www.kurdistan.ru/05.11.04-1.htm, 03.11.2004. 39. Израиль заверяет Турцию: мы не готовим курдских солдат // www.mignews.com/

news/scandals/world/041205_200521_87768.html, 05.12.2005. 40. Մինասյան Ս., Իսրայելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցու-

թյունը քրդական հիմնախնդրի համատեքստում // 21-րդ ԴԱՐ,#4 (14), 2006: 41. Сулейманов Р.Р., Турецко-израильские отношения на современном этапе //

ИИИБВ, 06.03.2007. 42. Жигалина О., Курды и иранский ядерный кризис // ИИИБВ, 16.07.2006. 43. Лукоянов А., Курдистан и Израиль (перспективы сотрудничества) //

www.novoemnenie.ru, 08.02.2007.

ИЗРАИЛЬСКО-КУРДСКИЕ ОТНОШЕНИЯ

Сергей Минасян

Резюме

Израильско-курдские отношения имеют глубокие исторические корни. Ис-тория расселения евреев и распространения иудаизма в курдонаселенных районах уходит в глубокую древность. А культурные связи между курдами и евреями, особенно проживающими на территории нынешнего Ирака, на-столько переплетаются, что в некоторых популярных еврейских народных легендах о происхождении курдов они считаются евреями. Иракские евреи,

Page 26: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մինասյան

25

особенно живущие в центральных районах страны, еще с периода османско-го владычества занимали важное положение в экономической, культурной и даже политической жизни Ирака. После предоставления Великобританией формальной независимости Ираку в 1932г. иракские евреи сохранили приви-легированное положение, играя существенную роль в крупном бизнесе страны и на государственной службе.

С началом так называемой «Палестинской войны» или «Войны Израиля за независимость» 1948-1949 гг. евреи начали подвергаться жестоким пресле-дованиям со стороны арабского правительства. Еврейская община Ирака очутилась в тяжелейшей ситуации и стала активно эмигрировать из страны. В результате, значительная часть евреев покинула Ирак и переселилась в новосозданное Государство Израиль в 1948-1952 гг. Тем не менее, в Израиле они продолжали жить обособленной общиной: отмечали курдские праздни-ки и сохраняли курдскую культуру и язык.

Израильско-курдские отношения приобрели особую политическую значимость на фоне развития политической ситуации на всем Ближнем и Среднем Востоке с середины 1950-х гг. до середины 1970-х гг., как особый региональный фактор в противостоянии евреев с арабскими государствами, образуя составную часть так называемой «периферийной стратегии» Израи-ля. Взаимоотношения курдов и Израиля явились важным элементом полити-ки еврейского государства на Ближнем и Среднем Востоке, эффективным рычагом давления на Ирак (в меньшей степени и на Сирию) для отвлечения внимания багдадского правительства и недопущения его активного вмеша-тельства в израильско-арабский конфликт.

Актуальность израильско-курдских отношений с новой силой прояви-лась уже после операции США и союзников против Ирака в 1991г. и особен-но после свержения режима С.Хуссейна, когда на севере страны появилась самостоятельная курдская автономия. В то же время уровень политических взаимоотношений Израиля с курдами продолжает в значительной степени корректироваться с учетом позиции арабских государств, Ирана и Турции.

Page 27: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

26

ÈÆ´²Ü²ÜÀ βÚàôÜàôÂÚ²Ü ºì ֶܲIJØÆ ØÆæºì

Լիլիթ Հարությունյան

2006թ. նոյեմբերի 21-ին` Լիբանանում անկախության օրվա նախօրեին, սպանվեց հակասիրիական կողմնորոշման ևս մեկ քաղաքական գործիչ` արդյունաբերության նախարար Պիեր Ժմայելը1: Պատահական չէ, որ վերջի-նիս սպանությունը կանխորոշեց երկրում հակադիր ճամբարների և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորների միջև հակասություն-ների հերթական սրումը: Հոդվածում քննության են ենթարկվել 2006թ. վեր-ջին և 2007թ. սկզբին Լիբանանում և նրա շուրջ ընթացող զարգացումները, ինչպես նաև դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները:

2006թ. նոյեմբերի 23-ին Պիեր Ժմայելի հուղարկավորությունը վերաճեց սգո ցույցի, որին իրենց մասնակցությունը բերեցին Լիբանանի նախկին վարչա-պետ Ռաֆիկ Հարիրիի որդու` Սաադ Հարիրիի գլխավորած հակասիրիա-կան դաշինքում համախմբված «Մարտի 14-ի» ուժերը2: Նրանք Ժմայելի սպանության մեջ մեղադրեցին Դամասկոսին:

Սպանության հետևանքով երկրում ստեղծված լարվածությունն էլ ավելի ուժեղացավ, քանի որ հենց այդ օրերին լիբանանյան կառավարու-թյունը` Ֆուադ Սինիորայի գլխավորությամբ, քննարկեց և հավանության արժանացրեց նոյեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում (ԱԽ) ըն-դունված որոշումը: Այն նախատեսում էր Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի կազմավորում: ՄԱԿ ԱԽ-ում ներկայաց-

1 Լիբանանի կառավարման հիմքում ընկած կրոնադավանական համակարգի համատեքստում շարու-նակում են զգալի դեր խաղալ կրոնատոհմային ընտանիքները: Նրանց շարքում ազդեցիկ դիրքեր ունի քրիստոնյա մարոնի Ժմայելների ընտանիքը: Պիեր Ժմայել ավագը (սպանվածի պապը) «Լիբանանյան փաղանգներ» («Քաթաիբ») կուսակցության հիմնադիրն էր, իսկ հորեղբայրն ու հայրը եղել են երկրի նախագահներ: 1975թ. Պիեր Ժմայել ավագի դեմ իրականացված հարձակմանը հետևած իրադարձու-թյունները սկիզբ դրեցին Լիբանանում երկարատև քաղաքացիական պատերազմին, իսկ 1982թ. սեպ-տեմբերի 14-ին նորընտիր նախագահ Բաշիր Ժմայելի (սպանվածի հորեղբայրը) սպանությանը հետևեց իսրայելցիների՝ արևմտյան Բեյրութի գրավումն ու պաղեստինյան փախստականների Սաբրա և Շաթիլա ճամբարներում հազարավոր պաղեստինցիների սպանությունը: 2 Հակասիրիական դաշինքում համագործակցում են Սաադ Հարիրիի գլխավորած «Ապագա» (արաբերեն` «Ալ-Մուսթակբալ») շարժումը, հիմնականում դրուզներից կազմված «Առաջադիմական սոցիալիստական» կուսակցությունը, որի ղեկավարն է Վալիդ Ջունբլաթը, մարոնիական որոշ ուժեր և այլն:

Page 28: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

27

ված 15 երկրները միաձայն քվեարկեցին դատարանի ստեղծման օգտին: Դատարանի կազմավորման ողջ պատասխանատվությունը դրվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի և լիբանանյան կառավարության վրա: Որոշման համաձայն` դատարանի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրվելու է ՄԱԿ բյուջեից, իսկ մյուս մասը ներդնելու է լի-բանանյան կառավարությունը: Դատարանի անաչառության պահպանման նպատակով այն կազմավորվելու է Լիբանանից դուրս և կազմված է լինելու 3 դատավորից` 2-ն օտարազգի և 1-ը` լիբանանցի: Նախատեսվում է ստեղ-ծել նաև վերաքննիչ պալատ, որը կազմված կլինի 2 լիբանանցի և 3 օտար-ազգի դատավորներից:

Թեև լիբանանյան կառավարությունն արդեն իսկ հավանություն էր տվել միջազգային դատարան ստեղծելու որոշմանը, սակայն նախագահ Էմիլ Լահուդը, որին իրենց աջակցությունը հայտնեցին ընդդիմադիր ճա-կատում համախմբված շիական «Ամալ»1 և «Հիզբալլահ»2 շարժումները, ինչ-պես նաև նրանց հետ սերտորեն համագործակցող մարոնի գեներալ Միշել Աունի3 ղեկավարած «Ազատ հայրենասիրական» շարժումը, հայտարարեց, որ կառավարության որոշումը ոչ սահմանադրական է, քանի որ այն ըն-

1 1974թ. շիական համայնքում Մուսա Ալ-Սադրի գլխավորությամբ կազմավորվեց «Կեղեքվածների շար-ժում» (արաբերեն` «Հարաքաթ ալ-մահրումին») կազմակերպությունը, որի հիմքի վրա 1975թ. գարնանը ձևավորվեցին կիսառազմական ջոկատներ՝ «Լիբանանյան դիմադրության գումարտակներ» (արաբերեն` «Աֆուաջ ալ-մուկաուամա ալ-լուբնանիյա»): Վերջիններս հետագայում ընդլայնվեցին և կոչվեցին «Ամալ»: Այն շատ կարճ ժամանակաշրջանում դարձավ շիա համայնքի նոր քաղաքականության ձևավորողն ու իրականացնողը: «Ամալի» նախաձեռնությամբ Լիբանանի հարավային շրջաններում ձևավորվեցին նաև մի քանի շիական ռազմականացված ճամբարներ: Շիական համայնքում տարաձայնությունների առկայու-թյան պայմաններում 1982թ. ամռանն «Ամալի» հրամանատարական խորհրդի անդամ Հուսեյն Մուսավին լքեց շարժումը՝ ձևավորելով իր զինված խմբավորումը, որն անվանվեց «Իսլամական Ամալ»: Մուսավիի համախոհների թիվը սահմանափակ էր, սակայն այն աջակցություն էր ստանում Իրանից, որտեղից «Իսլամական հեղափոխության պաշտպանների էլիտար ստորաբաժանումների» 3.000 մարտիկներ Սիրիայի տարածքով անցել էին Լիբանան և ակտիվ օժանդակություն էին ցույց տալիս Մուսավիին: Այս մասին տե՛ս Լիլիթ Հարությունյան, Լիբանանում շիական գործոնի ուժեղացման հարցի շուրջ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. XXIII, Երևան, 2004: 2 1982թ. ամռանը Բեքաայի հովտում կազմավորվեց մեկ այլ առավել ծայրահեղական շիական շարժում, որն ինչպես և «Իսլամական Ամալը», խիստ քննադատության էր ենթարկում «Ամալի» «չափավոր» քաղաքականությունը: Այս շարժումն անվանվեց «Հիզբալլահ» (արաբերեն` «Ալլահի կուսակցություն»), որը գլխավորեց խարիզմատիկ շիա ղեկավար շեյխ Մուհամմադ Հուսեյն Ֆադլալլահը: Նրանում ներգրավվեցին ինչպես «Ամալի» առավել ծայրահեղական թևը՝ Հուսեյն Մուսավիի գլխավորությամբ, այնպես էլ տարբեր շիական կրոնական և ռազմական միավորումների որոշ անդամներ, որոնք սերտ կապեր ունեին Իրանի ղեկավարության հետ: 3 Հետաքրքրական է, որ դեռևս 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին` քաղաքացիական պատերազմի վերջին փուլում, Լիբանանում սեփական ազդեցության ուժեղացման և մարոնիների շրջանում մենիշխանության հաստատման նպատակով Միշել Աունը երկրի տարածքից սիրիական զորքերի դուրսբերման կարգախոսով նախաձեռնեց «Սիրիայից ազատագրման» պատերազմ: Սակայն պարտություն կրելուց հետո ստիպված եղավ 1990թ. հոկտեմբերին լքել Լիբանանի տարածքը և հաս-տատվել Ֆրանսիայում: Աունը հնարավորություն ստացավ վերադառնալ Լիբանան միայն 2005թ. մայիսի 7-ին` նույն թվականի փետրվարի 14-ին Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հետևած զարգացում-ների արդյունքում սիրիական զորքերի Լիբանանից դուրսբերումից հետո:

Page 29: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

28

դունվել է այն բանից հետո, երբ նրա կազմից հրաժարական էին տվել 6 նա-խարարներ: Հրաժարական տված նախարարներից 5-ը շիական «Հիզբալ-լահ» շարժման անդամ էին, իսկ 1-ը` քրիստոնյա, որ ներկայացնում էր Մի-շել Աունի ղեկավարած «Ազատ հայրենասիրական» շարժումը:

Նախագահն ու ընդդիմադիր ճակատի ղեկավարները պահանջեցին գործող կառավարության հրաժարականն ու ազգային միասնության կառա-վարության ձևավորումը:

2006թ. դեկտեմբերին Լիբանանում կատարված հարցումների համա-ձայն` շիաների 95%, իսկ լիբանանյան քրիստոնյաների 50%-ը պաշտպանում էր Ֆուադ Սինիորայի կառավարության հրաժարականի պահանջը: Սուն-նիների 87%-ը, քրիստոնյաների 50%-ը և դրուզների մեծ մասն իրենց աջակ-ցությունն էին հայտնում կառավարությանը [1]: Այս տվյալները լավագույնս ի ցույց են դնում լիբանանյան հասարակության երկփեղկվածությունը:

ՄԱԿ ԱԽ անդամները ևս մտահոգված էին լիբանանյան կառավարու-թյան վերոնշյալ որոշման օրինականությամբ: Այս առիթով կասկածներ հայտնեցին մասնավորապես Կատարն ու Ռուսաստանը [2]: Սակայն ԱԽ-ում ի հայտ եկած տարաձայնությունները հնարավոր եղավ հարթել, և լիբա-նանյան կառավարությանը հնարավորություն տրվեց ինքնուրույն լուծել իր ներքաղաքական խնդիրները:

ՄԱԿ ԱԽ Լիբանանում քաղաքական սպանությունների գործով միջ-ազգային դատարան ստեղծելու որոշումը պետք է ստանա նաև լիբանա-նյան խորհրդարանի, ապա նաև երկրի նախագահի հավանությունը: Սա-կայն այդ հարցով խորհրդարանական նիստի գումարումը մինչ օրս էլ հե-տաձգվում է մի շարք պատճառներով: Շիական «Ամալ» շարժման ղեկավար և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին, աջակցություն ստանալով ինչպես լիբանանյան ընդդիմությունից, այնպես էլ տարածաշրջանային այնպիսի ուժերից, ինչպիսիք են Սիրիան և Իրանը, հրաժարվում է այդ հարցի քննարկման առնչությամբ գումարել խորհրդարանի նիստ:

Սաադ Հարիրիի ղեկավարած հակասիրիական իշխող դաշինքի համար դատարանի կազմավորման հարցը սկզբունքային է, իսկ ընդդիմադիր սի-րիամետ և իրանամետ դաշինքում համագործակցող ուժերի համար` անըն-դունելի1: Դա է պատճառը, որ վերոնշյալ ուժերը փորձում են հնարավորինս հետաձգել երկրի խորհրդարանում, ուր հակասիրիական դաշինքն ունի մե-ծամասնություն, դատարանի կազմավորման հետ առնչվող ցանկացած հար-ցի քննարկումը: Հարիրիի սպանության հետաքննության հարցը երկրում 1 Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը վարող միջազգային հետաքննչական խումբը գործի քննության ընթացքում մեղադրանքներ է ներկայացրել ինչպես լիբանանցի սիրիամետ, այնպես էլ սիրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մտերիմ շրջապատից:

Page 30: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

29

2006թ. վերջին սկսված ներքաղաքական ճգնաժամի (որ սպառնում էր վեր-աճել զինված հակամարտության) սրման հիմնական պատճառներից էր:

Լիբանանում քաղաքական ճգնաժամն էլ ավելի խորացավ, երբ ի պա-տասխան Ֆուադ Սինիորայի այն հայտարարությանը, որ կառավարությու-նը չի պատրաստվում հրաժարական տալ, «Հիզբալլահ» շարժման նախա-ձեռնությամբ երկրի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպ-վեցին բազմահազարանոց ցույցեր և քաղաքացիական անհնազանդության այլ գործողություններ:

1. «Մայրիների հակահեղափոխություն»

2006թ. հուլիս-օգոստոս ամիսների լիբանանա-իսրայելյան վերջին պատե-րազմը գլխավորապես կանխորոշեց լիբանանյան իշխանությունների շրջա-նում առկա հակասությունները: Իսրայելի նկատմամբ «հաղթանակ» տա-նելուց հետո «Հիզբալլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը 2006թ. նոյեմբերից ձեռնամուխ եղավ 2005թ. «մայրիների հեղափոխության» ար-դյունքում երկրի ներքաղաքական կյանքում որոշակիորեն թուլացած իր դիրքերի ամրապնդմանը: Նա պահանջեց կառավարության նախարարա-կան աթոռների 1,3-րդը, հետևաբար նաև՝ գործադիր մարմնի որոշումների վրա վետո դնելու իրավունք, ինչը, սակայն, մերժվեց: Ստեղծված իրավիճա-կում «Հիզբալլահը» փորձեց դիմել վերջին շրջանում տարբեր վարչակարգե-րի (այդ թվում 2005թ. նաև Լիբանանում) փոփոխման համար կիրառվող տարբերակին` խաղաղ հեղափոխության, որ ստացավ «մայրիների հակա-հեղափոխություն» անվանումը:

2. Ո՞ւմ էր ձեռնտու Լիբանանում իրավիճակի ապակայունացումը

Լիբանանում իրավիճակի սրումն, ինչպես միշտ, այդ երկրի և, ընդհանրա-պես, Մերձավոր Արևելքի նկատմամբ համաշխարհային տերությունների ու նրանց տարածաշրջանային գործընկերների միջև պայքարի սրման հե-տևանք էր: Հատկանշական է, որ հենց վերջին շրջանում ԱՄՆ-ում ավելի հաճախակի են խոսում Մերձավոր Արևելքում կայունության հաստատման նպատակով Սիրիայի և Իրանի հետ ուղղակի շփումներ հաստատելու մասին: Այդ գաղափարի հիմնական ջատագովներն ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրություններում հաղթանակ տարած դեմոկրատականներն են: Եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև մոտ ապագայում մերձեցման հեռանկար-ները դեռևս տեսանելի չեն, ապա Դամասկոսն այդ ուղղությամբ որոշակի

Page 31: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

30

նշաններ ցուցադրեց արդեն 2006թ. վերջին1: Սիրիայի և ԱՄՆ դիրքորոշումների հնարավոր մերձեցումը որպես

հետևանք կարող է հանգեցնել Իրանի դիրքերի թուլացմանը: Վերջինս կա-րող է զրկվել տարածաշրջանում իր հիմնական դաշնակցից: Այս տեսան-կյունից Լիբանանում իրավիճակի սրումը որոշակիորեն բխում էր նաև Իրանի շահերից: Լիբանանում հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկման պարագայում Վաշինգտոնի և Դամասկոսի միջև որևէ հնարավոր մերձեցում կրկին կհետաձգվեր անորոշ ժամանակով:

3. Միջազգային հանրության` լիբանանյան ճգնաժամի

կարգավորմանն ուղղված քայլերը

Լիբանանյան ճգնաժամի կարգավորման նպատակով նախ դեկտեմբերի 2-ին այդ երկիր ժամանեցին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները [3]:

Նշենք, որ եվրոպական դիվանագետների հետ ճգնաժամի հաղթա-հարմանն ուղղված քայլեր ձեռնարկեց նաև Սաուդյան Արաբիան: Այն նպաստեց ընդդիմադիր ուժերի ցույցերի դադարեցմանն ու քաղաքական հակասությունները փողոցից բանակցությունների սեղան տեղափոխելուն: Դեկտեմբերի 3-ին ճգնաժամի կարգավորման գործընթացին միացավ նաև Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) քարտուղար Ամր Մուսան [4]:

Վերջին անգամ Արևմուտքի և Արևելքի ջանքերի նման համատեղում տեղի էր ունեցել 1990թ. հակասադամական դաշինքի ձևավորման ընթաց-քում: Թերևս, այս անգամ համագործակցության հիմնական դրդապատճա-ռը համեմատաբար չափավոր և ազատական Լիբանանում շիական արմա-տականության ակտիվացման սպառնալիքն էր:

Բավական երկար ընդմիջումից հետո` 2006թ. դեկտեմբերի կեսերին, Ռուսաստանը ևս ստացավ Լիբանանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում միջնորդական առաքելությամբ հանդես գալու իրական հնարա-վորություն: Դեկտեմբերի 14-ին Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան ժամանեց Ռուսաստան [5]: Արևմտամետ կողմնորոշմամբ աչքի ընկնող լիբանանյան վարչապետի Մոսկվա այցելությունը խիստ հետաքրքրական էր: Լիբանանյան իշխանությունները երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով փորձեցին օգտագործել նաև Մոսկվայի և Դամասկոսի միջև վաղուց հաստատված գործընկերային հարաբերություն-ները, մանավանդ որ Սինիորայի այցին հաջորդելու էր դեկտեմբերի 19-ին

1 Այդ տեսանկյունից հետաքրքրական էր 2006թ. նոյեմբերի վերջին Սիրիայի արտաքին գործերի նախա-րար Վալիդ Մուալլիմի Բաղդադ այցելությունը, որի ընթացքում Դամասկոսն առաջին անգամ ճանաչեց Իրաքի հետսադամական կառավարությանը:

Page 32: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

31

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա եռօրյա այցելությունը: Բեյրութում վստահ էին, որ զգալի չափերի հասնող դժգոհության ալիքը

կազմակերպվում և ուղղորդվում էր ինչպես Իրանից, այնպես էլ Սիրիայից: Պատահական չէր, որ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հավաքված ցուցարարների շրջանում զգալի թիվ էին կազմում սիրիական հատուկ ծա-ռայությունների աջակցությամբ կազմավորված խմբավորումները [6]:

Մոսկվա այցելության ընթացքում Ֆուադ Սինիորան առաջարկեց հե-տևյալ փոխզիջումային տարբերակը. Լիբանանի հակասիրիական կառա-վարությունը հրաժարվում էր Դամասկոսի հասցեին մեղադրանքներ հնչեց-նելուց, իսկ Սիրիան` Սինիորայի կառավարությունը տապալելու փորձեր հրահրելուց:

Մոսկվայի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգա-վորման ուղղությամբ ձեռնարկած վերջին շրջանի միջնորդական առաքե-լությունները որևէ լուրջ հաջողություն չեն արձանագրել: 2006թ. վերջին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ռուսաստանը դիտում էր որպես միջազգային ասպարեզում սեփական նշանակությունը կարևորելու հարմար հնարավորություն1:

4. Քաղաքացիական անհնազանդության երկրորդ փուլ

Միջազգային հանրության ջանքերի համատեղմամբ հնարավոր եղավ 2006թ. դեկտեմբերին նպաստել Լիբանանում իրավիճակի ժամանակավոր հանդարտեցմանը: Սակայն ճգնաժամի առաջացման պատճառներն ու դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրները մնում էին դեռևս չլուծված: Երկրի ընդդիմադիր ուժերն իրենց հերթին սպառնում էին սկսել ժամանա-կավորապես դադարեցված քաղաքացիական անհնազանդության միջոցա-ռումների 2-րդ փուլը, որ ներառելու էր համընդհանուր գործադուլ: Այն ան-դառնալի հետևանքներ կարող էր ունենալ երկրի առանց այդ էլ զգալի վնասներ կրած տնտեսության համար:

Հունվարի 23-ի առավոտյան լիբանանյան ընդդիմությունը երկրում հայտարարեց համընդհանուր գործադուլ: «Հիզբալլահի» կոչով Բեյրութի և երկրի այլ քաղաքների փողոցներ դուրս եկան տասնյակ հազարավոր մար-դիկ: Պահանջելով Ֆուադ Սինիորայի «արևմտամետ կառավարության» հրաժարականը` նրանք այրվող անվադողերով փակեցին երկրի գլխավոր

1 Մոսկվան խիստ շահագրգռված էր իր հնարավոր միջնորդական առաքելությամբ: Ռուսաստանը դեռ վաղուց նպատակ է հետապնդում կազմակերպել մերձավորարևելյան հակամարտության կարգավոր-ման միջազգային համաժողով, որտեղ 1991թ. մադրիդյան համաժողովի օրինակով բանակցությունների սեղանի շուրջ կարող են հավաքվել հակամարտող բոլոր կողմերը` Լիբանանը, Սիրիան, հնարավոր է նաև Իրանը, Պաղեստինյան ինքնավարությունն ու Իսրայելը:

Page 33: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

32

մայրուղիները: Կառավարամետ և ընդդիմադիր ճամբարների կողմնակից-ների միջև տեղի ունեցան նաև մի քանի փողոցային բախումներ, որոնց ըն-թացքում զոհվեց 3 մարդ [7]: Արդեն հունվարի 24-ին լիբանանյան ընդդի-մությունը հայտարարեց համընդհանուր գործադուլի դադարեցման մասին, որն անդամալուծել էր ողջ երկիրը:

Լիբանանում ներքաղաքական իրավիճակի սրման հերթական դրսևո-րում էր հունվարի 25-ին Բեյրութի արաբական համալսարանի սրճարան-ներից մեկում բախումների բռնկումը: «Ապագա» և «Հիզբալլահ» շարժում-ների կողմնակիցների միջև վիճաբանությունը վերաճեց շիա-սուննի բա-խումների: Արդյունքում կար 4 սպանված և 158 վիրավոր [8]:

Վերոնշյալ բախումների առնչությամբ կառավարական դաշինքի ղե-կավարներից Վալիդ Ջունբլաթը նշեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատասխանատու է Լիբանանում ընթացող զարգացումների հա-մար: Նա շեշտեց, որ խնդիրը Լիբանանի ներսում չէ, այլ Սիրիայում: Վեր-ջինս պետք է զերծ մնա լիբանանյան քաղաքական ուժերի միջև հակասու-թյունների սրման հրահրումից և հիմնովին հրաժարվի Լիբանանից [9]:

Հունվարի վերջին իրավիճակի անկայունացման հետևանքով կրկին ակտիվացան լիբանանյան ճգնաժամի կարգավորմանն ուղղված արտաքին և ներքին նախաձեռնությունները: Տեղական և միջազգային շատ քաղաքա-կան գործիչներ համատեղում էին իրենց ջանքերը` ճգնաժամից դուրս գա-լու ուղղությամբ:

Հունվարի 29-ին Լիբանան այցելեց Բելգիայի խորհրդարանի փոխ-խոսնակը, որը հանդիպեց ինչպես կառավարամետ, այնպես էլ ընդդիմա-դիր ուժերի ղեկավարների հետ և կոչ արեց լիբանանյան հակամարտող ճակատների ղեկավարներին գնալ զիջումների և ուղի հարթել դեպի ներ-քաղաքական ճգնաժամի լուծում [10]:

Թեև Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը բազմիցս հայտարա-րել է, որ «Իրանը փորձում է տարածաշրջանում մահմեդականներին հա-մախմբել շիականության հովանու ներքո», սակայն Լիբանանում իրավիճա-կի սրումը և քաղաքացիական պատերազմի վերսկսման վտանգը ստիպեց երկու երկրներին, տվյալ փուլում իրենց շահերից ելնելով, համատեղել ջան-քերը և նպաստել երկրում կայունության վերահաստատմանը [11]:

Իրանը` «Հիզբալլահի» հիմնական հովանավորը, և նրա տարածաշրջա-նային մրցակից Սաուդյան Արաբիան, որ աջակցում է Ֆուադ Սինիորայի կա-ռավարությանը, վարում էին բանակցություններ, որոնց նպատակը Լիբանա-նում հակամարտող կողմերի միջև առկա հակասությունների լուծումն էր:

Page 34: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

33

5. Փարիզի III միջազգային համաժողովի արդյունքները

Հունվարի 25-ին, երբ Բեյրութում ներքաղաքական իրավիճակը բավական լարված էր, Փարիզում` Լիբանանին ֆինանսական աջակցություն ցուցաբե-րելու նպատակով գումարված Փարիզի III միջազգային համաժողովի ըն-թացքում Բեյրութին խոստացվեց $7.6 բիլիոն օգնություն [12]: Սակայն ֆի-նանսական աջակցությունը պայմանավորված էր երկրում կայունության հաստատմամբ և բարեփոխումների իրականացմամբ, որի պատասխանա-տվությունը դրվեց Ֆուադ Սինիորայի կառավարության վրա:

Ֆինանսական օգնությունն ուղղվելու է ոչ միայն Լիբանանի ընդհա-նուր պարտքի մարմանը, այլև նպաստելու է երկրի փոքր և միջին ձեռնար-կությունների ֆինանսական վիճակի բարելավմանը: Համաժողովին մաս-նակցում էին 40 երկիր և մի շարք կազմակերպություններ:

Փարիզում խոստացված $7.6 բիլիոնից մոտ 2 բիլիոնը տրամադրվելու է դրամաշնորհների և վարկերի տեսքով, որոնք ուղղվելու են Լիբանանի 40.4 բիլիոն ընդհանուր պարտքի (2006թ. վերջի տվյալներով՝ այն կազմում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 188%-ը) մարմանը և կառուցված-քային բարեփոխումների իրականացմանը [13]: Եվրոպական ներդրու-մային բանկը (European Investment Bank) տրամադրելու է 3 բիլիոն, որից 520 մլն-ն նախատեսված է երկրի էներգետիկ ոլորտում «առաջնահերթ ներ-դրումների» համար: $700 մլն խոստացել է Արաբական դրամական հիմնա-դրամը (Arab Monetary Foundation): Որոշ դոնորներ ֆինանսավորելու են մի շարք սոցիալական ծրագրեր, ինչպես նաև աջակցություն են ցույց տալու ոչ կառավարական (NGO) կազմակերպությունների ծրագրերին: Օրինակ` Շվեդիան խոստացավ $5.85 մլն տրամադրել Լիբանանում ՄԱԿ զարգաց-ման ծրագրերի իրականացմանը [14]:

Միջազգային ֆինանսական ընկերությունը (International Finance Cor-poration, IFC) Լիբանանին խոստացավ տրամադրել $275 մլն արժողությամբ վարկեր, որոնցից 200 մլն-ը` լիբանանյան ընկերություններին [14]:

Եվրոպական բանկի 78 մլն առաջին փոխանցումը նախատեսվում է երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրել այն միջին ձեռնարկու-թյուններին, որոնք նախատեսում են ներդրումներ իրականացնել երկրի արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների արտադրության, առողջապահության և կրթության ոլորտներում:

Page 35: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

34

6. Կրկին լարվածություն լիբանանա-իսրայելյան սահմանի շրջանում

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը լիբանանա-իսրայելյան սահմանի վրա` իս-րայելյան Ավավիմ և լիբանանյան Մարուն Ալ-Ռաշ գյուղերի շրջանում, տեղի ունեցավ փոխհրաձգություն: Այն առաջին լուրջ միջադեպն էր 2006թ. օգոս-տոսի 14-ից` լիբանանա-իսրայելյան վերջին պատերազմի ավարտից հետո [15]: Այն լուրջ մտահոգություն առաջացրեց հատկապես վերոնշյալ պատե-րազմից հետո Հարավային Լիբանանում տեղակայված ՄԱԿ ժամանակավոր զինված ուժերի (UNIFIL) հրամանատարության շրջանում: Ականազերծման աշխատանքները, որ սահմանի շրջանում իրականացնում էին իսրայելցի զինվորները, լիբանանյան կողմն ընկալեց որպես ներխուժման փորձ և հրաձգային կրակ բացեց, որին հետևեց Իսրայելի պատասխան հրետանային հարձակումը: Արդյունքում վիրավորվեց 4 լիբանանցի զինծառայող1:

Իսրայելցիները նախօրոք տեղեկացրել էին իրենց ծրագրերի մասին ինչպես Հարավային Լիբանանում UNIFIL-ի հրամանատարությանը, այն-պես էլ լիբանանյան կողմին: Դեռևս դրանից երկու օր առաջ իսրայելցիները նմանատիպ պայմաններում հայտնաբերել և ոչնչացրել էին 4 հզոր ական-ներ, իսկ երկու շաբաթ առաջ վերջիններս պայթեցրել էին «Հիզբալլահի» մարտիկներին պատկանող 2 ստորգետնյա պահոցներ: Բեյրութը որևէ առարկություն չէր ներկայացրել: Սակայն այդ անգամ լիբանանյան կողմն Իսրայելին մեղադրեց սահմանը խախտելու մեջ, և գործողությունն ընկալ-վեց որպես ագրեսիա:

Փետրվարի 8-ին այն շրջանում, որտեղ գրանցվել էր միջադեպը, տե-ղակայվեցին ՄԱԿ խաղաղապահների լրացուցիչ ուժեր` հիմնականում իտալացի և ֆրանսիացի զինվորներ: UNIFIL-ի հրամանատարությունը կողմերին հորդորեց դադարեցնել ցանկացած թշնամական գործողություն և ապագայում թույլ չտալ միջադեպի կրկնություն2:

1 Այն բանից հետո, երբ 2000թ. Իսրայելն ամբողջությամբ իր զորքերը դուրս բերեց Հարավային Լիբանա-նից, Իսրայելն իր սահմանային շրջաններում կառուցեց պատնեշներ: Զինվորականների կարծիքով՝ դրանք պետք է կանխեին «Հիզբալլահ» շարժման մարտիկների ներթափանցումը հրեական պետության տարածք: Որոշ շրջաններում, ռազմավարական տեսանկյունից ելնելով, պատնեշները մի քանի տասնյակ մետրով խորանում են Իսրայելի տարածքում: Այդպիսի շրջաններից մեկում էլ, որ գտնվում է պատնեշներից դուրս, բայց դեռևս Իսրայելի տարածքում, զինվորականները հայտնաբերել էին մի քանի հզոր ականներ, որ տեղադրել էին «Հիզբալլահի» մարտիկները: 2 Իսրայելը պնդում է, որ «Հիզբալլահի» մարտիկները կրկին ակտիվացրել են իրենց գործողությունները լիբանանա-իսրայելյան սահմանի շրջանում: Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի տարածքում շարունակում են տեղադրվել հզոր ականներ, որոնք կարող են ոչնչացնել նաև տանկեր: «Հիզբալլահն» իր հերթին հայտարարում է, որ վերջին շրջանում իսրայելցիների հայտնաբերած ականները տեղադր-վել են մինչ 2006թ. պատերազմը:

Page 36: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

35

Ակնհայտ է, որ լիբանանյան և տարածաշրջանային որոշ ուժեր շահա-գրգռված էին լիբանանա-իսրայելյան սահմանի շրջանում իրավիճակի կրկին անկայունացմամբ և փորձում էին իրավիճակը լարել նաև այդ ճանապարհով:

7. Լիբանանում ներքաղաքական իրավիճակի

սրման հերթական փորձ

2007թ. փետրվարի 13-ին` Ռաֆիկ Հարիրիի սպանության երկրորդ տարելի-ցի նախօրեին, Լիբանանում պայթյուններ իրականացվեցին 2 մարդատար ավտոբուսներում: Վարչապետ Ֆուադ Սինիորան հայտարարեց, որ պայ-թյունների հետևում կանգնած են այն ուժերը, որոնք 2005թ. իրականացրին նախկին վարչապետի սպանությունը: Ահաբեկչության արդյունքում սպան-վեց 3 և վիրավորվեց 23 մարդ [16]:

Թեև վերջին երկու տարիների ընթացքում Լիբանանում ավելացել է քաղաքական սպանությունների թիվը (ինչն ընդհանրապես բնորոշ է Լիբա-նանին), սակայն այս ընթացքում առաջին անգամ էր, որ հարձակման ուղ-ղակի թիրախ դարձան քաղաքացիները1:

«Մարտի 14-ի ուժերը» հերթական անգամ Սիրիային մեղադրեցին ահաբեկչության կազմակերպման մեջ, որի նպատակն էր խոչընդոտել փետրվարի 14-ին Հարիրիի մահվան 2-ամյակի կապակցությամբ կազմա-կերպվող սգո միջոցառումներին լիբանանցիների մասնակցությանը:

Խորհրդարանի պատգամավոր Ֆարես Սուեյդը «Լիբանանյան փա-ղանգներ» կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո ԱՊԼ-ին, ՄԱԿ-ին, արաբական և միջազգային հանրությանը մեղադրեց Լիբանանում ընթացող զարգացումների նկատմամբ անտարբերություն դրսևորելու մեջ և կոչ արեց պատժամիջոցների կիրառման ճանապարհով երկրում վերջ դնել սիրիական ցանկացած ազդեցությանը [17]:

«Ապագա» շարժման ղեկավար Սաադ Հարիրին հայտարարեց, որ փետրվարի 13-ի ահաբեկչությունը փաստում է այն իրողությունը, որ քա-ղաքական սպանությունների գործով միջազգային դատարանի ստեղծումը Լիբանանի համար անհրաժեշտություն է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:

1 1975թ. ապրիլին պաղեստինցիներով լեցուն ավտոբուսի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը պատմագրության մեջ ընդունված է համարել շուրջ 15 տարի տևած 2-րդ քաղաքացիական պատերազմի սկիզբը:

Page 37: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

36

8. Լիբանանյան ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային և համաարաբական դիվանագիտական

ջանքերի հերթական համատեղում

Մարտի 28-ին Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացած ԱՊԼ հերթական գագաթաժողովից առաջ միջազգային հանրությունն ակտիվացրեց Մերձա-վոր Արևելք իր դիվանագիտական այցելությունները: Մարտի 14-15-ին տարածաշրջան այցելեց Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի նախա-րար Խավիեր Սոլանոն: Նա իր աջակցությունը հայտնեց Սաուդյան Արա-բիայի դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված էին լիբանանյան ճգնաժամի քաղաքական կարգավորմանը [18]:

Մարտի 14-ին Խավիեր Սոլանոն հանդիպեց Սիրիայի նախագահ Բա-շար Ասադի հետ և կոչ արեց Սիրիային օգտագործել լիբանանյան հակա-մարտող կողմերի հետ իր կապերը և նպաստել Լիբանանում խաղաղու-թյան և անվտանգության պահպանմանը: Փոխարենը Սոլանոն խոստա-ցավ, որ ԵՄ-ը կպաշտպանի Սիրիայի դեռևս 1967թ. արաբա-իսրայելյան պատերազմի ընթացքում Իսրայելի գրաված Գոլանի բարձունքները հետ վերադարձնելու ջանքերը: ԵՄ արտաքին գործերի նախարարը հորդորեց Ասադին նպաստել նաև Սիրիայի տարածքից Լիբանան ապօրինի զենքի ներմուծման դադարեցմանը [19]:

Մարտի 26-ին միաժամանակ տարածաշրջան այցելեցին ՄԱԿ գլխա-վոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայ-սը: Երկուսն էլ հանդիպումներ ունեցան Իսրայելի վարչապետի, Պաղեստի-նյան ինքնավարության ղեկավարի և տարածաշրջանային այլ ղեկավարնե-րի հետ: ՄԱԿ գլխավոր քարտուղարն այցելեց Հորդանան, ապա նաև Սաուդյան Արաբիա, որտեղ նա ելույթ ունեցավ ԱՊԼ հերթական գագաթա-ժողովի բացման արարողության ընթացքում [20]:

Մարտի 28-30-ը Ռիադում անցկացված ԱՊԼ հերթական գագաթաժո-ղովի ընթացքում արաբական ղեկավարները որոշեցին առաջ քաշել պա-ղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման սեփական նա-խաձեռնությունը: Նրանք ԱՄՆ-ին մեղադրեցին Իրաքի «անօրինական օկուպացման» մեջ, ինչպես նաև Լիբանանում, Սուդանում և Սոմալիում ճգնաժամերի պատասխանատվությունը դրեցին «արտաքին ուժերի» վրա:

Արաբական ղեկավարներն իրենց համախմբվածությունն առավել ընդգծելու նպատակով որոշեցին ավելի հաճախակի հանդիպել` նոր ձևա-չափով: Գումարվելու են դռնփակ «խորհրդատվական գագաթաժողովներ», որոնցում քննարկվելու են տվյալ պահին առկա սուր խնդիրները:

Ռիադում անցկացված գագաթաժողովի շրջանակներում բանակցու-թյուններ տեղի ունեցան Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի և

Page 38: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

37

Բաշար Ասադի միջև: Դրանք առաջինն էին 2006թ. ամռանը Լիբանան Իս-րայելի ներխուժումից հետո: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բաշարը համաձայնվեց ուղղակի երկխոսություն սկսել Ֆուադ Սինիորայի հետ, որը Սիրիային մեղադրում է Լիբանանի գործերին միջամտելու մեջ: Այսպիսի երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին Ռիադը նա-խապես համաձայնության էր եկել նաև Սինիորայի հետ [21]:

Ռիադի համաժողովից հետո` ապրիլի 2-3-ը տարածաշրջան այցելե-ցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայա-ցուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: ԱՄՆ պետքարտուղար Քոն-դոլիզա Ռայսի տարածաշրջան այցելությունից հետո վերջին երկուսի այցե-րը Մերձավոր Արևելքում «կանացի դիվանագիտության» շրջանի շարու-նակությունն էին:

Վերջիններս հանդիպումներ ունեցան Իսրայելում, Պաղեստինյան ինքնավարությունում, Հորդանանում և Լիբանանում: Իսրայելից Լիբանան մեկնելուց առաջ Փելոսին հանդիպեց դեռևս անցած տարի «Հիզբալլահ» շարժման մարտիկների գերի վերցրած իսրայելցի զինվորների ընտանիքնե-րի հետ:

Ինչպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը, այն-պես էլ Գերմանիայի կանցլերը Լիբանանում հանդիպումներ ունեցան հա-կամարտող ճամբարների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կողմերին կոչ արվեց նպաստել երկրում կայունության վերահաստատմանը [22]:

Տարածաշրջան այցելության շրջանակներում Նենսի Փելոսին այցելեց նաև Սիրիա և հանդիպում ունեցավ Բաշար Ասադի հետ: Թեև ԱՄՆ նախա-գահի մամլո խոսնակի պաշտոնակատար Դանա Պերինոն այս կապակցու-թյամբ նշեց, որ Սպիտակ տունը չի ողջունում Փելոսիի այցելությունը Դա-մասկոս և որ Սիրիան պաշտոնապես շարունակում է ներգրավված լինել «ահաբեկչությունը հովանավորող» պետությունների ցուցակում, «մեղադր-վում է Լիբանանում Ֆուադ Սինիորայի կառավարությունը տապալելու փորձեր հրահրելու, ինչպես նաև Իրաք գրոհայինների մուտքն ապահովե-լու մեջ», սակայն ակնհայտ է, որ այդ այցելությունը համաձայնեցված էր Սպիտակ տան ղեկավարության հետ [23]: Փելոսին իր հերթին շեշտեց, որ կարևորում է Սիրիայի հետ երկխոսության շարունակումը:

Դամասկոսում հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորմանը, Մերձավոր Արևելքում Սիրիայի և ԱՄՆ շահերի համատեղմանը, ինչպես նաև շոշափում էին Դամասկոսի և Թեհրանի միջև հարաբերությունները: Քննարկման առարկա էին նաև Լիբանանում առկա ճգնաժամը, Սիրիայի և «Հիզբալլահ» շարժման ու պաղեստինյան «Համաս» կազմակերպության հա-

Page 39: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

38

րաբերությունները (որոնք ներգրավված են «ահաբեկչական կազմակերպու-թյունների» ցուցակում), ինչպես նաև արաբական աշխարհի և Իսրայելի միջև բնականոն հարաբերությունների հաստատման հարցը [24]:

9. Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի

կազմավորումը` քաղաքական շահարկումների առարկա

Դեռևս ապրիլի սկզբին Նաբիհ Բերրին իր հարցազրույցներից մեկում նշեց, որ Սինիորայի հետ ձեռք է բերվել համաձայնություն` ազգային միասնու-թյան կառավարություն ձևավորելու հարցում: ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսայի և Սուդանի բանագնաց Մուստաֆա Իսմայիլի հետ խորհրդակ-ցությունների ընթացքում որոշվել է, որ ազգային միասնության կառավա-րությունն ունենալու է հետևյալ ձևաչափը` 19+10+1. 19 նախարարական աթոռ տրամադրվելու է իշխող մեծամասնությանը, իսկ 10 աթոռ` ընդդիմու-թյանը: Կառավարության կազմում ներգրավվելու է մեկ անկախ պատգա-մավոր, որին ընտրելու է Սինիորան` Բերրիի ներկայացրած թեկածուներից:

Նշենք, սակայն, որ չնայած վերոնշյալ համաձայնության ձեռքբերմա-նը, լիբանանյան ընդդիմությունը շարունակում է ձախողել խորհրդարանա-կան նիստի գումարումն ու Հարիրիի սպանության գործով միջազգային դա-տարանի կազմավորման հարցի քննարկումը պայմանավորում է գործող կառավարության հրաժարականով և ազգային միասնության նոր կառավա-րության ձևավորմամբ:

Ստեղծված պայմաններում «Մարտի 14-ի» ուժերի ղեկավարներն ապրիլի 2-ին հայտարարեցին, որ միջազգային դատարանի կազմավորման հարցի քննարկումը խորհրդարանում ձախողելու պայմաններում, իրենք դիմել են ՄԱԿ ԱԽ և խնդրել, որ միջազգային դատարանը կազմավորվի առանց լիբանանյան խորհրդարանում հարցի քննարկման` ՄԱԿ կանոնա-դրության 7-րդ հոդվածի համաձայն1[25]:

«Ազատ հայրենասիրական» շարժման ղեկավար Միշել Աունն ապրի-լի 4-ին ընդդիմության անունից նշեց, որ կառավարամետ պատգամավոր-ների խնդրագիրը և ՄԱԿ 7-րդ հոդվածի համաձայն միջազգային դատարա-նի կազմավորումը սպառնալիք են` ուղղված Լիբանանի ազգային ան-վտանգությանն ու պետականությանը և չեն կարող նպաստել երկրում կայունության վերահաստատմանը [26]:

Լիբանանի կառավարամետ ուժերի՝ ՄԱԿ ԱԽ-ին ուղարկված խնդրա-գիրը կրկին ստիպեց լիբանանյան, տարածաշրջանային և միջազգային

1 Ըստ 7-րդ հոդվածի՝ ՄԱԿ ԱԽ-ը միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի պայ-մաններում կարող է միջամտել և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել` տնտեսական պատ-ժամիջոցներից մինչև ռազմական միջամտություն:

Page 40: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

39

ուժերին խոսել ներլիբանանյան երկխոսության ակտիվացման անհրաժեշ-տության մասին:

Ապրիլի 12-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարը լրագրողներին հայտնեց, որ ԱԽ-ում դատարանի կազմավորման հարցի քննարկումն առժամանակ հետաձգվել է: Վերջինս հույս հայտնեց, որ լիբանանյան հակասությունները հնարավոր կլինի հարթել, և դատարանի կազմավորման հարցը լուծում կստանա Լիբանանի ներսում: Այդ փաստը կնպաստի ազգային միասնա-կանության վերահաստատմանը [27]:

Ապրիլի կեսին ներլիբանանյան հակասությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին միացավ նաև Ռուսաստանը: Ապրիլի 17-ին Լիբանան այցելեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Սուլթանովը: Նա կարծիք հայտնեց, որ ՄԱԿ 7-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային դատարանի կազմավորումը կարող է էլ ավելի անկայունաց-նել իրավիճակը Լիբանանում: Վերջինս հորդորեց լիբանանցիներին այդ հարցում հասնել ներքին համաձայնության:

Իր այցի ավարտին Սուլթանովը նշեց, որ ներլիբանանյան խնդիրների կարգավորման հարցում (հաշվի առնելով Սիրիայի և լիբանանյան ընդդի-մության կապերը) Ռուսաստանը կփորձի օգտագործել նաև Դամասկոսի և Մոսկվայի միջև հարաբերությունները: Դրանք անպայմանորեն հաշվի կառնվեն նաև դատարանի կազմավորման վերաբերյալ որևէ միջազգային որոշման ընդունման պարագայում:

Դատարանի կազմավորման հարցում լիբանանյան հակադիր ճամ-բարների միջև հակասությունների կարգավորման նպատակով ապրիլի 17-ին Լիբանան այցելեց նաև ՄԱԿ-ում իրավական հարցերով գլխավոր խորհրդական Նիկոլաս Միչելը: Նա հանդիպումներ ունեցավ Նաբիհ Բեր-րիի, Ֆուադ Սինիորայի և նախագահ Էմիլ Լահուդի հետ: Միչելը նշեց, որ դատարանի կազմավորման հարցով ՄԱԿ-ն ակնկալում է նաև Սիրիայի աջակցությունը` հաշվի առնելով վերջինիս ազդեցությունը լիբանանյան ընդդիմության շրջանում:

Վերջինս շեշտեց, որ ՄԱԿ ԱԽ անդամները նախընտրում են, որ դա-տարանի կազմավորման հարցը լուծում գտնի լիբանանյան մակարդակում և իր առաքելությունն է այդ հարցում աջակցել լիբանանյան քաղաքական ուժերին: Նա իր այցելության հիմնական խնդիրը համարեց լիբանանյան համապատասխան մասնագետների` արդարադատության նախարար Շարլ Ռիզքի, դատավորներ Ռալֆ Ռիաչի և Շուքրի Սադրի հետ դատարա-նի կազմավորման վերաբերյալ լիբանանյան իշխանությունների և ՄԱԿ-ի միջև երկկողմ համաձայնագրի նախնական տեքստի կազմումը [27]:

Նշենք, որ դեռևս ապրիլի 16-ին Լիբանանի արդարադատության նա-

Page 41: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

40

խարար Շարլ Ռիզքն իր հեռուստատեսային ելույթում նշեց, որ եթե նույնիսկ դատարանը կազմավորվի ՄԱԿ 7-րդ հոդվածի համաձայն, լիբանանյան կա-ռավարությունը պետք է երաշխիքներ ունենա, որ այն կգործի ՄԱԿ-ի և լիբանանյան կառավարության միջև նախապես կնքված համաձայնագրի սկզբունքներին համապատասխան: Սակայն համաձայնագրի նախնական տեքստի հաստատման և նրա կնքման հարցում ևս լիբանանյան հակադիր ճամբարները չեն կարողանում համաձայնության հասնել: ՄԱԿ 7-րդ հոդվա-ծի համաձայն` նման դեպքում ԱԽ-ը կարող է միջամտել և դատարանի կազ-մավորման որոշում կայացնել առանց լիբանանյան կառավարության հետ համաձայնագրի կնքման, ինչն, իհարկե, չի բխում Լիբանանի շահերից և կարող է հանգեցնել լիբանանյան ճգնաժամի միջազգայնացմանը [28]:

Ապրիլի 18-ին Միչելը Լիբանանում իր վերջին հանդիպման ընթաց-քում նշեց, որ Հարիրիի սպանության հարցով դատարանը պետք է լինի «անկախ և հիմնված լինի միջազգային քրեական իրավունքի վրա» [29]:

Ապրիլի 20-ին կայացավ Լիբանանի կառավարության նիստ, որի ըն-թացքում քննարկումներ տեղի ունեցան նաև դատարանի կազմավորման հարցով ՄԱԿ ԱԽ երկրորդ խնդրագիրն ուղարկելու հարցի շուրջ: Կառա-վարությունը, սակայն, որոշեց հետաձգել երկրորդ խնդրագրի ուղարկումն ու ակտիվացնել ընդդիմության հետ բանակցությունները [30]:

Ապրիլի 20-ին իրանական «Etimad Mali» թերթին տված հարցազրույ-ցում Սինիորան նշեց, որ լիբանանյան ընդդիմությունը, օգտվելով իր հովա-նավորների աջակցությունից, հրաժարվում է բանակցել դատարանի կազ-մավորման հարցով և սպառնում է, որ եթե դատարանի կազմավորումը տեղի ունենա ՄԱԿ 7-րդ հոդվածի համաձայն, ապա կառավարամետ ուժե-րը պատասխանատու կլինեն երկրում նոր քաղաքացիական պատերազմի բռնկման համար: «Ընդդիմությունը նշում է, որ չի ցանկանում քաղաքակա-նացնել դատարանը, սակայն, երբ այն դատարանի կազմավորման հարցի քննարկման համար նախապայման է առաջ քաշում կառավարության փո-փոխությունը, ապա դա արդեն իսկ խնդրի քաղաքականացում է»,- շեշտել է Սինիորան [31]:

Լիբանանյան ճգնաժամի կարգավորման, լիբանանա-սիրիական սահմանով անօրինական զենքի տեղափոխման և միջազգային դատարանի կազմավորման խնդիրները քննարկվեցին նաև ապրիլի 24-ին ՄԱԿ գլխա-վոր քարտուղար Պան Գի Մունի Դամասկոս այցելության շրջանակներում:

Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո «Ֆրանս պրես» գործակա-լությանը տված հարցազրույցում ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ Ասադին հորդորել է օգտագործել «իր ազդեցությունը» և նպաստել լիբանա-նյան տարբեր քաղաքական ուժերի միջև դատարանի կազմավորման հար-

Page 42: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

41

ցում համաձայնության հաստատմանը: Ասադն իր հերթին նշել է, որ դա-տարանի կազմավորման որոշումը պետք է ընդունեն իրենք՝ լիբանանցինե-րը, բայց Սիրիան պատրաստ է ամեն բան անել` նպաստելու համաձայնու-թյան հաստատմանը [32]:

Թեև միջազգային հանրությունն ամեն կերպ փորձում է նպաստել Լիբանանի ներսում դատարանի կազմավորման որոշման կայացմանը, ինչպես նաև լիբանանյան քաղաքական ուժերի շրջանում համաձայնու-թյան հաստատմանը, սակայն այս խնդիրը դեռևս շարունակում է մնալ չլուծված և քաղաքական շահարկումների հիմնական առարկան է:

10. Լիբանանահայերի ներկայացվածությունը

քաղաքական հակադիր ճամբարներում

Հայերը Լիբանանի խորհրդարանում ունեն 6 պատգամավորական տեղ, որից 4-ը (3-ն առաքելական և 1-ը կաթոլիկ) ընտրվում է Բեյրութի ընտրաշր-ջանից, իսկ մյուս երկուսը` Լեռնալիբանանի և Բեքաայի ընտրատարածքից:

Երկրի օրենսդիր մարմնում Բեյրութի ընտրաշրջանից խորհրդարան անցած բոլոր 4 հայ պատգամավորներն էլ ներգրավված են Սաադ Հարիրիի գլխավորած դաշինքում: Նրանք են Հակոբ Քասարջյանը (Ռամկավար ազա-տական կուսակցություն), Եղիա Ճերեճյանը (Սոցիալ-դեմոկրատական հն-չակյան կուսակցություն), անկախ պատգամավոր Ժան Օղասափյանը և հայ կաթոլիկ Սերժ Թուրսարգսյանը1:

Լեռնալիբանանի և Բեքաայի հովտի շրջաններից երկրի խորհրդա-րան ընտրված երկու հայ պատգամավորները ներկայացնում են ՀՅԴ-ն, որ սերտորեն համագործակցում է ընդդիմադիր ճակատում համախմբված ուժերի, հատկապես՝ Միշել Աունի ղեկավարած «Ազատ հայրենասիրա-կան» շարժման հետ: Պատահական չէ, որ Լեռնալիբանանից ընտրված Հա-կոբ Բագրատունին ընդգրկված էր հենց Միշել Աունի գլխավորած ընտրա-ցուցակում: Վերջին հայ պատգամավորը Ժորժ Քասարջին է, որը թեև կու-սակցական չէ, սակայն սերտորեն համագործակցում է ՀՅԴ-ի հետ:

Թեև լիբանանահայ քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ըստ իրենց կողմնորոշման համագործակցում են երկրի տարբեր ուժերի և խմբավորումների հետ, սակայն հայ համայնքն ընդհանուր առմամբ, իր շա-հերից ելնելով, փորձում է հավատարիմ մնալ դեռևս 1975թ. բռնկված քաղա-քացիական պատերազմի ընթացքում որդեգրած «դրական չեզոքության» քաղաքականությանը:

1 Հայ հեղափոխական դաշնակցությունը բոյկոտեց 2005թ. Բեյրութի ընտրությունները` բողոքելով գործող ընտրական օրենքի դեմ: Ըստ 2000թ. ընտրական օրենքի` ընտրություններում Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են բոլոր դավանանքները ներկայացնող լիբանանցիների ձայներով:

Page 43: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

42

Եզրակացություն

Լիբանանում 2006թ. վերջին և 2007թ. սկզբին սրված ներքաղաքական ճգնա-ժամը տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուժերի միջև պայքա-րի ուժեղացման հետևանք էր:

Քաղաքական ճգնաժամն ուներ նաև ներքին պատճառներ. 1. Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի կազմավորման հարցում երկրի հակադիր քաղաքական ճամբարներն ունեն տարբեր դիր-քորոշումներ: Սա մեծապես նպաստում է երկրում իրավիճակի անկայու-նացմանը և հնարավորություն է տալիս տարածաշրջանային որոշ ուժերի ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջամտել Լիբանանի ներքին գործե-րին: 2. 2006թ. հուլիս-օգոստոս ամիսների լիբանանա-իսրայելյան պատե-րազմում «կասկածելի հաջողություններ» ունենալուց հետո «Հիզբալլահ» շարժումը փորձում է օգտագործել լիբանանյան հասարակության որոշ շրջանակներում իր վայելած ժողովրդականությունը և մեծացնել քաղաքա-կան ազդեցությունն ու ներգրավվածությունը երկրի կառավարման մար-միններում: Վերոնշյալն իր հերթին ավելի ակնհայտ է դարձնում լիբանա-նյան հասարակության ներսում առկա պառակտվածությունը:

Լիբանանյան հակամարտության քաղաքական կարգավորմանը միտ-ված միջազգային հանրության ջանքերի համատեղմանը զուգահեռ` երկրի որոշ շրջանակներ, իրենց տարածաշրջանային հովանավորների աջակցու-թյամբ, փորձում էին ներքաղաքական ճգնաժամը տեղափոխել զինված բա-խումների հարթություն:

2006թ. վերջին և 2007թ. սկզբին թեև Լիբանանին հաջողվեց խուսափել նոր քաղաքացիական պատերազմի բռնկումից, սակայն քաղաքական ճգնաժամը դեռևս մնում է չկարգավորված: Լուծում չի ստացել ճգնաժամի առաջացման հիմնական խնդիրներից մեկը` Հարիրիի սպանության գոր-ծով միջազգային դատարանի կազմավորման հարցը: Վերոնշյալ խնդրի լու-ծումը հետաձգելու ընդդիմության որոշումը ստիպեց երկրի կառավարա-մետ ուժերին հարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ ԱԽ:

Միջազգային հանրությունը մի կողմից՝ ընդունելով դատարանի կազ-մավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը, իսկ մյուս կողմից՝ փորձելով խուսափել ներլիբանանյան հակասությունների էլ ավելի սրու-մից, ջանքեր է գործադրում, որ դատարանի կազմավորման որոշումը կա-յացվի լիբանանյան մակարդակում: Այս հանգամանքն իր հերթին մեծապես կնպաստի 2007թ. սեպտեմբերին Լիբանանում կայանալիք նախագահական ընտրություններից1 առաջ լիբանանյան հասարակության համախմբմանն

1 Լիբանանում նախագահին ընտրում է խորհրդարանը` 6 տարի ժամկետով: Երկրի կրոնադավանական համակարգի համաձայն՝ երկրի նախագահը պետք է լինի քրիստոնյա մարոնի:

Page 44: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

43

ու երկրում կայունության վերահաստատմանը, ինչպես նաև հակադիր ճամբարների միջև հակասությունների կարգավորմանը:

Մայիս, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Зыгарь М., «Ливанский кризис взял курс на Москву: Фуад Синьора пригласит Росси ю в посредники», Коммерсант,14.12.2006.

2. Питр Еж, Сирия попадает под трибунал. Совбез ООН создал суд по политичес-ким убийствам в Ливане, Коммерсант,13.11.2006.

3. Реутов А., Ливанский кризис вышел на улицу. «Хезболла» заручилась поддерж-кой сотен тысяч митингу ющих, Коммерсант, 04.12.2006.

4. Nada Bakri, Hizbullah smiles on Arab League plan, but Cabinet stays quiet, Daily Star, 12.12.2006.

5. Строкань С., С кратким дружеским Ливаном прибыл в Москву президент Сирии Башар Асад, Коммерсант, 19.12.2006.

6. Rym Ghazal, Opposition Promises Series of Protests at «Major Sites» across Lebanon, Daily Star, 10.12.2006.

7. Rym Ghazal, Siniora Cabinet Girds for Rough Ride as Opposition Launches General Strike, Daily Star, 23.01.2007, «Хезболла» накаляет дорожную обстановку, Ком-мерсант, 24.01.2007.

8. Iman Azzi, Rival Mobs Plunge Beirut into Anarchy: Army Imposes Curfew End May-hem between Pro-and-Anti-Government Rioters, Daily Star, 26.01.2007.

9. Mohammad Zaatari, Army Refers Files of Riot Participants to Judiciary, Daily Star, 27.01.2007.

10. Hani M. Bathish & Maher Zeineddine, Diplomats Renew Effort to Calm Beirut, Daily Star, 30.01.2007.

11. Tehran, Riyadh Scramble to Forge Lebanon Deal, Daily Star, 26.01.2007. 12. Rym Ghazal, Siniora Picks up $ 7.6 Billion at Paris III, Daily Star, 26.01.2007. 13. Michael Bluhm, Siniora Hopes Paris III Will Help Slay Debt Dragon, Daily Star,

23.01.2007. 14. Michael Bluhm, Paris III Includes Something for Private Sector, Too, Daily Star,

30.01.2007. 15. Реутов А., Ливан отразил вторжение бульдозера, Коммерсант, 09.02.2007. 16. Rym Ghazal, Attack Spurs Fears of Lethal Mew Focus on Private Citizens, Daily Star,

14.02.2007. 17. Mira Borji, Siniora Vows «Justice», Links Perpetrators to Hariri Killing, Daily Star,

14.02.2007. 18. Solana Lends Support for Saudi Effort to End Impasse in Beirut. Rival Camps May Be

Invited to Reconciliation Talks in Riyadh, Daily Star, 14.03.07.

Page 45: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

44

19. Solana Urges Assad to Work for Peace in Lebanon. EU Foreign Policy Chief Pledges Support for Damascus’ Goal of Regaining Golan Heights, Daily Star, 15.03.07.

20. Вольфсон Г., ООН и США взялись за Ближний Восток, Независимая газета, 26.03.07. 21. Грошков И., Арабы обвинили США в незаконной оккупации Ирака, Независи-

мая газета, 30.03.07. 22. Грошков И., Дипломатическая двустволка. Меркель и Пелоси мирят Израиль с

арабами, Независимая газета, 03.04.07. 23. Блинов А., Женская дипломатия на Ближнем Востоке, Независимая газета, 02.04.07. 24. Грошков И., Демократичная дипломатия, Независимая газета, 04.04.07. 25. Nada Bakri, March 14 Forces Expand Talk of Chapter 7 Option, Daily Star, 03.04.07. 26. Hani M. Bathish, Ban Urges Lebanese to Resume Dialogue, Daily Star, 13.04.07. 27. Hani M. Bathish & Nafez Qawas, Sultanov, Michel Take Temperature on Hariri Tri-

bunal. Envoys Hold Separate Rounds of Talks, Daily Star, 18.04.07. 28. Hani M. Bathish, Russian, UN Envoys Will Try to Break Lebanese Logjam, Daily Star,

17.04.07. 29. Nada Bakri, Hizballah Says Chapter 7 Court «Will Make the Truth Lost», Daily Star,

19.04.07. 30. Nafez Qawaz, Daily Star News, Daily Star, 21.04.07. 31. Hani M. Bathish, Michel Insists UN Not Seeking to «Impose» Tribunal on Lebanon,

Daily Star, 21.04.07. 32. Hani M. Bathish & Nafez Qawas, Ban Says Assad Has Pledged to Help Seal Deal on

Hariri Court, Daily Star, 25.04.07.

Л ИВАН МЕЖДУ СТАБИЛЬНОСТЬЮ И КРИЗИСОМ

Лилит Арутюнян

Резюме

Внутриполитический кризис, обострившийся в Ливане в конце 2006г. и в нача-ле 2007г., был следствием усиления борьбы между региональными и нерегио-нальными силами. Политический кризис имел также внутренние причины:

1. Противоположные политические лагеря страны имеют разные пози-ции по поводу формирования международного суда по расследованию убийства Рафика Харири. Что в большей степени способствовало возра-станию нестабильности положения внутри страны и давало возмож-ность некоторым региональным силам прямо или косвенно вмеши-ваться во внутренние дела Ливана.

Page 46: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Հարությունյան

45

2. После «сомнительных успехов» ливано-израильской войны в июле-ав-густе 2006г. движение Хизболла пыталось путем использования своей популярности в некоторых ливанских общественных кругах увеличить свое политическое влияние в государственных структурах страны. Наряду с усилиями международного сообщества по урегулированию

политического противодействия в Ливане, некоторые политические круги страны при содействии своих региональных покровителей пытались пере-местить внутриполитический кризис в стадию военных столкновений.

Хотя Ливану в конце 2006 – начале 2007 гг. и удалось избежать развязы-вания новой гражданской войны, однако политический кризис в этой стране все еще не урегулирован. Не разрешена одна из основных кризисогенных проблем – вопрос формирования международного трибунала по делу об убий-стве Харири. Желание оппозиции затянуть решение этого вопроса вынудило проправительственные силы перенести его обсуждение в Совбез ООН.

Международное сообщество – с одной стороны, признавая необходи-мость формирования международного трибунала, а с другой – пытаясь избе-жать еще большего обострения межисламских противоречий, – прилагает усилия к тому, чтобы решение о формировании трибунала было принято на уровне Ливана. Это обстоятельство, в свою очередь, весьма способствовало бы консолидации ливанского общества и восстановлению стабильности в стране перед намечаемыми в сентябре 2007г. президентскими выборами, а также урегулированию противоречий между противоположными лагерями.

Page 47: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

46

ÐÆÞàÔàôÂÚ²Ü Î²è²ì²ðØ²Ü ÊܸÆðܺðÀ

Հարություն Մարության

Հոդվածում դիտարկվում են կոլեկտիվ հիշողության տեսության մեջ ամենա-հաճախ շոշափվող և քննարկվող անցյալի քաղաքական օգտագործումների շուրջ արևմտյան ազգաբանական գրականության մեջ առկա հիմնարար աշ-խատանքները։ Հեղինակների մի մասի համոզմամբ՝ անցյալը փոփոխական է, այն կերտվում ու վերակերտվում է ներկայի օգտագործման համար, ներ-կայի պահանջմունքներից ելնելով։ Տեսաբանների մյուս խումբը գտնում է, որ կոլեկտիվ հիշողությունները վերապրում են հասարակության ներսում տեղ գտած փոփոխությունները, և ավելին, անցյալն է, որ ձևավորում է ներկայի մասին մեր պատկերացումները և ըմբռնումները, այլ ոչ հակառակը։ Երրորդ ուղղությունը ներկայացնող գիտնականների համեմատաբար փոքր խումբը գտնում է, որ նույն ներկան կարող է կրել տարբեր հիշողություններ և տար-բեր ներկաներ կարող են կրել միևնույն հիշողությունն ու, այդպիսով, կոլեկ-տիվ հիշողությունը քաղաքական մշակույթի մեջ ժամանակի միջով ընթա-ցող քննարկումների դինամիկ, շարունակական գործընթաց է։ Այս տեսա-կան մոտեցումներից ոչ մեկն էլ նեղ կամ դոգմատիկ բնույթ չունի. դրանք տարբերվում են գլխավորապես շեշտադրումների առումով։

Անցյալի վերհիշումը ակտիվ, կառուցողական գործընթաց է, այլ ոչ թե տեղեկատվության սովորական վերականգնում։ Հիշել՝ նշանակում է ան-ցյալի մի մասը տեղադրել ներկայի հայացքների համակարգի ու կարիքնե-րի սպասարկման մեջ [1, p. 374]։ Ինչպես նկատել է Կ.Մարքսը դեռևս մեկևկես դար առաջ, «Մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը, բայց նրանք այդ կերտում են ոչ թե այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այնպիսի պարագաներում, որ իրենք չեն ընտրել, այլ որոնք անմիջապես առկա են, տրված են նրանց և անցյալից են փոխանցվել։ Բոլոր մեռած սերունդների ավանդույթները, որպես մղձավանջ, ծանրանում են կենդանի սերունդների մտքերի վրա։ Եվ հենց այն ժամանակ, երբ մարդիկ կարծես թե զբաղված են միմիայն նրանով, որ ձևափոխում են իրենց և շրջապատը և ինչ-որ աննախընթաց բան են ստեղծում, հեղափոխական ճգնաժամերի հենց այդպիսի դարաշրջաններում նրանք երկյուղով դիմում են կախար-դանքի՝ օգնության կանչելով անցյալի հոգիներին, նրանցից անուններ, մարտական լոզունգներ, հագուստներ են փոխառնում, որպեսզի հնությամբ

Page 48: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

47

սրբագործված այդ զգեստով, փոխառված այդ լեզվով համաշխարհային պատմության նոր տեսարանը խաղան» [2, էջ 541]։

Գրեթե բոլոր քաղաքական հռետորությունները հենվում են անցյալին՝ որպես լեգիտիմացման միջոցի։ 1789-93թթ. ֆրանսիական հեղափոխական-ները ստիպված հետ էին գնում մինչև Հռոմեական հանրապետության ժա-մանակները՝ գտնելու օրինականացման հիմքեր (որոնք հենված չլինեին թագավորների որոշումներին) իրենց քաղաքական գործողությունների հա-մար, քանի որ հռոմեական օրենքն էր, որ ուշադրության կենտրոնում ուներ մասնավոր սեփականության առաջնային լինելու հանգամանքը։ Ընդհան-րապես, հեղափոխական շարժումները, որպես կանոն, նույնպես դիմում են անցյալին որպես իրենց նշանաբան ու ձգտում [3, pp. 9-10]։ Ու թերևս Ֆրան-սիական մեծ հեղափոխության ժամանակներից էր, որ ինչպես ֆրանսիա-կան, այնպես էլ եվրոպական հասարակություններում սկսեց աստիճանա-բար ձևավորվել ազգային պատմական գիտակցությունն իր ենթակառուց-վածքներով. XIX դարից էր, որ գիտնականներն ու քաղաքական գործիչները սկսեցին ընդունել անցյալի և ազգի միջև առկա հիմնարար կապի կարևո-րությունը։ Այդ կապն էր, որ հանդիսացավ կարևորագույն գործոններից մեկն ազգայնականության աճի ու ազգակառուցման (nation-building) գա-ղափարախոսություններում, ընդհանրապես կապիտալիստական ազգերի ձևավորման գործընթացում [հմմտ. 4, pp. 127-129։ Տե՛ս նաև 5, pp. 50-55, 77-79, 95-98, 108, 141-147; 6, pp. 37, 73, 75-76, 171; 7, pp. 24-29; 9; 10]։ Ինչպես նկատել է Է.Հոբսբաումը, «Ազգերն առանց անցյալի՝ դա հակասություն է եզրաբառերի մեջ. ազգը կառուցողն անցյալն է, ազգն ազգի դեմ [դուրս գա-լու] արդարացումը՝ [տալիս է] անցյալը, և պատմաբաններն այն մարդիկ են, որ ստեղծում են այն [անցյալը]» [8, p. 3]։

Հիշողությունը և, մասնավորապես, պատմական հիշողությունը «էթնիկ ընդհանրություն», «ազգ», «ազգային ինքնություն» եզրերը բնորոշող կարևո-րագույն տարրերից է [9, pp. 14, 21, 40, 43 և այլն; 10, pp. 11-17 և այլն]։ Ի թիվս ծեսերի, ավանդույթների, առասպելների՝ էթնիկ ընդհանրության կամ ազգի անդամների միջև կիսվող հիշողությունը հանդես է գալիս իբրև դրանց ան-դամների կապող, նրանց հարաբերությունները և գործողությունները կառու-ցող միջոց։ Հարցի արևմտյան լավագույն մասնագետներից Էնթոնի Սմիթի դիտարկմամբ՝ հիշողությունները և ընդհանուր անցյալի կամ անցյալների մասին պատկերացումները կազմում են էթնիկ ընդհանրության կամ ազգի «Էթնոպատմությունը» (ethnohistory)։ Այն բազմափունջ է և մրցակցող, ինչն էլ բերում է ազգային ինքնությունների վերամեկնաբանումների շարունակա-կան գործընթացի։ Ամեն սերունդ իր հետ բերում է ազգային ինքնության իր սեփական մեկնաբանումները, այդ իսկ պատճառով դրանք երբեք ֆիքսված

Page 49: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

48

(հաստատապես արձանագրված) կամ ստատիկ չեն, այլ միշտ էլ վերակա-ռուցվում են ի պատասխան նոր պահանջների, հետաքրքրությունների և պատկերացումների, չնայած միշտ էլ գտնվում են որոշակի շրջանակների մեջ։ Է.Սմիթն այն համոզմանն է, որ ազգակառուցման ու ազգային զարգա-ցումների գործընթացում կարևորագույն դեր ունեցող, ընդհանրապես ներկա աշխարհի սոցիալական ու քաղաքական ամենահզոր ուժերից մեկը հանդի-սացող ազգայնականության կենտրոնական հարցը ներկայի ստեղծման մեջ անցյալի դերի հարցն է [10, pp. 180-181, 187; 11, էջ 43-56]։

Է.Սմիթի կարծիքով՝ ցանկացած մարդկային ինքնության հիմնական տարրը հիշողությունն է, անցյալի հետ անձնական կապի առկայության գիտակցումը [10, p. 208]։ Թե՛ պատմական, թե՛ կոլեկտիվ հիշողությունը հենված է մարդկանց գիտելիքներին և վերաբերմունքին իրենց ազգի իրա-կան կամ պատկերացրած պատմական անցյալի ամբողջական կամ առան-ձին դրվագների շուրջ։ Միևնույն ժամանակ, այդ հիշողությունները, ինչպես նշվեց, ստատիկ երևույթներ չեն, այլ ենթակա են ձևափոխումների, որոնք կարող են լինել ինչպես ներքին զարգացումների արդյունք, այնպես էլ արտաքին ազդեցությունների հետևանք։

Ընդհանրապես, հասարակության մասին մտքերը գրեթե միշտ էլ դրսևորվում են անհատական կերպարների միջոցով։ Պատմությունն ըն-կալվում է նույն ձևով՝ անցյալի մասին հիշողությունը սկսվում է մարդկանց մասին հիշողությունից։ Հասարակությունը կազմող մարդիկ գրեթե միշտ էլ կարիք են զգում նախահայրերի, հերոսների1, և մեծ, նշանավոր մարդկանց դերերից մեկն այդ պահանջը լրացնելն է [3, p. 10]։ Եվ այստեղ կարևորու-թյուն է ձեռք բերում այն հարցը, թե ինչ տիպի անհատներ պետք է, ցանկալի է, որ հիշվեն, նրանց գործունեության ո՞ր կողմերը պետք է մատուցվեն հե-տագա սերունդներին։ Այսինքն՝ մենք բախվում ենք անցյալի քաղաքական օգտագործումների հարցին [13, pp. 301, 302, 315]։

Այս հարցը մաս է կազմում շատ ավելի ընդհանրական, մեթոդաբա-նական բնույթ ունեցող մի հարցադրման, որն այսօր հիշողության տեսու-թյան մեջ ամենահաճախ շոշափվող, քննարկվող, վիճարկվող, կարծիքների բախման բերող ու, արդյունքում, առանձին ուղղությունների ձևավորման հանգեցրած հարցերից է։ Եթե խիստ համառոտ, ապա հարցադրման էու-թյունը հետևյալն է. հեղինակների մի մասի համոզմամբ՝ անցյալը փոփո-խական է, այն կերտվում ու վերակերտվում է ներկայի օգտագործման հա-մար, ներկայի պահանջմունքներից ելնելով։ Տեսաբանների մյուս խումբը

1 Այս առումով բնութագրական է, որ հրեաները, բազմաթիվ քննարկումներից հետո, Հոլոքոստի հիշա-տակի օրը նշում են ոչ թե զանգվածային բռնությունների խորհրդանիշ հանդիսացող որևէ օր, այլ Վար-շավայի հրեական գետտոյի՝ ֆաշիստների դեմ զինված ապստամբության, այսինքն՝ զինված պայքարի օրը [12, p. 28]։

Page 50: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

49

գտնում է, որ կոլեկտիվ հիշողությունները վերապրում են հասարակության ներսում տեղ գտած փոփոխությունները, և ավելին, անցյալն է, որ ձևավո-րում է ներկայի մասին մեր պատկերացումները և ըմբռնումները, այլ ոչ հակառակը։ Երրորդ ուղղությունը ներկայացնող գիտնականների համեմա-տաբար փոքր խումբը գտնում է, որ նույն ներկան կարող է կրել տարբեր հիշողություններ և տարբեր ներկաներ կարող են կրել միևնույն հիշողու-թյունն ու, այդպիսով, կոլեկտիվ հիշողությունը քաղաքական մշակույթի մեջ ժամանակի միջով ընթացող քննարկումների դինամիկ, շարունակա-կան գործընթաց է։

Այս տեսական մոտեցումներից ոչ մեկն էլ նեղ կամ դոգմատիկ բնույթ չունի. նրանք տարբերվում են գլխավորապես շեշտադրումների առումով։

Հիշողության հարցերի դասական տեսաբաններից Մ.Հալբվախսի կա-րևորագույն ու բազմիցս կրկնվող դիտարկումներից մեկն այն է, որ «հիշո-ղությունը (վերհիշումը) շատ լայն առումով անցյալի վերակառուցում է ներ-կայից վերցրած տվյալների միջոցով, մի վերակառուցում, որ նախապատ-րաստված է ավելի վաղ ժամանակների վերակառուցումներով, որտեղ ան-ցյալի պատկերացումներն արդեն փոխված են» [14, p. 69]։

Նրա համոզմամբ, ինչ-ինչ անհատների ու երևույթների շուրջ առկա հիշողությունները ենթակա են անընդհատ ձևափոխումների՝ սերտորեն փոխկապակցված երկու տիպի գործընթացների պատճառով։ Նախ այն, որ անցյալի իրադարձությունների ու պատկերացումների մասին ժամանակի ընթացքում պարբերաբար նոր տվյալներ են կուտակվում և, այդպիսով, ընդլայնվում է իմացությունների շրջանակը, ինչի հետևանքով կարող է ձևավորվել նոր հիշողություն, որը կարող է ավելի մոտ թվալ կամ լինել իրականությանը։ Երկրորդ պատճառն այն է, որ փոխվում են այդ հիշո-ղությունը կրող խմբերը, փոխվում են նրանց հայացքները, իսկ անհատը նաև նրանց տեսանկյունից է, որ պատկերացնում է անցյալը։ Որքան անհա-տը դառնում է ավելի ներգրավված այդ խմբերից յուրաքանչյուրում ու ավե-լի անմիջականորեն է մասնակցում նրա հիշողությանը, այնքան նա ան-պայմանորեն թարմացնում և լրացնում է իր հիշողությունները։ Այս հա-յացքները զարգացնելով ու ինչ-որ իմաստով բացարձակացնելով՝ նա ուղղակիորեն հայտարարում է, որ անցյալի մեր ըմբռնումը լոկ միջոց է ներ-կայի խնդիրները լուծելու համար. «Եթե կոլեկտիվ հիշողությունն իսկապես անցյալի վերակառուցում է, եթե այն հարմարեցնում է հին փաստերի մա-սին պատկերացումները ներկայի կարծիքներին ու հոգևոր պահանջմունք-ներին, ապա այդ պարագայում այդ փաստերի ծագման հարցը պետք է լինի երկրորդական, եթե ոչ ընդհանրապես անօգուտ, քանի որ անցյալի ռեալու-թյունը այլևս անցյալում չէ» [1, p. 376]։

Page 51: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

50

Հիշողության և ինքնության հարցերով զբաղվող ճանաչված հետազո-տողների մի խումբ (Ջ.Միդ, Մ.Ֆուկո, Է.Հոբսբաում, Թ.Ռենջեր, Չ.Քուլի և այլք), շարունակելով Մ.Հալբվախսի այս դիտարկման տեսական զարգա-ցումը, ևս գտնում է, որ անցյալը ստեղծվում է ներկայում ու, այդպիսով, հարմարվող է։ Այսպես կոչված «ներկայահեն» մոտեցման (presentism) հզոր մի գիծ է անցնում հիշողության հարցերին նվիրված աշխատանքներում, որոնցում փաստագրվում են այն ուղիները, որոնցով անցյալի պատկերա-ցումները փոխվում են ժամանակի ընթացքում, նաև թե ինչպես են տարա-բնույթ մակարդակի խմբերն օգտագործում անցյալը ներկա խնդիրների համար, դիմում են զանազան մեքենայությունների անցյալի մեկնաբանու-թյունների մեջ՝ որոշակի նպատակների հասնելու համար։ Նշված հեղի-նակներն ու նրանց հետևորդներն իրենց բազմաթիվ աշխատություններում, տարբեր օրինակների հիմամբ ցուցում են, թե ինչպես է փոխվում պատ-մական իրադարձությունների նշանակությունը մի սերնդից մյուսին անցնե-լուց՝ համաձայն հասարակական խնդիրների և կարիքների ենթակառուց-վածքների փոփոխության։ Այլ կերպ ասած՝ ըստ այս ուղղության հեղինակ-ների, ցանկացած պատմական իրադարձություն տարբեր կերպ է գնահատ-վում տարբեր ժամանակաշրջաններում, ու դա կախված է տվյալ ժամանա-կաշրջանի ներկայացրած պահանջներից1։ Այսպես, Ջ.Միդի և Մ.Հալբվախ-սի համոզմամբ՝ կոլեկտիվ հիշողությունն արմատական վերանայման է են-թարկվում, երբ նոր արժեքներն ու սոցիալական կառույցները փոխարինում են հնին. նրանք հավատում են, ինչպես մեկ այլ հեղինակի գրքի բնութա-գրական վերնագիրն է հուշում, որ «անցյալը օտար երկիր է» [հմմտ. 16]։

Ջորջ Հերբերտ Միդն անծանոթ էր Հալբվախսի գործերին։ 1920-30-ական թթ. լույս տեսած նրա աշխատանքներում առաջ քաշվող տեսության էությունը հենվում է այն գաղափարին, որ չնայած ներկան ներառում է անցյալն ու ապագան, «իրականությունն այն է, ինչ առկա է ներկայում», իսկ անցյալը հառնում է հիշողության միջոցով ու գոյություն ունի այն պատկե-րացումներում, որոնք ձևավորում են «ներկայի ամաչկոտ սահմանափա-կումը»։ Իր ժամանակին նրա տեսությունը [17; 18; 19] արմատական հեռա-ցում էր ավանդական տեսակետներից [Միդի մասին տե՛ս 20]։ Ջ.Միդը հայտարարում է, որ անցյալի ամեն մի հայեցակարգ կառուցված է «ներկայի

1 Հմմտ. խորհրդային ոչ վաղ անցյալի այն իրողության հետ, երբ 1985թ. ԽՍՀՄ-ում հռչակված հրապա-րակայնության (գլասնոստ) քաղաքականությունը նպատակ դրեց բացահայտել խորհրդային անցյալի բոլոր մութ էջերը։ Ամերիկյան հետազոտող Ռ.Դավիեսի գնահատմամբ, «Մինչ այս նման ոչ մի բան չէր եղել համաշխարհային պատմության մեջ. 1987 և 1988թթ. տասնյակ միլիոնավոր խորհրդային քաղաքա-ցիներ կրքոտ կերպով ներգրավվեցին իրենց երկրի անցյալի պատմության ուսումնասիրության և խորհրդային սոցիալիզմի սկզբունքների ու գործելակերպի վերիմաստավորման [ընդգծումը՝ հեղ.] մեջ։ ... Անցյալի մասին քննարկումները նաև քննարկումներ էին խորհրդային հասարակության ապագայի շուրջ» [15, p. VII]։

Page 52: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

51

նոր պրոբլեմի տեսանկյունից» և որ «անցյալի բոլոր ասպեկտները կորցնում են իրենց պատշաճությունը, երբ ներկայի պայմանները փոխվում են»։ Ջ.Միդի անցյալի տեսությունն ընդգրկում է դրույթներ, որոնք համահունչ են Մ.Հալբվախսի գաղափարներին, սակայն շեշտադրումներում դրանց միջև առկա են տարբերություններ։ Այսպես, եթե Մ.Հալբվախսը ձգտում է ցույց տալ, թե ինչպես է ներկա իրավիճակն ազդում անցյալի մեր ընկալում-ների վրա, ապա Ջ.Միդի նպատակն է հասկանալ պատմական գիտելիքի դերը ներկայի մեկնաբանումների մեջ։ Այդ պատճառով էլ, ըստ Ջ.Միդի, ինչպես «անհատը պետք է մեջտեղ բերի անցյալի որոշակի քանակություն՝ որոշելու համար, թե ինչպիսին է իր ներկան, նույն կերպ և հասարակու-թյունը ցանկանում է երևան հանել անցյալն այն բանի համար, որ կարողա-նա գնահատել ներկա իրավիճակն ու երևան բերել, թե ինչ այժմեական խնդիրներ են առկա»։ Տարբերակիչ երկրորդ պահն այն է, որ առավել հա-վանական է, ըստ Ջ.Միդի, որ նոր անցյալները վեր հառնեն արագ փոփո-խությունների ժամանակներում։ Հիշենք, օրինակ, թե ինչպես հրապարա-կայնության ժամանակներում գրեթե ամեն օր խորհրդային քաղաքացի-ներն իրենց համար բացահայտում էին նոր անցյալներ։ Հայաստանյան իրականության մեջ Ղարաբաղյան շարժման տարիներին, օրինակ, բացա-հայտվեցին XX դարի 10-20-ական թթ. ռուս-թուրքական համագործակցու-թյան նոր էջեր, նոր տվյալներ էին մեջտեղ գալիս հեղափոխության առաջ-նորդների, ընդհանրապես ԽՄԿԿ-ի դերակատարումների մասին հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող իրադարձություննե-րում և այլն։ Այս բնույթի փոփոխություններով պայմանավորված իրավի-ճակների առաջանալը ապակայունացնող դեր ունի, սակայն դրանք կարող են վերաճել սովորական իրադրության, եթե անցյալը վերակառուցվում է այնպես, որ ձուլվում, խառնվում է իրադարձությունների իմաստալից հոսանքի մեջ։

Ջ.Միդի կողմից անցյալի ձևակերպումներն ընդգրկում են նաև այլ դրույթներ, ինչպես, օրինակ, «անցյալի սոցիալական կառուցումներ», «ենթա-դրյալ օբյեկտիվ անցյալ», «խորհրդանշորեն վերականգնված անցյալ»։ Վեր-ջինս ենթադրում է անցյալի իրադարձությունների իմաստների այնպիսի վե-րաձևակերպումներ, որ դրանք նշանակություն և օգտակարություն են ձեռք բերում ներկայի համար։ Պատմության օգտակարությունն իշխանության մերօրյա պայքարում կարող է դրսևորվել հետևյալ կերպ. բարեփոխումների ձգտող խմբերն, օրինակ, դիմում են անցյալի ինչ-ինչ փաստերի՝ օրինակա-նացնելու համար իրենց խմբերի հետաքրքրությունները, ապա և այդ փաս-տերի միջոցով հիմնավորում են իրենց հայտնվելը։ Այսպիսով, առասպելա-կան անցյալի կառուցումը և օբյեկտիվ անցյալի վերակառուցումը ենթակա են

Page 53: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

52

որոշակի պրագմատիկ խնդիրների [21, pp. 149-151; 20, pp. 163, 170]։ Ներկայահեն ուղղության ներկայացուցիչներից Չ.Քուլին նկատում է,

որ «ներկա ֆունկցիան է, ոչ անցյալ» որոշում, թե ինչպես են նշանավոր մար-դիկ ու իրադարձությունները պահպանվում կոլեկտիվ մտքի մեջ [22; 13, pp. 302-303]։ Է.Հոբսբաումն օգտագործում է «ավանդության հորինում» եզրաբա-ռը, այսինքն՝ անցյալը հորինվել է, բայց պատճառը, թե ինչու է այս գործըն-թացը տեղ գտել, կարող է բացատրվել ներկայի պայմաններով ու պահանջ-մունքներով. նա ցույց է տալիս, թե ինչպես է ավանդույթը վերաձևավորվում, հարմարեցվում ներկայի խնդիրներին [23, pp. 1-14]։ Այս հայեցակարգերը, որոնք «ձգտում են ոչ միայն ազատագրել ներկան անցյալի մամլակներից, այլև հաստատել ներկայի կարևորությունը անցյալի համեմատ» (Էդվարդ Շիլս, Ֆրանց Ֆիցջերալդ), անցյալի պատկերացումները դիտում են իբրև ներ-կայի պահանջմունքների համեմատ ստեղծված ստրատեգիական ձեռակեր-տեր, անցյալը դարձնում են անկայուն, անվստահելի, անհուսալի, անհիմն, ներկա պայմաններին միշտ էլ պատանդ մի բան [24, p. 222]։

Հակառակ ճամբարի ներկայացուցիչներից Մայքլ Սխուդսոնը նշում է, որ 1960-ական թթ. ամերիկացիների շրջանում հակախորհրդային տրամադ-րությունների աճին հատկապես նպաստում էր այն տեղեկատվության տարածումը, թե սովետները վերաշարադրում են իրենց (և ողջ աշխարհի) պատմությունը՝ գովաբանելու համար խորհրդային պետությունը և կոմու-նիստական կուսակցությունը։ Մ.Սխուդսոնը հիշում է անգլիացի գրող և հրապարակախոս Ջորջ Օրուելի (George Orwell) դեռևս 1949թ. հեղինակած և հակախորհրդային դիտվող «1984» վեպը, ուր կապիտալիստական հասարա-կությանը փոխարինելու եկող հասարակարգը ներկայացվում է իբրև ամբողջատիրական, իսկ գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթը, որ ծածկագրող էր աշխատում Ճշմարտության նախարարությունում, պատմական գրառում-ներից ջնջում էր այն փաստերը, որոնք ձեռնտու չէին ներկայի ռեժիմին։ Ըստ վեպի հեղինակի, այդ երևակայական պետության նշանաբաններից էր ներ-կայումս շատ տարածված ձևակերպումը. «Ով վերահսկում է անցյալը, նա վերահսկում է ապագան»։ Մ.Սխուդսոնը նկատում է, որ վեպի լույսընծայու-մից վեց տասնամյակ անց «հետազոտողների աչքին մենք բոլորս ենք դարձել սովետների նման», քանի որ, օրինակ, ամերիկյան անցյալի կառուցումնե-րում մաքրված են բազմաթիվ կոնֆլիկտային իրողություններ, և միևնույն ժամանակ, հետազոտողներն ականատեսն են, թե ինչպես են, օրինակ, գերմանացիներն ու ճապոնացիները վերաշարադրում Երկրորդ համաշ-խարհային պատերազմի պատմությունը։ Մ.Սխուդսոնի կարծիքով՝ բոլոր այն դեպքերում, երբ անցյալի կերտումը պրոֆեսիոնալ պատմաբանների ձեռքին չէ, շատ ավելի է հավանական, որ անցյալը կօգտագործվի իբրև ռե-

Page 54: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

53

սուրս ներկայի ինչ-ինչ երևույթների օրինականացման համար, քան որպես ճանապարհի հարթում դեպի ճշմարտություն [25, pp. 105-106]։

Ներկայահեն մոտեցման ուղղակի դրսևորումների կարելի է հանդի-պել հիշողության հասարակական սահմանափակումների մեջ։ Այսպես, հայտնի է, որ մեր հիշողությունը մեծապես ազդված է մեր սոցիալական շրջապատի կողմից [26, էջ 35-41]։ Նույն կերպ մեր շրջապատը, ինչ-ինչ դեպքերում, կարող է նաև փակել մեր մուտքը մեր իսկ կյանքի առանձին իրադարձություններ հիշելու խնդրում։ Այսինքն` մեր անցյալը հիշելու ձևերի վրա սոցիալական շրջապատի ազդեցության չափն ավելի հստակ է դառնում, երբ մենք հասկանում ենք, որ մեր կողմից «հիշվող» բաների մեծ մասն իրականում զտվում է մեկնաբանության գործընթացի ժամանակ, որ սովորաբար տեղ է գտնում այդ սոցիալական շրջապատում։

Ի պատասխան սոցիալական հիշողության ուսումնասիրությունների մեջ ներկայահեն մոտեցումներին տրվող մեծ դերի, մի շարք հետազոտող-ներ նշում են մեր կողմից պայմանականորեն «անցյալահեն» ձևակերպված մոտեցումներ, այն է՝ անցյալի հարմարվողականության հնարավորություն-ների սահմանափակ լինելու հանգամանքը։ Մ.Սխուդսոնը, օրինակ, գտնում է, որ «անցյալը, որոշ իմաստով և որոշ պայմանների դեպքում, մեծապես դիմադրողունակ է իրենից վեր կանգնելու փորձերի նկատմամբ»։ Ըստ նրա, երեք գործոններ սահմանափակում են անցյալը փոխելու մեր հնարավորու-թյունները [25, pp. 107-113]։ Առաջին. մատչելի անցյալների կառուցվածքը ներկայացնում է միայն որոշ անցյալներ և դնում սահմանափակումներ այն աստիճանի վրա, մինչև որը նրանք կարող են փոխվել՝ միևնույն ժամանակ տեղադրելով մյուս անցյալները մեր պատկերացրած հասանելիությունից վեր։ Այսպես, ամերիկացիները կարող են փորձել մեկնաբանել կամ վերա-մեկնաբանել ստրկության պատմությունն իրենց երկրում (և իրոք, շատ բաներ մոռացվել են), սակայն նրանք չեն կարող աչք փակել այդ երևույթի բազմաթիվ դրսևորումների վրա, քանի որ այն ամերիկացիների համար տրավմատիկ փորձառության շրջան էր, անմիջականորեն կապված է ամե-րիկյան ինքնության որոշիչ տարրերից մեկի՝ Քաղաքացիական պատերազ-մի, ամերիկյան ազգի ամենաներկայանալի հերոսներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի անվան հետ, առ այսօր այն սերտորեն առնչվում է լեզվի նրբու-թյուններին և քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքարի պատմությանը, ամերիկյան ստրուկների երգերին ու պատմաշարերին և այլն։ Մեկ այլ օրինակ. ներկայումս անհնար կլինի վերաշարադրել XX դարի պատմությունը և պնդել, որ 1930-ական թվականները բարգավաճման տա-րիներ էին ամերիկացիների համար, սակայն եթե մեկը պնդի, որ այդպիսի տարիներ էին 1830-ականները, միայն պրոֆեսիոնալ պատմաբաններն են

Page 55: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

54

կարող այդ հարցը հիմնավորապես պարզաբանել։ Հայաստանի Երրորդ հանրապետության անկախության առաջին տարիներին պետական քա-րոզչական մեքենան, տարաբնույթ կազմակերպություններ սկսեցին ան-խնա փնովել Հայաստանի խորհրդային տարիների ձեռքբերումները. քանդ-վեցին արձաններ, փոխվեցին թանգարանների ցուցադրությունները, սա-կայն այդքան էլ հեշտ չէ այդ ժամանակաշրջանում ապրած ու ներկայումս կենդանի մարդկանց հիշողությունից ջնջել ոչ հեռավոր անցյալի բազմաթիվ իրողություններ, ստեղծել հակառակ բնույթի հասարակական կարծիք։

Երկրորդ. անհատական ընտրույթի կառուցվածքը որոշ անցյալներ անընդունելի է դարձնում և որոշները՝ անհնար դիտարկման համար։ Ին-չո՞ւ։ Մարդիկ կարող են ընտրություն կատարել միայն իրենց հիշողության համար հասանելի անցյալներից, իսկ այդ անցյալները սահմանափակ են, ու արդյո՞ք անհատներն ազատ են ընտրելու այնպես, ինչպես իրենք են ուզում։ Բնավ ոչ։ Մի շարք հանգամանքներ են հակադրվում դրան։ Այդպի-սիք են տրավմատիկ իրողությունները, որոնք մարդկանց (կամ կազմակեր-պությունների կամ ազգերի) անցյալի փորձառություններն են և չեն կարող արհամարհվել, քանի որ կապված են վախի, երկյուղի, ցավի զգացողու-թյունների հետ։ Ոչ միայն ամերիկացիները պետք է դեմառդեմ կանգնեն ստրկության և գերմանացիները՝ Հոլոքոստի իրողություններին, այլև նրանք պետք է անեն դա իրենց հանգիստ չտալով, անընդհատ, անհրաժեշտորեն, ուզեն թե չուզեն։ Անցյալը դառնում է մեր մի մասը և ձևավորում է մեզ, այն ազդում է մեր գիտակցության վրա՝ անկախ մեր ցանկությունից։ Մարդիկ իրենց հին վերքերի թակարդն են ընկնում։

Մյուս կողմից՝ մարդիկ արձագանքում են ոչ միայն իրենց, այլ նաև մյուս մարդկանց կյանքի ծայրահեղ պայմաններին։ Նրանք այդպես են վարվում ոչ միայն ի հետևանս իրենց իսկ ունեցած տրավմատիկ փորձա-ռության, այլ նաև ի հետևանս ուրիշների մասին տրավմատիկ պատմու-թյունների իմացության և, որպես դրսևորումներից մեկը՝ զգացմունքահեն գործողությունների իրականացման։ Հիշենք, թե ինչպիսի գթասիրական շարժում էր տարածվել Եվրոպայի և ԱՄՆ-ի հազարավոր մարդկանց շրջա-նում հայերի ցեղասպանության և հաջորդող տարիներին, ինչը դրսևորվում էր շարքային քաղաքացիների հանգանակած միջոցների հաշվին կազմա-կերպված բարեսիրական ու որբախնամ բազմաթիվ միջոցառումներում ու ձեռնարկումներում։

Մարդիկ չեն կարող ազատ ընտրություն կատարել իրենց ուզած ձևով նաև այն պատճառով, որ իրենց գործողություններում հաճախ ղեկավար-վում են անցյալի իներցիոն հետևանքներով։ Այսպես, համայնքը, հասարա-կությունը ներկա կոնֆլիկտին արձագանքում է այնպես, ինչպես վարվել էր

Page 56: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

55

անցյալում, այսինքն՝ այսպես թե այնպես, հաշվի է նստում անցյալում ունե-ցած փորձառության հետ։ Շատերին է ծանոթ այն իրողությունը, որ ցանկա-ցած խնդիր, թնջուկ լուծելուց մարդիկ փորձում են ճշտել, թե ինչպես է այն լուծվել անցյալում։

Կան անցյալի մի շարք դրսևորումներ, որոնք մենք չենք կարող արհա-մարհել կամ մոռանալ առանց մեր մի մասը կորցրած լինելու զգացում ունե-նալու։ Ոչ միայն անցյալն է ապրում մարդկանց գիտակցական կյանքում (ինչպես Ֆրոյդն է ասում), այլև մարդկանց գիտակցական կյանքն է ապրում անցյալի դրսևորումներում։ Այսպես, շատ երևանցիների համար իրենց երևանյան ինքնությունը հաճախ տեղայնացվում է Երևանի կենտրոնի հին կառույցներում, ուստիև դրանց քանդումը (որ հավասարազոր են դառնում ժամանակների հիշողության ձևափոխման) կարող են բերել մինչև անգամ տրավմատիկ բնույթ ստացած հիշողությունների գերակայման։ 2004թ. դեկ-տեմբերին, երբ «Երևան» հյուրանոցում անց էր կացվում Երևանի պատմա-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին նվիրված քննար-կում, որ կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակու-թյան» կազմակերպությունը, ելույթ ունեցողներ՝ հնաբնակ երևանցիներից մի գրող և մի քանի ճարտարապետ իրենց զգացմունքային ելույթներում ուղղա-կիորեն նշեցին, որ Երևանի կենտրոնի ավերման համար իրենք ցավում են ոչ միայն զուտ գեղագիտական ու ճարտարապետական տեսանկյունից, այլ նաև տեղանքի ֆիզիկական փոփոխության պատճառով տեղ գտած հիշողու-թյունների կորստից [հմմտ. 27]։ Նշենք, որ այդ դիտարկումները միանգամայն ընդունելի նկատվեցին ներկաների զգալի մասի կողմից։

Երրորդ. անցյալի նկատմամբ սոցիալական կոնֆլիկտի կառուցվածքը նշանակում է, որ մենք միշտ չէ, որ միակ որոշողներն ենք, թե որ անցյալ-ներն են ենթակա հիշելու և որոնք՝ ենթակա մոռացության։ Սակայն այդ չենք կարող անել ազատորեն, քանի որ ուրիշ մարդիկ փորձում են անել հակառակը, այսինքն՝ առկա է մյուսների հակազդեցությունը։ Սա նշանա-կում է, որ մարդիկ գործ ունեն մրցակցող անցյալների հետ, առկա է հիշո-ղության քաղաքականություն, որ կարիք ունի ուսումնասիրության։

Մ.Սխուդսոնը նկատում է, որ՝ այո, առկա են բազմաթիվ վկայություն-ներ, որ մարդիկ, խմբերը և ազգերը վերաշարադրում են պատմությունը լեգիտիմացնելու համար ներկան, սակայն դա չի նշանակում, թե այդպես է ու վերջ։ Այո, ներկան ազդում է անցյալը հասկանալու ձևերի վրա, սակայն դա ճշմարտության կեսն է և, մասնավորապես, ըստ հետազոտողի, ցինիկ կեսն է։ Ճշմարտության մյուս կեսն այն է, որ անցյալն է ձևավորում, ուրվա-

Page 57: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

56

գծում, ստեղծում ներկան, նույնիսկ եթե ամենահզոր մարդիկ ու կազմակեր-պություններն ամենաքիչն են դա ցանկանում։

Անցյալահեն ուղղության ներկայացուցիչների փաստարկներից մեկն էլ այն է, որ եթե անցյալի մասին հավատը թուլանում է հասարակության մեջ երկար շարունակվող փոփոխությունների պարագայում, ապա հասարակու-թյան միասնությունն ու շարունակականությունը կքայքայվեն։ Էմիլ Դյուրկ-հեյմը առաջին հեղինակներից էր, որ այս հարցը խնդրահարույց դիտեց։ Անցյալի մասին հայեցակարգերը, Է.Դյուրկհեյմի համոզմամբ, մշակվում են պարբերական բնույթ կրող տարեդարձային նշումներ/հիշատակումների ծեսերով [մանրամասն տե՛ս 26, էջ 47-64], որոնց ֆունկցիան ոչ թե անցյալի ձևափոխումն է՝ պարտադրելով նրան ծառայել ներկային, այլ անցյալը վեր-արտադրելը, նրա կենդանի մնալուն օժանդակելը [24, p. 222; 28, pp. 415, 420]։

Ըստ այս ուղղության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ Է.Շիլսի ավանդույթի մասին հայեցակարգի (1981)՝ անցյալն է կերտում ներկան։ Նրա համոզմամբ՝ տարեդարձային նշումներ/հիշատակումները մի ձև, ճա-նապարհ են պահանջելու, որ անցյալը պետք է ինչ-որ բան առաջարկի ներ-կային, լինի զգուշացում կամ մոդել. արագ փոփոխությունների ժամանակ-ներում անցյալը տրամադրում է անհրաժեշտ հանձնարարականներ ինք-նության ու գործողությունների համար։ Է.Շիլսի դիտարկմամբ՝ արդեն ան-ցած դարաշրջանի կամ պատմական անձի կերպարը ոչ թե ամեն հաջորդ սերնդի կողմից նորովի ձևակերպվում ու զարգացվում է, այլ փոխանցվում է համաձայն «ուղղորդող օրինակի» (guiding patterns), որն ապահովում է հե-տագա, հաջորդող սերունդներն ընդհանուր ժառանգությամբ։ Կայուն հիշո-ղությունները, ստեղծելով կապեր ողջերի ու մեռածների միջև1, ամրացնում են հասարակության «ժամանակավոր ինտեգրումը» և նպաստում ներդաշ-նակության, համաձայնության կայացմանը ժամանակի ընթացքում։ Այս համաձայնությունը ճկուն է, քանի որ հիշողությունները հող են ստեղծում իրենց իսկ հավերժացման համար։ Ըստ Մ.Սխուդսոնի՝ հիշողությունները վստահելի չեն, մինչև որ դրանք համապատասխանեցվում են անցյալի մասին ենթադրությունների գոյություն ունեցող կառուցվածքին։ Այդպիսով, ճշմարիտ հասարակությունը «հիշողության հասարակությունն» է, մեկը, որի անցյալը հիշողության մեջ է պահվում վերապատմելով նույն «ձևավո-րող, կոնստրուկտիվ պատմաշարը», վերհիշելով այն մարդկանց, ովքեր ար-դեն մարմնավորել են ու օրինակ են բերվել որպես բարոյական արժեքներ [29, pp. 31-32; 25; 24, p. 222]։ 1 Պետք է նկատել, որ նման կապերի գաղափարն ընկած է, թերևս, բոլոր կրոնների ու հավատալիքների հիմքում և տարաբնույթ ձևերով դրսևորվում է հուշային բնույթի ծիսական գործողություններում։

Page 58: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

57

Ինչպես վերը նկատվեց, կոլեկտիվ հիշողության նկատմամբ երկու տեսական մոտեցումները զանազանելի են։ Առաջինը վերաբերում է ան-ցյալի ընդհատումներին ընթացող կառուցողական գործընթացների նկատ-մամբ, ինչը պատճառաբանվում է ներկայի փոփոխվող շահագրգռությամբ։ Երկրորդ մոտեցումն ուշադրություն է հրավիրում անցյալի մասին մեր պատկերացումներում առկա շարունակականությանը և այն ճանապար-հին, ինչպես են այս պատկերացումները պահպանվում սոցիալական փո-փոխությունների պայմաններում։

Ի հակադրություն համընդհանուր տարածում գտած վերոբերյալ տե-սակետների, որոնցում անցյալը կամ հարմարվող է, կամ մնայուն, հեղի-նակների մի երրորդ խումբ (մասնավորապես Բարի Շվարց, Էվիատար Զե-րուբավել, Ջեֆրի Օլիկ և այլք) կոլեկտիվ հիշողության ձևավորման հարցե-րում անցյալի ու ներկայի միջև հարաբերակցության առումով ավելի հա-մալիր մոտեցումներ է ընդունելի համարում։ Նրանք այն համոզման են, որ «կոլեկտիվ հիշողությունը պետք է դիտվի որպես ժամանակի մեջ կարծիքի ստեղծման ակտիվ գործընթաց» [30, pp. 921-922], կամ, մեկ այլ հեղինակի (B.Zelizer) ավելի պատկերավոր ձևակերպմամբ, «հիշողությունը անցյալը դեպի ներկա կրելու համար անփոփոխ անոթ չէ. հիշողությունը [քննար-կումների շարունակական] գործընթաց է և ոչ թե առարկա, և այն տարբեր ժամանակներում տարբեր կերպ է աշխատում» [31, pp. 214-239; 32, p. 122]։ Նման սկզբունքներ պաշտպանող հեղինակներն իրենց աշխատանքներում փորձում են պատասխանել այն հարցերին, թե արդյոք տարբերությունը վերոբերյալ երկու մոտեցումների մեջ կարող է լուծվել՝ մերժելով դրանցից մեկը հօգուտ մյուսի, թե կարող են հստակեցվել յուրաքանչյուր մոտեցման ընդունելի լինելու պայմանները և, ի վերջո, կարո՞ղ է նոր տեսություն ձևակերպվել, որը կհաշտեցնի դիտարկվողների կոնֆլիկտային պնդումնե-րը և կա՞, գոյություն ունի՞ արդյոք մեկ, միավորիչ հատկանիշ հայտնի տար-բերությունների պարագայում։

Այս, ինչպես և վերոնշյալ մյուս հեղինակներն իրենց այս համոզմանը հանգում են որոշակի կոնկրետ երևույթների մանրամասն դիտարկման արդյունքում։ Այս հարցադրումների պատասխանների որոնումներն ընթա-նում են տարեդարձային նշումներ/հիշատակումների ոլորտում։ Այսպես, Բ.Շվարցը ցույց է տալիս, թե ինչպես է Ջորջ Վաշինգտոնի՝ ոչ դեմոկրատ և ռազմական ու քաղաքական առաջնորդի մասին հիշողությունը ԱՄՆ-ի պատմության մեջ ընթացող քաղաքական տարաբնույթ գործոնների ազդե-ցության ներքո աստիճանաբար դեմոկրատանում 1865-1920թթ. միջև ըն-

Page 59: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

58

կած ժամանակահատվածում (Քաղաքացիական պատերազմից առաջ և հե-տո, մինչև Առաջադիմական դարաշրջանի ավարտը), իսկ 1920-ական թթ. ընթացքում ընկալվում որպես բիզնեսմեն ու արդյունաբերության ղեկա-վար-կապիտան։ Մի կողմից՝ այս փոխակերպումը կշիռ է ավելացնում Մ.Հալբվախսի ու Ջ.Միդի հավատին առ այն, որ անցյալը փոփոխական է, այն կերտվում ու վերակերտվում է ներկայի օգտագործման համար, մյուս կողմից՝ ամերիկացիները երբեք չեն մոռանում Ջ.Վաշինգտոնի ինքնատիպ, ազնվականական կերպարը և, այդ կերպ, սահմանափակումներ են դնում հետագա սերունդների ունակությանը՝ դեմոկրատացնելու ԱՄՆ առաջին նախագահի այս կայուն, հաստատուն կերպարը, ինչն էլ արտացոլում է Է.Դյուրկհեյմի ու Է.Շիլսի գաղափարներն առ այն, թե ինչպես են կոլեկտիվ հիշողությունները վերապրում հասարակության ներսում տեղ գտած փո-փոխությունները։ Այսպիսով, ըստ Բ.Շվարցի՝ Ջ.Վաշինգտոնի օրինակը ցույց է տալիս, որ չեն կարող լինել կոլեկտիվ հիշողության առանձնացված տեսություններ՝ մեկը, որ հիշվողի մեջ բացատրի փոփոխությունները, մյու-սը՝ կենսունակությունը։ Մյուս կողմից էլ՝ այս օրինակում տեղ գտած փաս-տերը թույլ չեն տալիս հիշողության մեջ առկա փոփոխություններն ու կեն-սունակությունը միավորել մի երրորդ, հաշտվողական տեսության մեջ, որովհետև ներկան կառուցվում է անցյալի միջոցով, անցյալի պահպանու-մը, ինչպես նաև նրա վերակերտումը պետք է խարսխվի ներկայում։ Քանի որ յուրաքանչյուր սերունդ նորացնում է նախորդ սերունդների կողմից ներ-կայացված համոզմունքները, մնում է հավաքել, ի մի բերել հին համոզ-մունքները, որոնք համագոյակցում են նորերի հետ, ներառյալ հին համոզ-մունքներն անցյալի իսկ մասին։

Համապատասխանաբար, Մ.Հալբվախսը, Ջ.Միդը և նրանց հետևորդ-ները ճշմարիտ են, երբ խարսխում են կոլեկտիվ հիշողությունը ներկայում։ Նրանց սխալն այն է, որ թերագնահատում են ներկայի հնարավորությունը, հզորությունը։ Նրանք չեն հաջողում տեսնել, որ այդ նույն ներկան կարող է կրել տարբեր հիշողություններ և տարբեր ներկաներ կարող են կրել միևնույն հիշողությունը։ Հենց որ այս սխալն ուղղվի, Բ.Շվարցի համոզմամբ, կոլեկ-տիվ հիշողության նկատմամբ Միդ-Հալբվախսի ու Դյուրկհեյմ-Շիլսի մոտե-ցումները կարող են դիտվել որպես ավելի լայն ընդհանրացման հատուկ դեպքեր, ինչը վերաբերում է թե՛ փոփոխությանը, թե՛ շարունակականու-թյանն անցյալի ընկալումներում։ Հոդվածում բերվող օրինակը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ Ջ.Վաշինգտոնի ինքնատիպ, ազնվականական կեր-պարը պահպանվել էր և նոր դեմոկրատական կերպար էր ստեղծվել նույն

Page 60: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

59

հասարակության կողմից։ Այս հակադրվող կերպարները գոյակցում էին։ Այսինքն՝ ըստ Բ.Շվարցի, անցյալը ոչ ամբողջովին անորոշ է, ոչ էլ անփո-փոխ, բայց մի կայուն կերպար է, որի վրա նոր տարրեր են դրվում։ Անցյալը, հետևաբար, ավելի մտերիմ է, քան օտար երկիր. դրա մարդիկ են տարբեր, բայց ոչ օտարներ ներկայի նկատմամբ [24, pp. 221-234; 13, pp. 301-319]։

Հոկտեմբեր, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Schwartz Barry, The Social Context of Commemoration: A Study in Collective Mem-ory. – Social Forces, Vol. 61, No. 2 (Dec., 1982), pp. 374-402.

2. Մարքս Կարլ, Լուի Բոնապարտի բրյումերի տասնութը.- Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Ընտիր երկեր երեք հատորով, հ. 1, Երևան, 1972, էջ 541-665։

3. Goff Jacques Le, History and Memory. New York: Columbia University Press, 1992. 4. Fentress James and Wickham Chris, Social Memory. Oxford, UK and Cambridge,

USA: Blackwell, 1992. 5. Anderson Benedict, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of

Nationalism. London, New York: Verso, 1983. 6. Hobsbawm Eric, Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality.

Cambridge, New York, Port Chester, Melbourne, Sydney: Cambridge University Press, 1990.

7. Hobsbawm Eric, On the Edge of the New Century. In Conversation With Antonio Polito. New York: The New Press, 2000.

8. Hobsbawm Eric, Ethnicity and Nationalism in Europe Today. – Anthropology Today, Volume 8, No. 1. (February, 1992), pp. 3-8.

9. Smith Anthony D., National Identity. Reno, Las Vegas, London: University of Nevada Press, 1991.

10. Smith Anthony D., Myths and Memories of the Nation. Oxford, New York: Oxford University Press, 1999.

11. Աբրահամյան Լևոն, Ազգային ինքնության հաստատման չորս հարացույցները. - Ինքնության հարցեր. տարեգիրք, Երևան, 2002։

12. Irwin-Zarecka Iwona, Frames of Remembrance: The Dynamics of Collective Mem-ory. New Brunswick (USA) and London (UK): Transaction Publishers, 1994.

13. Schwartz Barry, Iconography and Collective Memory: Lincoln’s Image in the Ameri-can Mind. – The Sociological Quarterly, Volume 32, Number 3, 1991, pp. 301-319.

14. Halbwachs Maurice, The Collective Memory / Translated from the French by Francis J. Ditter, Jr. and Vida Yazdi Ditter. New York, Cambridge, Hagerstown, Philadelphia, San Francisco, London, Mexico City, Sao Paulo, Sydney: Harper Colophon Books, Harper & Row, Publishers, 1980.

Page 61: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Հ.Մարության «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

60

15. Davies R. W., Soviet History in the Gorbachev Revolution. Bloomington and Indian-apolis: Indiana University Press, 1989.

16. Lowenthal David, The Past is a Foreign Country. Cambridge, New York: Cambridge University Press. 1985.

17. Mead George Herbert, The Nature of the Past in Essays in Honor of John Dewey (ed. John Coss), New York, 1929, pp. 235-242.

18. Mead George Herbert, The Philosophy of the Present. Chicago; London: Open Court Publishing Co., 1932.

19. Mead George Herbert, Mind, Self and Society: From the Standpoint of a Social Be-haviorist. Chicago: The University of Chicago Press, 1934.

20. Maines David R.; Sugrue Noreen M.; Katovich Michael A., The Sociological Import of G. H. Mead’s Theory of the Past. – American Sociological Review, Vol. 48, No. 2 (Apr., 1983), pp. 161-173.

21. Schwartz Barry; Zerubavel Yael; Barnett Bernice M., The Recovery of Masada: A Study in Collective Memory. – The Sociological Quarterly, Volume 27, No. 2, 1986, pp. 147-164.

22. Cooley Charles Horton, Social Process. New York: C. Scribner’s Sons, 1918. 23. The Invention of Tradition. Edited by Eric Hobsbawm and Terence Ranger. Cam-

bridge, London et al.: Cambridge University Press, 1983. 24. Schwartz Barry, Social Change and Collective Memory: The Democratization of George

Washington.– American Sociological Review, Vol. 56, No. 2 (April, 1991), pp. 221-236. 25. Schudson Michael, The Present in the Past Versus the Past in the Present. - Commu-

nication, 1989, Vol. 11, pp. 105-113. 26. Մարության Հարություն, Հիշողության դերն ազգային ինքնության կառուցված-

քում. տեսական հարցադրումներ, Երևան, 2006։ 27. Պետրոսյան Մետաքսե, Պատմական հիշողության ոչնչացում. - «Հետք Online»

էլեկտրոնային պարբերական (http://www.hetq.am/arm/society/0506-yer.html), 1 հունիսի 2005թ.։

28. Durkheim Émile, The Elementary Forms of the Religious Life. New York: Free Press, 1965.

29. Shils Edward, Tradition. Chicago: University of Chicago Press, 1981. 30. Olick Jeffrey K.; Levy Daniel, Collective Memory and Cultural Constraint: Holocaust

Myth and Rationality in German Politics. – American Sociological Reviw, Vol. 62, No. 6 (December, 1997), pp. 921-936.

31. Zelizer B, Reading the Past Agaist the Grain: The Shape of Memory Studies. – Critical Studies in Mass Communication, 1995, N 12 (June).

32. Olick Jeffrey K., Robbins Joyce, Social Memory Studies: From “Collective Memory” to the Historical Sociology of Mnemonic Practices. – Annual Review of Sociology, 1998, N 24, pp. 105-140.

Page 62: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հ.Մարության

61

ВОПРОСЫ УПРАВЛЕНИЯ ПАМЯТЬЮ

Арутюн Марутян

Резюме

В статье рассматриваются основные теоретические работы западных иссле-дователей по вопросам использования прошлого в политических целях. Часть исследователей придерживается мнения, что прошлое изменчиво, что оно создается и воссоздается для использования в настоящем, исходя из нужд настоящего времени. Другая группа исследователей считает, что кол-лективная память людей переживает изменения внутри общества и, более того, именно прошлое формирует наши представления и восприятия о нас-тоящем, а не наоборот. Сравнительно малочисленная третья группа специа-листов по вопросам памяти находит, что одно и то же настоящее может нес-ти в себе различную память, а различное настоящее может нести одну и ту же память и, таким образом, коллективная память в политической культуре есть протекающий во времени динамический, продолжающийся процесс обсуждений. Ни один из этих теоретических подходов не имеет узкого или догматического характера: они различаются, главным образом, по своей сте-пени акцентирования.

Page 63: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

62

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü îºÔºÎ²îì²Î²Ü ²Üìî²Ü¶àôÂÚ²Ü ØÆ ø²ÜÆ Ð²ðòºð

Սամվել Մարտիրոսյան

Հոդվածում դիտարկվում են նորագույն տեխնոլոգիաների ազդեցության աճի հետ կապված՝ պետության առջև հառնող տեղեկատվական անվտան-գության հարցեր։ Մասնավորապես ներկայացվում է Հայաստանի տեղե-կատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի իրավիճակը՝ այլ պետություն-ների համեմատությամբ։

Տեղեկատվական անվտանգության մեկ այլ ուղղությունը, որ դիտարկ-վում է հոդվածում, վերաբերում է թշնամաբար տրամադրված պետություն-ների և սոցիալական խմբերի ագրեսիվ գործողություններին, որոնք նորա-գույն տեխնոլոգիաներ են կիրառում Հայաստանի և հայության դեմ քարոզ-չություն վարելու համար։ Հայաստանը և հայությունը հայտնվել են տեղե-կատվական լուրջ պատերազմին դեմ-հանդիման, որը վարում են սահմա-նակից պետությունները։ Հոդվածում անվտանգության հարցերը դիտարկ-վում են ինչպես պետության ու պետական մարմինների, այնպես էլ հասա-րակության և զանազան սոցիալական ցանցերի տեսանկյունից։

Ներածություն

Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության աննախադեպ գլոբալ աճի պայմաններում այս ոլորտի անվտանգությունը դառնում է առանձին երկրների գոյատևման հիմնական խնդիրը։ Պետությունների կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից (ՏՏ) տարեցտարի մեծանում է, ընդ որում՝ ոլորտին առնչվող խնդիրներն էլ ավելի են գլոբա-լացվում, ջնջվում են սահմանները։ Հետևաբար, տեղեկատվական ան-վտանգության նկատմամբ ուշադրությունը Հայաստանի համար կենսակա-նորեն կարևոր անհրաժեշտություն է։

Նշենք հետևյալ ոլորտները, որոնք իրական մարտահրավերներ են ներկայացնում Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը.

1. Տեղեկատվական ցանցերում պետության ներկայացված լինելու հնա-րավորությունները և այդ ուղղությամբ աջակցությունը ոչ պետական կառույցներին, թշնամական քարոզչությանը դիմակայելու և դրական իմիջ ձևավորելու հնարավորությունները։

Page 64: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

63

2. Տեղեկատվական ինքնիշխանության հանդեպ այլ պետությունների և ցանցային խմբերի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պե-տության կարողությունը։

3. Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարթությունում տեղեկատվա-կան տեխնոլոգիաները կիրառելու երկրի ներուժը։ Բոլոր այս ոլորտները փոխկապակցված են և ենթադրում են թե՛

պետական կենտրոնացված մոտեցում և թե՛ զանազան ցանցային խմբերի ներգրավվածություն, որոնք ի վիճակի են վարել ինքնուրույն քաղաքակա-նություն տեղեկատվական դաշտում։

1. Տեղեկատվական անվտանգությունը

պետական մակարդակում

Հայաստանի կապի համակարգերը հիմնականում գտնվում են այլ պետու-թյուններին պատկանող ընկերությունների վերահսկողության տակ, որոնց գործունեությունը կարող է ապակառուցողական բնույթ ունենալ։

Այսպես, 2003թ. «ԱրմենՏել» ընկերությունը մեղադրվում էր Հայաս-տանի տարածքում բոլոր հեռախոսազանգերը լսելու մեջ։ Կառավարության և հունական ОТЕ ընկերության (այդ ժամանակ տնօրինում էր «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը) միջև հերթական առճակատման ժամանակ «WFI-consulting» ընկերության փորձագետը, որին որպես վկա հրավիրել էր Հա-յաստանի կառավարությունը, հայտարարել է, որ «ԱրմենՏելի» թվային կա-յաններում ձայնագրվում են բոլոր հեռախոսազրույցները, որոնք այնուհե-տև մի քանի ամիս պահպանվում են։ Ընդ որում՝ ընկերությունում, որը վե-րահսկում էր հունական կողմը, գաղտնալսում և գրանցում էին ոչ միայն բջջային և ֆիքսված կապի բոլոր հեռախոսազանգերը, այլև վարկային քար-տերով արվող բոլոր գործողությունները, որոնք իրականացվում էին բան-կոմատների և POS-տերմինալների միջոցով։ Այն ժամանակ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը լրագրողնե-րին հայտարարեց, որ իսկապես որոշակի ձայնագրություն կատարվում է, սակայն դա արվում է միջազգային նորմերին լիակատար համապատաս-խանությամբ։ Նրա խոսքերով՝ դա արվում է, որպեսզի «համապատասխան մարմինները կարողանան իրականացնել որոշակի աշխատանք» [1]։ Հե-տագայում ընկերությունը հայտարարեց, որ խոսակցությունների ձայնա-գրությունն անհրաժեշտ է ընկերության բիլինգային համակարգի համար։

Փաստորեն, Հայաստանի քաղաքացիների (ներառյալ պետպաշտո-նյաների) բոլոր բանակցությունները և ֆինանսական գործունեության մի մասը հայտնվել էին մի ընկերության վերահսկողության տակ, որը ներ-

Page 65: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

64

կայացնում էր այլ պետություն։ 2006թ. վերջին «ԱրմենՏել» ընկերությունը վաճառվեց ռուսական

«Վիմպելկոմ» ընկերությանը։ 2007թ. մարտի 24-ին Հայաստանի կառավա-րությունը որոշում ընդունեց «ԱրմենՏելի» իր 10% բաժնետոմսերը «Վիմ-պելկոմին» վաճառելու մասին [2]։ Դրանով իսկ պետությունն օտարերկրյա ընկերության լիակատար տնօրինությանը հանձնեց ֆիքսված ամբողջ հե-ռախոսային ցանցը և բջջային կապի մի մասը։ Բջջային կապի մյուս մասը պատկանում է К-Տելեկոմ ընկերությանը, որը «ՂարաբաղՏելեկոմի» դուստր ընկերությունն է, որի հետևում նույնպես կանգնած է օտարերկրյա՝ լիբա-նանյան կապիտալը։

Վերջին տարիների մեկ այլ խնդիր է միջազգային ինտերնետ կապի «ԱրմենՏելի» մենիշխանությունը։ Մի կողմից՝ չի բացառվում, որ ինչպես և հեռախոսակապի պարագայում՝ հունական ընկերությունը «հետևում» էր նաև Հայաստանից դուրս եկող ինտերնետ հոսքին, բնականաբար նաև՝ էլեկտրոնային նամակներին։ Մյուս կողմից՝ մենատիրության պայմաննե-րում «ԱրմենՏելը» չէր զարգացնում ինտերնետ կապը, ինչի հետ կապված էլ Հայաստանը կախված է միակ՝ Վրաստանի տարածքով անցնող օպտիկա-մանրաթելային մալուխից և պահուստային արբանյակային թույլ կապ-ուղուց։ Մալուխի բազմակի վնասվածքներն ամբողջ Հայաստանը գրեթե լիովին զրկում էին արտաքին աշխարհի հետ ինտերնետ կապից, ինչն ան-թույլատրելի է արդի իրողություններում։

Բացի այդ, ինտերնետ կապի թույլ զարգացածությունը հանգեցնում է նրան, որ հայկական սերվերներում զետեղված հայկական կայքերը դժվար-հասանելի են այլ երկրներում։ Այս ուղղությամբ հուսադրող փաստ է այն, որ «ԱրմենՏել» ընկերությունն աստիճանաբար զրկվում է ինտերնետ կապի մենատիրական իրավունքից. գործընթացը կավարտվի 2007թ. նոյեմբերին։

Որոշակի խնդիրներ կան նաև ծրագրային ապահովման բնագավա-ռում, որից օգտվում են պետական կառույցները։ Այսպես, 2007թ. հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրվեց համաձայնագիր Հայաս-տանի կառավարության և Microsoft կորպորացիայի համագործակցության մասին, որի համապատասխան՝ ընկերությունը Հայաստանում իրականաց-նելու է ներդրումային, կրթական և նորարարական ծրագրերի շարք [3]։ Հա-յաստանի կառավարությունը աջակցում է Windows XP օպերացիոն համա-կարգի տեղայնացմանը (հայերեն թարգմանելուն)։ Այժմ շարունակվում են Windows Vista-ի Office 2007 ծրագրերի փաթեթի տեղայնացման աշխա-տանքները [4]։ Նման նախաձեռնությունը կարելի է համարել և փոխշահա-վետ, սակայն զուգահեռ պետք է հաշվի առնել հետևյալ իրողությունները։

Ընկերությունը չի թաքցնում իր էքսպանսիոնիստական մտադրու-

Page 66: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

65

թյունները։ Microsoft-ի բիզնես-կառավարման և ռազմավարության գծով տնօրեն Փոլ Մաքլեսթոնի խոսքերով՝ կորպորացիան ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում։ Մաքլեսթոնը տեղեկացրել է, որ մինչև 2010թ. կորպորացիան կպատրաստի բուհերի շուրջ 1000 շրջանավարտներ Microsoft-ի վկայականներով։ «Կորպորացիայի այս նպատակը պայմանա-վորված է հայկական ձեռնարկություններում և պետապարատում կադրերի աճող պահանջարկով»,- ասել է Փոլ Մաքլեսթոնը [5]։ Այսպիսով, ընկերու-թյունը մտադիր է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կախվածության մեջ դնել իր ծրագրային արտադրանքից։

Զուտ տնտեսական տեսակետից Microsoft ընկերությունից թանկարժեք ծրագրային ապահովում գնելու և ներդնելու հսկայական ծախսերը որոշակի խնդիրներ են առաջացնում։ Անգամ հարուստ Եվրոպայում նման քաղաքա-կանությունը համարվում է տնտեսապես չհիմնավորված։

Սակայն առկա են նաև այլ խնդիրներ՝ կապված տեղեկատվական ան-վտանգության հարցերի հետ։ Հայտնի է, որ Microsoft ընկերության արտա-դրանքը բավական խոցելի տեղեր ունի, որոնք կարող են առաջացնել ինչ-պես համակարգերի խափանումներ, այնպես էլ հանգեցնել հարձակումնե-րի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում այսպես կոչված թշնամաբար տրամադրված օգտվողների կողմից։ Այսպես, SANS ինստիտուտի և ԱՄՆ ենթակառուցվածքի պաշտպանության ազգային կենտրոնի (NIPC) կազմած «Ինտերնետում հարձակման ենթարկվող քսան թիրախներ»-ի ամենամյա վարկանիշով Microsoft ընկերության ծրագրային ապահովումը անփոփոխ առաջատարն է մնում՝ տարեցտարի գրավելով վերին դիրքեր ամենախոցե-լի համակարգերի շարքում [6]։

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև մամուլում մշտապես հայտնվող տեղեկատվությանը ԱՄՆ հատուկ ծառայությունների (մասնա-վորապես՝ տեղեկատվական հետախուզության համար պատասխանատու Ազգային անվտանգության գործակալության (National Security Agency) հետ Microsoft ընկերության համագործակցության մասին։ Ընկերությունը բազ-միցս մեղադրվել է նրանում, որ Windows օպերացիոն համակարգի ներսում կան թաքնված միջոցներ, որոնք ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն են տալիս չթույլատրված ձևով մուտք գործել օգտվող-ների համակարգիչներ։ Ավելին, ԱԱԳ-ն պաշտոնապես հաղորդել է, որ օգ-նություն է ցուցաբերել Microsoft Windows Vista նոր օպերացիոն համակար-գի անվտանգության մշակմանը [7]։ Քանի որ Microsoft ընկերությունը չի բացում իր ծրագրային ապահովման ծածկագրերը (կոդ), ապա հնարավոր վտանգը, որ Հայաստանը կարող է հայտնվել օտարերկրյա պետությունից կախվածության մեջ, չպետք է անտեսվի։

Page 67: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

66

Այս առնչությամբ նշենք, որ Եվրոպայում արդեն առկա է փակ ծածկա-գրով ծրագրային ապահովումը բաց աղբյուրներով (OpenSource) փոխարի-նելու գործընթաց. նման օպերացիոն համակարգեր են Linux-ի համակար-գերը կամ OpenOffice փաթեթը, որոնք ի վիճակի են փոխարինել Microsoft Office-ին։ Այսպես, 2007թ. հունվարի 16-ին Եվրահանձնաժողովը հանձնա-րարական հղեց Եվրամիության անդամ երկրներին՝ անցնել բաց ծրա-գրային ապահովման։ Եվրահանձնաժողովի հովանու ներքո անցկացված ուսումնասիրությունների տվյալներով՝ ներկայումս բաց ծրագրային ապա-հովումը՝ Linux-ի օպերացիոն համակարգերի գլխավորությամբ, հասել է հուսալիության և անվտանգության այնպիսի աստիճանի, որ հնարավոր է դրա զանգվածային ներդրումը [8]։

OpenSource-ին անցնելու որոշումներն արդեն մի քանի տարի ընդուն-վում են Եվրամիության առանձին երկրներում։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2010թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ծա-ռայությունների 32%-ը Եվրամիության երկրներում կդրվի բաց կոդերով ծրագրային ապահովման հիմքի վրա։

2. Որքանով է Հայաստանը պատրաստ արդի

տեղեկատվական իրողություններին

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) ամեն-ամյա The Global Information Technology Report 2006–2007 հաշվետվության տվյալներով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացածությամբ Հա-յաստանը 96-րդն է աշխարհի հետազոտման ենթարկված 122 երկրների մեջ։ Այս վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում ինչպես ՏՏ շուկայի զար-գացման, այնպես էլ այլ ոլորտների (օրինակ՝ կրթության) վրա նրա ունեցած ազդեցության ու ներթափանցման մակարդակը, ինչպես նաև իշխանու-թյունների՝ ՏՏ ներդրմանն ուղղված քաղաքականության հաջողությունը [9]։ Թուրքիան այդ վարկանիշով 52-րդն է, Ադրբեջանը՝ 71-րդը, Վրաստանը՝ 93-րդը։ Նշենք, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանն իջել է 10 կետով, ինչը վկայում է այն մասին, որ հանրապետությունը հետ է մնում համաշխարհային զարգացման տեմպերից։

Բջջային կապի նկատմամբ «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացումից հետո Հայաստանն այս ուղղությամբ զարգանալու լուրջ թռիչք կատարեց։ Այսօր բջջային հեռախոսակապից օգտվողների թիվը հասնում է 1 մլն-ի, ընդ որում՝ Viva Cell ընկերությունը վերահսկում է շուկայի շուրջ 60%-ը [10]։ Եվ այս պահի դրությամբ միայն Viva Cell-ն է տրամադրում GPRS ծառայու-թյուն, որն ապահովում է ինտերնետ կապ բջջային հեռախոսների միջոցով։ «ԱրմենՏելն» առայժմ միայն տրամադրում է WAP արդեն հնացած ծառայու-

Page 68: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

67

թյունը, թեև կան տեղեկություններ, որ GPRS համակարգն արդեն թեսթա-վորման փուլում է։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկրում ակտի-վորեն զարգանում է, այնուամենայնիվ, ընկերությունները բարձրորակ կադրերի պակաս ունեն և հաճախ ստիպված են լինում օգնել բուհերին մասնագետներ պատրաստելու նպատակով, ինչպես դա անում են Synopsys և Lycos ընկերությունները [11]։

Հանրակրթության ոլորտում դրությունն այս ուղղությամբ դեռևս բա-վարար չէ։ Այսպես, 2005թ. արդյունքներով երկրում 864 դպրոցականների մի-ջին հաշվով բաժին էր ընկնում 10 համակարգիչ։ 1467 հանրակրթական դպրոցներում օգտագործվում էր ընդամենը 5531 համակարգիչ, ինտերնետին միացած էին 279 դպրոց։ Մայրաքաղաքի 259 դպրոցներում տեղադրված են 1787 համակարգիչներ, 74 դպրոց միացած են ինտերնետին։ Մարզերում ամենից շատ համակարգիչներ՝ 723 հատ, ունեն Շիրակի մարզի դպրոցները, ինտերնետին միացած են 176 դպրոցներից 38-ը։ Ամենաքիչ թվով համակար-գիչներ՝ 193 հատ, ունեն Վայոց ձորի դպրոցները, ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն 51 դպրոցներից 8-ի աշակերտները [12]։

Բացի այդ, դպրոցական ծրագրերը և ինֆորմատիկայի ուսուցիչների պատրաստվածությունը չեն համապատասխանում արդի իրողություններին։

Ընդհանուր առմամբ, մի շարք պատճառներով, ինչպես, օրինակ, ՏՏ սարքավորումներ ներկրելիս սահմանին հարկվող ԱԱՀ-ն, ինտերնետ կապի թանկությունը, Հայաստանը զարգացածությամբ զգալիորեն հետ է մնում և՛ արևմտյան երկրներից, և՛ նախկին Խորհրդային Միության հան-րապետություններից։ Այսպես, ITU (International Telecommunication Union) 2006թ. հաշվետվության տվյալներով՝ Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության շուրջ 5%-ը, այն դեպքում, երբ աշխարհում այդ ցուցանիշի միջինը հասնում է 18,4%-ի [13]։ Ադրբեջանում այդ ցուցանիշը հասնում է 8%-ի, Թուրքիայում՝ 21%-ի։ Internet World Stats-ի տվյալներով՝ 2000-2007թթ. ընթացքում Հայաստանում ինտերնետից օգտվողների թվի աճը կազմել է ընդամենը 436,7%, այն դեպքում, երբ Վրաստանում այն հասել է 778%-ի, Ադրբեջանում՝ 5556,7%-ի [14]։

3. Ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ

Հայաստանի և հայության

Հայաստանի տեղեկատվական անվտանգության մեկ այլ կարևոր հարցը վերաբերում է այս դաշտում հանրապետության դեմ ուղղված թշնամական գործողություններին։ Վերջին տարիներին Հայաստանի և մեր ժողովրդի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները և խմբերն ակտիվորեն

Page 69: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

68

օգտագործում են արդի տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ բարեկամա-կան գործողությունների համար։

Ադրբեջանական և թուրքական քարոզչությունն ակտիվորեն օգտա-գործում է ինտերնետ ռեսուրսները՝ իրենց շահերն առաջ մղելու, Հայաս-տանը և հայությանը վարկաբեկելու նպատակով։ Հարևան պետություններն իրենց քարոզչության համար մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրս-ներ են ծախսում, և ինտերնետի հայկական հատվածն այս դաշտում դժվա-րությամբ է հաղթահարում մրցակցությունը։

Եթե քարոզչական բնույթի հայկական կայքերը մեծ մասամբ ստեղծ-վում են անհատների և Սփյուռքի կազմակերպությունների ջանքերով, ապա Ադրբեջանում և Թուրքիայում այս ուղղությամբ ծրագրված աշխա-տանք է տարվում՝ պետական ռեսուրսների ներգրավմամբ։ Այսպես, օրի-նակ, վերջին մի քանի տարիներին ծպտյալ, բայց ակնհայտորեն պետական աջակցությամբ դինամիկորեն զարգանում էր Day.az տեղեկատվական-վեր-լուծական պորտալը։ Ռեսուրսը, որով ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլե-րեն լեզուներով հրապարակվում են նյութերը, պատկանում է Միլլի մեջլի-սի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի անդամ Անար Մամեդխանովին։ Ընդ որում՝ Day.az պորտալը, որում զետեղվում են նորություններ ռուսերենով և անգ-լերենով, լուրջ տեղ է զբաղեցնում ինտերնետում։ Նշենք, որ հաճախ հայ-կական մամուլն այս ռեսուրսն օգտագործում է որպես տեղեկատվության աղբյուր, մինչդեռ այդ գործակալությունն աշխատում է ապատեղեկատ-վություն տարածելու ուղղությամբ։

Ըստ զանազան վարկանիշային տվյալների՝ ամսական Day.az պորտալ են այցելում շուրջ 300 հազ. օգտվողներ, օրական՝ ավելի քան 10 հազար։ Ինտերնետում հրապարակման մեջբերումների ցուցիչը հավասար է 2100-ի, ինչը, ըստ Յանդեքս համակարգի տվյալների, 41-րդ ցուցանիշն է ցանցում բոլոր ռուսալեզու տեղեկատվական գործակալությունների մեջ։ Համեմա-տության համար նշենք, որ ամենաշատ այցելվող հայկական պորտալներից մեկի՝ PanArmenian.net-ին հղումների ցուցիչը հավասար է 850-ի, Panora-ma.am կայքինը՝ 300, А1+ (www.a1plus.am)-ինը՝ ընդամենը 30։ Հղումների նման բարձր ցուցիչն ամրապնդում է Day.az-ի դիրքերը որոնողական համա-կարգերում։ Այսպես, Յանդեքս համակարգում «Հայաստան նորություններ» առանցքային բառերով որոնողական հարցման պարագայում Day.az-ը զբա-ղեցնում է երրորդ տեղը (առաջին տեղում էլ զուտ հայկական ռեսուրսը չէ. РИА Новости ռուսական գործակալության «Новости-Армения» նախագիծը)։

Ինտերնետը ողողված է թուրքական ռեսուրսներով, որոնցում քարոզ-չություն է վարվում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, ընդ որում՝

Page 70: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

69

տեղեկատվությունը տարածվում է բազմաթիվ լեզուներով։ Այսպես, «Հայ-կական հարց» կայքը (http://www.ermenisorunu.gen.tr/) թուրքական տեսան-կյունից է ներկայացնում մեծ քանակությամբ նյութեր թուրքերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։ Կան կայքեր, որոնցում ներկայաց-վում են նյութեր հայերի կողմից թուրքերի և ադրբեջանցիների ջարդերի մասին, օրինակ՝ Armenian Reality-ն անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (http://www.armenianreality.com/)։

Պաշտոնական Երևանի մոտեցումը հակաքարոզչական գործունեու-թյան վերաբերյալ հստակ ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ 2006թ. նոյեմբերի 7-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Վ.Օսկանյանը հայտարարեց, որ միջոցների անբավարարության պատճառով տարեցտարի դժվարանում է մրցակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ այնպիսի հարցերի շուրջ սեփական դիրքորոշումը քարո-զելու գործում, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղը կամ փոխհարաբերու-թյուններն Անկարայի հետ։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը և Թուրքիան տա-րեցտարի ավելացնում են Հայաստանի դեմ ուղղված քարոզչության համար տրամադրվող միջոցները։ «Այս նպատակի համար նրանք դիմում են տար-բեր ընկերությունների, ինչի վրա ծախսվում են միլիոնավոր դոլարներ»,- ասել է նախարարը։ Նշելով, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ նման միջոցներ հատկացնել, Վարդան Օսկանյանն ընդգծել է օտարերկրյա կապիտալի ներգրավման անհրաժեշտության մասին [15]։

Սակայն փաստ է, որ կշռադատված քաղաքականության պարագա-յում ինտերնետում քարոզչություն վարելն այնպիսի լուրջ ֆինանսական ծախսեր չի պահանջում, որոնք Հայաստանը չկարողանա հոգալ։ Մանա-վանդ եթե ներգրավվեն Սփյուռքի և բազմաթիվ կամավորական խմբերի ռեսուրսները, որոնք առանց այդ էլ աշխատում են այդ ուղղությամբ։ Սրա-նից հետևում է, որ մեր պետական կառույցները չունեն հակաքարոզչու-թյուն վարելու իրապես մշակված քաղաքականություն։ Արդյունքում՝ Հա-յաստանի համար այնպիսի կարևոր կայքեր, որոնք նվիրված են ցեղասպա-նության հարցին (օրինակ՝ ռուսերեն Genocide.ru-ն), մշակվում և պահվում են մասնավոր նախաձեռնությունների հաշվին։ (Իմիջիայլոց, նշենք, որ ադրբեջանական կողմը հակահայ քարոզչության նպատակով օգտագոր-ծում է նույնիսկ միջազգային կազմակերպությունների փողերը, ինչը սկզբունքորեն տեղի չպիտի ունենար, իսկ պաշտոնական Երևանը պետք է հետևեր և արձագանքեր նման անթույլատրելի իրողություններին։ Այսպես, օրինակ, ադրբեջանական «Էլեկտրոնային գրադարանային ցանցը» (http://kitab.az/), ուր օն-լայն ռեժիմով զետեղված են մեծ քանակությամբ հակահայ հավակնոտ նյութեր, համաֆինանսավորվում է IREX-IATP կազմակերպու-

Page 71: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

70

թյան կողմից, որը գործում է նաև Հայաստանում)։ Բացի այդ, հիմնական արտաքին քաղաքական հարցերի առումով հայ-

կական կողմը հետ է մնում տեղեկատվական ռեսուրսների զարգացածու-թյամբ։ Օրինակ՝ Ղարաբաղի հարցի հետ կապված՝ ադրբեջանական կողմն ինտերնետում ակտիվ քաղաքականություն է վարում՝ մեծ ծախսեր անելով։ Հայկական ցանցային ռեսուրսները գրեթե ուշադրություն չեն դարձնում Լեռ-նային Ղարաբաղին, բացի այն հարցերից, որոնք կապված են բանակցային գործընթացի հետ։ Վերջին ժամանակներս միայն սկսեցին աշխատել մի քանի ղարաբաղյան ռեսուրսներ, որոնք փորձում են լուծել այդ խնդիրը։ Դրանցից են KarabakhOpen-ը (http://karabakhopen.com), Karabakh News-ը (http://www.karabakh-news.com) և Karabakh Live-ը (http://karabakhlive.com/)։

Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է պահել դիրքերը հայ-կական ռեսուրսների քաղաքականության պատճառով։ Այսպես, ամենա-տարածված ռուսալեզու Յանդեքս որոնողական համակարգում «Ղարա-բաղ» առանցքային բառով որոնում տալիս (տվյալները վերաբերում են 2007թ. ապրիլի սկզբին) վարկանիշով առաջին տեղում են ռուսական «Ռեգ-նում» գործակալության նյութերը։ Երկրորդ տեղում է հայկական Кara-bagh.am էջը, որը թարմացվում էր 2002-ից։ 6-րդ տեղում է հայկական Arme-nianHouse.org գրադարանը։ Մյուս բոլոր որոնողական հարցումների աղ-բյուրները ռուսական են։ 10-րդ տեղում Baku.ru պորտալն է։

Ամենախոշոր որոնողական Google համակարգում «Karabakh» առանց-քային բառով հարցման արդյունքներով առաջին տեղում է Wikipedia բաց հանրագիտարանի էջը (որը կարող է խմբագրել յուրաքանչյուր այցելու, ին-չի հետ կապված՝ այդ էջի բովանդակությունը ժամանակի ընթացքում փոխ-վում է)։ Երկրորդ տեղում Karabakh.org կայքն է, որն ստեղծվել է ադրբեջա-նական տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման համար։ Եվ նոր միայն երրորդ տեղում է ԼՂՀ ԱԳՆ կայքը, որը հեռու է կա-տարյալ լինելուց։ Այնուհետև հաջորդում են մի քանի վերլուծական կայքեր, որոնք ստեղծվել և ուղղորդվում են տարբեր երկրներում ապրող ադրբե-ջանցիների կողմից, բրիտանական ВВС հեռուստակայանի խիստ հավակ-նոտ էջը՝ նվիրված Ղարաբաղյան հարցին։ Շարքը եզրափակում է ԼՂՀ կառավարության կայքը, որը գտնվում է 10-րդ տեղում։

Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ վիճակագրության՝ որոնողական համակարգերից օգտվողների մեծամասնությունը հարցման առաջին տասը արդյունքներից հետո դադարեցնում է որոնումը, ստացվում է այնպես, որ հայկական կողմը լրջորեն հետ է մնում ադրբեջանականից՝ Ղարաբաղյան հարցի շուրջ սեփական կարծիքը մատուցելու առումով։ Այսպես, Փենսիլ-վանիայի համալսարանի հետազոտության տվյալներով՝ օգտվողների 54%-

Page 72: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

71

ը նայում է որոնման արդյունքների առաջին էջը, 19%-ը՝ երկու և 10%-ից պակաս՝ նաև երրորդ էջը։ Օգտվողների շուրջ 55%-ը որոնման արդյունքնե-րից նայում է միայն առաջին կայքը։ Որոնողական համակարգերից օգտ-վողների ավելի քան 80%-ը մեքենայի առաջարկած առաջին երեք հղումնե-րի արդյունքներից ավելին չի նայում [16]։

Տեղեկատվական անվտանգության նկատմամբ նման մոտեցումը հանգեցնում է նրան, որ հայկական մամուլի համար տեղեկատվության աղ-բյուր են դառնում թուրքական, ադրբեջանական կամ այլ ոչ բարեկամական ռեսուրսների մատուցած կասկածելի նյութերը։ Ինտերնետի դերի աճի հետ մեկտեղ մեծանում է այլ պետությունների կողմից ապատեղեկատվության ներթափանցման չափը։ Ընդ որում՝ հայկական մամուլում նկատվում է ապատեղեկատվության «ներմուծման» հնարավորությունների մասին հիմ-նական օրենքների չիմացությունը, որոնցով առաջնորդվում է այսօրվա ին-տերնետը։ Չկան լրագրողների և խմբագիրների բանիմացության բարձրաց-մանն ուղղված մեխանիզմներ, բացի այն միջոցառումներից, որոնք անց-կացնում են միջազգային կազմակերպությունները տարբեր նախագծերի շրջանակներում, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության հետ։

Այսպես, փետրվարի 23-ին թուրքական ցանցային Takvim.com.tr ռե-սուրսը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ ԱՄՆ 100 առաջատար գործարարներ, այդ թվում և Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը, նամակ են հղել նախագահ Ջորջ Բուշին՝ հայերի ցեղասպանությունը չճանաչելու կոչով [17]։ Նյութը ներկայացվել էր միայն թուրքերեն լեզվով։ Այնուհետև Turkish Daily News-ը նյութը վերահրատարակել է անգլերեն լեզվով։ Դրանից հետո ադրբեջանական ցանցային լրատվամիջոցներն ակտիվ շրջանառության մեջ դրեցին «նորությունը», ինչից հետո այն ներկայացրեց գրեթե ողջ հայ-կական մամուլը՝ առանց աղբյուրները ստուգելու։ Բանը հասավ նրան, որ Microsoft ընկերության հայկական ներկայացուցչությունը հարկադրված էր հանդես գալ պաշտոնական հերքմամբ։

Միայն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում (այդ փաստաթուղթը 2007թ. փետրվարի 7-ին ստո-րագրվել է ՀՀ նախագահի կողմից) հռչակվեցին պետության տեղեկատվա-կան անվտանգությանն առնչվող հիմնական կետերը։ Սակայն փաստաթղ-թում տեղեկատվական բաղադրիչը բավարար չափով լուսաբանված չէ։ Միայն որպես ներքին մարտահրավեր նշված է ենթակառուցվածքային ցանցի, այդ թվում՝ կապի համակարգերի զարգացման անբավարար մա-կարդակի մասին։

Հայաստանի Հանրապետության կարևոր հարցերի շարքում տեղե-

Page 73: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

72

կատվության ոլորտին են վերաբերում երկու կետ. • ինտեգրում միջազգային տեղեկատվական դաշտում, Հայաստանի և

հայության մասին միջազգային հանրությունում իրական պատկերա-ցումների ձևավորում պրոֆեսիոնալ մակարդակով, դիմակայություն ապատեղեկատվությանը և բացասական քարոզչությանը,

• ինտերնետ գլոբալ ցանցում Հայաստանին նվիրված հայերեն, ծավա-լով և որակով հավասարակշռված տեղեկատվության ապահովում՝ հայագիտության բոլոր ճյուղերի և հայության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Ցավոք, առայժմ ներկայացված կետերի իրականացման իրական մե-

խանիզմների մասին տեղեկատվություն չկա։ Նշենք նաև, որ նոյեմբերի վերջին որոշում է ընդունվել ՀԱՊԿ Ան-

վտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից տեղեկատ-վական քաղաքականության և անվտանգության հարցերով ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ուր ընդգրկված է նաև Հայաս-տանը։ Ենթադրվում է, որ ժամանակավոր աշխատանքային խմբի հիմնա-կան խնդիրն է՝ պատրաստել գործնական առաջարկություններ տեղեկատ-վական ոլորտի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համատեղ միջոցառումների համախմբման և ՀԱՊԿ անդամ պետություննե-րի շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կա-տարելագործման վերաբերյալ [18]։

4. Հայերենի խնդիրները տեղեկատվական դաշտում

Եթե պետությունը նախաձեռնի ակտիվորեն աշխատել ինտերնետի հայե-րեն հատվածի զարգացման ուղղությամբ, դրան զուգահեռ հարկ կլինի լու-ծել տեխնիկական բազմաթիվ խնդիրներ։ Այսպես, մեծ դժվարությամբ է լուծվում ինտերնետում հայերեն տեքստերի ընթերցման, հայկական հատ-վածի, որոնման համակարգերի ցուցակագրման խնդիրը և այլն։ Բացի այդ, այնքան էլ պարզ չէ, թե խոսքն արդյոք միայն արևելահայերենին է վերաբե-րում, թե արևմտահայերենը նույնպես նկատի է առնվելու։ Եթե պետու-թյունն ուշադրությունը կենտրոնացնի միայն ինտերնետի արևելահայերեն հատվածի վրա, շահագրգիռ օգտվողների թվաքանակը բավական փոքր կլինի, և ծախսված միջոցների դիմաց ստացված արդյունքն էլ՝ ցածր։ Բացի այդ, հայության վերաբերյալ հարցերի լուսաբանումը կարևոր է նաև նրանց համար, ովքեր հայ չեն։

Փաստ է նաև այն, որ սփյուռքահայերի մի մասը բավականաչափ չի տիրապետում հայերենին։ Հայաստանում ևս ինտերնետից օգտվող քաղա-

Page 74: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

73

քացիների մեջ կան շատերը, ովքեր ռուսերենը կամ անգլերենը նախընտ-րում են հայերենից։ Այս մասին կարելի է դատել անհատական ինտերնետի էջերի, ինտերնետ-օրագրերի (բլոգ), ֆորումների միջև առկա անհավասա-րակշռությունից, որոնցում հայերենը շատերի, նույնիսկ Հայաստանում ապրողների համար հիմնական լեզու չէ [19]։

Բացի այդ, ինտերնետում և ծրագրային ապահովման մեջ հայերենի կիրառումը մինչև օրս լուրջ խնդիր է ներկայացնում։ Դեռևս վերջնականո-րեն չի լուծվել հայոց լեզվի ստանդարտի հարցը։ Շատ օգտվողների համար, որոնք ծրագրային ապահովումից օգտվելու սահմանափակ գիտելիքներ ունեն, լուրջ խնդիր է հայերեն սայթերի ընթերցումը, հայերեն լեզվով էլեկտրոնային նամակներ գրել-կարդալը և այլն։

Չնայած նոր հայկական կայքերի մեծ մասը գրվում է Unicode-ի կի-րառմամբ, որի «ճանաչումը» հեշտացվել է Հայաստանում ամենատարած-ված Windows օպերացիոն համակարգի նոր ձևերից օգտվողների համար, այնուամենայնիվ, մեծ քանակությամբ ինտերնետ ռեսուրսներ շարունա-կում են մնալ ArmSCII կոդավորման հիմքով, ինչը շատ օգտվողների հա-մար անհնար է դարձնում էջերի ընթերցումը հայերեն լեզվով՝ առանց լրա-ցուցիչ ջանքերի, որոշակի իմացության կամ լրացուցիչ ծրագրային ապա-հովման։ Նշենք, որ նման կոդավորում օգտագործվում է նաև պաշտոնա-կան կայքերի մեծ մասում, ինչպես, օրինակ, կառավարության (http://www.gov.am/), Ազգային ժողովի (http:// www.parliament.am/), նախագահի (http://www.president.am/) կայքերում, մինչդեռ պաշտպանության նախա-րարության կայքը (http://www.mil.am/) հիմնված է Unicode կոդավորման վրա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում դեռևս առկա է այս ոլորտում միասնականացման խնդիրը։

Լուրջ է նաև ազգային որոնողական համակարգի բացակայության խնդիրը, որն օգտվողներին հնարավորություն կտար ինտերնետում որո-նում իրականացնել հայերեն կայքերում։ Google որոնողական համակարգը հայերեն որոնման հնարավորություն տալիս է, սակայն այն հարմարեցված չէ հայերենի ձևաբանությանը և այդ առումով լիարժեք չէ։ Ստանդարտ կոդավորման բացակայությունը նույնպես դժվարլուծելի խնդիր է նման ծրագրեր մշակողների համար, քանի որ ինտերնետի որոշակի հատված անջատվում է ինդեքսավորման գործընթացից։

Ճիշտ է, կային հայկական որոնողական համակարգերի ստեղծման մի քանի նախագծեր, ինչպես, օրինակ, BanBer-ը (արդեն չի գործում) կամ HiFind-ը (http://www.hifind.am/), բայց դրանք ի վիճակի չէին լուծել որոնո-ղական համակարգերից ակնկալվող իրական խնդիրները։ Եվ քանի որ հարցը լիարժեք լուծում չի ստանում, կայք կազմողների մի մասը հարկա-

Page 75: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

74

դրված հրաժարվում է հայերեն լեզվից։ Մյուս կողմից՝ հայերեն ռեսուրսնե-րը դուրս են մնում ինտերնետային իրական գործընթացներից այն պատճա-ռով, որ օգտվողները որոնողական համակարգերում դրանցից անմիջակա-նորեն օգտվելու հնարավորություն չունեն։ Իսկ ինտերնետ-վիճակագրու-թյունը ցույց է տալիս, որ հենց որոնողական համակարգերի միջոցով են հիմնականում օգտվողները մտնում կայքեր։

Ազգային որոնողական համակարգի ստեղծումը կենսական անհրա-ժեշտություն է, և այն լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Սակայն հայկական ինտերնետային հատվածի փոքր չափերը հաշվի առնելով՝ դժվար է ենթադրել, որ այս ոլորտում ներդրումները կկատարվեն առև-տրային կազմակերպությունների կողմից։ Առավել հավանական է, որ ֆի-նանսավորումը կատարվի երկու աղբյուրի կողմից. միջազգային դոնորնե-րի կողմից (ինչպես դա եղավ HiFind-ի պարագայում, որի ստեղծման հա-մար ֆինանսավորումը տրամադրել է Բաց հասարակություն ինստիտուտը 2004թ.) կամ պետության կողմից։ Սակայն դոնորների դրամաշնորհների վրա հիմնված նախագծերը հաճախ, ինչպես ցույց է տալիս փորձը, կենսու-նակ չեն։

5. Ցանցային ընկերությունների դերի մասին

Այսօր ինտերնետում ավելի մեծ տարածում և ազդեցություն են ձեռք բերում ցանցային տարբեր ընկերություններ։ Վերջին տարիներին առավել տա-րածված են դարձել ինտերնետ ֆորումները, որոնք բանավիճային ակումբ-ներ են ներկայացնում։ Առկա են ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագի-տացված ֆորումներ։ Բացի այդ, ֆորումները շատ ակտիվ են մեծ սփյուռք ունեցող ժողովուրդների (ռուսներ, հրեաներ, հայեր, վրացիներ, ադրբեջան-ցիներ և այլն) մեջ։

Ադրբեջանցիները և թուրքերը ֆորումի հարթակներն օգտագործում են հայերին վարկաբեկելու համար։ Բոլոր ֆորումներում, որոնցում քննարկ-վում են կարևոր թեմաներ, «ներկա» են ինտերնետից օգտվող ադրբեջանցի-ները և թուրքերը, որոնք փորձում են ներկայացնել իրենց տեսակետն այլ ժո-ղովուրդների ներկայացուցիչներին։ Ընդ որում՝ նրանք հաճախ գործում են միավորված՝ փոքր խմբերով։ Գրեթե բոլոր ռեսուրսներում, որոնցում հրա-պարակվում են Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին առնչվող նյու-թեր, այդ խմբերի ներկայացուցիչները մասնակցում են։ Նրանց գործունեու-թյունը հաճախ ուղղորդվում է դրսից։ Նրանք համառորեն աշխատում են տարակույսներ ունեցողների հետ, հմտորեն վարկաբեկում Հայաստանն ու Ղարաբաղը։ Նրանց հիմնական նպատակն է ներկայացնել իրենց երկրի դիրքորոշումը, իրականացնել քարոզչություն, վարկաբեկել հակառակորդին։

Page 76: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

75

Բացի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտություննե-րի վերաբերյալ իրենց պատկերացումներն ուղղակիորեն ներկայացնելուց, գործի են դրվում նաև անմաքուր մեթոդներ։ Այսպես, ֆաշիստական աշ-խարհայացքին հակամետ ֆորումներում հայերը ներկայացվում են որպես սեմիթականներ, սիոնիստներ։ Հրեական ֆորումներում ակտիվ քարոզչու-թյուն է վարվում հօգուտ այն բանի, որ հայերն արմատական հակասեմի-թականության կողմնակիցներ են։ Ակտիվ քննարկվում է նաև հայ-վրացա-կան թեման՝ գործելով «ուրիշի դրոշի» ներքո։ Ինտերնետ ֆորումներում ներգրավվածների մեծաթվությունից ելնելով՝ կարելի է ասել, որ ադրբեջա-նական և թուրքական քարոզչությունը որոշակի հաջողություններ ունի հա-կահայկական տրամադրությունների ձևավորման գործում [20]։

Այսօր արդեն ֆորումներն ակտիվությամբ իրենց տեղը զիջում են ինտերնետ-օրագրերին։ Վերջին երկու տարիներին ինտերնետում դրանց թիվն աննախադեպ աճել է։ Technorati-ի տվյալներով, որը հետևում է ին-տերնետ օրագրերի ոլորտին, 2007թ. ապրիլի սկզբի դրությամբ ինտերնե-տում 70 մլն օրագիր կա։ Ընդ որում՝ օրը 120 հազ. կամ վայրկյանում 1,4 նոր օրագիր է ի հայտ գալիս [21]։

Այս ոլորտը նույնպես արդեն օգտագործվում է հակահայկական նպա-տակներով։ Օրինակ՝ գործում է բացառապես հակահայկական ուղղվածու-թյուն ունեցող ադրբեջանա-թուրքական բլոգը (http://azeri-turk.blogspot.com/)։ Բլոգերն օգտագործում են նաև ռուս ազգայնականները հայերի դեմ հիստե-րիա հրահրելու համար։ Այս ուղղությամբ հատկապես ակտիվ են աշխա-տում Ընդդեմ անլեգալ ներգաղթի շարժման ներկայացուցիչները։ Այս կազ-մակերպության անդամներից մեկն իր բլոգում օգտագործել էր OpenArme-nia.com ֆորումից վերցված տեքստի հատվածներ Մոսկվայում ֆաշիստների կողմից Վիգեն Աբրահամյանցի սպանությանը հայերի ռեակցիայի մասին, որպեսզի անշահավետ տեսանկյունից ներկայացվի հայկական սփյուռքը Ռուսաստանում [22, 23]։ Դրանից հետո նրա «Խուճապ մետաղավանդակում» հաղորդագրությունը լայնորեն գովազդվեց (60-ից ավելի հղում)՝ ցանցային ընկերություններում հակահայկական ալիք առաջացնելով [24]։

Ինտերնետային ապատեղեկատվությունը կամ քարոզչական նյութե-րը տարածվում են ոչ միայն լրատվական, այլ նաև ցանցային ընկերություն-ների միջոցներով։ Ադրբեջանական կամ թուրքական ԶԼՄ-ի կողմից ապա-տեղեկատվության «ներարկումից» հետո գործի են անցնում տեղեկատվա-կան ճակատի մարտիկները։ Ինտերնետից օգտվող ադրբեջանցիների հսկայական բանակն սկսում է տարածել այդ նյութերը հնարավոր բոլոր ֆորումներով, բլոգերով, ցանցային այլ միջոցներով։ Նման քայլը կտրուկ ընդլայնում է «ներարկված» տեղեկատվության լսարանը՝ դրանով հանդերձ

Page 77: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

76

մեծացնելով նաև որպես աղբյուր նշվող ադրբեջանական ԶԼՄ համբավը։ Թուրքերը և ադրբեջանցիներն սկսել են ակտիվորեն օգտագործել նաև

նոր ինտերնետային հնարավորություն, այն է՝ տեսանյութերի տարածում այնպիսի ռեսուրսի միջոցով, ինչպիսին է YouTube-ը (www.youtube.com)։ Ին-տերնետում զետեղվում են մեծ թվով տեսահոլովակներ, օրինակ, Խոջալուի դեպքերի մասին։ Հաշվի առնելով այն, որ դաժանությունն ինտերնետում բա-վական մեծ «ժողովրդականություն է վայելում», նման նյութերն արագ տարածվելու միտում ունեն։

6. Գրոհներ ինտերնետի հայկական հատվածի վրա

Վերջին տարիներին հաճախակի են դարձել հայկական ռեսուրսների (ոչ միայն հայաստանյան, այլև Սփյուռքի հայերի կողմից պահվող) վրա հաքե-րային հարձակումներն ադրբեջանցիների և թուրքերի կողմից։ Դրանց ար-դյունքում կայքերի աշխատանքը կամ ժամանակավորապես կանգ է առ-նում, կամ դրանք խափանվում են, կամ էլ հօգուտ իրենց է փոխվում դրան-ցում զետեղված տեղեկատվությունը։

Հայերի ու ադրբեջանցիների ինտերնետ-բախումները բավական հին պատմություն ունեն։ Ընդունված է կարծել, որ պատմության մեջ ամենախո-շոր ու առաջին ինտերնետ-պատերազմներից մեկը Հայաստանի և Ադրբե-ջանի հաքերային խմբերի բախումն է եղել, որոնց հետևում, կարելի է կռա-հել, կանգնած են եղել պետական կառույցները։ 2000թ. հունվարին ադրբե-ջանական Green Revenge և Hijack Team 187 հաքերային խմբերը կարողա-ցան 3 օր իրենց վերահսկողության տակ վերցնել հայկական խոշոր պոր-տալների շուրջ 25 տիրույթ (դոմեն). պրովայդերներ, ԶԼՄ, Հայոց ցեղասպա-նության մասին կայքեր։ Ի պատասխան՝ հայկական Liazor group-ը փետր-վարին իր վերահսկողության տակ վերցրեց ինտերնետի գրեթե ողջ ադրբե-ջանական հատվածը։ Ընդ որում՝ ադրբեջանական հեղինակավոր հրատա-րակություններից մեկի կայքում, վկայակոչելով պետական կառույցները, ապատեղեկատվություն զետեղվեց այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է զիջումների գնալ Ղարաբաղյան հարցում։ Ապատեղեկատվությունը կրկնեց հայկական «Սնարք» լրատվական գործակալությունը, որից հետո այն տարածվեց աշխարհով մեկ, ինչը մեծ արձագանք գտավ։ Հայերի վերա-հսկողության տակ հայտնվեցին նաև ադրբեջանական դեսպանություննե-րի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և այլ կայքեր։ Արդյունքում՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարու-թյունն ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ, որ վերահսկում է ադրբեջանցի հաքերներին, ինչից հետո հայկական կողմը դադարեցրեց

Page 78: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

77

«ռազմական գործողությունները» [25]։ Վերջին տարիներին հայկական ռեսուրսների վրա հարձակումների

թիվը մեծանում է, չնայած այնպիսի գլոբալ բախում, ինչպիսին էր 2000 թվա-կանինը, դեռ չի եղել։ Հարվածների հաջորդ մեծ փոխանակումը տեղի ունե-ցավ 2005թ. գարնանը։ Այդ ժամանակ հայկական ֆորումների վրա առաջին հարձակումները գրանցվեցին ադրբեջանցիների կողմից։ Ոչնչացվեցին մի շարք ռեսուրսներ, ինչից հետո «մարտական գործողությունները» լայն թափ ստացան։ Ոչնչացվեցին ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի տասնյակ վեբ-կայքեր։ Գրոհների զոհ դարձան հիմնականում բարձիթողիի մատնված, ինչ-պես նաև ոչ այնքան պրոֆեսիոնալ մակարդակով կառավարվող ինտերնետ-ֆորումները։ Սակայն բավական երկար ժամանակով խափանվեց հայկական մի քանի խոշոր ցանցային ընկերությունների (Hayastan.com, Yerevan.ru, OpenArmenia.com) աշխատանքը։ Միաժամանակ երկու կարևոր հայկական ռեսուրսների վրա կատարվեցին հարձակումներ թուրք հաքերների կողմից. շարքից դուրս եկան Genocide.ru, ArmenianHouse.org պատմական տվյալների խոշորագույն բազաները։ Այս փուլն աչքի էր ընկնում ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերի սերտաճմամբ։

Այդուհետև կես տարվա մեջ մոտավորապես մեկ անգամ պարբերա-կանությամբ շարունակվում էին հարձակումները հայկական ռեսուրսների վրա (չհաշված միանգամյա հարձակումները, որոնց պարբերականությունն ավելի մեծ է)։ 2006թ. մի քանի հարձակումներ կատարվեցին ինտերնետի հայկական հատվածի վրա։ 2006թ. մարտին «կոտրեցին» մի շարք կայքեր, սակայն հաքերների հիմնական նպատակը Եվրատեսիլին մասնակցող Անդրեի կայքն էր։ Հիշատակված կայքը «կոտրելուց» հետո դրանում (ինչ-պես նաև մի քանի այլ ռեսուրսներում) զետեղվեցին Խոջալուի զոհերի լու-սանկարները։ Ադրբեջանական հաքերների հարձակման արդյունքները, իմիջիայլոց, չհեռացվեցին մոտ երկու շաբաթվա ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում ցանցային գործընթացներին լրջորեն չեն հե-տևում, չնայած այն բանին, որ Անդրեի ելույթն ընկալվում էր որպես իմիջի խնդիր ամբողջ հանրապետության համար։

Կիբեռպատերազմի զոհ դարձան նույնիսկ հունգարական վեբ-ռե-սուրսները։ 2006թ. ապրիլի 13-ին Ռամիլ Սաֆարովի դատավճռի հրապա-րակումից հետո ադրբեջանցի հաքերները, ի նշան բողոքի, «կոտրեցին» ուղիղ 100 հունգարական կայք [26]։ Նրանց միացան նաև թուրքական խմբե-րը՝ «կոտրելով» ևս մի քանի հունգարական ռեսուրսներ։

Եթե նախկինում հիմնականում խափանում էին ինտերնետ ֆորում-

Page 79: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

78

ները և ոչ առևտրային բնույթի կայքերը, որոնց տերերը ֆինանսական հնա-րավորություններ չունեն անվտանգության հարցերին լուրջ ուշադրություն դարձնելու համար, ապա վերջին ժամանակներս հարձակման թիրախ են դառնում նաև ավելի լուրջ ռեսուրսներ։ 2007թ. փետրվարի 26-ին, Խոջալուի դեպքերի տարելիցին, ադրբեջանցի հաքերները «կոտրեցին» 15 հայկական ռեսուրս, այդ թվում Դե-ֆակտո գործակալության (http://defacto.am/) և Հա-յաստանի Օմբուդսմենի (http://ombuds.am/) կայքերը։

Ինտերնետի հայկական հատվածի անվտանգության ապահովման հարցը դառնում է կենսականորեն կարևոր, քանի որ հարվածի տակ են ընկնում այնպիսի ռեսուրսներ, որոնք ցանցում ներկայացնում են Հայաս-տանը։ Սակայն ներկա պահին հայկական ռեսուրսների անվտանգության հետ կապված իրավիճակը պետական կառույցների ուշադրությունից դուրս է գտնվում։

Ամփոփում

Այսպիսով, Հայաստանն այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև՝ կապված տեղեկատվական անվտանգության հետ։ Այս համատեքստում պետությունն սկսում է արժևորել հնարավոր վտանգները։ Միևնույն ժամա-նակ, տեխնիկական զարգացումն աշխարհում պահանջում է արագ և դի-նամիկ պատասխաններ արդիականության մարտահրավերներին։ Համաշ-խարհային հանրության զարգացման վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական ոլորտի հետ կապված աճի տեմպերով հան-րապետությունը շարունակում է հետ մնալ գլոբալ գործընթացներից։ Ընդ որում՝ հետ է մնում ոչ միայն բարձր, այլև միջին զարգացած երկրներից։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ունենա տեղեկատ-վական անվտանգության հետ կապված խնդիրների լուծման հստակ և գոր-ծուն ծրագիր, այլապես հետ կմնա արագ զարգացող գլոբալ իրողություն-ներից։ Այս պարագայում սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման, այլև ազգային անվտանգու-թյան հետ կապված հարցերը։

Ապրիլ, 2007թ.

Page 80: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Մարտիրոսյան

79

Աղբյուրներ և գրականություն

1. Росбалт, 3 сентября 2003г. 2. PanARMENIAN.Net, 24 марта 2007г. 3. Новости-Армения, 10 апреля, 2007г. 4. Арминфо, 23.03.2007г. 5. Арминфо, 2007-04-10. 6. http://www.sans.org/top20/. 7. «Компьютерра», 1 февраля 2007г. 8. Economic impact of open source software on innovation and the competitiveness of

the Information and Communication Technologies (ICT) sector in the EU, Prepared on November 20, 2006.

9. http://www.weforum.org/en/initiatives/gcp/Global%20Information%20Technology%20Report/index.htm

10. Данные компаний АрменТел и Viva Cell. 11. Հարցազրույց UITE ղեկավար Կարեն Վարդանյանի հետ, http://

internet.media.am/?i=361 12. «Новости-Армения», 06/ 07/ 2006. 13. International Telecommunication Union, Measuring the Information Society, ICT

Opportunity Index and World Telecommunication/ICT Indicators 2007. 14. http://www.internetworldstats.com/stats3.htm 15. ИА REGNUM, 7 ноября 2006г. 16. http://www.psu.edu/ur/2003/websiteappeal.html 17. http://takvim.com.tr/2007/02/23/akt101.html 18. Сообщение пресс-службы Секретариата ОДКБ, 09/12/2006. 19. Հակոբյան (Թարումյան) Ռ., Հայատառ հայերենը՝ Համացանցում: Ռազմավա-

րության և անվտանգության հարցեր։ Երևան, 2007։ 20. Мартиросян С., «Кибер-война за Карабах», Росбалт, 19.05.2006, http://

www.rosbalt.ru/2006/05/19/253927.html 21. http://technorati.com/weblog/2007/04/328.html 22. ИТАР-ТАСС, 22 апреля, 2006. 23. http://forum.openarmenia.com/index.php?showtopic=10448&st=0 24. http://doppel-herz.livejournal.com/172453.html 25. Мартиросян С., «Цензура в интернете: Запад не отстает от Востока», CNews.Ru,

http://www.cnews.ru/reviews/index.shtml?2006/02/16/196225_1 26. PanARMENIAN.Net, 07.03.2007.

Page 81: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

80

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Самвел Мартиросян

Резюме

На нынешнем этапе мирового развития все большую значимость обретает проблема информационной безопасности, а для находящейся в кольце транспортной блокады Армении значение информационных технологий и вовсе трудно переоценить. Важным аспектом информационной безопасности нашей страны и армянства в целом являются агрессивные действия враждеб-но настроенных государств и социальных групп. Последние в своей пропа-ганде используют новейшие технологии. Армения и армянский народ лицом к лицу столкнулись с серьезной информационной войной, которую развяза-ли сопредельные государства. Возможные механизмы противостояния – еще один аспект информационной безопасности.

Page 82: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

81

âºÊƲÚÆ Ð²ÚºðÀ. öàøð вزÚÜø, ØºÌ ÜºðàôÄ

Սերգեյ Սումլյոննի

Չեխիայի հայ համայնքը փոքրաթիվ է։ Երկրում ապրող հայերի թիվը շատ քիչ է գերազանցում 1000 մարդը։ Եվ այնուամենայնիվ, հայ համայնքը Չե-խիայի Հանրապետությունում զարգացման հաջողություններ գրանցած հա-մայնքներից է։ Հայ համայնքի անդամներն ակտիվ սոցիալական կյանք են վարում, խիստ ամուր են ներհամայնքային սոցիալական կապերը։ Համայն-քի անդամները բավական հաջող են ինտեգրվում չեխական տնտեսությանը, երկրում ապրող հայերի մեծամասնությունը զբաղվում է փոքր բիզնեսով։ Հայ համայնքի հիմնախնդիրներից է այն, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ չունի Չեխիայում, որոնք կարող էին իրավաբանա-կան և այլ աջակցություն ցուցաբերել համայնքի անդամներին։ Եվ Չեխիայի հայերն իրենք են լուծում իրենց առջև ծառացող խնդիրները։

Չեխիայի հայ համայնքը փոքրերից մեկն է ոչ միայն աշխարհում, այլև նույնիսկ Արևելյան Եվրոպայում։ 2005թ. դրությամբ այստեղ ապրում էր ընդամենը 1046 հայ, ինչը կազմում է հանրապետությունում ապրող օտար-երկրացիների ընդհանուր թվի 0,42%-ը [1, s. 86]1։ Չեխիայում նույնիսկ Հա-յաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ չկան. երկիրը մտնում է այն հյուպատոսական տարածքի մեջ, որի համար պատասխանատու է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության ներ-կայացուցչությունը։ Այնուամենայնիվ, Չեխիայի հայ համայնքի հետազո-տությունը խիստ հետաքրքրական է եվրոպական երկրների այլ հայ հա-մայնքների համեմատ իր չափազանց ինքնատիպ լինելու պատճառով։

Թեև Չեխիան (ի տարբերություն, օրինակ, Լեհաստանի, որտեղ հայ

1 Հարկ է ընդգծել, որ այս թիվը ներառում է Չեխիայում ապրող և հայաստանյան անձնագիր ունեցող մարդկանց։ Չեխիայում ապրող, բայց այլ երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, ԱՄՆ և այլն) քաղա-քացիություն ունեցող էթնիկ հայերին վիճակագրական ծառայությունը համարում է համապատասխան երկրների ներկայացուցիչներ։ Ի դեպ, ի տարբերություն, օրինակ, Գերմանիայի, որտեղ հնարավոր է գերմանական քաղաքացիություն ստանալ նախորդ քաղաքացիությունից հրաժարվելուն պես գրեթե միաժամանակ, չեխական օրենսդրությունը երկար ժամանակ թույլ էր տալիս պահպանել նախկին քա-ղաքացիությունը (այժմ նման հնարավորություն չկա)։ Ուստի առաջարկվող պաշտոնական տվյալները, թեև ճիշտ չեն ներկայացնում Հայաստանից ներգաղթի թվի ցուցանիշները, այնուամենայնիվ, կարող են քիչ թե շատ վստահելի համարվել [1, s. 86]։

Page 83: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

82

համայնքը մի քանի դար շարունակ եղել է մեծաթիվ և բավական պատկա-ռելի) մեծաթիվ հայ բնակչություն ունեցող երկիր չէր, սակայն վերջին 50 տարիներին հայերի (հատկապես Հայաստանում և Խորհրդային Միության այլ հանրապետություններում ապրող) առնչությունները Չեխիայի հետ էա-պես հեշտացվեցին, օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի համեմատ։ Զգալի թվով հայեր Չեխիայի Հանրապետություն էին այցելում իբրև զբոսաշրջիկ-ներ և գործնական, ինչպես նաև բարեկամական կապեր էին հաստատում այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի քաղաքացիների հետ։ Խորհրդային Միության և Վարշավայի պայմանագրի կազմալուծմանը հաջորդեց Չե-խիայի ինտեգրումը եվրոպական տնտեսական-քաղաքական համակար-գում, ինչը երկիրը բավական գրավիչ դարձրեց նախկին ԽՍՀՄ երկրներից արտագաղթողների համար։ Ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայի երկրների միգրացիոն օրենսդրության համեմատ Չեխիայի օրենսդրությունը բավա-կան լիբերալ էր, ինչն էլ ներգաղթը Չեխիա, ի տարբերություն Ֆրանսիայի կամ Գերմանիայի, դարձնում էր ավելի քան իրական։

Ի տարբերություն ԱՄՆ, Ֆրանսիա կամ այլ արևմտյան երկրներ ներգաղթող անձանց, ովքեր խիստ աղոտ պատկերացում ունեին նոր երկրի կյանքի մասին, Չեխիա էին գալիս մարդիկ, ովքեր ծանոթ էին այդ երկրին։ Չեխիայում բնակություն հաստատող ներգաղթյալների գրեթե կեսը մինչ այդ եղել էր այստեղ մեկ կամ մի քանի անգամ՝ իբրև զբոսաշրջիկ կամ գոր-ծուղվել էր գործի բերումով։ Երկրում բնակություն հաստատած հայերի մոտ 40%-ը Չեխիայի և չեխերի հետ առնչվել էր դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Որոշ հետազոտողներ ընդգծում են, որ Չեխիա գաղթած հայե-րի սերտաճումը բավական թեթև էր ընթանում՝ կապված այն գործոնի հետ, որ լինելով նախկին սոցճամբարի երկիր՝ Չեխիան Արևմտյան Եվրոպայի երկրներից «ավելի ընկալելի» էր հայերի համար [2, p. 8]1։

Հատկապես պետք է նշել 1970-ական թթ. ստեղծված հատուկ իրավի-ճակի մասին՝ կապված դեպի Չեխիա և այնտեղից միգրացիոն հոսքերի հետ։ Արևմտաեվրոպական երկրների հետ չեխական մշակույթի մերձավո-րությունը, ինչպես նաև նույնիսկ խորհրդային ժամանակներում երկրից արտագաղթելու հնարավորության առկայությունը նպաստում էին, որպես-զի բավական մեծ թվով չեխեր գաղթեն Արևմուտքի երկրներ։ Չեխոսլովա-կիայի Սոցիալիստական Հանրապետության գոյության ընթացքում ապա-գա Չեխիայի տարածքը լքել է մոտ 400 հազար մարդ, որոնց մեծ մասը մտա-վորականներ էին, ինժեներներ, արվեստի ու մշակույթի գործիչներ [2, p. 6]։ Վարշավայի պայմանագրով միավորված դաշինքի կազմալուծումը և Արևմ-1 Այսպես, Յան Չերնիկը գրում է. «Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից և Հարավսլավիայից գաղ-թողները Չեխիայում հանդիպում էին սոցիալիզմի ժառանգության, որը նման էր հայրենիքում իրենց ծանոթ իրավիճակին։ Դա հեշտացնում էր նրանց հարմարվելը նոր կյանքին» [2, p. 8]։

Page 84: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

83

տյան Եվրոպայի երկրներ չեխերի արտագաղթի վերջին սահմանափակում-ների վերացումն էլ ավելի սրեցին միգրացիոն իրավիճակը երկրում. միայն 1992-93թթ. և միայն Գերմանիա Չեխիայից հեռացավ երկրի աշխատուժի 1,2%-ը [2, p. 7]։ Բարձրորակ աշխատուժի առաջացած պակասորդը ծածկե-լու համար Չեխիան ավելի ազատական դարձրեց իր միգրացիոն քաղաքա-կանությունը, քան արևմտաեվրոպական երկրները։ ԽՍՀՄ նախկին հան-րապետությունների քաղաքացիներին երկիրը պատրաստ էր առաջարկել ավելի լավ կենսապայմաններ, քան նրանց հայրենիքում էր։ Հենց 1990-ական թթ. սկզբից դեպի Չեխիա միգրացիոն հոսքերում կտրուկ սկսեցին գերիշխել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիները, այն դեպքում, երբ մինչև 1991թ. Չեխիա եկող օտարերկրացիների մեջ առաջին տեղը պահպանում էին Վիետնամից և Չինաստանից եկածները։ Այս ժամա-նակվանից սկսած էլ կարելի է խոսել Չեխիա հայերի արտագաղթի մասին։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչների մեջ հայերը գրավում են չորրորդ տեղն ուկրաինացիներից, ռուսներից և բելառուսներից հետո։ Այսպիսով, հայերը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների առավել մեծա-թիվ ոչսլավոնական խումբն են Չեխիայում։ Երկրի հայ համայնքի կառուց-վածքային պատկերն ըստ վերջին տվյալների, որ հրապարակել է Չեխիայի վիճակագրական հետազոտությունների ինստիտուտը (2004թ. դրությամբ), այսպիսին էր. 645 հայեր երկրում ապրում էին ոչ ավելի, քան 90-օրյա հրա-վերքով, ինչը լիակատար բնակության իրավունք չի տալիս, բայց մոտ է դրան [3]։ Եվս 405 մարդ երկրում էր գտնվում երկարատև ապաստան ստա-նալու հիման վրա [4]։ Երկարատև բնակության իրավունքով Չեխիայում ապրող հայերի բաժինը (61,4%) ամենամեծերից մեկն է մյուս էթնիկական խմբերի համեմատությամբ. ամենաբարձր ցուցանիշներ ունեն միայն խոր-վաթները (67%) և ռումինացիները (75%) [2, p. 11]։

Իրենց հերթին, հայ ներգաղթյալների երկու հիմնական խմբերը բա-ժանվում էին հետևյալ ենթախմբերի՝ ըստ միգրացիոն փաստաթղթերի ստացման հիմքերի.

Աղյուսակ 1 Չեխիայում հայերի մշտական բնակության իրավունք ստանալու հիմքերը 2004թ., դեպքերի

քանակը (Չեխիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները) Ծնվել են Չեխիա-յում

Հումանի-տար պատճառ-ներ (չի պար-զաբան-վում)

Ընտանի-քին միա-նալը (ըն-տանիքի անդամ-ներից մեկը Չե-խիայի քա-ղաքացի է)

Ընտանիքին միանալը (ընտանիքի անդամներից ոչ մեկը Չե-խիայի քա-ղաքացի չէ)

Մշտական բնակության իրավունք՝ ստացված երկրում 10 տարի ապ-րելուց հետո

Մշտական բնակության իրավունք՝ ստացված երկրում 8 տարի ապրելուց հետո

Այլ պատ-ճառներ

2 44 169 404 8 2 16

Page 85: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

84

Արժե հատկապես խոսել ներգաղթողների այն խմբի մասին, ովքեր հավակնում են ստանալ փախստականի կարգավիճակ։ Քանի որ Հայաս-տանը ժողովրդավարական երկիր է՝ դինամիկ զարգացող տնտեսությամբ, այն չի մտնում այն պետությունների մեջ, որոնց քաղաքացիները կարող են Եվրամիությունում փախստականի կարգավիճակ ստանալու հույս ունենալ։ Այսպես, 1991-2003թթ. ընթացքում Չեխիայում փախստականի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացրած 3093 հայերից միայն 149 մարդ (4,8%) է ստա-ցել այդ կարգավիճակը [1, s. 48]։ Այնուամենայնիվ, չնայած այդ կարգավի-ճակն ստանալու փոքր հավանականությանը, 2005-2006թթ. փախստականի կարգավիճակ ստանալուն հավակնող օտարերկրացիների մեջ հայերի բա-

Աղյուսակ 2 Հայերի երկարաժամկետ (ավելի քան 90 օր) չեխական հրավերք ստանալու հիմքերը

2004թ., դեպքերի քանակը (Չեխիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները)

Բիզ-նեսի վա-րում Չե-խիա-յում

Մասնակ-ցություն Չեխիայում գրանցված ընկերու-թյան կա-պիտալում

Աշխա-տանք Չեխիա-յում

Ուսում Չեխիա-յում

Ընտանի-քին միա-նալը (ըն-տանիքի անդամ-ներից մեկը Չեխիայի քաղաքացի է)

Ընտանի-քին միա-նալը (ըն-տանիքի անդամնե-րից ոչ մեկը Չեխիայի քաղաքացի չէ)

Փաստաթղ-թերի հանձ-նում փախս-տականի կարգա-վիճակ ստանալու համար

Այլ պատ-ճառներ

75 62 118 15 2 108 16 9

Աղյուսակ 3 Չեխիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար հայտարարություն

տված քաղաքացիների հիմնական խմբերը1

Տարբեր երկրների քաղաքացիների բաժինը փախստականի կարգավիճակ ստանալու փաստաթղթեր հանձնողների

մեջ, 2005թ.

Տարբեր երկրների քաղաքացիների բաժինը փախստականի կարգավիճակ ստանալու փաստաթղթեր հանձնողների մեջ, 2006թ.

հոկտեմբեր 1. Ուկրաինա 25% 1. Ուկրաինա 16%

2. Սլովակիա 18% 2. Իրաք 11%

3. Հնդկաստան 9% 3. Ռուսաստան 11% 4. Չինաստան 7% 4. Բելառուս 8% 5. Ռուսաստան 6% 5. Նիգերիա 6% 6. Բելառուս 5% 6. Չինաստան 5%

7. Վիետնամ 5% 7. Ղազախստան 5% 8. Մոնղոլիա 3% 8. Մոնղոլիա 4% 9. Նիգերիա 2% 9. Կուբա 4% 10. Մոլդովա 1% 10. Շրի Լանկա 3% 13. Հայաստան 1% 13. Հայաստան 2%

1 Տվյալները ներկայացված են ըստ Չեխիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցների [5]։

Page 86: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

85

ժինն ավելացել է 1%-ից 2%-ի։ Ի դեպ, հայերը, միևնույն է, այս խմբի մեջ խիստ աննշան մասն են կազմում, ինչը երևում է Աղյուսակ 3-ում։

Ի տարբերություն փախստականի կարգավիճակի, Չեխիայի քաղա-քացիություն հեշտությամբ ստանում են շատ հայեր. միայն 1999-2003թթ. ընթացքում Չեխիայի քաղաքացիություն է ստացել Հայաստանից Չեխիա եկածների ավելի քան 10%-ը։ Չնայած այն բանին, որ 1999թ. սկսած՝ նկատ-վում է քաղաքացիություն տալու դեպքերի թվի նվազման որոշակի շարժ, առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ հայերի՝ Չեխիա արտագաղթը բարձրակետին է հասել 1990-1992թթ., իսկ Չեխիայի օրենսդրությանը հա-մապատասխան՝ չեխական անձնագրերի տրամադրումը ամենաբարձր ցուցանիշին է հասել 8-10 տարի անց՝ 1999-2000թթ.1։

Չեխիայի քաղաքացիություն ստացած ներգաղթյալների մեջ հայերի թիվը զգալիորեն փոքր է Չեխիայում ապրող ներգաղթյալների ընդհանուր քանակում հայերի թվի համեմատությամբ։ Աղյուսակից հստակ երևում է նաև, որ ժամանակի ընթացքում ավելի մեծ թվով հայեր են ստացել անձնա-գրեր ոչ որպես փախստականներ։

Չեխ ուսումնասիրողները նշում են, որ հայերն ամենահուսալի ազ-գային փոքրամասնություններից են [2, p. 43]։ Հայերը, ինչպես և այլ ազ-գային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում ապ-րում են Պրահայում. այստեղ է բնակվում Չեխիայի հայ համայնքի անդամ-ների մոտ 80%-ը։ Հայ սփյուռքի մեկ այլ կենտրոն է Բրնոն (այստեղ բնակ-վում է մոտ 200 հայ)։ Երրորդ քաղաքը, որտեղ ևս հայեր են բնակվում, Գեր-մանիային սահմանակից Լաբեի Ուստի ոչ մեծ քաղաքն է։ Այստեղ ապրում են 5 հայ ընտանիքներ [6, s. 3].

Չեխիայի հայ համայնքի հիմնական մասը կազմում են այն ընտանիք-

1 Չեխիայի գործող օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացին երկրում պետք է ապրի 5 տարուց ոչ պակաս, բայց 15 տարուց ոչ ավելի (սովորաբար առաջին 5 տարի-ներն օտարերկրացին ապրում է ժամանակավոր հրավերքով, որն այնուհետև փոխարինվում է մշտա-կան բնակության իրավունքով), այդ ընթացքում չենթարկվի քրեական և քաղաքացիական պատասխա-նատվության, ինչպես նաև պետք է բավարար չափով տիրապետի չեխերենին։

Աղյուսակ 4 Հայերի չեխական քաղաքացիություն ստանալու և քաղաքացիության

տրամադրման դեպքերի դինամիկան 1999-2003թթ. [2, p. 16] 1999թ. 2000թ.

ընդա-մենը

2000թ. միայն փախս-տական-

ներ

2001թ. ընդա-մենը

2001թ. միայն փախս-տական-

ներ

2002թ. ընդա-մենը

2002թ. միայն փախս-տական-

ներ

2003թ. ընդա-մենը

2003թ. միայն փախս-տական-

ներ 40 36 28 20 9 8 2 18 7

Page 87: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

86

ները, որոնք այստեղ են տեղափոխվել 1990-1993թթ.։ Չեխիայի ներքին գոր-ծերի նախարարության փորձագետ, էթնիկ միգրացիայի հարցերով զբաղ-վող Յարոսլավ Մարոուշեկի կողմից հարցման ենթարկված հայերի 18%-ը հայտարարել է, որ արտագաղթի գլխավոր պատճառ է հանդիսացել սոցիա-լական անապահովությունը հայրենիքում։ 16%-ի համար հայրենիքից հե-ռանալու պատճառ է հանդիսացել իրենց երեխաներին ապահովված երկ-րում մեծացնելու ցանկությունը։ 8%-ի խոստովանությամբ՝ արտագաղթն ընտրվել է իբրև բանակում ծառայելուց խուսափելու միջոց, նույնքան մար-դիկ հայտարարել են հայրենիքում քաղաքական հետապնդումների են-թարկվելու մասին1 [6, s. 9]։ Եվս 2%-ի դեպքում Հայաստանից արտագաղթի պատճառ է նշվել հայ-ադրբեջանական խառնամուսնությունը, ինչը դժկա-մությամբ է ընդունվել շրջապատի կողմից։ Հարցման ենթարկված մյուս ներգաղթյալները կամ չեն կարողացել ձևակերպել իրենց գաղթելու պատ-ճառները, կամ էլ միանգամից մի քանիսն են նշել։

Իր զեկույցում Մարոուշեկը նշում է, որ Հայաստանից գաղթածներից շատերի համար Չեխիան մի երկիր է, որտեղ նրանք երկար մնալ չեն պատ-րաստվում։ Չեխիայում բնակություն հաստատած հայերի մոտ երկու եր-րորդը սկզբում անհաջող փորձել է հաստատվել ԱՄՆ-ում կամ արևմտա-եվրոպական երկրներում։ Չեխիան ընտրվում էր այն հաշվարկով, որ երկրի ինտեգրումը Եվրամիությանը կհեշտացնի հնարավոր տեղափոխությունը ցանկալի երկիր։ Առավել հաճախ որպես հետագա միգրացիայի նպատակ հարցման ենթարկվածները նշում էին Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Հոլանդիան և Ֆրանսիան։

Չեխական հասարակությանը հայ համայնքի տնտեսական ինտեգ-րումն ընթանում է բավական ինքնատիպ ձևով (տե՛ս Աղյուսակ 5)։ Հայերի մեծամասնությունը սեփական բիզնես ունի. հայերն ունեն ոչ մեծ մթերային խանութներ, կոշիկի, կարի արհեստանոցներ և այլն։ Տարածված է նաև ոս-կերչական բիզնեսը։ Չեխիայի հայերի մեջ խիստ փոքր թիվ են կազմում գործազուրկները՝ 5%-ից քիչ։ Հատկանշական է, որ վարձու աշխատող հայերի միայն կեսն է աշխատում չեխական ընկերություններում, մնացած հայերը, աշխատանքի շուկայում որպես վարձու աշխատողներ հանդես գալով, կա՛մ օտարերկրյա, կա՛մ ձևականորեն չեխական, բայց հայ ղեկա-վարություն կամ հայկական աշխատանքային կոլեկտիվ ունեցող ընկերու-թյունների աշխատակիցներ են [6, s. 22]։ 1 Հարկ է նշել, որ «քաղաքական հետապնդումներն» իբրև արտագաղթի պատճառ նշող օտարերկրացի-ների թիվն ավանդաբար մեծ է Եվրոպայում՝ անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք, և որքանով է նրանց հայտարարած պատճառը համապատասխանում իրականությանը։ Հաճախ քաղաքական հետա-պնդումների փաստերը, ավելի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում, չեն հաստատվում, սակայն գաղթողների մեջ տարածված է այն պատկերացումը, թե քաղաքական փախստականներն ավելի արագ և հեշտ են ապաստան ստանում։

Page 88: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

87

Հետաքրքիր է այն փաստը, որ, վիճակագրության համաձայն, զբաղ-վածության այս հարաբերակցությունն ուղղակի հակադրությունն է այն զբաղվածության, որ ունեին հայ ներգաղթյալները մինչև Հայաստանից Չե-խիա տեղափոխվելը։

Որպես հայ համայնքի սոցիալ-տնտեսական առանձնահատկություն չեխ հետազոտողները նշում են, այսպես կոչված, «կլիենտելիզմը» կամ ար-տաիրավական հարաբերությունները համայնքի ներսում. համայնքն ապ-րում է ներփակ կյանքով, մեծ է սոցիալ-տնտեսական ներհամայնքային կա-պերի թիվն այն դեպքում, երբ դրանք գրեթե լրիվ բացակայում են համայն-քից դուրս, մեծ թվով գործարքներ իրականացվում են համայնքի ներսում՝ առանց դրանք իրավական դաշտում գրանցելու (օրինակ՝ աշխատողներ են վարձվում առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, կանխիկ խոշոր գնումներ են կատարվում՝ առանց գնման փաստը գրանցելու և այլն)։ Նախ-կին Խորհրդային Միության հանրապետություններից գաղթածների շրջա-նում առավել տարածված կլիենտելիզմը մի կողմից՝ հարմար ձև է օտար երկրում կենցաղի կազմակերպման համար (կլիենտելիզմը երաշխավորում է համայնքի անդամների համար սովորական կապերի պահպանումը և փոխօգնությունը նոր պետության մշակութային առումով օտար պաշտո-նյաների նվազագույն միջամտության դեպքում), մյուս կողմից՝ նպաստա-վոր հող է ստեղծում չարաշահումների համար (դրամաշորթություն, հա-

Աղյուսակ 5 Չեխիայում ապրող հայերի զբաղվածության տեսակները

Անհատ ձեռներեցներ 41% Վարձու աշխատող-ներ

Չեխական ընկերությունում 13% Օտարերկրյա ընկերությունում 4% Հայերի գերազանցությամբ ընկերությունում 9%

Ուսանողներ 8% Գործազուրկներ 5% Տնային տնտեսուհիներ 5% Թոշակառուներ 10% Երեխաներ 5%

Աղյուսակ 6 Ներկայումս Չեխիայում ապրող հայերի զբաղվածությունը

մինչև Չեխիա տեղափոխվելը [6, s. 22]

Վարձու աշխատողներ 62% Անհատ ձեռներեցներ 5% Գործազուրկներ 9%

Ուսանողներ 7% Չէին աշխատում տարիքի պատճառով (երեխա/թոշակառու) 17%

Page 89: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

88

մայնքի սոցիալապես առավել չպաշտպանված անդամների շահագործում և այլն)։ Չեխիայի ՆԳՆ փորձագետ Յան Չերնիկի կարծիքով՝ երկրի ազ-գային փոքրամասնությունների մեջ կլիենտելիզմն առավել մեծ տարածում ունի ուկրաինացիների և վիետնամցիների շրջանում, սակայն հայ համայն-քում ևս դրա ցուցանիշները բարձր են միջին մակարդակից [2, p. 40]։

Հայ համայնքի երկրորդ խնդիրն անլեգալ միգրացիայի հետ կապված իրավախախտումների բավական բարձր մակարդակն է՝ օտարերկրացի-ների այլ խմբերի համեմատությամբ։ International Organization for Migra-tion-ի աշխատակիցներ Դուշան Դրբոգլավի և Պետրա Եզեդդին-Լուկշիկո-վայի զեկույցի տվյալներով, որ նրանք պատրաստել էին Չեխիայի աշխա-տանքի նախարարության պատվերով, հայերը հինգերորդ տեղն են զբա-ղեցնում էթնիկ խմբերի ներկայացուցիչների շարքում, որոնք բռնվում են չեխական սահմանն անլեգալ անցնելու ժամանակ [1, s. 49]։

Այնուամենայնիվ, այս երկու փաստերը չեն կարող ստվեր գցել չեխա-կան հասարակությունում հայերի ինտեգրման՝ ընդհանուր առմամբ միան-գամայն դրական պատկերի վրա։ Չեխերը բավական լավ են վերաբերվում հայերին։ Թե որքան կարևոր խնդիր է չեխական իշխանությունների համար հայ համայնքի (չնայած նրա փոքրաթիվ լինելուն) ինտեգրումը չեխական հասարակությանը, ցույց է տալիս հենց միայն այն փաստը, որ Չեխիայի կա-ռավարության կողմից աջակցվող «Տանը՝ Չեխիայի Հանրապետությունում» կայքն ունի հայկական տարբերակ հիմնական՝ չեխական, ինչպես նաև անգլիական, ռուսական, ուկրաինական և վիետնամական տարբերակների կողքին1։ Եթե չեխերի և հայերի միջև ինչ-որ տարաձայնություններ լինում էլ են, ապա դրա պատճառն ամենից հաճախ չեխերի ավանդական զգուշավոր վերաբերմունքն է օտարերկրացիների հանդեպ [տե՛ս, օրինակ, 8]։ Շատ ուսումնասիրողներ նշում են, որ այդ վերաբերմունքն ավելի հաճախ ձևավո-րում են չեխական լրատվամիջոցները, որոնք ավելի պահպանողական են և օտարատյաց, քան չեխական հասարակությունը։ Այսպես, աշխատանքի ըն-դունելիս օտարերկրացիների հանդեպ կիրառվող խտրականության դեպքե-րը չեխական մամուլում ներկայացվում են այնպես, իբր հենց այդպես էլ պետք է լիներ։ Ավելին, գաղթի վերաբերյալ հոդվածների մեծ մասն ուղղա-կիորեն կամ անուղղակիորեն կոչ է անում խստացնել միգրացիոն օրենս-դրությունը։ Լրագրողները գերադասում են ներգաղթյալներին ներկայացնել իբրև հանցավորության աճի աղբյուր և սպառնալիք էթնիկ չեխերի աշխա-տատեղերի նկատմամբ [տե՛ս, օրինակ, 9]։

Հայ ներգաղթյալների բնակության պայմանները Չեխիայում բավական բնորոշ են նաև տեղի բնակչության համար։ Գաղթյալների գրեթե կեսը բնակարան է վարձում, մեկ քառորդն ունի սեփական տուն կամ բնակարան։

1 Հայկական տարբերակի հասցեն է՝ http://www.am.domavcr.cz/

Page 90: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

89

Հայ համայնքի լեզվական ինտեգրումն ընթանում է հետևյալ կերպ. երկրում ծնված կամ իրենց ծնողների հետ Հայաստանից պատանի տարի-քում հեռացած երեխաները սովորաբար չեխերենին տիրապետելու փայլուն արդյունքներ են ցույց տալիս, մինչդեռ ավագ սերունդը որոշ դժվարությամբ է սովորում նոր լեզուն։ ՆԳՆ հետազոտությունների տվյալների համաձայն՝ հայ համայնքում չեխերենի տիրապետման մակարդակն ունի հետևյալ պատկերը [6, s. 28].

Կարևոր դեր է խաղում այն փաստը, որ Հայաստանից գաղթածներն ազատ տիրապետում են ռուսերենին, որը պարտադիր դպրոցական առար-կա էր չեխական դպրոցներում ընդհուպ մինչև 1980-ական թթ. վերջը։ Մի կողմից՝ ծայրահեղ դեպքերում դա կարող է հեշտացնել չեխերի, հատկա-պես ավագ սերնդի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելը, մյուս կող-մից՝ չեխերենի և ռուսերենի նմանությունը երբեմն առիթ է դառնում չեխե-րենը չսովորելու՝ այն հույսով, որ կենցաղում չեխերենը կարելի է հասկա-նալ նաև միայն ռուսերեն իմանալով։ Հարկ է առանձին նշել, որ սոցիոլո-գիական հարցումների համաձայն՝ Չեխիայում ապրող հայերին առավել վրդովեցնող գործոններից է այն, որ նրանց ռուսների տեղ են դնում։ Հարց-ման ենթարկված հայերի ներկայացմամբ՝ չեխերը նրանց մշտապես հարց-նում են. «Հայաստանն արդյո՞ք Ռուսաստանի մասն է», «Հայերը կյուրեղյան գրերո՞վ են գրում», «Հայերը ռուսների տարատեսա՞կ են» [6, s. 36]1։

Աղյուսակ 7 Հայ գաղթյալների բնակության պայմանները Չեխիայում [6, s. 32]

Սեփական բնակարան 8% Սեփական տուն 17% Վարձակալում 48% Փախստականներին տեղավորելու ծրագրով հատկացված կացարան 8% Գործատուի տրամադրած կացարան 11% Հանրակացարան 5% Բնակություն ազգականների կամ բարեկամների մոտ 3%

Աղյուսակ 8 Հայ գաղթյալների՝ չեխերենին տիրապետելու մակարդակը

Ազատ մակարդակ 31% Միջին մակարդակ 42%

Թույլ մակարդակ 27%

1 Ի դեպ, նույն հարցման համաձայն՝ չեխերը հաճախ իրենց երկրում ապրող հայերին դնում են հույների, իսպանացիների, իտալացիների, հարավսլավցիների և նույնիսկ գնչուների տեղ։ Այս դեպքերում, հա-վանաբար, դեր է խաղում այն, որ երկրի հայ համայնքը բավական սակավաթիվ է։

Page 91: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

90

Կարելի է ասել, որ հայերին ռուսների հետ նույնականացնելուն նպաստում է նաև այն փաստը, որ իրենց փոքրաթվության պատճառով Չե-խիայի հայերը հաճախ իրենց սոցիալական կյանքը «կառուցում» են ոչ միայն հայ համայնքի, այլև նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից եկածների համայնքների հիման վրա՝ առաջին հերթին ռուսերենով ազատ հաղորդակցվելու շնորհիվ։ Այնուամենայնիվ, ուսումնասիրողները նշում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների բոլոր ներկայացու-ցիչների մեջ հայերն ամենաքիչ մասնակցությունն ունեն «ռուսալեզու» հան-րության կյանքին։ Նրանք գերադասում են սոցիալական կապեր պահպա-նել կամ բացառապես հայկական խմբերի հետ, կամ ուղղակի ինտեգրվել չեխական հասարակությանը [2, p. 44]։

Ինչպես վերն արդեն նշվել է, Չեխիայում ապրող հայերի երեխաները չեխերենին տիրապետելու կայուն բարձր արդյունքներ ունեն։ Երեխաների հաջող լեզվական սերտաճումը նրանց ծնողներին որոնել է տալիս մայրենի լեզվի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը խթանելու լրացուցիչ միջոցներ։ Հայկական մշակույթի շրջանակներում երեխաների դաստիարա-կության հիմնական օջախը Պրահայի համալսարանի փիլիսոփայական ֆա-կուլտետին կից գործող հայկական դպրոցն է, որի խնդիրն է երեխաներին մայրենի լեզու, գրականություն սովորեցնելը, մշակույթին ծանոթացնելը։ Կամավոր պարապմունքները դպրոցում անցկացվում են շաբաթ օրերին, դասավանդում են (հասարակական հիմունքներով) Պրահայում տեղակայ-ված «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական խմբագրության աշխատա-կիցները։ Դպրոցի աշակերտներ են 6-14 տարեկան մոտ 40 երեխա։ Դպրոցը պետության կողմից որպես ուսումնական հաստատություն հավաստագր-ված չէ և գրանցված է որպես հասարակական միություն [1, s. 51]։

Հարկ է նշել, որ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները կրթա-կան բավական բարձր մակարդակ ունեն, ինչը երևում է ստորև ներկայաց-վող աղյուսակից։

Աղյուսակ 9 Չեխիայում ապրող հայերի (ներառյալ երեխաները) կրթական մակարդակը [6, s. 31]

Բարձրագույն կրթություն 36% Բուհի ուսանող 13% Միջնակարգ կրթություն 31% Միջնակարգ դպրոցի աշակերտ 3% Ավարտել է նախակրթարան 7% Նախակրթարանի աշակերտ 10%

Page 92: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

91

Հետաքրքիր է այն փաստը, որ Չեխիայում բավական երկար ժամանակ ապրող հայերը խոստովանում են, թե չնայած պահպանվում է հայկական ըն-տանիքի համար ավանդական՝ երեխաների բարձրագույն կրթություն ստա-նալու գերակայությունը, սակայն այդ կրթության ուղղվածությունը փոքր-ինչ փոխվում է։ Այնպիսի ավանդական ուղղությունների կողքին, ինչպես տնտե-սագիտության, իրավունքի և բժշկության ուսումնասիրությունն է, նախա-պատվությունը տրվում է նաև սոցիոլոգիային և փիլիսոփայությանը։ Երկրում գրեթե չկան հայ ուսանողներ, ովքեր ընտրել են արևելագիտությունը (Հայաս-տանում այսօր մասնավորապես շատ են զբաղվում իրանագիտությամբ)։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են հետազոտողները, զգալիորեն բարձր է հայերի մասնակցությունը Չեխիայի գիտական և մշակութային կյանքին, ինչն այնքան էլ սպասելի չէր՝ ելնելով հայ համայնքի փոքրաթվու-թյունից։ «Հայերի մասնակցությունը Չեխիայի մշակութային և հասարակա-կան կյանքի ամենազանազան ոլորտներում բավական բազմազան է։ Հայերը որպես կամավորներ (վոլոնտերներ) աշխատում են հասարակական կազ-մակերպություններում, դասավանդում են համալսարաններում և մասնակ-ցում են Չեխիայում անցկացվող մշակութային փառատոների մեծ մասին։ Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայերը մեծ համառությամբ և հաջողությամբ պայքարում են այն բանի հա-մար, որ իրենց բարձր կրթամակարդակն ընդունվի Չեխիայում, ինչպես նաև առաջին հնարավորության դեպքում պատրաստակամությամբ և խանդա-վառությամբ ուսանում են չեխական համալսարաններում» [2, p. 43]։

Չնայած իր փոքրաթվությանը՝ Չեխիայի հայ համայնքն ավելի քան ակտիվ սոցիալական կյանք է վարում։ Համայնքի ներսում կենտրոնացված կազմակերպության ստեղծման առաջին փորձը կատարվել է 1995թ. ձեռնե-րեց Սերգեյ Գրիգորյանի կողմից, որը հիմնել է Չեխ-հայկական ընկերու-թյունը։ Նախատեսվում էր, որ կազմակերպությունը կմիավորի հանրապե-տությունում ապրող բոլոր հայերին և կզբաղվի չեխական հասարակության և հայերի փոխհարաբերությունների հարցերով. տեղեկատվական աշխա-տանքով, հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ և այլն։ Բայց չեխ-հայկական ընկերության գործունեության արդյունքներն ավելի քան համեստ էին։ Հիմնադրումից երկու տարի հետո արդեն ընկե-րության գործունեությունը, ելնելով անդամների փոքրաթվությունից, սահ-մանափակվում էր միայն Պրահայում։ Ընկերությունն ամեն տարի կանոնա-վոր կերպով նշում է Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության տարելիցը, ուրիշ որևէ գործունեություն գրեթե չի ծավալում։ Այնուամենայ-

Page 93: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

92

նիվ, 2001թ. ընկերությանը հաջողվեց կազմակերպել Չեխիայի հայերի հան-դիպումը Վիեննայում Հայաստանի հյուպատոսի հետ, ինչի շնորհիվ լուծվե-ցին Չեխիայի հայ համայնքի հետ Հայաստանի կառավարության փոխգոր-ծակցության մի շարք հարցեր։

Ավելի հաջողակ գտնվեց մեկ այլ հայկական կազմակերպություն՝ «Հայ-կական տուն քաղաքացիական ընկերակցությունը»։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ., այսօր այն ունի ավելի քան 60 անդամ։ Ընկերակցու-թյան առանձնահատկությունն այն է, որ նրան կարող են անդամակցել ինչ-պես Չեխիայում, այնպես էլ Հայաստանում ապրող հայերը, ինչպես նաև, ին-չը շատ կարևոր է, հայկական մշակույթով հետաքրքրվող չեխերը։ Այսպես, կազմակերպությունն այսօր ունի 21 չեխ անդամ, ինչպես նաև 10 մարդ, ով-քեր ո՛չ Չեխիայի, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիներ չեն։ «Հայկական տուն քաղաքացիական ընկերակցությունն» ակտիվ խորհրդատվական աշխա-տանք է տանում ներգաղթյալների շրջանում իրավական, առաջին հերթին՝ միգրացիոն օրենսդրության հարցերի վերաբերյալ։ Ցանկացողներին օգնու-թյուն է ցուցաբերվում համակարգչով աշխատելու, ինչպես նաև այլ հմտու-թյուններ ձեռք բերելու գործում, ինչը թույլ կտա նրանց ունենալ ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ 2002թ. ապրիլից ընկերակցությունը հրատարա-կում է «Նաիրի» ամսագիրը (մոտ 800 տպաքանակով), որում նույնպես ար-ծարծվում են ներգաղթողների իրավական պաշտպանության հարցերը։

«Նաիրիից» բացի, Չեխիայում լույս են տեսնում ևս երկու հայկական պարբերականներ։ Առաջինը հայերեն լույս տեսնող «Օրեր» ամսագիրն է (700-900 տպաքանակով)1։ Այն լույս է տեսնում 1999թ. և տարածվում է ոչ միայն Չեխիայում, այլև Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Ուկրաինայում։ Այս ամսագրում ներկայացվում են ռեպորտաժներ աշխար-հի այլ երկրների հայերի կյանքից՝ սկսած Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրներից մինչև հարավամերիկյան պետությունները։ Այժմ ամսագրի գլխավոր խմբագիրը Հակոբ Ասատրյանն է։

Մեկ այլ հետաքրքիր փորձ է մասամբ հայերեն, մասամբ չեխերեն ան-կանոն լույս տեսնող «Հայկական թերթ» (Arménský list) ալմանախը, որի ստեղծման վրա աշխատում են Պրահայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի ինչպես հայ, այնպես էլ չեխ ուսանողները։ Ալմանախի բո-վանդակությունը բնորոշ է հումանիտար ֆակուլտետի ուսանողական

1 Ամսագրի պաշտոնական կայքը կարելի է գտնել հետևյալ հասցեով. http://www.orer.cz/ccontacts.html. Ցավոք, կայքը բավարար չափով հագեցած չէ, բացի հայկական ռուսալեզու http://www.openarmenia.ru ֆորումին հղումից, ինչպես նաև ամսագրի մասին կարճ տեղեկատվությունից (ներառյալ վերջին համարների շապիկները), կայքում այլ տեղեկատվություն գրեթե չկա։

Page 94: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

93

պարբերականներին. այստեղ կարելի է գտնել ռեպորտաժներ ուսանողների կյանքից, նոթեր, ինչպես նաև չեխերեն թարգմանություններ արտասահմա-նյան (առաջին հերթին՝ հայ) գրականությունից։

Հետազոտողների մեծ մասն ընդգծում է Չեխիայի հայ համայնքի և Հայաստանի միջև ամուր ու ակտիվ կապերի առկայության մասին։ Յան Չերնիկն իր զեկույցում գրում է. «Հայ համայնքը զգալիորեն ավելի մեծ կա-պեր ունի հայրենիքում մնացած հարազատների ու բարեկամների հետ, քան Չեխիայում ապրող նորեկների այլ խմբերը։ Հայերը կանոնավորապես ֆինանսական օգնություն են ցուցաբերում ինչպես Չեխիայում ապրող իրենց հայրենակիցներին, այնպես էլ Հայաստանում մնացած ազգականնե-րին։ Հայերի ամուր սոցիալական կապերը բնորոշ են նրանց ազգային ինք-նությանը։ Հայրենակցական և էթնիկ միությունների ստեղծումը դառնում է նոր սոցիալական կառույցների կայացման ձև։ Շատ հայեր վրդովվում են՝ տեսնելով չեխական սոցիումի անդամների հարաբերություններին բնորոշ օտարոտիությունն ու սառնությունը։ Ի տարբերություն չեխերի՝ հայերը ջա-նում են սերտ կապեր պահպանել իրենց հայրենակիցների հետ և տեղե-կացված լինել իրենց բարեկամների ընտանիքներում տեղի ունեցող նորու-թյունների մասին» [2, p. 43]։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ չնայած իր սակավաթվության պատ-ճառով Չեխիայի հայ համայնքը չեխական պետության և նորեկների փոխհա-րաբերություններում հիմնական դերակատարներից չէ, բայց նրա նշանա-կությունը չի կարելի նվազեցնել։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ավելի բարձր կրթամակարդակ ունեն, քան մյուս ներգաղթյալներն ընդհանուր առմամբ. իրենց կրթամակարդակը բարձրացնելու և երեխաներին լավագույն ուսում տալու նրանց ձգտումն ընդհանուր առմամբ ավելի բարձր է տեղի բնակչության նույն ցուցանիշի համեմատությամբ։ Բոլոր հետազոտողները նշում են չեխական հասարակությանը հայ համայնքի ինտեգրման պատ-րաստակամության, նրա ներկայացուցիչների օրինապաշտության և սոցիա-լական ակտիվության բարձր մակարդակի մասին։ Համայնքի անդամների տնտեսական գործունեությունը հիմնականում ծավալվում է անհատ ձեռնե-րեցության ասպարեզում։ Չեխիայում ապրող հայերի գերակշիռ մասը զբաղ-վում է փոքր բիզնեսով (ոչ մեծ ընկերությունների տերեր կամ համատերեր են, աշխատում են սպասարկման կամ առևտրի ոլորտում)։ Հայ համայնքի հասարակական կազմակերպությունների, մամուլի օրգանների և մշակու-թային միությունների քանակական ցուցանիշներն ակնհայտորեն ավելի բարձր են, քան կարելի էր սպասել փոքրաթիվ այս սփյուռքից։ Հայաստանի

Page 95: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

94

հյուպատոսական ծառայության կողմից համայնքին ցուցաբերվող աջակցու-թյան թույլ մակարդակը (պայմանավորված նրանով, որ Չեխիայում չկան Հայաստանի Հանրապետության դեսպանություն և հյուպատոսություն) զգա-լիորեն փոխհատուցվում է երկրի տարածքում գործող հայկական կազմա-կերպությունների սոցիալական ակտիվությամբ։ Փաստորեն, հայերի իրա-վական և սոցիալական աջակցության հարցերը լուծում է ինքը՝ համայնքը։ Չնայած այն բանին, որ երկրում ապրող հայերի բավական մեծ մասը հնա-րավոր է համարում հետագայում Արևմտյան Եվրոպայի երկրներ տեղա-փոխվելը, չեխական իշխանությունները համայնքի ներկայացուցիչներին միանգամայն օրինապահ բնակիչներ են համարում և հոժարակամ նրանց Չեխիայի քաղաքացիություն են տալիս։ Հայ համայնքը, հաջողությամբ ինտե-գրվելով չեխական հասարակությանը, դրա հետ մեկտեղ կապեր է պահպա-նում Հայաստանում մնացած ազգականների և բարեկամների հետ՝ կենտրո-նաեվրոպական երկրի հասարակությունը հայկական ավանդական արժեք-ներով (փոխօգնություն, ամուր սոցիալական կապեր, պարզություն և սոցիա-լական ակտիվություն) հարստացնելու օրինակ հանդիսանալով։

Փետրվար, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Drbohlav D., Ezzeddine-Lukšíková P. Výzkumná zpráva: Integrace cizinců v ČR. Studie arménské, vietnamské a ukrajinské komunityv Praze a Středočeském kraji // International Organization for Migration. Praha, 2003/2004.

2. Černík J. Active Civic Participation of Immigrants in the Czech Republic// Country Report prepared for the European research project POLITIS. Oldenburg, 2005.

3. http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/915446C17D752140C1256E3200469742/$File/c01a23t.pdf

4. http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/54864F3E075C4AC8C1256E7E00400D1F/$File/c01a21t.pdf

5. Доклады статистического института Чехии http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/2D4E335EF7DC7F51C1256E0C0030CD96/$File/c03a22t.pdf http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/8E217F0D1569D439C1256E6F00597D9B/$File/c03a09t.pdf

6. Maroušek J., Arménští imigranti a jejich integrace do české společnosti (Výzkumná

Page 96: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Ս.Սումլյոննի

95

zpráva sestavená na základě etnografického terénního výzkumu ve vybraných loka-litách na území ČR). Univerzita Karlova v Praze, Filozofická Fakulta, Ústav etnologie, Praha, 2003.

7. Brzáková P., Mariam - druhý rozhovor na téma jak žijí cizinky v České republice – http://www.cizinci.cz/clanek.php?lg=1&id=203

8. Bitrich T., Paleček J., Jak se v českém tisku diskriminuje, když se píše o zaměstnávání cizinců? http://aa.ecn.cz/img_upload/9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/MKC_diskriminace_zam_ciz_2.pdf; Kozák K. Mediální analýza návrhu antidiskrimi-nalního zákona. http://aa.ecn.cz/img_upload/9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/Medi_ln__anal_za_antidiskrimina_n_ho_z_kona_clear.pdf; Křížková M. Média ne-mají paměť. Mediální konstrukce nedobrovolných sterilizací v České republice (2003-2006). http://aa.ecn.cz/img_upload/9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/sterilizace1final.pdf

9. Bitrich T., Paleček J., Jak se v českém tisku diskriminuje, když se píše o zaměstnávání cizinců? http://aa.ecn.cz/img_upload/9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/MKC_diskriminace_zam_ciz_2.pdf

10. Kozák K., Mediální analýza návrhu antidiskriminalního zákona. – http://aa.ecn.cz/img_upload/9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/Medi_ln__anal_za_antidiskrimina_ n_ho_z_kona_clear.pdf

11. Křížková M., Média nemají paměť. Mediální konstrukce nedobrovolných sterilizací v Č e s k é r e p u b l i c e ( 2 0 0 3 - 2 0 0 6 ) . h t t p : / / a a . e c n . c z / i m g _ u p l o a d / 9e9f2072be82f3d69e3265f41fe9f28e/sterilizace1final.pdf

12. Доклады Чешского института статистики: Počet cizinců s vízem nad 90 dní podle státního občanství a důvodu udělení víza – k 31.3.2004 – http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/915446C17D752140C1256 E3200469742/$File/c01a23t.pdf Počet cizinců s trvalým pobytem v ČR - podle státního občanství a důvodu povolení k pobytu k 31.3.2004 http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/54864F3E075C4AC8 C1256E7E00400D1F/$File/c01a21t.pdf Počet žadatelů o azyl - podle státního občanství a kontinentu – 2005 http://www. czso.cz/ciz/cizinci.nsf/i/2D4E335EF7DC7F51C1256E0C0030CD96/$File/c03a22t.pdf Počet žadatelů o azyl - podle státního občanství a kontinentu - říjen 2006 – http://www.czso.cz/ciz/cizinci.nsf/i/8E217F0D1569D439C1256E6F00597D9B/$File/c03a09t.pdf

Page 97: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

96

ЧЕШСКИЕ АРМЯНЕ – МАЛЕНЬКАЯ ОБЩИНА С БОЛЬШИМ ПОТЕНЦИАЛОМ

Сергей Сумленный

Резюме

Армянская община в Чехии имеет недавнюю историю – в отличие от сосед-ней Польши, где армяне начали селиться еще в XIV веке, первое более или менее массовое переселение армян в Чехию состоялось лишь в конце XX ве-ка. Помимо граждан Армении, желавших переселиться именно в Чехию, эта страна стала также своего рода перевалочным пунктом для мигрантов, стре-мившихся попасть в страны Западной Европы, но пока не получивших въезд-ных виз искомых стран. Многие мигрировавшие в Чехию граждане Армении имели определенные связи с Чехией и чехами еще в советское время, посе-щали ЧССР по туристической визе или в рамках рабочей командировки. В настоящее время в стране проживает более тысячи армян, большинство из которых сосредоточено в Праге.

Армянская община успешно интегрирована в социальную и экономи-ческую жизнь страны. Уровень безработицы среди армян низок; около двух третей армян, живущих в стране, занимаются частным бизнесом; эксперты отмечают высокий образовательный уровень армян и их нацеленность на со-вершенствование своих знаний. Армяне стоят особняком среди мигрантов из бывших республик СССР, предпочитая интеграции в «русскоязычное» миг-рантское сообщество прямую интеграцию в чешское общество. Некоторой проблемой при интеграции армян (как, впрочем, и для других мигрантов) в чешское общество является традиционный консерватизм чехов, порой пере-ходящий в ксенофобию. Эксперты отмечают значительное количество пуб-ликаций в СМИ, разжигающих антимигрантские настроения. Тем не менее, армянская община является одной из самых благонадежных из всех групп иностранцев, проживающих в стране. Армянской общиной издается нес-колько газет и журналов, на базе Пражского университета ведется препода-вание армянского языка детям армян, а также всем желающим.

Page 98: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

97

âºÊ²´Ü²Î вںð. ÐÆÜ àô Üàð ÊàðÐð¸²ÜÆÞܺð

Խաչատուր Դադայան

Հինը

Պրահայում «պաշտոնապես» փաստագրված առաջին հայը եղել է Աստվա-ծատուրի որդի Գևորգ Դամասկոսցին (Jiri Deodat, Georgius Deodatus Damas-cenus, Gorgos Hatalah il Damski): Նա ծնվել է Դամասկոսում, ունևոր վաճա-ռականի ընտանիքում։ 1690թ. հայրը նրան առևտրական գործերով ուղար-կում է Կահիրե ու Տրիպոլի (Թարաբլուս), ինչը ժամանակի համար սովո-րական երևույթ էր. հայ վաճառականները, որպես կանոն, 18-ամյակը լրա-նալուն պես իրենց որդիներին այլ երկրներ էին ուղարկում (այս իրողու-թյունը վկայող բազմաթիվ փաստեր կան)։ 1690-1692թթ. Գևորգը Տրիպո-լիում ծանոթանում և սերտ շփումներ է հաստատում Անտիոքի պատրիարք Իգնասիուս Պետրուսի հետ, ինչն էլ բախտորոշ նշանակություն է ունենում. նա համակվում է կաթոլիկությամբ և կտրվում լուսավորչական դավանան-քից, ընտանիքից, արմատներից։ 1698թ. Գևորգը Դամասկոսից ճանապարհ-վում է Հռոմ, ընդունում կաթոլիկություն, ապա 5 տարի ստանում բարձրա-կարգ կրթություն՝ յուրացնելով լատիներեն ու գերմաներեն։

Բնականաբար, հաց վաստակելու խնդիր է ծագում, և 1704թ. նա ժա-մանում է Վիեննա ու մի ազգակցի հետ փորձում սրճավաճառությամբ զբաղվել։ Այդ քայլն ամենևին պատահական չէր։

Սուրճ գործածելու սովորությունը Ադենից անցել է Մեքքա, 1500թ.՝ Մեդինա, արաբական այլ քաղաքներ ու Կահիրե, իսկ 1554թ.՝ Կ.Պոլսում բացվեցին սրճարաններ՝ ղայֆախանաներ։ Եգիպտոսից ու Թուրքիայից սուրճը մուտք գործեց Եվրոպա. XVIIդ. այն հայտնվեց Վենետիկում, 1633-ին՝ Ամստերդամում ու Լոնդոնում, իսկ 1644թ. մարսելցի ճանապարհորդի որդի լյա Ռոկը սեփական գործածման համար սուրճ բերեց Փարիզ։

Սակայն սուրճը, այդուհանդերձ, Եվրոպա թափանցեց հիմնականում հայերի շնորհիվ։ Այսպես, 1672թ. Ֆրանսիայի մայրաքաղաք եկավ հայ վա-

Page 99: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

98

ճառական Հարությունը (Պասկալ), որը նախ սուրճի վաճառակետ բացեց Սեն-Ժերմեն տոնավաճառի մոտ, ապա սրճարան հիմնեց Էքոլ առափնյա-կում՝ դե լա Մոնե փողոցի անկյունում. դա Փարիզի առաջին սրճարանն էր։

1675-ից սկսած՝ Հարությունին հետևեցին նաև այլ հայ վաճառա-կաններ (Մալիբան, Գրիգոր, Մակար, Հովսեփ, Ստեփան), որոնք Փարիզում արմատավորեցին սրճարանային մշակույթը։ Իսկ 1712թ. Վարդանի որդի Հովհաննեսը սրճարան հիմնեց Մարսելում։

Եվրոպայում ստեղծվեց բիզնեսի մի նոր տարատեսակ, որին, անկաս-կած, ծանոթ էր նաև դեռևս Կահիրեում սրճարանների հետ շփված Գևորգ Դամասկոսցին։ Ահա թե ինչու նա Վիեննայում ձեռնամուխ եղավ սրճավա-ճառության։ Բայց գործընկերոջ անազնվության պատճառով բիզնեսն ան-հաջողության մատնվեց, և Գևորգը կարճ ժամանակում կորցրեց գրեթե ողջ ունեցվածքը։ Հենց այդ ժամանակ մի հույն քահանա նրան խորհուրդ տվեց մեկնել Պրահա և այնտեղ սրճավաճառությամբ զբաղվել։

Հարկ է նշել, որ այդ ժամանակ Պրահայում արդեն սկսել էին սուրճ օգ-տագործել, բայց սրճարաններ չկային, իսկ սուրճը վաճառվում էր միայն դե-ղատներում՝ որպես առույգացնող միջոց։ Գևորգի համար կար լուրջ դժվա-րություն. նա քաղաքի բնակիչներին պիտի սովորեցներ սուրճ խմել, պետք է ընտելացներ այդ ըմպելիքին, այսինքն՝ պահանջարկ առաջացներ իր ապ-րանքի հանդեպ։ Այդ էր պատճառը, որ նա օտարների կողմից հայկական համարվող արևելյան «աշխարհաշրջիկ վաճառականի համազգեստով» սկսեց շրջիկ առևտրով զբաղվել։ Դա զարմանալի տեսարան էր. գլխին դրել էր փայտե սկուտեղ՝ տաք սուրճի բաժակով, աջ ձեռքով տանում էր վառվող փայտածխով աման, իսկ ձախով՝ ըմպանակներով ու մանր շաքարակտոր-ներով տուփ։

Գևորգն, ի վերջո, հասավ նպատակին՝ Պրահայի բնակիչներին ընտե-լացրեց սուրճին, բայց դա տևեց շուրջ 10 տարի։ 1714թ. նա Լիլիովա և Յե-զուիտսկա (Ճիզվիտական, այժմ՝ Կարլով) փողոցների անկյունում վարձեց մի խանութ և հիմնեց քաղաքի առաջին կանոնավոր գործող սրճարանը։

Սակայն ի տարբերություն այլ հայ սրճավաճառների, Գևորգ Դամաս-կոսցին ուներ ակնհայտ առավելություն. նա բարեկիրթ մարդ էր, ինչն էլ, ի վերջո, նրա դժբախտության պատճառ դարձավ։ Նրա սրճարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվում էր Ճիզվիտական միաբա-նությունը (ներկայիս Չեխիայի Հանրապետության Կլեմենտինում ազգային գրադարանի շենքը), և ճիզվիտները հաճույքով այցելում էին Գևորգին՝ հա-վատակից մի արևելցու, որը մտապաշարով չէր զիջում իրենց։ Այդ շփում-

Page 100: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Խ.Դադայան

99

ների արդյունքը եղավ այն, որ Գևորգ Դամասկոսցին 1712-1719թթ. գրեց ու հրատարակեց կրոնաբարոյական 5 լատիներեն և 2 գերմաներեն աշ-խատություն՝ Proverbium Arabicum: Men amanak la tachunoh Vamen chanok la tamenoh; id est: Qui fidei tuae se committit, fidem serva, et qui fidem frangit, cave ne fidas: Sapiens Magnati Consilium, ut ideneum filio provideat fidutque praefectum, in quodem facto animadversum, quod Tripoli etc. contigit et antea fuit Arabico descriptum idiomate. Der wahre Weegweiser ist die Forcht Gottes etc. Pure Wahrheit, das ist, Erklahrung des Kupferstichs, welher sich in diesem Buchlein befindet, zu Storkung der Einfaltigen Christen in dem wahren chris-tlichen Glauben, absonderlich der neugetauffen etc. etc. damit sie leicht capiren, dass die Romisch-Catolische Christen nicht Figuren und Bilder etc. etc. sondern den wahren, machtigen und barmherzigen Gott Adoncy etc. etc. allein loben preysen und anbethen. Speculum veritatis, sive colloquium inter Hebraum et Georgium Deodatum Damascenum, nunc civem Pragensem.

Նույն ճիզվիտների հրահրմամբ 1734թ. նա հրատարակեց Kurtze Vors-tellung und Erklarung derer drei vornehsten in der ganzen Welt befindlichen Glauben. Nemlich des Christlichen, Judischen und Mohametanischen1 գերմանե-րեն աշխատությունը, ինչը ճակատագրական նշանակություն ունեցավ, քանզի ուղղված էր Պրահայի հրեական համայնքի դեմ։

Հրեաները ներկայիս Չեխիայում հաստատվել են հնուց ի վեր։ Կա են-թադրություն, համաձայն որի՝ XIդ. ապագա Պրահայի տեղում եղել են երկու ոչ մեծ հրեական բնակավայրեր, իսկ XIIIդ. փաստագրվել է Բրնոյի հրեական համայնքը։ 1726թ. Կարլ VI թագավորի հրամանագրով տեղի ունեցավ հրեա բնակչության հիմնավոր առանձնացումը գետտոներում։ Պրահայի հրեական գետտոն Յոզեֆովն էր, որն ուներ սեփական ներկայացուցչությունը, դատա-կան համակարգը և ինքնակառավարումը, իսկ քաղաքի քրիստոնեական մասից բաժանված էր պատով։ Գևորգ Դամասկոսցու ժամանակակիցն էր նաև նշանավոր ռաբբի Իեզեկիել Լանդաուն՝ «Խա-նոդա բե-Եհուդա» աշխա-տության հեղինակը։ Եվ ահա առևտրատնտեսական գործունեությամբ հաց վաստակող հայը իր գրքով ստանձնում էր կրոնական հակառակորդի առա-ջամարտիկի դեր։ Ավելորդ չէ նշել, որ տնտեսական բոլոր լծակները գտնվում էին հրեաների ձեռքում, որոնք էլ հենց գործի դրվեցին. հրեաները ձեռք բերեցին Գևորգի պարտամուրհակները, սնանկացրեցին, և նա մոտավո-րապես 1740թ. մահացավ լիակատար աղքատության մեջ։

1 Վերոնշյալ բոլոր գրքերի պատճենները, շնորհիվ Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» ամսա-գրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի ջանքերի, շուտով կտրամադրվեն Հայաս-տանի Ազգային գրադարանին։

Page 101: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

100

Աստվածատուրի որդի Գևորգ Դամասկոսցուց մնաց 8 գիրք, 3 գերմա-ներեն ու մեկ արաբերեն անտիպ ձեռագիր (դրանք պահպանվում են Չե-խիայի Ազգային արխիվում), ինչպես նաև... սրճարանը։ Չեխերը, ի պատիվ իրենց, կարողանում են պահպանել պատմամշակութային արժեքները, իմա՝ ինքնությունը, և այժմ Պրահայի կենտրոնում շարունակում է գործել տարօրինակ հայ մարդու «U Zlateho Hada»՝ «Ոսկե օձի մոտ» սրճարանը։

Նորը

Հայոց բազմադարյա բիզնեսի պատմության համատեքստում մեր ժամանա-կակից Գևորգ Նշանի Ավետիսյանի օրինակը թե՛ տիպական է, թե՛ արտա-ռոց։ Տիպական է արտագաղթով, օտար հողում ոչնչից գործ սկսելով, անա-սելի աշխատասիրությամբ դժվարությունները հաղթահարելու ունակու-թյամբ, ձեռներեցությամբ, ճշգրտորեն ստույգ հաշվարկներ կատարելու հատկությամբ, հայրենիքի հանդեպ կարոտաբաղձությամբ, իսկ արտառոց՝ կարճ ժամանակում գլխապտույտ հաջողությունների հասնելով։

Նա ծնվել է 1959-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում, իսկ նախնինե-րը փրկվել են ցեղասպանությունից և գաղթել Վանից։ Դպրոցից հետո 1983-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, ապա խորհրդային բանակում ծառայելուց հետո՝ վերադարձել ու զբաղվել ինտերյերների ձևավորմամբ։ Գործերը հաջող ընթացան, հետա-քրքիր աշխատանքներ կատարեց և որոշակի ճանաչում ձեռք բերեց։ Սա-կայն Հայաստանի անկախացման գործընթացը, շրջափակումը, Ղարաբա-ղյան պատերազմը, տնտեսական անկումը չշրջանցեցին նաև Գ.Ավետիսյա-նին. եթե շինարարություն չկար՝ չէր կարող մասնագիտությամբ աշխատել։ Անելանելի սոցիալական վիճակն ստիպեց, որ նա բազմանդամ ընտանիքի հետ 1995թ. արտագաղթի Չեխիա և բնակություն հաստատի Օստրավա բնակլիմայական չքնաղ երկրամասի Ֆրիդեկ-Միստեկ մարզի համանուն վարչական կենտրոնում։ Անծանոթ միջավայր, սովորույթներ ու բարքեր, չեխերեն չգիտեր ու դրամագլուխ չուներ. վերջին չեխական կրոններով մի բար վարձակալեց ու սկսեց աշխատել։ Դանդաղորեն, մեծ դժվարությամբ նյութական վիճակը բարելավվեց։

Ամեն ինչ փոխվեց հիմնովին, շատ բանով պատահականորեն, երբ 2002-ին Երևանից իր մոտ մշտական բնակության հրավիրեց քրոջը՝ Հասմի-կին։ Մի օր նրան խնդրեց պատրաստել իրենց տատի մեղրատորթից... Գ.Ավետիսյանի՝ մայրական պապի հայր Խաչիկը Վանից մեկնել էր Կոս-տանդնուպոլիս, հիմնել հրուշակեղենի արտադրություն ու սեփական խա-

Page 102: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Խ.Դադայան

101

նութ։ 1915թ. ցեղասպանության ժամանակ թուրքերը նրան կախաղան բարձ-րացրեցին հենց խանութի մուտքին, իսկ ունեցվածքը բռնագրավեցին։ Սա-կայն քաղցրավենիքի ինչ-ինչ գաղտնիքներ նա փոխանցել էր զավակներին։

Թխվածքը մեծ ստացվեց, և հաջորդ օրը Գևորգը մնացած մասը տա-րավ բար։ Այնքան համեղ էր, որ հաճախորդները նորից պահանջեցին։ Սկսեցին տնային պայմաններում՝ քրոջ խոհանոցում, թխել։ Օրեցօր պա-հանջարկը գերազանցեց առաջարկը։ Գ.Ավետիսյանը 3 ամիս անց տարածք վարձակալեց, 2 աշխատող վարձեց, 6 ամիս անց՝ ևս 10 հոգի, կես տարի անց արդեն 30 հոգի էին։ Ռեստորանային բիզնեսից հրաժարվեց, վարձա-կալեց արտադրատարածք, հիմնեց «ՄԻԿՕ Ինթերնեշնլ» ֆիրման և աշխա-տանքային բորսայից վերցրեց 100 գործազուրկի, ինչի համար չեխական կառավարությունից խրախուսվեց 2,3 մլն կրոն (€82.150) գումարով։

Երեքուկես տարում «Մարլենկա» մեղրատորթը (այդպես է կոչվում ի պատիվ Գ.Ավետիսյանի մոր ու դստեր) դարձավ ոչ միայն Չեխիայի, այլև Եվրոպայի ամենահայտնի ապրանքատեսակներից մեկը։ Սկսելով օրական 10 տորթից՝ ֆաբրիկան այժմ թողարկում է 2000 հատ և արտահանում Հուն-գարիա, Գերմանիա, Սլովակիա, Լեհաստան, Ավստրիա, Նիդերլանդներ, Անգլիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Դուբայ, բայց միևնույն է՝ պա-հանջարկը բավարարել հնարավոր չէ։

Ո՞րն է «Մարլենկայի» հաջողության գաղտնիքը. առաջին հերթին, այն էկոլոգիապես բացարձակ մաքուր է, զերծ որևէ արհեստական ավելցուկից և լիովին համապատասխանում է Եվրամիության երկրների՝ սննդամթերքի որակին ներկայացվող խստագույն պահանջներին (բազմամսյա ստուգում-ներից հետո ապրանքատեսակն ստացել է ISO՝ Միջազգային սերտիֆիկա-տային կազմակերպության արտոնագիր)։ Պատահական չէ, որ 2006թ. Եվրա-միության համապատասխան մարմինն անհատույց կերպով €1 մլն է հատ-կացրել Գ.Ավետիսյանին՝ պայմանով, որ 2007-ին կառուցի նոր գործարան։ Դրա շինարարության և տեխնիկական հագեցման համար անհրաժեշտ է €10 մլն, և չեխական բանկերն իրենք են ձգտում վարկեր տրամադրել։

«ՄԻԿՕ Ինթերնեշնլի» գործունեությունն, անշուշտ, էապես նպաստում է Չեխիայի տնտեսության զարգացմանը։ Այսպես, երկրում արտադրվում է մեկ տասնյակից ավելի մեղրատեսակ, և առկա է այդ սննդամթերքի իրացման լուրջ խնդիր։ Գ.Ավետիսյանի ձեռնարկությունն ամսական օգտագործում է 5 տոննա ծաղկամեղր, իսկ նոր գործարանի շահագործումից հետո այդ քանա-կը կհնգապատկվի։ Նույնպիսի աճ կապահովվի ալյուրի իրացման համար։

Գ.Ավետիսյանն այսօր համարվում է Չեխիայի ամենահայտնի ձեռ-

Page 103: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

102

նարկատերերից մեկը, իսկ նրա ֆիրման՝ տնտեսապես ամենադինամիկ զարգացողը։ Նրա անունը չեխական զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, օրական ստացվում են հարյուրավոր հիացա-կան նամակներ, իսկ Չեխիայի սպառողների միությունն իր բարձր պար-գևին է արժանացրել ձեռնարկատիրոջը։

Յուրաքանչյուր երկիր ունի իր հայտանիշերը (brand), որոնք այդ երկ-րի անքննելի, կասկածից վեր բնութագրիչներն են։ Չեխիայի համար այդպի-սիք են, անշուշտ, Շվեյկը, գարեջուրը, հոկեյը։ Բայց անկասկած է նաև, որ շատ շուտով այդ ցանկը կհամալրի «Մարլենկա» տորթը։

Գևորգ Ավետիսյանի թխվածքի բաղադրատոմսը գաղտնի չէ, այն շա-րադրված է կայքէջում։ Սակայն, այդուհանդերձ, կա մի մեծ գաղտնիք, որն անհնար է բացահայտել. դա նրա վանեցի նախնիների հոգին ու շունչն է, որ փոխանցվել է ժառանգներին։

Հ.Գ. Գևորգ Ավետիսյանն իրեն համարում է Գևորգ Դամասկոսցու

գործի «ժառանգորդը»։ Նրա աշխատասենյակի պատին փակցված է «ավագ» Գևորգի մեծադիր պատկերը։ Մոտ ժամանակներս Գ.Ավետիսյանի ջանքե-րով Մատենադարանին կհանձնվի Գևորգ Դամասկոսցու չորս անտիպ ձե-ռագրերի թվայնացված տարբերակը։

Page 104: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

103

ºðÎø²Ô²ø²òÆàôÂÚ²Ü Æð²ì²Î²Ü ÐÆØܲÊܸÆðܺðÀ

Թամարա Թորոսյան

Երկքաղաքացիության ինստիտուտի հետազոտությունը Հայաստանի Հան-րապետության Սահմանադրության փոփոխությունների համատեքստում առավել կարևորություն է ստանում, քանի որ այն հնարավորություն է տա-լիս օրենսդրական մակարդակով կարգավորել խնդրո առարկա ինստիտու-տի հետ կապված հարցերը:

21-րդ դարում, երբ որակական փոփոխություններ են նկատվում պետու-թյունների փոխհարաբերություններում, երբ վերարժևորվում են տարածա-շրջանային և համաշխարհային նշանակության շատ գործընթացներ, նոր հարցադրումներ են առաջանում նաև մարդու իրավունքների և դրա անքակ-տելի մաս հանդիսացող քաղաքացիության իրավունքի ոլորտներում: Պե-տությունից պետություն միգրացիոն հոսքերի արագացումը, աշխարհաքա-ղաքական նոր միավորների ստեղծումը մեծ խնդիրների առջև են կանգնեց-նում նաև այնպիսի իրավական ինստիտուտ, ինչպիսին է քաղաքացիությու-նը: Կեցության բերումով շատերն են հարաբերվում մեկից ավելի պետու-թյունների հետ, ինչն առաջ է բերում քաղաքացիական պարտականություն-ների և իրավունքների նորովի ձևակերպման անհրաժեշտություն:

Երկքաղաքացիության ինստիտուտի ամրագրումը տարբեր երկրների հիմ-նարար օրենքներում 20-րդ դարի երկրորդ կեսին ունեցավ գիտական և իրավական շարունակական զարգացում` հանգեցնելով բազմաթիվ միջազ-գային կոնվենցիաների, երկկողմ և բազմակողմ պայմանագրերի առաջաց-ման [1, էջ 14-14]: Այս առումով հատկապես մեծ նշանակություն է ստանում երկքաղաքացիության ինստիտուտի կիրառման հնարավորությունը Հա-յաստանի Հանրապետությունում:

Հայ ժողովրդի համար երկքաղաքացիությունը պայմանավորված է համազգային առանձնահատուկ իրավիճակով, քանզի մենք ներկայացնում ենք մի ժողովուրդ, որն իր հայրենիքում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կատարված ցեղասպանության հետևանքով հայտնվել է աշխարհա-սփյուռ իրավիճակում: Հայկական սփյուռքը համաշխարհային պատմու-թյան յուրահատուկ երևույթներից է, և հայության ներկայացուցիչներն արտերկրում տասնամյակներ շարունակ կարողացել են պահպանել ազ-

Page 105: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

104

գային մշակույթն ու ինքնությունը հայրենիք վերադառնալու և անկախ պե-տականություն ունենալու տեսլականով: Ներկայումս անկախ հայրենիքում է ապրում հայերի 1/3-ից պակաս հատվածը: Նման իրավիճակն անխուսա-փելիորեն թելադրում է ազգային ինքնության միասնական դաշտի ձևավոր-ման անհրաժեշտություն, որը կներառի սերտ գործակցություն էթնոմշա-կութային, լեզվական, հոգևոր, սովորութային հարցերում, կձևավորի ազ-գային-պատմական հիշողության վրա կառուցված միասնական պատաս-խանատվություն Հայրենիքի և հայության ապագայի հանդեպ:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազ-գային դաշնագիրը (16.12.1966թ.) սահմանում է, որ յուրաքանչյուր ժողո-վուրդ իրավունք ունի ազատորեն տնօրինել իր քաղաքական կարգավիճա-կը և ապահովել իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգա-ցումը: Դա կարող է իրականացվել թե' ինքնորոշման շրջանակներում և թե' միջազգային լայն համագործակցության ճանապարհով: Ազգային ինքնու-թյան շրջանակներում գործակցության ամրապնդումը և դրա համար ան-հրաժեշտ նախադրյալների ստեղծումն իրավաչափ նպատակ են: Այն հա-մահունչ է միջազգային իրավունքի նորմերին և բխում է Հայաստանի Ան-կախության մասին հռչակագրում և ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված համազգային նպատակներից:

ՀՀ 1995թ. ընդունված Սահմանադրությամբ չէր նախատեսվում երկ-քաղաքացիություն ստանալու հնարավորությունը [2]:

Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում ամրագրվեց 5.12.2005թ. ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մա-սին իրավական ակտով [3]: Սահմանադրական փոփոխությունների համա-տեքստում նմանատիպ ինստիտուտի առկայությունը պահանջում է օրենս-դրական դաշտի փոփոխություն և դրա գործնականում իրացման իրավա-կան առանձնահատկությունների կարգավորում:

ԱՊՀ ստեղծման մասին 1991թ. Բելովեժյան համաձայնագիրը հանդի-սացավ այն եզրագիծը, որով սկիզբ դրվեց նորանկախ պետությունների հռչակման և դրանց բաղկացուցիչ ինստիտուտի քաղաքացիության հաս-տատման և ամրագրման գործընթացին: ԱՊՀ ստեղծման վաղ շրջանում, մեկ միասնական իրավական հարթություն պահպանելու փորձերից էր ԱՊՀ կողմից խորհրդատվական բնույթի «Քաղաքացիության կարգավոր-ման համաձայնեցված սկզբունքների մասին» օրենսդրական ակտը, որով ճանաչվեցին քաղաքացիություն ունենալու և քաղաքացիության հարցերում խտրականության բացառման և այլ սկզբունքները: Այնուհետև ԱՊՀ շրջա-նակներում երկքաղաքացիության իրավական կարգավորմանն ուղղված երկկողմ համաձայնագրեր կնքվեցին, և այդ ինստիտուտը օրենսդրորեն

Page 106: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

105

կարգավորելու փորձեր կատարվեցին: Մինչ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և

լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը (2007թ.) մեզանում տարբեր մակարդակներում շարունակվում էին թեժ քննարկումներն ըն-դունվող օրենքի նախագծի բովանդակության մասին1: Դրանք իրենց լու-ծումները գտան «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների մասին ՀՀ օրենքում (2007թ. փետրվարի 26) [4]:

Երկքաղաքացիությունը հղի է իրավաբանորեն դժվարլուծելի հիմնա-խնդիրներով, քանզի խիստ դժվար է միաժամանակ իրացնել երկու պետու-թյունների քաղաքացիությունից բխող իրավունքներն ու պարտականու-թյունները: «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավի-ճակ տալու մասին» ՀՀ օրենքը հնարավորություն կընձեռի մեր հայրենա-կիցներին ստանալ ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով՝ հայկական ծագման (էթնոսի) ապացույցներ ներկայացնելով: Մեր կարծիքով, դա ոչ միայն կարող է դառնալ հայությանը Հայրենիքի շուրջ համախմբելու հիմք, այլև համահայկական ներուժի ձևավորման և ՀՀ տնտեսության զարգաց-ման խթան:

Հարկ է նշել, որ թեև երկքաղաքացիության ինստիտուտի սահմանա-դրական ամրագրման հիմնապատճառը պայմանավորված է ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկի՝ արտերկրի հայերի հետ հարաբերությունների ամրապնդման երաշխիքների ապահով-մամբ, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները ևս կարող են ստանալ երկքաղաքացիություն` օրենսդրական կարգավորման որոշակի առանձնահատկություններով, որի օրենսդրական կարգավորումն էլ համա-պատասխանաբար կկատարվի «Քաղաքացիության մասին» և «Օտարեր-կրացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներով [5]:

Ըստ մեզ՝ հարկ է առաջիկայում մշակել «Երկքաղաքացիության մա-սին» առանձին օրենք, որի կարգավորման առարկան պետք է լինի Հայաս-տանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու գործընթացի կազմակերպման և դրանից բխող իրավունքների իրացման ու պարտականությունների կատարման ժամանակ առաջացող իրավահարա-բերությունների կարգավորումը: Անհրաժեշտ է օրենքում նախատեսել հիմ-նական հասկացությունների ցանկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում գործածվելիք բազմաթիվ հասկացություններ ՀՀ-ում սակավ կի-րառելիություն ունեն կամ էլ առհասարակ անհայտ են: Մասնավորապես,

1 Տե՛ս Դավիթ Հարությունյան, Կառավարությունը սթափ է գնահատում իրավիճակը, «Հայաստանի Հան-րապետություն» օրաթերթ, 20 սեպտեմբերի 2006թ., թիվ 169 (4025), Двойное гражданство, «Республика Армения», 29 сентября 2006, №69 (455):

Page 107: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

106

պետք է տրվի այնպիսի հիմնահասկացությունների բնորոշումը, ինչպիսիք են` երկքաղաքացիությունը, երկքաղաքացու կարգավիճակը, նրանց ընտ-րական իրավունքներն ու զինապարտության միջազգային հիմքերը, երկ-քաղաքացիություն շնորհող իրավասու մարմինները և այլն: Առաջարկվում են հետևյալ ձևակերպումները.

Երկքաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիության հետ միաժամանակ պատկանելությունն այլ պետությունների քաղաքացիությանը (կամ անձը, որն օժտված է երկու կամ ավելի պետու-թյունների քաղաքացիությամբ, կամ միևնույն անձի իրավական պատկա-նելությունը երկու կամ ավելի պետությունների):

Երկքաղաքացու կարգավիճակ՝ հնարավորություն է ընձեռում անձին իրավունքներ իրացնել և պարտականություններ կրել ՀՀ քաղաքացիների հետ համահավասար:

Արդյունավետ քաղաքացիություն՝ երկքաղաքացու ամուր, սերտ կապը որևէ պետության հետ, որի առջև նա իրացնում է իր իրավունքներն ու կրում հիմնական պարտավորությունները:

Երկքաղաքացու ընտրական իրավունք՝ երկքաղաքացիներն ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք` որոշակի նորմերի պահպանման դեպքում:

Երկքաղաքացու զինվորական պարտավորություն՝ երկքաղաքացին պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հան-րապետության պաշտպանությանը:

«Երկքաղաքացիության մասին» ապագա օրենքի նպատակը երկքա-ղաքացիների` օրենքով սահմանված կարգով, իրավունքների իրացման և պարտականությունների կատարման համար լիարժեք և ՀՀ քաղաքացի-ների հետ համահավասար հնարավորությունների ստեղծումն է:

Երկքաղաքացիության կարգավիճակ տալու հիմնական սկզբունք-ներն են՝ արդարությունը, իրավահավասարությունը, խտրականության բացառումը, իրավաչափությունը:

Երկքաղաքացիության կարգավիճակ տալու խնդիրներն են՝ սփյուռ-քահայությանն իր ինքնության արմատներին կապելու և յուրաքանչյուրի ազգային ներուժի դրսևորման հնարավորության բացահայտումն ու պաշտ-պանությունը, երկքաղաքացիների իրավունքների իրացման և պարտավո-րությունների կատարման իրավական կարգավորումը, ինչպես նաև նշվա-ծի համար պետական կառուցակարգի ապահովումը:

Երկքաղաքացիների կարգավիճակի մասին իրավական ակտերն են. 1. ՀՀ Սահմանադրություն (30.1 հոդ.) 2. Քաղաքացիության մասին օրենք (ենթակա է փոփոխությունների) 3. Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տա-

Page 108: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

107

լու մասին օրենք կամ Երկքաղաքացիության մասին օրենք 4. Զինապարտության մասին օրենք (ենթակա է փոփոխությունների) 5. Այլընտրանքային ծառայության մասին օրենք (ենթակա է փոփո-

խությունների) 6. Ընտրական օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների) 7. Ընտանեկան օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների) 8. Քաղաքացիական օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների) 9. Քրեական օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների)։

Օրենքը հստակորեն պետք է սահմանի երկքաղաքացիների իրա-

վունքներն ու պարտականությունները (ընտրական իրավունքները, զինա-պարտությունն ու հարկային պարտավորությունները):

Նախ, նշենք այն, որ երկքաղաքացիները տվյալ պետության քաղաքա-ցիներին համահավասար ունեն նույն իրավունքներն ու պարտականու-թյունները, որոնք բխում են Ազգությունների մասին եվրոպական կոնվեն-ցիայում ամրագրված սկզբունքներից (17-րդ հոդվածի 1-ին կետ, ԵԽ), հա-մաձայն որի` որևէ պետության տարածքում բնակվող երկքաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ (inter alia, անձ-նական, սոցիալ-տնտեսական և մշակութային) տվյալ պետության քաղա-քացիների հետ, և Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայից, համաձայն որի՝ այլ պետության քաղաքացիություն ունեցող քաղաքացինե-րը մյուս պետության տարածքում, որտեղ բնակվում են, օժտված են նույն իրավունքներով և կրում են նույն պարտականությունները, ինչ և տվյալ պե-տության քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ուղղակի պարտավո-րություն է ստանձնում կատարել վերոհիշյալ դրույթների պահանջները, սակայն այդ իրավունքներն ու պարտավորությունները կյանքի կկոչվեն ՀՀ-ում երկքաղաքացիների համար՝ միայն բնակություն (առավելապես, թե մշտապես) հաստատելուց հետո, այլապես նրանց կշնորհվի ուղղակի երկ-րորդ քաղաքացիություն (երկրորդ անձնագրի առկայությամբ և յուրաքան-չյուր պետության կողմից կդիտվի միայն որպես իր քաղաքացի): Ազգու-թյունների մասին եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետում մատնանշվում են այն դեպքերը, երբ չի կիրառվում հավասարությունը: Դրանք են՝ անդամ պետության կողմից իր քաղաքացու նկատմամբ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև այլ երկրի քաղաքացի, դիվանա-գիտական և հյուպատոսական պաշտպանության մասին միջազգային իրա-վունքի դրույթների կիրառումը, ինչպես նաև միջազգային, մասնավոր իրավունքի դրույթների կիրառումը բազմաքաղաքացիության դեպքում:

Երկքաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրա-

Page 109: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

108

վական կարգավորումն ունի որոշակի առանձնահատկություններ, նրանց իրավունքների և պարտականությունների համաձայնեցման և իրավական կարգավորման վերաբերյալ պետությունները կարող են կնքել երկկողմ միջպետական համաձայնագիր: Այնուամենայնիվ, միջազգային բազմա-կողմ պայմանագրերից (այս մասին են վկայում 1930թ. Երկքաղաքացիու-թյան որոշ դեպքերում զինվորական ծառայության մասին Արձանագրու-թյունը, 1963թ. Երկքաղաքացիության դեպքերի թվի և երկքաղաքացիության դեպքերում զինապարտության կրճատման մասին կոնվենցիան, 1997թ. Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան և այլ միջազգային իրավական ակտեր) բխող հիմնական սկզբունքները, օրինակ` երկքաղա-քացիների զինապարտության կարգավորման հետ կապված հիմնահարցե-րը նկատի ունենալով՝ կարելի է կատարել հետևյալ սահմանումները.

1. Երկքաղաքացիները զինապարտությունը պետք է կրեն մշտական բնակության պետությունում: Այնուամենայնիվ, մինչև 19 տարին լրա-նալը նրանք կարող են մյուս քաղաքացիության պետությունում, որ-պես կամավորական, զինապարտություն կրել այն ժամկետին համ-արժեք, որը հավասար է իրենց մշտական բնակության պետությու-նում սահմանված ծառայության ժամկետին: Փաստորեն, պետու-թյունները համաձայնվում են, որ երկքաղաքացին զորակոչվի այն երկրում, որտեղ նա մինչ զորակոչի տարիքը մշտապես բնակվում է, ինչը նրան ազատում է զինապարտությունից այլ երկրում, որի քաղա-քացին նա նույնպես հանդիսանում է: Որոշ դեպքերում նման երկքա-ղաքացի-զորակոչիկին ընտրության հնարավորություն է տրվում:.

2. Անձինք, ովքեր մշտապես բնակվում են միջպետական պայմանագրի մասնակից պետության տարածքում և չեն հանդիսանում նրա քաղա-քացիները, կամ այն պետության տարածքում, որը չի հանդիսանում նշված պայմանագրի մասնակից պետություն, կարող են զինապար-տությունն իրենց կամահայտնությամբ կրել ցանկացած մասնակից պե-տության տարածքում, որի քաղաքացիներն իրենք հանդիսանում են:

3. Վերջին դեպքում, նշված կանոնների համաձայն, զինապարտությունը կատարած անձինք համարվում են իրենց զինապարտությունը կատա-րած պայմանագրի ցանկացած մասնակից պետության նկատմամբ:

4. Անձինք, ովքեր մինչև քաղաքացիության հարցերով միջազգային պայ-մանագրերի ուժի մեջ մտնելը կրել են զինապարտություն, համարվում են մյուս պետության նկատմամբ զինապարտությունը կատարած:

5. Եթե մշտական բնակության վայրում (որի քաղաքացիներն այդ ան-ձինք հանդիսանում են) երկքաղաքացիները կատարել են զինապար-տությունը և այնուհետև մշտական բնակություն են հաստատել իրենց

Page 110: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

109

քաղաքացիության այլ պետությունում, ենթակա են զինվորական ծա-ռայության մշտական բնակություն հաստատած վերջին պետությու-նում` միայն որպես պահեստային զինծառայող:

6. Երկու պետություններից մեկում զորահավաք հայտարարելիս այդ պետություններն ազատվում են թվարկված դրույթների կատարումից: 1997թ. Եվրոպական կոնվենցիան, միաժամանակ, կարգավորում է

երկքաղաքացիների զինապարտության խնդիրները [6]: Համաձայն կոնվեն-ցիայի 7-րդ գլխի, երկքաղաքացի անձը զինապարտության իր պարտակա-նությունը պետք է կրի միայն մեկ երկրում կամ այն երկրում, որում բնակ-վում է, կամ իր ցանկությամբ այն երկրում, որում չի բնակվում, սակայն որի քաղաքացին է հանդիսանում նա:

Պատերազմական գործողությունների մեջ գտնվող պետությունների երկքաղաքացիներին երկու պետությունների հանդեպ թշնամի չդարձնելու նպատակահարմարությունից ելնելով՝ երկքաղաքացին պետք է զորակոչվի այն պետության զինված ուժերի շարքում, որտեղ մշտապես բնակվում է: Չնայած այս դրույթներին, պետք է նշել, որ միջազգային պրակտիկան այս հարցի առնչությամբ գրեթե կարգավորված չէ, միայն կարելի է վկայակոչել 1949թ. Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրությունները, որոնք ևս մասամբ են լուծում առաջացած հիմնախնդիրները:

Ամփոփելով՝ նշենք, որ այն երկքաղաքացիները, որոնք իրենց զինվո-րական պարտականությունը կրել են որևէ պետությունում, չպետք է կրկ-նակի զինապարտություն կրեն ՀՀ-ում, այսինքն՝ բացի մեկ պետությունից, երկրորդ պետությունում երկքաղաքացին չպետք է զինվորական պարտա-կանություն կրի: Ընդ որում՝ այն անձանց համար, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և դիմում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու հա-մար, զինվորական ծառայությունը ՀՀ-ում պարտադիր է:

Ինչ վերաբերում է ընտրական իրավունքի իրացմանը, ապա հարկ է նշել, որ այդ իրավունքից երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում` առավելա-պես և անընդմեջ բնակություն հաստատելուց հետո: Ինչպես վկայում է այս հարցի շուրջ իրավական կարգավորման միջազգային պրակտիկան, պետք է նշել, որ ոչ միայն երկքաղաքացիներին, այլև օտարերկրացիներին թույլա-տրվում է օգտվել իրենց քաղաքական իրավունքներից՝ որոշակի սահմա-նափակումներով, ինչն իրավաչափ է դիտվում միջազգային հանրության կողմից. օրինակ` մասնակցել միայն տեղական ինքնակառավարման մար-մինների ընտրությանը, այն էլ` երկքաղաքացիություն տրամադրող պե-տությունում որոշակի ժամանակ բնակություն հաստատելուց հետո:

Այն դեպքում, երբ երկքաղաքացիները հրաժարվում են բնակության

Page 111: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

110

երկրի նկատմամբ իրենց չեզոքությունից, ապա այդ դեպքում ընտրական իրավունքներից զրկելը հանդիսանում է յուրաքանչյուր պետության պաշտ-պանության բնական միջոց:

Որոշ պետություններում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ ոչ միայն ընտրովի, այլև նշանակովի պաշտոններ զբաղեցնելու հարցում:

ՀՀ վերափոխված Սահմանադրության համաձայն՝ որևէ արգելք չի գործում ընտրելու իրավունքի հետ կապված, ուստի և ՀՀ-ում երկքաղաքա-ցիություն ստացած անձինք չեն կարող չիրացնել իրենց ընտրելու իրավուն-քի հնարավորությունը: Տարբերակներից մեկն է նաև ՀՀ Ընտրական օրենս-գրքում համապետական ընտրությունները միայն ՀՀ տարածքում անցկաց-նելու մասին դրույթի ամրագրումը:

Երկքաղաքացիների հարկային պարտավորությունների հետ կապ-ված հարցերը ենթակա են կարգավորման միջազգային պայմանագրերով: Այստեղ առանցքայինն այն է, որպեսզի երկքաղաքացների կրկնակի հար-կումը բացառվի երկկողմ միջպետական համաձայնագրի միջոցով (կրկնա-կի հարկումից խուսափելու և եկամտահարկի հարկումից խուսափելու կանխման մասին) և կիրառվի արդյունավետ քաղաքացիությունը, այսինքն՝ հարկերի, տուրքերի և այլ վճարումների կատարումն իրականացվի այն պետությունում, որտեղ այդ անձինք առավելապես և անընդմեջ կամ մշտա-պես բնակվում են, կամ որտեղ ակտիվորեն ծավալում են իրենց գործու-նեությունը, կամ որտեղ գտնվում է նրանց եկամտի աղբյուրների վայրը:

Պետությունների միջև կրկնակի հարկման հետ կապված համաձայ-նագրի բացակայության դեպքում գործում է այն սկզբունքը, համաձայն որի` երկքաղաքացին հարկվում է այն վայրում, որտեղ գտնվում է նրա սե-փականության գերակշիռ մասը:

Երկու կամ ավելի պետությունների քաղաքացիություն ունենալու իրավունքը, ինչպես և այլ իրավունքները, կարող են սահմանափակվել ժո-ղովրդավարական հասարակությունում՝ այդ իրավունքի չարաշահման (շահագործման) կամ ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքերում:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքում անհրաժեշտ է կատարել փոփոխու-թյուններ և լրացումներ, որոնք ուղղված կլինեն երկքաղաքացիների ամուս-նաընտանեկան հարաբերություններից ծագող հարցերի կարգավորմանը: Փաստենք հետևյալ երկու կարևոր հիմնադրույթները.

ա. Այն դեպքում, երբ անձը ամուսնական հարաբերությունների մեջ կմտնի ՀՀ քաղաքացու(ուհու) հետ, պետք է ՀՀ քաղաքացիություն ստանա պարզեցված կարգով:

բ. Երկքաղաքացիների ամուսնալուծության հետ կապված հարցերը

Page 112: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

111

ենթակա են լուծման այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ ամուսինները մշտապես բնակվել են վերջին հինգ տարիների ընթացքում:

Երկքաղաքացիների երեխաների քաղաքացիության հարցերը որոշվում են 1977թ. ԵԽ շրջանակներում ընդունված բանաձևերով (տարբեր քաղաքա-ցիություններ ունեցող ամուսինների քաղաքացիության և նման ամուսնու-թյուններից ծնված երեխաների քաղաքացիության վերաբերյալ բանաձևեր): Երկքաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության հարցը կարգա-վորվում է ծնողների համաձայնությամբ: Վերջիններիս միջև համաձայնու-թյան բացակայության դեպքում երեխայի քաղաքացիության հարցը կարգա-վորվում է նրա կամահայտնությամբ` չափահաս դառնալու պահից:

Երկքաղաքացիների դիվանագիտական պաշտպանության հարցերը ենթակա են կարգավորման բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերով: Այնուամենայնիվ, օրենքում անհրաժեշտ է ամրագրել այնպիսի դրույթ, հա-մաձայն որի՝ երկքաղաքացին պետք է գտնվի մեկ պետության դիվանագի-տական պաշտպանության ներքո: Երկքաղաքացին, որը գտնվում է երրորդ պետության տարածքում, և անհրաժեշտ է այդ երկքաղաքացուն ցուցաբե-րել դիվանագիտական պաշտպանություն, ապա երրորդ պետությունը հաշ-վի է առնում երկքաղաքացու՝ այն պետության կողմից դիվանագիտական պաշտպանության հնարավորությունը, որի հետ երկքաղաքացին առավել ամուր փաստական կապեր ունի: Այստեղ գործում է արդյունավետ քաղա-քացիության սկզբունքը:

Երկքաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրաց-ման առնչությամբ կարելի է վկայակոչել միջազգային, դատական մարմին-ների կամ արբիտրաժների կողմից երկքաղաքացիության հարցերի քննարկման փորձը, սակայն դրանք վերաբերում են առանձին դեպքերի, իսկ ընդհանուր իրավական և օրենսդրական սկզբունքներ չեն մշակվել: Այս համատեքստում ներպետական օրենսդրության առումով նույնպես ողջա-միտ է կիրառել արդյունավետ քաղաքացիության սկզբունքը, որը ենթադ-րում է բնակության ցենզի առկայությունը:

Քաղաքացիության ինստիտուտի զարգացումները հանգեցնում են նրան, որ գլոբալացման պայմաններում բոլոր պետություները ձգտում են «աշխարհի քաղաքացի» հասկացության ներդրմանն ու շրջանառմանը: Այս առումով ուշագրավ է նաև Եվրամիության քաղաքացիության ինստիտու-տը, որը նախատեսված է Մաաստրիխտի պայմանագրով, ինչպես նաև Եվրամիության չընդունված Սահմանադրությամբ և այլն: ԵՄ քաղաքա-ցիությունը հնարավորություն կընձեռի Եվրոպայի քաղաքացիներին ավելի լայնորեն իրացնել իրենց իրավունքներն ու հիմնական ազատությունները:

Այսպիսով, կատարված հետազոտությունների հիման վրա կարելի է եզրակացնել.

Page 113: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

112

1. Սիջազգային իրավական ակտերի և այլ պետությունների օրենս-դրության համաձայն՝ երկքաղաքացիություն կամ բազմաքաղաքացիու-թյուն առաջանում է այն դեպքով, երբ մեկ երկրի քաղաքացին, առանց դուրս գալու այդ երկրի քաղաքացիությունից, ձեռք է բերում այլ` մեկ կամ մի քա-նի երկրների քաղաքացիություն: Երկքաղաքացիության դեպքում երկրորդ և հաջորդ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը երկքաղաքացիու-թյուն ձեռք բերած երկրի տարածքում պետք է ունենա տվյալ երկրի մյուս քաղաքացիների համար նախատեսված բոլոր իրավունքները և կրի բոլոր պարտականությունները: Սույն պահանջը բխում է թե՛ Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջներից, որում ուղղակի այդ մա-սին նշվում է և թե՛, մեր կարծիքով, ՀՀ Սահմանադրության պահանջներից, որով չի նախատեսվում, որ օրենքով կամ այլ իրավական ակտերով ՀՀ քաղաքացիների միջև՝ ելնելով քաղաքացիություն ձեռք բերելու ձևից, կարող են կիրառվել խտրականություններ: Վերոգրյալից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած՝ այլ երկրի քաղաքացիու-թյունը չկորցրած անձը ՀՀ տարածքում պետք է օգտվի ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ընտրվելու ու ընտրելու իրավունքից ու պետք է կրի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ զինապարտության պարտականությունը:

2. Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկքաղաքացու-թյան վերաբերյալ աշխարհում իրենց տարատեսակներով հանդերձ հիմնա-կանում կան երեք սկզբունքներ.

ա. Երկքաղաքացիության չճանաչում: Այս սկզբունքը կիրառող պե-տությունները ոչ միայն թույլ չեն տալիս, որ այլ երկրի քաղաքացին, առանց քաղաքացիությունից դուրս գալու, դառնա իրենց երկրի քաղաքացի, այլ նաև չեն ընդունում այն դեպքերը, երբ իրենց երկրի քաղաքացին, անկախ իր կամքից (ամուսնություն, ծնունդ և այլն), ստանում է այլ երկրի քաղաքա-ցիություն: Նման երկրներից են Վրաստանը, Հնդկաստանը, մինչև Սահմա-նադրության փոփոխությունների ընդունումը՝ նաև Հայաստանը:

բ. Երկքաղաքացիության ճանաչում: Այս սկզբունքի էությունն այն է, որ այլ երկրի քաղաքացուն նաև իր երկրի քաղաքացիություն տված պետու-թյունն իր երկրի տարածքում ճանաչում է նաև այդ անձի՝ այլ երկքաղաքա-ցու համար նախատեսված իրավունքները: Այսպես, ընդունելով իր երկրի քաղաքացիության մեջ՝ պետությունը, հիմք ընդունելով, որ նա նաև այլ երկրի քաղաքացի է, կարող է տվյալ անձից չպահանջել կատարել զինա-պարտության պարտականությունները և հանցագործության կատարման դեպքում, որպես այլ երկրի քաղաքացի, հանձել այլ երկրի, տալ իր երկրի տարածքում նաև միայն այլ քաղաքացու համար նախատեսված երաշխիք-

Page 114: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

113

ներ և այլն: Երկքաղաքացիության ճանաչման սկզբունքը կիրառվում է մի-այն միջպետական պայմանագրերում: Հակառակ պարագայում, մի երկրի կողմից սահմանված կանոնները կարող են չճանաչվել այլ երկրի կողմից: Բացի այդ, հնարավոր չէ միակողմանիորեն հստակ սահմանել երկքաղա-քացու՝ երկու պետությունների իրավունքները կամ պարտականություննե-րից օգտվելու սկզբունքները: Այս սկզբունքի միակողմանի կիրառման դեպ-քում երկքաղաքացին տվյալ երկրի այլ քաղաքացիների հանդեպ արտոնյալ վիճակում է գտնվում և ունենում է երկու երկրների քաղաքացիների համար նախատեսված իրավունքներ: Այս սկզբունքով պայմանագրեր կնքվել են հիմնականում Լատինական Ամերիկայի մի շարք երկրների միջև:

գ. Հանդուրժողականության սկզբունք: Այս սկզբունքի համաձայն՝ քաղաքացիության մեջ ընդունող պետությունը հաշվի չի առնում տվյալ անձի՝ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքը և չի պահանջում, որ տվյալ անձը պարտադիր կերպով դուրս գա իր երկրի քաղաքացիու-թյունից: Միաժամանակ, այս սկզբունքն ընդունող երկրները կամ չեն պա-հանջում, որ իրենց քաղաքացիներն այլ երկրի քաղաքացիություն ստանա-լու դեպքում դուրս գան քաղաքացիությունից, կամ հանդուրժում են, որ իրենց երկրի քաղաքացին, անկախ իր կամքից, ստանա այլ երկրի քաղա-քացիություն: Սակայն այս սկզբունքն ընդունող բոլոր երկրները կիրառում են մեկ էական պայման, որ իրենց երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձն իրենց երկրի տարածքում ճանաչվում է միայն այդ երկրի քաղաքացի: Միաժամանակ, տվյալ երկրի այն քաղաքացին, որ ձեռք է բերել կամ ստա-ցել այլ երկրի քաղաքացիություն, տվյալ երկրի տարածքում ճանաչվում է միայն տվյալ երկրի քաղաքացի:

Առանձին երկրներ, հանդուրժման սկզբունքով այլ երկրի քաղաքացուն իրենց երկրի քաղաքացիություն տալու համար պահանջում են, որ տվյալ անձը գրավոր հրաժարվի իր նախկին երկրի քաղաքացիությունից: Սակայն այդ հրաժարականը հիմնականում հիմք չի հանդիսանում, որ տվյալ անձն ինքնաբերաբար կորցնի իր նախկին երկրի քաղաքացիությունը:

Այս սկզբունքը տարբեր տարատեսակներով կիրառում են բոլոր այն երկրները, որոնք չեն կիրառում երկքաղաքացիությունը չճանաչելու սկզբունքը: Մասնավորապես, այս սկզբունքը կիրառում են Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Ռուսաստանի Դաշնությունը, Ավստրալիան, Կանա-դան, ԱՄՆ-ը և այլ երկրներ:

Չի բացառվում, որ ՀՀ քաղաքացիներ հանդիսացող շատ անձինք այս սկզբունքի համաձայն՝ դարձած լինեն նաև այլ երկրների քաղաքացիներ:

Page 115: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

114

3. Աճող միգրացիայի պայմաններում ֆիզիկական անձի և պետու-թյան փոխադարձ իրավունքների ու պարտականությունների համակցու-թյամբ քաղաքացիությունը ներկայացնում է անհատի ակտիվ մասնակցու-թյունը հասարակության կյանքին: Մի շարք պատճառներով, այդ թվում նաև տարբեր պետությունների քաղաքացիության ձեռքբերման և կորստի մասին նորմերի բախման հետևանքով առաջանում է երկքաղաքացիության ինստիտուտը: Քաղաքացիության մասին ազգային օրենքների միջև տարբե-րության ուժով մարդն արդեն ծնվելիս կարող է ձեռք բերել երկու և ավելի պետությունների քաղաքացիություն: Մի քանի պետության քաղաքացիու-թյուն ունեցող անձն այդ պետություններից յուրաքանչյուրի կողմից դիտվում է որպես միայն իր քաղաքացի: Դրանից բխում է, որ եթե անձը գտնվում է այն պետություններից որևէ մեկի տարածքում, որոնց քաղաքա-ցիությունը նա ունի, ապա մյուս պետությունները պետք է նրան դիվանա-գիտական պաշտպանություն ընձեռեն: Երրորդ պետության, այսինքն՝ այն պետության տարածքում գտնվող անձը, որի քաղաքացին չէ նա, մի քանի քաղաքացիություն ունենալու դեպքում դիտվում է որպես դրանցից մեկն ունեցող: Երրորդ պետությունը ղեկավարվում է արդյունավետ քաղաքա-ցիության կանոնով, որի համաձայն՝ հաշվի է առնվում այն պետության քաղաքացիությունը, որտեղ անձը մշտապես բնակվում է: Եթե դա դժվար է որոշել, ապա ճանաչվում է այն պետության քաղաքացիությունը, որի հետ քաղաքացին փաստացի առավելապես կապված է:

4. Երկքաղաքացիությունը որոշակի անհատի որակը չէ, այլ ներ-կայացնում է նրա կարգավիճակի արհեստական շինություն, որն արտա-հայտվում է քաղաքացիության միջոցով և որը նա ստանում է երկու կամ ավելի պետություններից: Որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից կախ-ված՝ երկքաղաքացիությունը դիտարկվում է որպես մարդու իրավունքների հատկանիշներից մեկը:

Երկքաղաքացիության վիճակը տարբեր բարդություններ է առաջաց-նում տարբեր պետությունների ներպետական իրավունքում: Երկքաղաքա-ցիության հարցերի լուծումն առաջացնում է նոր պրոբլեմներ, ինչպես ան-միջապես երկքաղաքացու, այնպես էլ այն պետությունների համար, որոնց քաղաքացիությունը նա ունի: Օրինակ, երկքաղաքացիների համար հա-տուկ նշանակություն ունի զինապարտության հիմնահարցի լուծումը: Զին-վորական ծառայության անցնելը պարտադիր է միայն մշտական բնակու-թյան կամ, այսպես կոչված՝ «արդյունավետ կապի» պետությունում:

5. Մեր կարծիքով, երկքաղաքացիության մասին օրենսդրության հե-

Page 116: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Թ.Թորոսյան

115

տագա կատարելագործման և զարգացման հիմքում պետք է ընդունվեն հետևյալ սկզբունքները. ապահովել, որ, հնարավորինս քիչ ՀՀ քաղաքացի-ներ դուրս գան ՀՀ քաղաքացիությունից, պահպանել առանց ՀՀ քաղաքա-ցիությունից դուրս գալու և այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացու քաղաքացիությունը, հնարավորություն ընձեռել օտարերկրյա քաղաքացիներին, առանց իրենց քաղաքացիությունից դուրս գալու, ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, որն, առաջին հերթին, կնպաստի հայապահ-պանությանն ու Սփյուռքում ապրող հայերի ու ՀՀ-ի միջև ինտեգրմանը, ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին մասնակցությանը, երկքաղաքա-ցիության ինստիտուտը չպետք է վնասի ՀՀ ազգային անվտանգությանը կամ խոչընդոտներ ստեղծի պաշտպանության ամրապնդմանը, պետք է ապահովվեն ՀՀ բոլոր քաղաքացիների իրավահավասարության սահմա-նադրական սկզբունքները:

6. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հան-րապետության քաղաքացի:

7. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության քաղա-քացիների և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում հան-դես գալ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Մայիս, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Թորոսյան Թ., Երկքաղաքացիության ինստիտուտը և դրան առնչվող հիմնա-հարցերը, «Օրենք և իրականություն», №15-17, սեպտեմբեր-հոկտեմբեր, 2004:

2. ՀՀ Սահմանադրություն, 1995թ.: 3. ՀՀ Սահմանադրություն, փոփոխություններ, 2005թ.: 4. «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը փոփոխություններով և լրացումներով, 2007: 5. «Օտարերկրացիների իրավական դրության մասին» ՀՀ օրենքը, 1995թ.: 6. Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիան, Ստրասբուրգ, 1997 թվա-

կանի նոյեմբերի 6:

Page 117: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Թ.Թորոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

116

ПРАВОВЫЕ ПРОБЛЕМЫ ДВОЙНОГО ГРАЖДАНСТВА

Тамара Торосян

Резюме

Уже в последнее десятилетие 20 и в начале 21 века наметился значительный прогресс института гражданства, который сочетается с формированием но-вого вида совместного гражданства Европейского Союза, РФ и Белорусского Союза. Для выявления позитивных и негативных сторон двойного граждан-ства, а также их полноценного осмысления и оценки нужен всесторонний анализ таких проблем двойного гражданства, как терпимость, безопасность, дипломатическое и консульское покровительство, военная служба, налого-вые платежи и т.д.

Формирование в обществе четкого представления об институте двойного гражданства, его осмысление и оценка, а также адекватное решение связанных с ним задач предполагают комплексное исследование этого института.

Все вышеупомянутое определяет выбор данной темы и ее актуальность.

Page 118: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

117

ÄàÔàì𸲶ð²Î²Ü ¶àðÌÀܲòܺðÀ вڲêî²ÜàôØ

Վլադիմիր Խոջաբեկյան, Ամալյա Գալստյան, Խաչիկ Փափազյան, Մարինե Պետրոսյան

Աշխատությունում ներկայացված են Հայաստանում գոյացած ժողովրդա-գրական հիմնախնդիրներն ու ընդհանուր միտումները, ինչպես, օրինակ, ծննդի, մահացության, բնակչության բնական աճի ոլորտներում խորացող հարցերը։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում դրանց հաղթահար-ման ուղիներին` այդ համատեքստում ներկայացնելով մի շարք առաջար-կություններ ու ծրագրային մոտեցումներ, որոնք հետագայում կարող են նպաստել ոլորտի կարգավորման գործընթացներին։

1. Ժողովրդագրական հիմնախնդիրները Հայաստանում.

ընդհանուր դիտարկում

Ժողովրդագրության զարգացման օրինաչափությունների դրսևորման ուղ-ղությունների, միտումների և բնակչության աճի գործոնների դերի բացա-հայտման ու գնահատման հիման վրա կարելի է ուրվագծել և ընդհանուր առմամբ կանխատեսել Հայաստանի բնակչության ժողովրդագրական պատկերը՝ երկարատև հեռանկարի տարբեր փուլերի համար:

Ընդհանուր առմամբ բնակչության զարգացման օրինաչափություննե-րը ձևավորվում են բուն ժողովրդագրական գործընթացների՝ պատմակա-նորեն հանդես եկող ու տվյալ պահին ինքնուրույն գործող երևույթների և հասարակության սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության ներքո։ Յուրաքանչյուր տվյալ պահին ծննդի, մահվան, ընտանիքի մեծության ու գաղթի ընթացքի վրա մեծապես ազդում է բնակչության տարիքային կազմը, որը գոյանում է պատմական զարգացման ընթացքում հասարակության սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և տե-ղաշարժերին համընթաց, ինչպես նաև արտակարգ երևույթների (պատե-րազմ, բնական աղետներ, տարափոխիկ հիվանդություններ և այլն) հե-տևանքով։ Այդ բոլորը պայմանավորում են նրա ընդհանուր թվակազմում բնակչության տարիքային կազմը՝ երեխաների, երիտասարդության և ծերե-

Page 119: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

118

րի տեսակարար կշիռների փոխհարաբերությունները։ Եթե հասարակու-թյունը բնութագրվում է երիտասարդ բնակչությամբ, մնացած այլ հավասար պայմաններում առկա են բարձր ծնունդը և ցածր մահացությունը, երևույթ, որը Հայաստանում տեղ է գտել մինչև 1980-ականների վերջերը։

1992թ. մինչև օրս Հայաստանում բնակչության ընդհանուր և ծննդի մակարդակի վրա մեծ հետք են թողել բնակչության տարիքային կազմում տեղի ունեցող տեղաշարժերը: Դա բնակչության «ծերության» հանգեցնող և սոցիալ-տնտեսական նոր պայմանների հետևանք է: Բանն այն է, որ Հայաստանում բնակչության զարգացման օրինաչափությունները ձևավո-րող գործոնների դերը, դրանց բնույթի փոփոխության և մի շարք նոր գոր-ծոնների ձևավորման ընթացքը, մասնավորապես ժամանակին հարևան հանրապետության կողմից չհայտարարված պատերազմը, շրջափակում-ները, Սպիտակի երկրաշարժը, անժամանակ մասնավորեցումները, հապ-շտապ սեփականաշնորհումները, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը և Հայաստանում ինքնաբերաբար տեղի ունեցած՝ մինչև XX դարի վերջը սրընթաց և XXI դարից սկսած՝ չափավոր արտագաղթը հանգեցրին բնակ-չության ընդհանուր թվաքանակի և ծննդի նվազմանը:

Վերջին 15 տարիներին բնակչության արտագաղթի հետևանքով նվա-զեց ոչ միայն ընդհանուր բնակչությունը, այլև փոխվեցին նրա սեռատարի-քային կազմը, ծննդի ու մահվան ընդհանուր չափերը, բնակչությունը ծերա-ցավ: Մեր հաշվարկներով՝ 1991թ. մինչև օրս գաղթող բնակչության բացա-սական մնացորդն ավելի բարձր է, քան ներկայացնում են վիճակագրական մարմինները։

2001թ. մարդահամարը չտվեց մշտական բնակչության իրական պատ-կերը, քանզի հանրապետությունից արտագաղթած բնակչության մի մասը, որը գրանցված էր հայրենիքում, սակայն վաղուց կտրված է հայրենիքից և տասնյակ տարիներ բնակվում է օտար երկրներում, համարվեց մշտական բնակիչ: Այս առումով բնակչությունը հեռանկարում կանխատեսելու և բացը լրացնելու նպատակով ճշգրտվել է բնակչության բազիսային թիվը՝ մշտա-կան և գաղթած բնակչության թվի իրական պատկերը, բնակչության սեռա-տարիքային կազմը և ծերացած բնակչության ընդհանուր թիվը: Դրա հետ մեկտեղ մանրամասնորեն գիտական վերլուծությամբ քննարկվել և ընդհան-րացվել են ծննդի ու մահվան ընդհանուր միտումներն անցյալ տարիներին և ցուցանիշները, գաղթի բազիսային տարիների մոտավոր պատկերը:

Գիտական մեծ հետաքրքրություն ունեն 1990-ական թվականների սկզբներից հանրապետությունում քաղաքական և սոցիալ-տնտեսական ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով բնակչության վերարտադրության օրինաչափությունների ձևավորման ընթացքի ուսում-

Page 120: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

119

նասիրությունը և դրանց վրա ներազդող գործոնների դերի բացահայտումն ու գնահատումը։

Սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխություններն առայժմ կապված են բազմասեփականության, տնտեսության վերարտա-դրողական կառուցվածքի ձևախեղումների, տնտեսական նոր մեթոդների արմատավորման և, ընդհանրապես, շուկայական հարաբերությունների ներկա ընթացքի հետ, որոնք իրենց հակասական ազդեցությունն են դրոշ-մել Հայաստանի բնակչության վերարտադրության ողջ ընթացքի և օրինա-չափությունների ձևավորման վրա։ Արդյունքում՝ ծննդաբերությունը նվա-զել է, որը բացասաբար է ազդել բնակչության վերարտադրության վրա: Պաշտոնական տվյալներով՝ ծննդաբերության ընդհանուր գործակիցը 1990թ. 22,5 մարդուց իջավ և 2005թ. կազմեց 11,7 (37499), մահացությունը՝ 8,2 (26379), բնական աճը՝ 3,5(11120) մարդ:

Այսպիսով, 1994-2000թթ. ամեն մի տարում ավելի քան 30-45 հազարով ավելի քիչ երեխաներ ծնվեցին, քան դրան նախորդող տասնամյակի յուրա-քանչյուր տարվա ընթացքում։ 1992թ. սկսած՝ ծննդի նվազման վրա բազմա-բնույթ գործոնների հետ միասին ազդեցին նաև բնակչության միջպետական տեղաշարժերը։ Երևույթը եղել է Հայաստանի բնակչության նվազման մշտա-կան ուղեկիցը։ Բայց այն շատ բնորոշ դարձավ 1991-2001 թվականներին։

Բնակչության բնական աճի կարևոր ցուցանիշներից է նաև մահացու-թյունը: Այն տարբեր փուլերում արտահայտվել է տարբեր մեծությամբ, իսկ վերջին տարիների ընթացքում՝ բացարձակ բարձր ցուցանիշներով, և բարձ-րացել է մահացության հարաբերական տոկոսը։ Բնակչության տարիքային բուրգը կանխատեսելու հիման վրա բացահայտվել են բարձր մահացության միտումները, երբ ենթադրվում է, որ հասարակության կազմում կավելենան տարիքավորները։

Բնակչության հեռանկարային հաշվարկը կատարելու համար ապա-գայում ծննդի և մահվան ցուցանիշների հետ միասին անհրաժեշտ է անդ-րադառնալ գաղթի վարքագծին: Մինչդեռ ակնհայտ է, որ արտագաղթում էին ժողովրդական տնտեսության անկման, աշխատուժի բարձր առաջար-կի և ցածր պահանջարկի, գործազրկության, աղքատության և այլ պատ-ճառներով: Արտագաղթի հետևանքով փոխվեցին բնակչության սեռատա-րիքային կազմը, երիտասարդության, մտավոր ներուժի և կապիտալի ար-տահոսքի իրավիճակը: Ձևավորվեցին բնակչության աճի և տեղաշարժերի, էթնոժողովրդագրական գործընթացների առանձնահատկությունների նոր օրինաչափություններ, արտագաղթի դրական և բացասական միտումներ:

Page 121: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

120

2. «Ծեր» և «ծերացած» բնակչության հասկացության շուրջ

«Ծերացած» բնակչությունը նոր հասկացություն է, որը պատմական զար-գացման արդյունք է և հատուկ է զարգացած երկրներին, երբ բնակչությունը մինչև 65-70 տարեկանում ցածր մահացության պայմաններում թևակոխում է «ծեր» տարիք՝ ավելացնելով ծերացածների թիվը և մահացությունը՝ վեր-ջիններիս հաշվին։ Վերջերս Հայաստանում հրատարակվեց հետազոտու-թյուն, որի արդյունքում կարելի է կազմել արժեքավոր մտահանգում վերո-հիշյալ հիմնախնդրի վերաբերյալ [1, 2]։

ժողովրդագրական հարցերին նվիրված գրականության մեջ տարբե-րություն է դրվում հասարակության «ծերացման» և «ծեր» մարդ կամ «ծերու-թյուն» հասկացությունների միջև։ «Ծերությունը» վիճակագրական, իսկ բնակչության «ծերացումը»՝ դինամիկ հասկացություն է։ Եթե «ծեր» մարդիկ միշտ էլ եղել են, ապա հասարակության «ծերացումը» պայմանավորված է հասարակության տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական և մշա-կութային զարգացման բարձր մակարդակով [3, c. 278]։ Հասարակությունն այդ մակարդակին հասել է ժամանակի ընթացքում։ Եթե «ծերացած» բնակ-չությամբ բնութագրվող երկրներում մարդիկ հեռանում էին կյանքի ավելի վաղ տարիքում, ապա «ծերացած» հասարակություններում մարդկանց մի զգալի մասը հեռանում է կյանքից ավելի ուշ տարիքում։ Ըստ որում՝ բնակ-չության «ծերությունը» աշխարհում սկիզբ է առել XIX դարի վերջերին։ Այն ներկայումս հատուկ է բոլոր զարգացած երկրներին1։

Համաշխարհային ժողովրդագրական գրականության մեջ հասարա-կության «ծերացումը» բնութագրելու, ավելի ճիշտ՝ «ծերացման» գործակիցը որոշելու համար օգտվում են զանազան ցուցանիշներից [4, c. 25]։

Լայնորեն տարածված են բնակչության կազմում ծերերի (սկսած 60

1 Հասարակության «ծերացման» բավական բարձր ցուցանիշով վաղուց ի վեր բնութագրվում են կապի-տալիստական զարգացած երկրները։ 2005թ. խիստ ծերացած երկրներ են Ճապոնիան (բնակչության կազմում ծերերի թիվը շուրջ 20%), Իտալիան (19%), Գերմանիան, Հունաստանը (18), Շվեդիան, Բելգի-ան, Բուլղարիան, Պորտուգալիան, Իսպանիան (17%), Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունգարիան, Ուկրաինան (16%), Լիտվան, Նորվեգիան, Ավստրիան, Սլովենիան (15%), Բելառուսը, Չեխիայի Հանրապետությունը, Ռումինիան (14%), Ռուսաստանի Դաշնությունը, Լեհաստանը (13%), ԱՄՆ-ը և այլ երկրներ։ Դրանցում չափազանց բարձր է նաև աշխատանքային տարիքի բնակչության տեսակարար կշիռը։ Ծերացման ուղու վրա են կանգնած Իսլանդիան, Իռլանդիան, Սլովակիան, Մոլդովան և այլ երկրներ։ Զարգացող և տնտեսապես հետամնաց երկրները, ընդհակառակը, բնութագրվում են բնակչության մեջ անչափահասների մեծ տեսակարար կշռով։ 2005թ. նրանք կազմում են՝ Տաջիկստանում՝ 40%, Ուզբեկստանում՝ 35%, Ղրղըզստանում՝ 33%, Թուրքմենստանում՝ 32%, Ղազախստանում 27%, Ադրբեջանում՝ 26%, Հայաստա-նում՝ 22%, Նորվեգիայում և Մոլդովայում՝ 20%, Վրաստանում և Ֆրանսիայում՝ 19%, Անգլիայում, Լիտ-վայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Սլովակիայում՝ 18%, Լեհաստանում՝ 17%, Ռուսաստանի Դաշ-նությունում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Բելառուսում, Էստոնիայում, Հունգարիայում, Ռումի-նիայում և Պորտուգալիայում՝ 16%, Գերմանիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ուկրաինայում, Հունաստանում, Իսպանիայում՝ 15%, Իտալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում՝ 14% (World Popula-tion, Date sheet of the Population reference Burean. N-Y, 2006)։

Page 122: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

121

կամ 65 տարեկաններից, ըստ երկրի և հետազոտողի) տեսակարար կշռով «ծերացում» բնութագրելու ցուցանիշը (Ժան Դարեկ, Ալբերտ Սովի՝ Ֆրան-սիա, Ալբերտ Քելեր՝ Շվեյցարիա, Էդուարդ Ռոսեթ՝ Լեհաստան և ուրիշներ)։ Առաջարկվում է նաև ծերերի բացարձակ աճի ցուցանիշը (Վիլհելմ Բիկել՝ Շվեյցարիա)։

Չեխ դեմոգրաֆ Վլադիմիր Սրբը գտնում է, որ հասարակության «ծե-րացումը» որոշելու լավ ցուցանիշ կարող է ծառայել բնակչության կազմում ոչ թե ծերերի, այլ երեխաների տեսակարար կշիռը։

Առաջարկվում է այն որոշել նաև աշխատանքային տարիքի բնակչու-թյան նկատմամբ ծերունիների թվի հարաբերակցությամբ (Էգոն Կերեն՝ Ավստրիա, Լուի Շեվելյե՝ Ֆրանսիա, Տյուլիպ՝ Բելգիա և ուրիշներ), ինչպես նաև բնակչության միջին տարիքի աճով (Օ.Ս.Վենտարա՝ Արգենտինա)։ Ժան Դարեկն առաջարկում է բնակչության «ծերացումը» որոշել հետևյալ ցուցանիշներով.

ա) 100 չափահաս (աշխատանքային տարիքի) բնակչին ընկնող ծերե-րի թվով,

բ) մեկ ծերունու հաշվով եղած չափահասների թվով, գ) 100 անչափահասների հաշվով եղած ծերերի թվով, դ) մեկ ծերունու հաշվով եղած երեխաների թվով: Էդուարդ Ռոսեթը ճիշտ է նկատում, որ «ծերացման» բնորոշ ցուցանիշ

կարող է լինել վերջինը, որը շատ ցայտուն ցույց է տալիս թոռների ավելա-նալը կամ անբավարարվածությունը պապերի նկատմամբ և դրանով իսկ բացահայտում է հասարակության «երիտասարդացումը» կամ «ծերա-ցումը» [4, c. 19-37]:

ՄԱԿ դասակարգմամբ, եթե բնակչության կազմում 65 և ավելի տարի-քը 4%-ից պակաս է, երկիրը համարվում է երիտասարդ: 4-7%-ի դեպքում երկրի բնակչությունը գտնվում է «ծերացման եզրին»: 7%-ից բարձր լինելու ժամանակ երկրի բնակչությունը համարվում է «ծերացած»:

Էդ. Ռոսեթի դասակարգմամբ, եթե որևէ երկրի ընդհանուր բնակչու-թյան մեջ 60 և ավելի տարիքը կազմում է մինչև 8%, երկրի բնակչությունը համարվում է երիտասարդ, 8-10%-ի դեպքում գտնվում է «ծերացման» նա-խադռանը, իսկ 12 և ավելի բարձր տոկոսի դեպքում երկիրն արդեն «ծերա-ցած» է: Վերջինս իր հերթին դասակարգվում է հետևյալ խմբավորմամբ. եթե տվյալ երկրի բնակչության 12-14%-ն ընդգրկում է 60 և ավելի տարիքը, այն գտնվում է «ծերացման» նախնական մակարդակի վրա, 14-16%-ի դեպքում երկիրն ունի «ծերացման» միջին մակարդակ: 16-18%-ի դեպքում երկիրը բնութագրվում է «ծերացման» զարգացած մակարդակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասա-

Page 123: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

122

կարգմամբ՝ 60-74 տարեկանները դասվում են տարիքավորների, 75- 89 տա-րեկանները՝ ծերերի, իսկ 90 և ավելի տարիք ունեցողները դասվում են եր-կարակյացների շարքին [4]:

Չնայած «ծերացումը» որոշելու մոտեցումների որոշ տարբերությանը՝ հիմնականը մնում է «ծերացման» տարիքն ընդգրկող բնակչության աճը, որը տեղի է ունենում կյանքի տևողությունը երկարելու շնորհիվ: Դա հան-գեցնում է ծննդի նվազմանը, որն իր հերթին դառնում է պայման՝ «ծերու-թյան» գործակիցը բարձրանալու համար: Բայց ծննդի նվազումը, որպես կանոն, ուղեկցվում է մանուկների մահացության կրճատմամբ: Վերջինս դանդաղեցնում է բնակչության «ծերացումը»:

«Ծերացումը» սկսվում է աշխատանքային տարիքի վերջերից, մաս-նավորապես այն պահից, երբ նրանց թվում սկսում են գերակշռել ավելի տարիքավորները: Այս երևույթը համընդհանուր է գրեթե ամբողջ Եվրո-պայում և քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում ընդհանրապես։

Մինչև 1980-ականների վերջերը հանրապետության բնակչության թվակազմում «ծեր» բնակչության թիվը զգալիորեն ցածր էր Արևմտյան Եվ-րոպայի կապիտալիստական երկրների և ԽՍՀՄ եվրոպական մասի հան-րապետությունների համեմատությամբ: Այդ պատճառով էլ այդ երկրներում 2005թ. մահացության ընդհանուր գործակիցը կազմում է 10-16 և ավելի մարդ (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա (16%), Բելառուս (15%), Լատվիա (14%), Հունգարիա, Էստոնիա (13%), Լիտվա, Մոլդովա, Ռումի-նիա (12%), Չեխիայի Հանրապետություն (11%), Շվեդիա, Անգլիա, Բել-գիա, Գերմանիա, Լեհաստան, Սլովակիա, Հունաստան, Իտալիա, Պորտու-գալիա, Սլովենիա (10%) [5]: Այն դեպքում, երբ այդ երկրները բնութագրվում են ցածր մանկամահացությամբ [6, c. 659]: Մինչդեռ զարգացող (երրորդ(երկրներում բարձր մահացությունն առաջին հերթին պայմանավորված է մանկամահացության բարձր գործակցով, քանի որ այնտեղ «ծեր» բնակչու-թյունը շատ ավելի քիչ տոկոս է կազմում, քան Հայաստանում: Բայց, ի տարբերություն վերջիններիս, Հայաստանը բնութագրվում է մի քանի ան-գամ ավելի ցածր մանկամահացությամբ:

Երեխաների մահացության նվազումը հանգեցնում է կյանքի սպաս-վելիք տևողության երկարացմանը, որոշ ժամանակ անց պայմանավորում է բնակչության տարիքային կազմի փոփոխություն՝ հօգուտ տարիքավոր-ների։ Արտադրողական ուժերի զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում, ուր բնակչության անբավարար կենսամակարդակի հետ միա-սին բավարար չէ նաև բժշկական սպասարկումը, մանուկների մահացու-թյունը բարձր է, ծննդաբերության բարձր մակարդակի պահպանումն ուղեկցվում է բարձր մահացությամբ, որը «նոսրացնում է մարդկանց շար-քերը՝ դեռևս ծերության տարիքին չհասած»։ Այդ պատճառով էլ բնակչու-

Page 124: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

123

թյան (հետևապես և մահացության) ընդհանուր թվի մեջ իջնում է տարեց մարդկանց տեսակարար կշիռը։ Այդպիսի երկրներում տարեց մարդկանց թիվը շատ քիչ է։ Մինչդեռ բնակչության կյանքի տևողության ավելանալը հանգեցնում է մահացածների ընդհանուր թվի մեջ հենց տարեց մարդկանց տեսակարար կշռի բարձրացմանը։

Ցածր մահացության շնորհիվ ծնվողների հաշվով, կյանքի սպասվելիք տևողությամբ Հայաստանը ԽՍՀՄ-ում 1986-1987թթ. բնութագրվում էր ամենաբարձր ցուցանիշներով: ԽՍՀՄ-ում միջին հաշվով այն կազմում էր 69,8 (տղամարդկանցը՝ 65, կանանցը՝ 73,8) տարի, Հայկական ԽՍՀ-ում 73,9 տարի էր (տղամարդկանցը՝ 71, կանանցը՝ 76,2):

Կյանքի սպասվելիք տևողությունը տարիների այն թիվն է, որ ծնվող սերունդը միջին հաշվով պետք է ապրի, պայմանով, որ այդ սերնդի ողջ կյանքի ընթացքում մի տարիքից մյուսն անցնելիս մահացությունը տարի-քային տարբեր խմբերում հավասար լինի բնակչության մահացության ժա-մանակակից մակարդակին: Կյանքի սպասվելիք միջին տևողության ցուցա-նիշն ազատ է բնակչության տարիքային կազմի և կառուցվածքի տարբերու-թյունների ազդեցությունից: Հասկանալի է, որ կյանքի սպասվելիք տևողու-թյունն աշխարհի տարբեր երկրներում նույնպես զանազանվում է։ Այն չա-փազանց բարձր է եվրոպական զարգացած երկրներում։ Օրինակ, 2005թ. Հյուսիսային Եվրոպայում կյանքի սպասվելիք տևողությունը հասնում է 78 տարվա (Իսլանդիա, Շվեդիա՝ 81%, Նորվեգիա՝ 80%, Ֆինլանդիա՝ 79%, Իռ-լանդիա, Անգլիա՝ 78%, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ 72%), Արևմտյան Եվրոպայում՝ 79% (Ֆրանսիա, Շվեյցարիա՝ 80%, Ավստրիա, Բելգիա, Գեր-մանիա, Նիդեռլանդներ՝ 79%), Արևելյան Եվրոպայում՝ 69% (Լեհաստան՝ 75%, Սլովակիա՝ 74%, Հունգարիա՝ 73%, Բուլղարիա՝ 72%, Ռումինիա՝ 71%, Մոլդովա, Ուկրաինա՝ 68%, Ռուսաստանի Դաշնություն՝ 66%), Հարավային Եվրոպայում՝ 79% (Իտալիա, Իսպանիա՝ 80%, Հունաստան՝ 79%, Պորտու-գալիա, Սլովենիա՝ 77%) [5]։

Հայաստանում կյանքի սպասվելիք տևողությունը ներկայացվում է Աղյուսակ 1-ում:

Կանանց կյանքի սպասվելիք տևողության ամենաբարձր ցուցանիշով 1986-1987թթ. բնութագրվում էին Լատվիայի կանայք՝ 76,6 տարի: 1990թ. ԽՍՀՄ-ում կյանքի սպասվելիք միջին տևողությունը կազմում էր 69,2 (այդ թվում տղամարդիկ՝ 64,2, կանայք՝ 73,8), Հայաստանում՝ 70,4 (տղամարդիկ՝ 67,4, կանայք՝ 73,3)՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: 2003թ. կյանքի սպասվելիք միջին տևողությունը Հայաստանում կազմել է կանանց մոտ՝ 75,8, տղա-մարդկանց մոտ՝ 69,9: Մինչդեռ այդ ցուցանիշով ամենացածր տեղը զբաղեց-նում էին միջինասիական հանրապետությունները: Դա առաջին հերթին բացատրվում էր մանկամահացության բարձր գործակցով:

Page 125: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

124

«Ծեր» և «ծերացած» բնակչությունը հայաստանյան իրականությունում. կանխատեսումներ

XX դարի Հայաստանը երիտասարդների երկիր էր, բարձր էր ծնունդը, ցածր՝ մահացությունը։ Հայրենական մեծ պատերազմին նախորդող և հետ-պատերազմյան տարիներից մինչև 90-ականների սկիզբը Հայաստանը բնութագրվում էր ծննդի բարձր և ցածր (1964-1976թթ. և 1992-2000թթ.) ելևէջներով։ Ինչպես հիշատակվեց, բարձր ծնունդը տարբեր փուլերում ուղեկցվել է նաև բարձր մահացությամբ, և երեխաների մի զգալի մասը ողջ չի մնացել մինչև մեկ տարեկան դառնալը, իսկ 50%-ը մահացել է մինչև աշխատանքային տարիք մուտք գործելը։ Այնուհանդերձ, 1970-1980-ական թվականներին Հայաստանն աշխարհում բնութագրվում էր ամենացածր ընդհանուր մահացությամբ, և ծնվողների զգալի մասը տեղափոխվում էր հաջորդ տարիքային խումբ՝ երիտասարդացնելով ընդհանուր բնակչությու-նը՝ հետագայում հանգեցնելով նրա ծերացմանը։

Անցյալ դարի վերջին տասնամյակում, մասնավորապես 1988թ. սկսած, հանրապետությունում ժողովրդագրության ասպարեզում տեղ գտած իրա-դարձություններն իրենց որոշակի հետքն են թողել բնակչության բնական աճի օրինաչափությունների և ապագա միտումների դրսևորման, դրա տե-ղաբաշխման, առանձնապես գաղթի հոսքերի ինտենսիվության, ուստի և հասարակության ծերացման վրա։ Բանն այն է, որ վիճակագրական տվյալ-ներով՝ բավական երկարատև ժամանակահատվածում՝ 1980-1992թթ., ծնուն-դը փոքր ելևէջներով ավելացել է միայն 20-24 տարիքային խմբերում ընդգրկ-

Աղյուսակ 1 Կյանքի սպասվելիք տևողության հաշվարկը Հայաստանում 1979-2005թթ.1

Տարեթվեր Ընդամենը Կ Տ

1979-1980 76 69

1991 76 69

1995 76 69

2000 75,5 70,9

2001 76,1 70,0

2003 75,8 69,9

2005 75,0 65,0

1 Ընտանիքը և երեխաները Հայաստանում, Վիճակագրական ժողովածու. Ե., 2000, էջ 14: ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2005թ. հունվար-դեկտեմբեր, Ե., 2006, էջ 146:

Page 126: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

125

վող կանանց մոտ։ 1993թ. սկսած՝ այդ գործակիցները խստորեն նվազել են բոլոր տարիքային խմբերում։ Բնական աղետ տեսած, պատերազմական գրված և չգրված օրենքներից կքած հանրապետությունը փաստորեն կանգ-նել էր մեկ այլ աղետի դեմ հանդիման։ Այլ կերպ ասած՝ հանրապետության ժողովրդագրական պատկերը 1992-2001թթ. բացասական փոփոխություննե-րի է ենթարկվել։ Անշուշտ, դա կարելի է համարել նաև այդ տարիների սո-ցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակի անմիջական անդրադարձը։ Այդ մասին են վկայում Աղյուսակ 2-ի տվյալները։

Ըստ որում, թեև 2000-ականների սկզբին բնակչության ընդհանուր թվի մեջ արագորեն իջնում էր երեխաների բաժինը, բայց մինչև 1990-ականների սկիզբը ընդհանուր բնակչության մեջ աշխատանքային տարիքի շատ բարձր տեսակարար կշռի շնորհիվ պահպանվում էր բնակչության երիտասարդ կազմը: Այդ ուղղությամբ սպասվելիք ժողովրդագրական փո-փոխությունները կարտահայտեն այն օրինաչափությունները, որոնք հա-տուկ են զարգացած երկրներին արդի պայմաններում։ Դա նշանակում է, որ բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ երեխաների և անչափահասնե-րի (0-14 տարեկաններ) բաժնի նվազումը կուղեկցվի թոշակառու և աշխա-տանքային տարիքի բնակչության բաժինն ավելանալու հետ։ XXI դարում Հայաստանը կբնութագրվի «ծերացած» բնակչությամբ, բնակչության տարի-քային բուրգում աստիճանաբար կգերիշխեն «ծեր» տարիք ունեցողները։

Տնտեսական զարգացածությունն ապահովում է բնակչության բարձր կենսամակարդակ, այդ թվում՝ հիմնավոր առողջապահական համակարգ։ Դրանց շնորհիվ ծնվածներն աննշան բնական կորստով տեղափոխվում են

Աղյուսակ 2 Ծննդաբերությունը, մահացությունը և բնական աճը Հայաստանի Հանրապետությունում 1985- 2005թթ.1

Տարիներ

1985 1990 1995 2000 2005

Ծննդաբերությունը 24,1 22,5 13.0 9.0 11.7

Մահացությունը 5.9 6.2 6.6 6.3 8.2

Բնական աճը2 18.2 16.3 6.4 2.7 3.5

1 Демографический ежегодник 1991, с. 62; Армения в цифрах в 1990г., с. 22; ՀՀ սոցիալ-տնտեսական վի-ճակը 2005թ. հունվար-դեկտեմբեր, էջ 147-148։ 2 Բնակչության բնական աճով դարձյալ խիստ տարբերվում են առանձին երկրամասեր։ Կան երկրներ, որոնց բնական աճը բնութագրվում է բացասական ցուցանիշով։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնություն և Ուկ-րաինա՝ - 0,7%, Բելառուս՝ - 0,6%, Բուլղարիա և Լատվիա՝ - 0,5%, Հունգարիա՝ - 0,4%, Էստոնիա և Լիտվա՝ - 0,3%, Մոլդովա և Ռումինիա՝ -0,2, Գերմանիա և Չեխիայի Հանրապետություն՝ 0 և Նիդեռլանդներ՝ 0,4%, Նորվեգիա՝ 0,3%, Անգլիա, Շվեյցարիա և Ֆինլանդիա՝ 0,2, Շվեդիա, Ավստրիա, Բելգիա և Իսպանիա՝ 0,1 [5]։

Page 127: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

126

հաջորդ տարիքային խմբեր՝ բնակչության կազմում ավելացնելով ծեր մարդկանց բաժինը։ Իջնում է ծնունդը. ծեր մարդկանց թվաքանակն ավելա-նալու համեմատ՝ բարձրանում է մահացության ընդհանուր գործակիցը։ Հայաստանի Հանրապետությունում 2001թ. ծնվեցին շուրջ 60%-ով քիչ երեխաներ, և XXI դարը սկիզբ դրեց բնակչության ծերացմանը։ 2002թ. նկատվում է նորածինների բացարձակ թվի չնչին աճի միտում։ Ուստի, թեև Հայաստանը երրորդ հազարամյակ է թևակոխում ուժերի գերլարումով, բայց 2001թ. սկսած՝ ծննդի ավելանալն աստիճանաբար կշարունակվի մինչև 2012թ.:

2001թ. սկսած՝ ծննդի ավելանալն աստիճանաբար կշարունակվի մինչև 2012թ.: Իրոք, ենթադրվում էր, որ XXI դարի առաջին տասնամյակի սկզբներից ծնունդը կավելանա: Դա լոկ բարի ցանկություն չէ, այլ այսօր ծննդաբերող տարիք են թևակոխել 1980-ական թվականների բարձր ծննդի արդյունքում ծնվածները: Եթե 2000թ. ծնվում էր 31 հազ. երեխա, ապա 2004թ. վերջերին, ինչպես մենք էինք կանխատեսում, ծնվեցին մոտ 37 հազ. երեխաներ, ինչը պարբերաբար՝ ըստ տասնամյակների, կարող է ավելանալ և նվազել՝ ելնելով 1992թ.- 2002թթ. անընդհատ ցածրացող ծննդից։

Գալիք տարբեր տասնամյակներում ծնունդը կարող է ավելանալ կամ նվազել, սակայն նվազման միտումը կշարունակվի XX դարի վերջին և XXI դարի առաջին տասնամյակի մեծ արտագաղթի պատճառով: Ծննդի նվա-զումը տեղի կունենա նոր դարի երկրորդ, չորրորդ և վեցերորդ տասնա-մյակների ընթացքում: Դա պայմանավորված է 1992թ. մինչև օրս սկիզբ առած ցածր ծննդով, որոնք ամուսնության տարիք կթևակոխեն երկրորդ տասնամյակի ընթացքում:

Հասկանալի է, որ այդ ելևէջներն իրենց հետքը կթողնեն մոտ ապա-գայում և հեռանկարում բնակչության վերարտադրության ընթացքի և ըն-տանիքների չափերի վրա, որոնք փոքրացել էին 1990-ականների ընթաց-քում [7, էջ 414; 8, էջ 5-7]։ Ընտանիքում երեխաների թիվն ավելանալու հան-դեպ զգուշավորությունը, որ հարուցվում է վերը թվարկված գործոններով, հնարավոր է, որ հեռանկարում որոշ փուլերում մեղմանա, ամուսնության շուկայում ինչ-որ չափով հաղթահարվի պահանջարկի ու առաջարկի ներ-կայումս խախտված հավասարակշռությունը, ինչպես նաև նոր ամուսնա-ցողների թվի ավելանալը: Բանն այն է, որ սկզբնական շրջանում ամուսնու-թյան հայտ ներկայացնող աղջիկների բացարձակ թվի ավելանալու շնոր-հիվ նկատելի է դառնում նրանց ամուսնության տարիքի երիտասարդանա-լը, թեև տղաների ամուսնության տարիքը, հավանաբար, կմնա այսօրվա չափանիշների շրջանակներում։

Մահացությունը տարբեր փուլերում արտահայտվել է տարբեր մեծու-

Page 128: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

127

թյամբ, իսկ վերջին տարիների ընթացքում՝ փոքր-ինչ բարձր ցուցանիշնե-րով, բարձրացել է մահացության հարաբերական տոկոսը: Եթե Հայաստա-նի Հանրապետությունում 1985թ. մահացությունը կազմել է ընդհանուր բնակչության ցածր տոկոսը՝ 5,9, 1990թ.՝ 6,2, 1995թ.՝ 6,6, 2000թ.՝ 6,3, ապա 2005թ.՝ 8,2%1:

Անընդհատ իջնում է մանկամահացությունը։ Մինչև մեկ տարեկանների մահացությունը Հայաստանում 1975թ. 1000 շնչի հաշվով կազմում է տղա-ներինը՝ 32, աղջիկներինը՝ 28, 1980թ. տղաներինը՝ 28, աղջիկներինը՝ 25, 1990թ. տղաներինը՝ 20, աղջիկներինը՝ 16, 2000թ. տղաներինը՝ 17,4, աղջիկ-ներինը՝ 13,6, 2005թ. 12,3 (460)՝ տղաներինը՝ 13,0 աղջիկներինը՝ 10,4 [9, c. 663]։ Հեռանկարում մանկական տարիքի հիվանդություններից առաջացած մահա-ցությունը հիմնականում կհաղթահարվի, ուստի աստիճանաբար կավելանա այդ գործոնի հաշվին բնակչության բնական աճի հնարավորությունը։

Կարելի է միայն ենթադրել, որ հեռանկարում գյուղում մանկական մահացության կրճատման թափն ավելի կմեծանա։ Դրա դիմաց գյուղում տարեց բնակչության ավելանալու և երեխաների ծննդի գործակիցն իջնելու հետևանքով մահացության ընդհանուր գործակիցն ավելի արագ կբարձրա-նա, քան քաղաքում։

XXIդ. առաջին քառորդում, հավանաբար, պետք է նկատի առնել այն հանգամանքների ներգործությունը, որոնք մանկամահացության գործակցի նվազմանը կարող են ընդհանուր միտումի բնույթ տալ։ Դրա շրջանակնե-րում կպահպանվեն օբյեկտիվ հնարավորություններն այս կամ այն կողմ կատարվող առանձին շեղումների համար։

Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության գործակիցն իջնելու միտում կպահպանվի մինչև XXIդ. առաջին քառորդը։ Նոր դարի որոշ տասնամյակներում ծնվող երեխաների բացարձակ թիվը չնչին չափերով ավելանալու հետ երեխաների մահացության գործակցի նվազումը կսկսի դանդաղել։

Դա տեղի կունենա երկու հակադիր ուղղությամբ գործող պայմաննե-

1 Բանն այն է, որ վերջին տարիների ծնվածների բացարձակ տվյալներն իրական պատկերը ճիշտ են ար-տահայտում: Ինչ վերաբերում է բնակչության 1000 շնչի հաշվով ծննդաբերության և մահացության վե-րաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալներին, ապա դրանք հիմնված են սխալ ելակետային սկզբունքների վրա: Քանի որ արտագաղթած, բայց Հայաստանում գրանցված մարդիկ համարվեցին մշտական բնակիչներ, հետևաբար ծնվածների և մահացածների բացարձակ թիվը 1000 շնչի հաշվով իրականում բաժանվում է բնակչության ավելի մեծ թվի վրա: Դրա հետևանքով ծննդաբերության և մա-հացության ցուցանիշները մեխանիկորեն նվազում են: Իրականում այդ գործակիցները պետք է հաշ-վարկել Հայաստանում մշտական գրանցում ունեցող բնակչությունից գաղթածներին բացառելու միջո-ցով, քանի որ նրանց ծնունդն ու մահը երկրի վիճակագրական տվյալներում չեն արտահայտվում: Տվյալ դեպքում բնակչության 1000 շնչի հաշվով ծնվողների և մահացողների թիվն ավելի բարձր կլինի: Այսպի-սով, այն, ինչ ցույց է տրված ԱՎԾ ժողովածուներում, ներկայացվում են բավական ցածր թվերով, որոնք սխալ են։ Տվյալ դեպքում բնակչության 1000 շնչի հաշվով ծնվողների և մահացածների թիվը բարձր կլինի, քանի որ այն տեղի է ունենում արտերկրում։

Page 129: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

128

րի ազդեցության ներքո։ Երեխաների խնամքի ու հոգատարության հնարա-վորությունների մեծացումը հանգեցնում է նրանց մահացության գործակցի նվազման թափի արագացմանը, իսկ ծննդաբերության աճն ունենում է հա-կառակ ներգործությունը։ Բայց մանկամահացության անկման թափը կթու-լանա նաև նրանց մահվան գործակիցն ամենանվազ սահմանին, այսինքն՝ զարգացած երկրների մակարդակին հասնելու շնորհիվ:

Պետք է նշել նաև, որ կյանքի միջին տևողությունը ՀՀ-ում առ այսօր հիմնականում երկարում է երեխաների մահացության խիստ կրճատման հաշվին: Դա իր հերթին ծառայում է որպես բնակչության «ծերացման» ըն-թացքը դանդաղեցնող գործոն: Այդ միտումն իր ուժը կպահպանի ընդհուպ մինչև XXI դարի առաջին տասնամյակները: Բայց ապագայում՝ այն պահից, երբ անընդհատ կպակասեն (XXI դարի 25-30-ական թվականներ) կրճատ-ման հնարավորությունները, երեխաների մահացությունն իր ամենանվազ սահմանին հասնելու շնորհիվ, ապա այդ գործոնի հաշվին կյանքի միջին տևողությունն այլևս չի երկարի: Մինչդեռ դրա փոխարեն առաջին պլան կմղվեն հետաշխատանքային տարիքի մարդկանց մահացության գործակի-ցը, որոշ տարիներին իջնելու, երկարակյացների թվի ավելանալու միտումը: Թեև, անկասկած, դա ներկայումս էլ որոշակի դեր է խաղում կյանքի միջին տևողությունը երկարելու գործում: Ինչևէ, մահացությունը կբարձրանա:

Նոր դարում նույնպես մահացածների ընդհանուր թվի մեջ ամենա-փոքր տեսակարար կշիռը, անչափահասների հետ, կկազմեն աշխատան-քային տարիքում մահացողները, չնայած բնակչության տարիքային խմբերի ընդգրկման տեսակետից դրա շրջանակներն ամենամեծն են։ Հասկանալի է, որ ապագայում աշխատունակ տարիքում մահացությունը որոշ հիվանդու-թյունների բուժամիջոցները հայտնաբերելու հետևանքով, կպակասի։

Կարելի է ենթադրել, որ բնակչության տարիքային կազմում սպասվե-լիք լուրջ փոփոխությունները մահացողների ընդհանուր թվի մեջ կավելաց-նեն տարեց մարդկանց տեսակարար կշիռը, իսկ նրանց բացարձակ թվի ավելանալը XXIդ. առաջին տասնամյակի կեսից, ինչպես զարգացած երկր-ներում է, կհանգեցնի մահացության ընդհանուր գործակցի բարձրացմանը։ Հենց այդ պատճառով էլ կբարձրանա հատկապես սրտանոթային հիվան-դություններից մահացությունը։

Ինչ վերաբերում է արտադրողական ուժերի զարգացմանը և, ընդհան-րապես, տեխնիկական առաջընթացին, ապա դրանք, իրենց հերթին, պայմա-նավորում են նոր հիվանդությունների առաջացում և դրա հետևանքով մա-հացության որոշ աճ։ Դա առանձնապես նկատելի կդառնա այն փուլերում, երբ բժշկական գիտության զարգացումը հետ կմնա գիտատեխնիկական առաջընթացից։ Գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությամբ բժշկա-

Page 130: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

129

կան գիտության առաջընթացի առավել ինտենսիվ զարգացումը, հիվան-դությունների հարուցիչների կանխարգելումը զգալիորեն կփոխեն ժամա-նակակից հիվանդությունների ընթացքը, կկասեցնեն դրանցից առաջացող մահացությունը։ Դրա վառ օրինակն է սրտանոթային հիվանդությունների բուժումը ներկա փուլում, որը հետագայում ավելի կկատարելագործվի։

Ի դեպ, մահացությունը կարող է բարձրանալ նաև էքստենսիվ բնույթ կրող աշխատանքի կազմակերպումից ինտենսիվին անցնելու և, ընդհան-րապես, աշխատանքի հանրորեն նորմալ ինտենսիվության միջին մակար-դակը բարձրանալու հետևանքով։ Դա առանձնապես կշոշափի աշխատան-քային տարիքում գտնվող ծերերի շահերը։ Հասկանալի է, որ մահացության բարձրացմանը նպաստում է նաև Հայաստանում հասարակության «ծերա-ցումը», մանավանդ այժմ, երբ երիտասարդության արտագաղթի պատճա-ռով այդ «ծերացումն» սկսվեց միանգամից և ձևավորվեց երկու ճանապար-հով: Առաջինը բնական ճանապարհն էր, որով անցել են զարգացած երկրները, երբ աստիճանաբար նվազում է ծնունդը, ավելանում 70 և ավելի տարիք ունեցողների թիվը: Երկրորդ ճանապարհը սկիզբ առավ երիտա-սարդության մեծ արտագաղթով, որի հետևանքով բնակչության կազմում արհեստականորեն ավելացան 70 և ավելի տարիք ունեցողները: Գործըն-թացը շարունակվում է, և Հայաստանը դառնում է «ծերացած» երկիր, քանի որ XXIդ. ողջ ընթացքում որոշակի փոփոխություն կկրի բնակչության տա-րիքային կազմը։

3. Տարիքավորների նկատմամբ կիրառվող

համազգային ծրագրի մշակումը

Տարիքավորների նկատմամբ կիրառվող համազգային ծրագրի մշակումը դառնում է օրվա հրամայականը: Այն կարող է արտահայտվել ոչ միայն առողջապահական համակարգը վերափոխելու, ծերանոցների ցանցը զար-գացնելու և դրվածքն արմատականորեն բարեփոխելու, այլև իրենց կարո-ղություններին համապատասխան՝ ծերերին աշխատանքային գործունեու-թյան մեջ ընդգրկելու, կոլեկտիվների հետ կապելու, աշխատանքում բա-րոյական աջակցության մթնոլորտ ստեղծելու և այլ հարցերում:

Քննարկվող հարցի համատեքստում միանգամայն նոր իմաստ է ստա-նում հասարակության կենսաթոշակի հարցը: Ըստ որում, ծերացմանը համ-ընթաց թոշակառու տարիքի մարդիկ շատանում են։ Նրանք հատկապես ավելացել են 1990-ականների վերջերից: Այդ մասին է վկայում Աղյուսակ 3-ը:

Page 131: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

130

Կենսաթոշակի առնչությամբ հարկ ենք համարում նկատել, որ առ այսօր անտեսվել է կենսաթոշակի տնտեսագիտական ձևակերպումը: Այն դիտվում է որպես սոսկ սոցիալական ապահովության միջոցներից տրվող նպաստ: Մինչդեռ պետք է որոշակի տարբերություն դնել այդ ֆոնդերից բնակչության տարբեր խավերին տրվող զանազան կարգի նպաստների և կենսաթոշակի միջև, որ անձանց տրվելու է տարիների ընթացքում կատա-րած աշխատանքի որակին ու քանակին համապատասխան, երբ անձը հասնում է որոշակի տարիքի: Կենսաթոշակը, ըստ էության, հիմնականում ոչ այլ ինչ է, եթե ոչ մինչ թոշակային տարիք թևակոխած մարդկանց՝ հավե-լյալ աշխատանքով ստեղծած հավելյալ արդյունքի կամ հավելյալ աշխա-տաժամանակի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց համա-պատասխան փոխհատուցում2:

Փաստորեն, այդ միջոցները տարիների ընթացքում կուտակվում են պետության գանձարանում: Կենսաթոշակի նվազագույն և առավելագույն սահմանները կփոփոխվեն: Յուրաքանչյուր կոնկրետ ժամանակաշրջանում այն պետք է որոշվի ոչ թե կենսաթոշակի անցած սերնդի աշխատանքային գործունեության ժամանակաշրջանի աշխատանքի արտադրողականու-թյան, այլ այն մակարդակով, որը համընկնում է նրանց կենսաթոշակի անց-նելու ժամանակաշրջանին և բնութագրվում է մեծ հնարավորություններով: Այդ կապակցությամբ, մեր կարծիքով, պետք է որոշ կենսաթոշակ ստանան նաև այն անձինք, ովքեր քիչ են մասնակցել տնային տնտեսությունից դուրս կատարվող աշխատանքային գործունեությանը կամ անգամ չեն մասնակ-ցել, բայց մեծացրել են համապատասխան թվով երեխաներ (մայրեր, ովքեր ծնել ու մեծացրել են երեխաներ, այլ հավասար պայմաններում դրանով իսկ

Աղյուսակ 3 ՀՀ բնակչության տարիքային կազմը 1939-2001թթ. մարդահամարների տարիներին

(ամբողջ բնակչությունն ընդունվել է 100%)1

Բնակչությունն առանձին տարիքային խմբերով

1939 1959 1970 1979 1989 2001

1. Անչափահասներ և երեխաներ (0-15 տարեկաններ) 2. Աշխատանքային տարիք (կանայք՝ 16-54, տղամարդիկ՝ 16-59 տարեկաններ) 3. Կենսաթոշակային տարիք

47.9

43.7

8.4

37.7

52.2

10.1

41.4

48.2

10.4

33.4

57.3

9.3

32.0

56.3

11.7

26,3

60,6

13,0

1 Աղյուսակը կազմված է համապատասխան տարիների մարդահամարների նյութերով: Պարզ է, որ մինչև 1989թ. ներառյալ աշխատանքային տարիքը վերցված է հին հաշվով։ 2 Այս մասին առաջին անգամ հանգամանորեն ներկայացվել է 1976թ. Երևանում հրատարակված Վ.Խոջաբեկյանի «Հայկական ԽՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի հիմնախնդիրները» աշխատությունում, էջ 74-76:

Page 132: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

131

նրանք կատարել են ավելի շատ հանրօգուտ աշխատանք, իրենց ջանքերով մեծացրել են աշխատանքային ռեսուրսների այն նոր սերունդը, որոնց ավե-լի բարձր արտադրողական աշխատանքի շնորհիվ ստեղծված ավելի մեծ արժեքից գոյանում է կենսաթոշակի ավելի մեծ ֆոնդ):

Այսպիսով, կենսաթոշակի հիմքում պետք է ընկած լինի հանրօգուտ աշխատանքն ընդհանրապես, աշխատանք, երբ տարիների ընթացքում նրանք պետությանը վճարել են հարկ, այսինքն՝ կուտակել են իրենց կենսա-թոշակը և այժմ ստանում են փոխհատուցում: Այդ դեպքում տնտեսության մեջ ստեղծած իրենց աշխատանքի որակին ու քանակին համապատասխա-նող բարձր կենսաթոշակ պետք է ստանան այն մայրերը, ովքեր տնտեսու-թյանն ակտիվորեն մասնակցելու հետ մեկտեղ մեծացրել են ավելի շատ երեխաներ: Տնտեսությանն ակտիվորեն մասնակցած, բայց քիչ երեխաներ մեծացրած կանայք, հավանաբար, ավելի շատ թոշակ պետք է ստանան, քան այն կանայք, ովքեր քիչ են մասնակցել տնտեսությանը, բայց մեծացրել են ավելի շատ երեխաներ:

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև աշխատավարձից գանձվող եկամտահարկի հարցին:

Ներկայումս գործող օրենսդրությամբ եկամտահարկը զեղչով գանձ-վում է այն աշխատողներից, որոնց խնամքի տակ կան 4 և ավելի չաշխա-տող անձինք: Նպատակահարմար չէ՞ արդյոք զեղչով եկամտահարկի իրա-վունք արտոնել խնամքի տակ երեք և ավելի անձ ունեցողներին: Առայժմ եկամտահարկի զեղչի արտոնությունը տրվում է ընտանիքի գլխավորին: Ճիշտ կլիներ, որ այդ արտոնությունը տրվեր նաև կանանց: Տեղին կլիներ, եթե օրենսդրորեն յուրաքանչյուր մոր աշխատանքային արձակուրդն ավելացվեր նրա մեծացրած երեխաների թվին համապատասխան:

4. Առաջարկություններ և մոտեցումներ

Հոդվածում հատուկ ուշադրություն է նվիրվել ժողովրդագրական քաղաքա-կանության իրականացմանը և տարիների ընթացքում այդ քաղաքականու-թյունը ժողովրդին ի նպաստ բերելու խնդիրներին: Հայաստանի ժողովրդա-գրական ոլորտում ծառացած հիմնախնդիրների կարգավորման ուղղու-թյամբ առաջարկվում են հետևյալ հիմնարար սկզբունքները [10, c. 249-252].

1. Վարձու աշխատանքի բոլոր բնագավառներում տղամարդկանց համեմատությամբ կանանց ընձեռել օրական մեկ ժամով կարճ աշխատօր:

2. Հետծննդյան շրջանում աշխատող կանանց համար սահմանել եր-կու տարի տևողությամբ վճարովի արձակուրդ՝ անկախ երեխայի համար վճարվող նպաստի չափերից: Կանանց հատկացվելիք գումարի չափը սահ-մանել վերջին հինգ տարիների ընթացքում նրա ստացած աշխատավարձի

Page 133: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

132

միջինով՝ նկատի առնելով, որ յուրաքանչյուր տվյալ պահին այն աշխատա-վարձի ընդունված նվազագույն մակարդակից պակաս չլինի:

3. Հետծննդյան շրջանում օրենքով սահմանված ֆիզիոլոգիական ար-ձակուրդի ընթացքում, վարձու աշխատանքը շարունակելու ցանկություն ունեցող կանանց լրիվ աշխատավարձը պահպանելու հետ միասին, շարու-նակել վճարել նաև վերը հիշատակվող նպաստը: Յուրաքանչյուր երեխայի ծննդից հետո վարձու աշխատանքը շարունակելու ցանկություն չունեցող կանանց աշխատանքային ստաժը ֆիզիոլոգիական արձակուրդից հետո չորս տարի ժամանակով համարել շարունակվող՝ առանց վճարի:

4. Մինչև չափահաս դառնալը ծնված ամեն մի երեխայի նպաստի նվազագույն չափը սահմանելիս ելնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը պաշտոնապես ընդունված ապրուստի նվազագույն սահմանի վրա պահելու սկզբունքից:

5. Ընտանիքներում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխայի նպաստը սահմանել 40-50%-ով աճող գործակիցներով ավելի բարձր նորմ, քան նախատեսված է նախորդ երկու երեխայի համար: Աղետի և սահմա-նամերձ գոտիներում առայժմ ընդունել 1,5-2 անգամ ավելի բարձր նորմ՝ ծնվող երեխաների հաջորդականությանը համապատասխան աճող գործա-կիցներով (երրորդ և հաջորդ երեխաներ ունեցողները ծննդաբերող կանանց ընդհանուր թվի չափազանց քիչ տոկոսն են կազմելու):

6. Հանրապետությունում յուրաքանչյուր նորածնի հատկացվող միա-նվագ նպաստի չափերն ավելացնել և ընտանիքում ծնվող առաջին երեխայի համար սահմանել 5-6, հաջորդ երեխայի համար՝ 7-7,5 անգամով ավելի բարձր նվազագույն վճարման նորմ, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնվող երեխայի համար միանվագ նպաստը բարձրացնել 30-35%-ով, աճող գործակիցներով: 2007թ. հունվարին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխայի համար միանվագ նպաստ է հատկացվում 200 հազ. դրամ նախկինի 35 հազ. դրամի դիմաց։

7. Մինչև երեխայի չափահաս դառնալը, հանրապետական միջին մա-կարդակի համեմատ երեք անգամ ավելացնել պատերազմի հետևանքով ծնողներից զրկված, միայն մեկ ծնող ունեցող և հաշմանդամ դարձած մարդ-կանց երեխաների նպաստի չափերը:

8. Ծովի մակերևույթից 1500 մ ավելի բարձրություններում բնակվող կանանց, յուրաքանչյուր երեխայի համար սահմանված նպաստի չափերն ավելացնել 45-50%-ով (խոսքը վերաբերում է ինչպես ֆիզիոլոգիական ար-ձակուրդի, այնպես էլ միանվագ նպաստի չափերին) [11, էջ 1-7]: Այն տար-բերակել ըստ ծնվող երեխաների հաջորդականության, յուրաքանչյուր հա-ջորդ երեխայի ծննդի համար նպաստն ավելացնել աճող գործակիցներով,

Page 134: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

133

բնակավայրի գոտիականության՝ 1501մ սկսած յուրաքանչյուր 200մ բարձ-րության համար նպաստի չափերն ավելացնել 15-20%-ով։

9. Ծովի մակերևույթից 1700մ ավելի բարձրություններում բնակվող երեք և ավելի երեխա ունեցող կանանց թոշակի իրավունք արտոնել 55-60 տարեկանում՝ տարբերակման հիմքում դնելով երեխաների թիվը, աղետի և սահմանամերձ գոտիներում բնակությունը։

10. Նախկինում վարձու աշխատանքներում ընդգրկված կանանց կեն-սաթոշակի նվազագույն չափը սահմանել երկու անգամ ավելի բարձր գոր-ծակիցներով, քան վարձու աշխատանքներում երբևիցե չընդգրկվածներինը։

11. Վարձու աշխատանք կատարողների կարգավիճակին հավասա-րեցնել երեք և ավելի երեխաներ ունեցող մայրերին, երեխաների թվին հա-մապատասխան՝ կենսաթոշակն ավելացնել աճող գործակիցներով։ Վաղ կենսաթոշակի անցնելու և այլ կարգի արտոնությունները, որ հատկացվել են ՀՀ օրենքով չորս և ավելի երեխաներ ծնած և մեծացրած մայրերին, հա-վանաբար ճիշտ կլինի հատկացնել երեք և ավելի երեխաներ ունեցող կա-նանց։ Մանավանդ որ վերջիններիս թիվը կշարունակի նվազել։

12. Հատկապես աղետի և սահմանամերձ գոտիներում նոր կազմա-վորվող ընտանիքներին պետական հողային ֆոնդից հատկացնել հողաբա-ժին, ինչպես նաև տնամերձ հողամաս, բնակարանաշինության համար ավելի արտոնյալ պայմաններով տրամադրել համապատասխան վարկ և շինանյութ։

Բոլոր գոտիներում պետք է ելնել երեք և ավելի ծնվող երեխաների թվից և հիմնավորել վարկ տրամադրելու սկզբունքներն այն հաշվով, որ եր-կու և ավելի երեխա ունենալու դեպքում տրամադրվի էժան վարկ մարման ցածր և երկարատև տոկոսադրույքներով, իսկ բնակարանաշինության բնա-գավառում հատկացնել ավելի ցածր տոկոսադրույքներով վարկ՝ ժամանա-կի ընթացքում ընդհուպ մինչև 50%-ի, իսկ չորս և ավելի երեխաներ ունե-նալու դեպքում՝ լրիվ չափով մարելու պայմանով:

Նույն կերպ մոտենալ ծնողազուրկ երեխաներին: 13. Աղետի և սահմանամերձ գոտիներում երեք և ավելի երեխաներ

ունեցող մայրերին արտոնել միջմարզային տրանսպորտից ձրի օգտվելու իրավունք, զգալի դարձնել նախադպրոցական հիմնարկներում ընդունելու-թյան (հատկապես երկարօրյա) տարբերակված մոտեցումը [11, էջ 1-7]։

14. Սահմանամերձ գոտիներում անհատական բնակարանային շինա-րարություն իրականացնող ընտանիքներին տրամադրել վարկ՝ աղետի գոտու համար սահմանված պայմաններով։ Վարկի մարման տևողությունը երկարացնել, իսկ մարման տոկոսադրույքը պակասեցնել՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի կապակցությամբ նվազող գործակիցներով։

Page 135: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

134

15. Լեռնային շրջաններում գյուղատնտեսական մթերքների արտադ-րությամբ զբաղվող ընտանիքներին հարկային քաղաքականությամբ ար-տոնել զեղչված չափերով ռենտավճար և եկամտահարկ վճարելու իրա-վունք: Նպատակային վարկ հատկացնելիս նվազեցնել մարման տոկոսա-դրույքը, երկարացնել ժամկետները՝ նկատի առնելով յուրաքանչյուր նոր երեխայի ծնունդը [11, էջ 1-5]:

16. Հեռանկարում հանրապետության բնակչության մահացության մակարդակը հիմնականում կապված կլինի նրա բնականոն կենսագործու-նեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու հետ: Վերջինիս տակ պետք է հասկանալ ոչ միայն արտաքին և ներքին գլոբալ գործոնների բացասական ազդեցության կասեցումը, այլև զուտ սոցիալական բնույթի հետևյալ խնդիրների մասնակի լուծումը. ա) բնակչության բժշկական սպա-սարկման նոր, առաջադիմական, այդ թվում մասնավոր, խառը, պետական ձևերի համալիր արմատավորման խթանումը: Այսպես, օրինակ, Հայաս-տանում սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժումը վիրա-հատության միջոցով և այդ ուղղությամբ կադրերի պատրաստումը, բ) բժշկական գիտությանը հատկացվող միջոցների ավելացումը, գ) առողջա-պահության ցանցի տարածքային կառավարման կատարելագործումը, դ) կադրերի որակավորման բարձրացումը և այլն:

17. Մանկամահացությունը կրճատելու նպատակով խստորեն մտա-հոգվել հղի, ծննդաբերող կանանց և երեխաներին սպասարկող առողջա-պահական հաստատությունների ցանցի վերականգնման ու կարգավոր-ման հարցերով: Մինչև 15 տարեկան երեխաներին կարիքի դեպքում ապա-հովել ձրի դեղամիջոցներով:

18. Հետծննդյան շրջանում երկու տարի վճարովի արձակուրդ և մինչև չորս-հինգ տարի աշխատանքային ստաժը պահպանելու պայմաններում նախադպրոցական հիմնարկներում, ներառյալ մինչև չորս և հինգ տարե-կան երեխաների ընդգրկվածությունը պակասեցնելու հաշվին, բարելավել սպասարկման մակարդակը մանկապարտեզներում, պետության հաշվին ավելացնել դրանց հատկացվող միջոցները: Դա թելադրվում է ավելի առողջ և ամրակազմ երեխաներ մեծացնելու անհրաժեշտությամբ:

19. Պետական բյուջեի լարվածության պայմաններում մայրության և մանկության պաշտպանությանը սատար կարող են կանգնել արհմիու-թյունները, ինչպես նաև վարձու աշխատանքի բոլոր օղակները: Խնդիրը վերաբերում է արտադրական օղակներում՝ շահույթներից, իսկ բյուջետա-յին հիմնարկներում՝ աշխատավարձի ֆոնդից տնտեսած գումարներից, հա-տուկ ֆոնդերից միջոցների գոյացմանը և դրանց նպատակային իրացմանը:

20. Հանրապետությունում կարելի է ստեղծել հատուկ «մայրության

Page 136: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

135

հիմնադրամ», խրախուսել ծնունդը, սատար կանգնել մայրերին, իմաստա-վորել մայրությունը: Ժողովրդագրական քաղաքականության իրականաց-մանը կարող են նպաստել նաև ձեռներեց մարդիկ, բաժնետիրական ընկե-րությունները, բանկերը, առևտրական օբյեկտները, ստեղծագործական միավորումները, եկեղեցին, հանրապետությունում գործող զանազան ընկերություններն ու կազմակերպությունները:

Բնակչության ծննդի և մահվան ցուցանիշների հետ միասին, անհրա-ժեշտ է անդրադառնալ գաղթի վարքագծին: Ընդհանուր բնակչությունը և ծնունդը կարող են ավելանալ կամ նվազել գաղթի հաշվին [12]:

Հետևություններ

Այսպիսով, ժողովրդագրության զարգացման օրինաչափությունների դրսևո-րման ուղղությունների, միտումների և բնակչության աճի գործոնների դերի բացահայտման ու գնահատման, ինչպես նաև ժողովրդագրական քաղաքա-կանության հավանական կիրառման հիման վրա կանխատեսվել են Հայաս-տանի բնակչության ծննդի և մահվան ելևէջները և բնական աճի պատկերը երկարատև հեռանկարում՝ մինչև 2050-2060-ական թվականները։

XX դարի Հայաստանը երիտասարդների երկիր էր, բարձր էր ծնունդը, ցածր էր մահացությունը, և չափազանց քիչ էր ծեր բնակչությունը։ XXI դա-րի ողջ ընթացքում Հայաստանում որոշակի փոփոխություն է ապրում բնակչության տարիքային կազմը։ Այդ ուղղությամբ սպասվելիք ժողովրդա-գրական փոփոխությունները կարտահայտեն այն օրինաչափությունները, որոնք հատուկ են զարգացած երկրներին արդի պայմաններում։ Դա նշա-նակում է, որ բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ, երեխաների և անչափահասների բաժնի նվազումն ուղեկցվում է թոշակառու և աշխա-տանքային տարիքի բնակչության բաժինն ավելանալու հետ։ XXI դարում Հայաստանը կբնութագրվի «ծերացած» բնակչությամբ, բնակչության տարի-քային բուրգում աստիճանաբար կգերիշխեն «ծեր» տարիք ունեցողները։

Հասարակության ծերացումը Հայաստանի Հանրապետությունում XXI դարում սկսվեց միանգամից և ձևավորվեց երկու ճանապարհով: Առաջինը բնական ճանապարհն էր, որով անցել են զարգացած երկրները, երբ աստի-ճանաբար նվազում է ծնունդը, ավելանում 70 և ավելի տարիք ունեցողների թիվը: Երկրորդ ճանապարհը սկիզբ առավ բացասական մեծ արտագաղ-թով, որի հետևանքով բնակչության կազմում արհեստականորեն ավելա-ցան 70 և ավելի տարիք ունեցողները:

Տարիքավորների նկատմամբ կիրառվող համազգային ծրագրի մշա-կումը դառնում է օրվա հրամայականը: Այն կարող է արտահայտվել ոչ

Page 137: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

136

միայն առողջապահական համակարգը վերափոխելու, ծերանոցների ցան-ցը զարգացնելու և դրվածքն արմատականորեն բարեփոխելու, այլև իրենց կարողություններին համապատասխան ծերերին աշխատանքային գործու-նեության մեջ ընդգրկելու, կոլեկտիվների հետ կապելու, աշխատանքում բարոյական աջակցության մթնոլորտ ստեղծելու, թոշակառուների կենսա-թոշակը բարելավելու և այլ հարցերում։

Անհրաժեշտ է կիրառել ծնունդն ավելացնող և «ծերացումը» մեղմող ժողովրդագրական քաղաքականություն։

Փետրվար, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ապրիկյան Գ., Ծերաբանություն. առողջության ամրապնդման և երկարակե-ցության գաղտնիքները, Ե., 2005։

2. Քոչարյան Շ., Հայաստան. Ժողովրդագրական մարտահրավերներ, «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, №1, 2006թ.։

3. Население и трудовые ресурсы, Справочник, М., 1990. 4. Россет Эд., Процесс старения населения, М., 1968. 5. World Population, Date sheet of the Population reference Burean. N-Y. 6. Народное хозяйство СССР 1988, М., 1989. 7. Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշար-

ժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, Ե., 2002: 8. Ռ.Եգանյան, Հայ ընտանիքի ահազանգը, «Ազատամարտ» շաբաթաթերթ, №13,

1993։ 9. Народное хозяйство СССР 1988, Стат. ежегодник. 10. Ходжабекян В., Демография и проблемы занятости в Армении. С начала XIX

века до середины XXI века, E., 2006. 11. Խոջաբեկյան Վ., Խոջաբեկյան Ա., Սահմանամերձ գոտիներում ժողովրդագրա-

կան քաղաքականություն մշակելու և կիրառելու անհրաժեշտությունը, 1988, Հայաստանի ազգային արխիվ, ֆ.2264., ց.1. գ. 21:

12. Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության արտագաղթը և միտումները մոտ ապագայում, «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, Ե., №3 (13), 2006։

Page 138: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Վ.Խոջաբեկյան

137

ДЕМОГРАФИЧЕСКИЕ ПРОЦЕССЫ В АРМЕНИИ

Владимир Ходжабекян, Амалия Галстян, Хачик Папазян, Марине Петросян

Резюме

На основе проявления закономерностей демографического развития, выяв-ления и оценки роли факторов прироста населения, а также вероятного претворения демографической политики в статье спрогнозирована картина колебаний рождаемости, смертности и естественного прироста населения Армении в долгосрочной перспективе.

Армения ХХв. была «молодой» страной, с высокой рождаемостью, низ-кой смертностью и очень незначительной долей пожилого населения. В те-чение ХХIв. возрастной состав населения подвергнется определенным изме-нениям, которые отразят закономерности, присущие современным развитым странам. Это означает, что уменьшение доли детей и подростков будет сопровождаться увеличением доли пенсионеров и населения трудоспособ-ного возраста в общей численности населения. Армения ХХIв. будет характе-ризоваться «стареющим» населением, в возрастной пирамиде постепенно бу-дут преобладать люди пожилого возраста, несмотря на то, что период до се-редины ХХIв. будет характеризоваться колебаниями показателей.

Старость – статистическое, а «старение» населения – динамическое по-нятие. Если пожилые люди всегда существовали, то «старение» общества обусловлено высоким уровнем экономического, социального, научно-техни-ческого и культурного развития. Причем «старение» населения началось с конца ХIХв. и в настоящее время характерно для всех развитых стран.

В научной литературе по демографии для характеристики «старения» общества, точнее, определения коэффициента «старения», пользуются раз-ными показателями. Несмотря на некоторую разницу в подходах к определе-нию «старения», основным показателем остается рост «стареющего» населе-ния в результате увеличения средней продолжительности жизни. Это приво-дит к снижению рождаемости, что, в свою очередь, становится условием роста показателя «старения».

«Старение» населения в Республике Армения в ХХIв. началось сразу и развивалось по двум направлениям. Первое – естественное, которое прошли

Page 139: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Վ.Խոջաբեկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

138

развитые страны, когда постепенно снижается рождаемость, увеличивается численность лиц в возрасте 70 лет и старше. Второе сформировалось вслед-ствие большого отрицательного сальдо миграции, когда в составе населения искусственно увеличилась численность лиц в возрасте 70 лет и старше.

Таким образом, на повестке дня – разработка общенациональной прог-раммы в отношении пожилого населения. Она может быть реализована не только посредством преобразований в системе здравоохранения, развития сети домов для престарелых и радикальными преобразованиями всей систе-мы, но и за счет включения престарелых (по мере их возможностей) в трудо-вую деятельность, привлечения их в коллективы, создания атмосферы мо-ральной поддержки и т.д.

Необходимо претворять демографическую политику, направленную на увеличение рождаемости и смягчение «старения» населения.

Page 140: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

139

ÆÜøÜàôÂÚ²Ü îàÐز̲èÀ

Լյուդվիգ Խաչատրյան

Ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին վերջին տարի-ներին մեզանում պարբերաբար ծագող և շրջանառվող քննարկումները ցույց են տալիս կարևորագույն խնդրի գոյությունը: Այլ բան է, որ նման քննար-կումները չեն բերում էական, գործնական եզրահանգումների: Արդյունքում՝ հայտնվում ենք մի հակասական իրավիճակում, երբ համարյա բոլորը իրա-վացիորեն զգում են ազգային-պետական կեցութjան գաղափարական հենքի պակասը, բայց մյուս կողմից՝ ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ խոսակցու-թյուն բացել այդ խնդրի շուրջ: Նման պարագայում բնական հարց է ծագում, թե ինչու: Առանց այս հարցին պատասխանելու, մեր խարխափումները կա-րող են երկար շարունակվել:

Մեր համոզմամբ, նման անորոշության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ճշգրտված չէ, թե ինչի մասին է խոսքը, որ երևույթը նկատի ունեն, երբ խոսում են ազգային գաղափարախոսության մասին: Մի դեպքում դա դի-տարկվում է որպես հազարամյակների ընթացքում ձևավորված մի արտա-նյութական, տեսական դրույթների համակարգ, մյուսում էլ` որպես առօրյա խնդիրների լուծմանն ուղղված գործնական հրահանգների յուրահատուկ տեղեկատու: Սա ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա առանձնահա-տուկ ուշադրություն դարձնել քննության առարկա երևույթի ճշգրիտ սահ-մանումներին ու ձևակերպումներին:

Ստորև ներկայացնում ենք տվյալ երևույթը բնութագրող հասկացու-թյունների բովանդակության և նրանց փոխադարձ կապի մեր ընկալումնե-րը: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող հասկացություններն ու դատողու-թյունները կիրառելի են ցանկացած քիչ թե շատ կայացած ազգի համար: Դա բխում է այն ընդհանրություններից, որոնք բոլոր ազգերին` ողջ բազմա-զանությամբ հանդերձ, միավորում են մի համամարդկային ընտանիքի մեջ:

Մենք համարում ենք, որ ազգային առանձնահատկություններն ընդ-հանրապես չեն կարող գնահատականների կամ ենթադրյալ առավելու-թյունների թվարկման հիմք հանդիսանալ: Եվ եթե ինչ-որ պարագաներում համեմատությունների անհրաժեշտություն է առաջանում, ապա դա պետք է անել առանձնահատկությունների, այլ ոչ թե ընդհանրությունների մեջ:

Page 141: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

140

Որևէ ազգային հատկանիշ ենթակա չէ «լավ է»-«վատ է» տիպի գնահատա-կանների, որովհետև ազգերը հետաքրքիր են ոչ թե նմանություններով, այլ` տարբերություններով:

Այսպիսով, վերադառնալով «ազգային գաղափարախոսություն» եզրին՝ նշենք, որ դրան զուգահեռ, հաճախ որպես հոմանիշ, օգտագործվում են «ազ-գային գաղափար», «ազգային ծրագիր», «ազգային առաքելություն» եզրերը: Այժմ անդրադառնանք այս հասկացություններին` ճշտելով յուրաքանչյուրի բովանդակությունն ու նրանց փոխադարձ կապը: Անկասկած է, որ դրանք մի տարողունակ երևույթի տարբեր բաղադրիչների արտացոլումն են, որոնք ի հայտ բերելու միջոցով միայն կմոտենանք բուն խնդրի էությանը:

1. Ազգային գաղափար

Յուրաքանչյուր ազգի համար սա աստվածային նախախնամությամբ սահ-մանված կոչում և գոյական ուղի է՝ ներդրված նրա ծագման և գոյության իմաստի մեջ: Ազգային գաղափարը վերժամանակային առաջադրություն է, որը ձևակերպում է ազգի ամենահիմնարար առանձնահատկությունները, որոնք ինվարիանտ են պատմական ժամանակաշրջանների նկատմամբ: Այն բացահայտում է գոյության նախաստեղծ իմաստը և չի կարող փոխվել մարդկանց խմբերի և, նույնիսկ, ողջ ազգի կամայական որոշումով: Այս հասկացությունը մյուսների հիմքն է և պատկանում է այն հասկացություն-ների թվին, որոնք արտահայտելով նախնական, հաճախ նաև ներզգայա-կան իմաստներ՝ դժվարությամբ են սահմանվում: Այն անպայման հզոր բարոյական լիցք է կրում և կոչված է կողմնորոշիչ հանդիսանալ ազգի ողջ պատմության ընթացքում:

Եթե ազգը կարողանում է ճշտորեն ընկալել ազգային գաղափարի ողջ էությունն ու խորհուրդը և իր պատմական ընթացքի մեջ հավատարիմ մնալ դրան, ապա գործ ունենք իր մեջ ներդրված ողջ կենսական ներուժը հե-տևողականորեն և արդյունավետ դրսևորման ձգտող հավաքականության հետ: Հակառակ պարագայում անխուսափելի են պատմական զանազան վայրիվերումներն ու կորուստները: Կարելի է ասել, որ ազգային գաղա-փարն առավել հակիրճ պատասխանում է հայտնի բանաձևի առա-ջին`«ովքե՞ր ենք մենք» հարցին՝ ձևակերպելով ամենագլխավոր և առանձ-նահատուկ հատկանիշը: Այս համատեքստով բավականին դիպուկ և տա-րողունակ է ռուս մտածող Վ.Սոլովյովի հետևյալ ձևակերպումը. «Ազգային գաղափարը ոչ թե այն է, թե ինչ է մտածում ազգը իր մասին ժամանակի մեջ, այլ` թե ինչ է մտածում նրա մասին Աստված` հավերժության մեջ»: Եվ եթե

Page 142: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

141

ազգն իր ընթացքի մեջ հավատարիմ և նախանձախնդիր է իր ծագման և գոյության խորհրդին, նա պետք է ստանձնի և կրի այդ խորհրդից բխող որոշակի պարտավորություններ, որոնց ձևակերպումը մեզ բերում է «ազ-գային առաքելություն» հասկացությանը:

2. Ազգային առաքելություն

Ազգի ծագման խորհուրդը` նախաստեղծ նպատակային առաջադրությունը բացահայտելիս ի հայտ է գալիս այն համամարդկային գործառույթը, որը բխում է ազգային գաղափարի անխաթար ընկալումից: Այլ խոսքով, եթե հասկանալի է ազգի ստեղծման, առաջացման խորհուրդը, ապա այդտեղից բխում է, թե ինչի համար է ստեղծված: Այն տվյալ ազգին առանձնահատուկ, նրա ծագումից բխող, նրա մեջ ներդրված հիմնական կենսական գործա-ռույթն է: Եվ եթե ազգը համակված է այդ գործառույթն առավելագույնս ան-խաթար, աներեր և հետևողականորեն իրագործելու գիտակցությամբ և կամ-քով, ապա գործ ունենք մի երևույթի հետ, որը մենք կանվանենք ազգային առաքելություն: Ինչպես ցանկացած առաքելություն, այն նույնպես իր էու-թյամբ նշանակում է իրագործման հանձնառություն և պարտականություն:

Ազգային առաքելություն հասկացությունը նույնպես պատասխանում է «ովքե՞ր ենք մենք…», նաև` «որտեղի՞ց ենք գալիս» հարցերին` «ինչո՞ւ» են-թատեքստով: Այն նույնպես անփոփոխ է վերջնական միտվածության առու-մով, բայց կախված է համամարդկային պատմական ընթացքի ճշգրիտ ըն-կալումից և այդ ընթացքի մեջ ազգի պարտավորություններից ու պարտա-կանություններից: Քանի որ մարդկային գոյության պատմական ընթացքն իր մարտահրավերներն է նետում բոլորին, այդ համաշխարհային գործըն-թացների մեջ ազգին առաջադրվող խնդիրներն առավելագույնս արդյունա-վետ լուծելու համար անհրաժեշտ է, որ ազգային հավաքականության բոլոր բաղադրիչները` ընդհուպ մինչև յուրաքանչյուր անձ, գիտակցեն լուծման համար անհրաժեշտ, նախնական պարտավորություններից բխող հատկա-նիշների համակարգի էությունը: Այդ բանն ապահովում է «ազգային գաղափարախոսություն» հասկացությունը:

3. Ազգային գաղափարախոսություն

Այս հասկացությունը պատասխանում է «ո՞ւր ենք գնում» հարցին` նկատի ունենալով հարափոփոխ աշխարհում ազգի պատմական ընթացքի միտ-վածությունը, ինչպես նաև այդ ընթացքի հավատարմությունը «ազգային գաղափար» և «ազգային առաքելություն» հասկացություններին:

Ակնհայտ է, որ պարտականությունների լիարժեք կատարումը, բացի

Page 143: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

142

նպատակային միտվածությունից, պահանջում է նաև տվյալ պատմական պահի առանձնահատկություններին համապատասխան գերակա հատկա-նիշների համախումբ: Ազգային գաղափարախոսությունն ընդգրկում է հենց այդ գերադասելի հիմնական հատկանիշներն ու պահվածքը` որպես նպա-տակային համալիր կենսակերպ: Այսպիսով, ազգային գաղափարախոսու-թյունը տվյալ ազգի և նրան պատկանող անհատների բարոյական և ֆիզի-կական կենսակերպի վարքականոնների գաղափարական, արժեքային հա-մակարգ է` ուղղված արտաքին և ներքին հարափոփոխ պայմաններում ազգային գաղափարից և առաքելությունից բխող սեփական իդեալներն ու առանձնահատկությունները պահպանելուն, զարգացնելուն և ազգային տեսակի պահպանմանը: Իհարկե, այսպիսի ձևակերպումը ենթադրում է, որ տվյալ ազգը և նրա անհատները տեղյակ են և ձգտում են հավատարիմ մնալ «ազգային գաղափար» և «ազգային առաքելություն» հասկացություն-ներին և լրջորեն տոգորված են ազգի` որպես հոգևոր ու կենսաբանական տեսակի, պահպանման և զարգացման, այսինքն՝ ճշմարիտ սերնդափոխու-թյան կամքով՝ հիմնված նախնյաց ժառանգության և համամարդկային կեն-սափորձի վրա: Ազգային գաղափարախոսությունը տվյալ պատմական շրջանի համար ուղենիշային արժեքային համակարգ է` ռազմավարական ուղղվածությունը պահպանելու, մարտավարական խնդիրները վերլուծելու և, դրան հանգույն, ընթացիկ գործունեությունն իրականացնելու համար:

Երբ այս հարցերում պարզություն է մտցված, տրված են «ո՞ւր ենք գնում» հարցի պատասխանները, առաջ է գալիս մի այլ հարց` ինչպե՞ս: Դրա պատասխանն է, որ մեզ բերում է հաջորդ` «ազգային ծրագիր» հաս-կացությանը:

4. Ազգային ծրագիր

Ընթացիկ կյանքի առաջադրած բոլոր տեսակի խնդիրները ինչպես յուրա-քանչյուր անհատին, այնպես էլ բոլոր ազգերին դնում են դրան համարժեք և արդյունավետ արձագանքելու պարտադրանքի առջև: Ինչպես որևէ անձ առօրյա կյանքում, ելնելով իր կենսագրությունից, ձգտումներից, նախասի-րություններից, ապագայի սեփական պատկերացումներից, պլանավորում է իր գործունեությունն իր իդեալներին և շահերին համապատասխան, այն-պես էլ ազգերն են որոշում իրենց անելիքները մարդկության համաշխար-հային ընթացքի մեջ և ջանում են կենսագործել դրանք: Ուղղակի այս պա-րագայում պլանավորման, որոշումներ կայացնելու և դրանք իրագործելու մեխանիզմներն անհամեմատ բարդ են և ենթադրում են կազմակերպվա-ծության շատ բարձր մակարդակ: Նման կազմակերպվածության առայժմ հայտնի ամենագործուն ձևը ազգային պետականությունն է: Պետականու-

Page 144: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

143

թյունը և ազգային ծրագիրը սերտորեն փոխկապակցված են և իդեալում ենթադրում են պետական կառույցի ու հասարակության առավելագույն փոխըմբռնում և փոխադարձ վստահության մեծ պաշար: Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր լուրջ ազգային ծրագրի մշակումը և կենսա-գործումը: Ակնհայտ է նաև, որ պետականությունն ինքը պետք է ամբողջո-վին ներծծված լինի ազգային գաղափարի, առաքելության և գաղափարա-խոսության սկզբունքներով:

Նույնիսկ պետականության առկայության դեպքում ազգային ծրագրի իրագործումն անհնարին է առանց հոգևոր և բարոյական համապատաս-խան միջավայրի: Այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է մեծ խնդիրներ առաջադրելու և լուծելու համար: Այսպիսով, ազգային ծրագիր իրագործելու համար անփոխարինելի գործոններ են անհրաժեշտ միջա-վայրը և առավելագույն կազմակերպվածությունը:

Նախքան վերը ներկայացված հասկացությունների որոշակիացումը հայկական իրականության պայմաններում, փորձենք դրանք ներկայացնել հնարավորինս հակիրճ ձևակերպումներով:

Այսպիսով, ազգային գաղափարը աստվածային, ազգային տեսակը տարբերակող առանձնահատուկ շնորհ է (կամ շնորհների համակարգ), աստվածային ծրագիր։

Ազգային առաքելությունը այդ շնորհից և ծրագրից բխող պարտավո-րություն և պարտականություն է՝ ստանձված Աստծո, մարդկության և սե-փական ապագայի առջև։

Ազգային գաղափարախոսությունը ազգային տեսակի հարատևման ձգտումից և առաքելության պարտականություններից բխող հատկանիշնե-րի ու կենսակերպի արժեքային և գաղափարական համակարգ է։

Ազգային ծրագիրը ազգային գաղափարի, առաքելության և գաղափա-րախոսության կենսագործման գիտակցված և հետևողական գործողու-թյունների համակարգ է՝ տրված ներկա և հաջորդ սերունդներին` որպես շարունակական և նպատակամղված ուղենիշ:

5. Հայկական իրողություններ

Տեսնենք, թե ինչ որոշակիություն կստանան վերը բերված ընդհանուր դա-տողություններն ու ձևակերպումները հայոց պատմական իրողությունների պարագայում: Այստեղ մեր ջանքերի արդյունավետությունն էապես կախ-ված է մեր դատողությունների հիմքում դրված պատմագիտական հայեցա-կարգից, ավելի ստույգ` հայ ժողովրդի պատմության ներկայացման մի շատ վճռորոշ հարցից` հայերը բնի՞կ են, թե՞ եկվոր: Մինչև XIX դարի կե-սերն այսպիսի հարցադրում ընդհանրապես չկար, քանի որ և՛ հայերի, և՛

Page 145: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

144

եվրոպական հասարակական գիտակցության մեջ ամրագրված էր դարերից և հազարամյակներից եկող մի անառարկելի համոզմունք. հայերն արար-չական օրերից են ապրում Հայկական լեռնաշխարհում, և նրանց երկիրը մարդկության ծննդի և փրկության վայրն է:

Սակայն, XIX դարի 2-րդ կեսին մինչ այդ անտարակուսելի համարվող այս հայեցակարգը սկսեց կտրուկ վերաքննության ենթարկվել, և դա իր համառ ու հետևողական շարունակությունն ունեցավ ողջ XX դարի ընթաց-քում: Այս երևույթի հիմնական պատճառները մի քանիսն էին, և դրանց մի մասը դեռ շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ արդի համաշ-խարհային պատմագիտության վրա:

Ինչպես կտեսնենք, դրանք մեծ անդրադարձ ունեցան և ունեն հայկա-կանության երևույթի և հայ ազգի ճակատագրի համար:

Այսպես կոչված եվրոպական լուսավորչական շարժման «հաղթա-կան» ալիքի վրա և լիբերալ-աթեիստական մտայնության հետևանքով XIX դարում գիտությունից, մասնավորապես՝ պատմագիտությունից արդեն ար-տաքսվել էր գոյակարգի աստվածային մոդելը: Դա բերեց պատմագիտու-թյան ծայրահեղ աշխարհիկացման՝ այն վերածելով հիմնականում քաղա-քական և, որոշ չափով, սոցիալական պատմության: Հնագույն ժամանակ-ներից հասած դիցաբանական, բանահյուսական, էպիկական, ավանդու-թային և դավանական նյութերը լավագույն դեպքում սկսեցին դիտարկվել որպես զուտ մշակութային շերտ և կասկածելի աղբյուր` հավաստիության առումով: Այսպես անտեսվում էր այն վիթխարի և բազմաշերտ տեղեկատ-վությունը, որ պարունակվում է նման նյութի մեջ, և ինչպես գնալով պարզ-վում է՝ իր հավաստիությամբ առնվազն չի զիջում նյութական, հնագիտա-կան աղբյուրներին:

XIX դարում հնագիտական հայտնագործությունների կտրուկ աճը, նորահայտ հնագիտական նյութերի առատությունը և դրանց կամայական մշակումը նպաստում էին հապճեպ կառուցվող մակերեսային պատմական մոդելների արագ տարածմանը` ի հաշիվ հասարակական մեծ հետաքրքրու-թյան: Հնագիտական նոր նյութի ավելացող ծավալի և եվրոպական պատմա-բաններին միակ հասանելի ու ընկալելի հունա-հռոմեական և, որոշ չափով, աստվածաշնչյան աղբյուրների ընդգրկման ակնհայտ անհամաչափելիու-թյունը բնավ չէր նպաստում օբյեկտիվ պատմական մոդելի ձևավորմանը: Եվրասնապարծության և շտապողականության մթնոլորտում ստեղծված նո-րաթուխ վարկածները հետևողականորեն ներդրվեցին եվրոպական կրթա-կան և գիտական համակարգի հիմքում՝ այդպիսով վերածվելով պատմագի-տական դոգմատիկ մոդելների: Եվ այսօր առկա է արդեն կարծրացած գիտա-կրթական մի համակարգ, որը թշնամաբար և արհամարհանքով է վերաբեր-

Page 146: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

145

վում ինչպես ավանդական պատմագիտական մոդելի վրա խարսխված ցան-կացած մտածողության, այնպես էլ գիտական այլախոհության որևէ դրսևոր-մանը: Դրությունը չեն փոխում նաև հետագա բազմաթիվ արժեքավոր հնա-գիտական և այլ հայտնագործությունները, որոնք, կասկածելի համառու-թյամբ, փորձ է արվում տեղավորել արդեն իսկ քարացած շրջանակներում՝ անտեսելով դրանից բազմացող հակասությունները:

Այստեղ էական դեր են խաղում նաև որոշակի քաղաքական շահա-գրգռություններ, ինչն ավելի է խճճում այդ մոդելով ներկայացվող հնագույն աշխարհի` առանց այդ էլ խիստ աղճատված պատկերը: Կարծես թե ամեն ինչ արվում է, որ մարդկային քաղաքակրթության օրրանը չունենա կենդա-նի ժառանգորդ: Հին աշխարհի խառնաշփոթի մատնված այդ պատկերի մեջ բացակայում են հայերն ու հայկական պետականությունը, և, ըստ այդ վարկածի, նրանք պատմական թատերաբեմում հանկարծակի հայտնվում են Ք.ա. VI դարում` անհայտ տեղից և անհասկանալի ձևով: Այս վարկածը ոչ միայն ամբողջովին հակասում է ողջ հայ պատմագրությանը, ավանդու-թյանը և օտար բազմաթիվ աղբյուրների տվյալներին, այլև անլուծելի հա-կասությունների գիրկն է նետում ողջ հայեցակարգը` մեծ խառնաշփոթ առաջացնելով նաև համեմատական լեզվաբանության, լեզվի պատմության, հնագիտության, պատմական աշխարհագրության, դիցաբանական և մշա-կութաբանական ուսումնասիրությունների և այլ ոլորտներում: Արդյուն-քում՝ այդ մոդելով հայությունն արտաքսվեց իր բնօրրանից և սեփական պատմությունից: Դա, ըստ էության, քաղաքակրթական եղեռն էր հայու-թյան և հայկականության հանդեպ և հետագայում իրագործված ֆիզիկա-կան եղեռնի գաղափարական նախապատրաստումը:

Ցավոք, հետագայում այդ արատավոր նորամուծության ներդրումն ավանդական պատմագրությամբ ձևավորված հայ ազգային գիտակցության մեջ կատարվեց նաև եվրոպական և խորհրդային կրթություն ստացած որոշ հայ գիտնականների ջանքերով, կայուն տեղ գրավեց նաև հայ կրթական և գիտական համակարգում, ստեղծվեց «պաշտոնական» կարգավիճակով պատմագրական մի դպրոց, որի հետևորդների համար այժմ հոգեբանա-կան, մտածողական, բյուրոկրատական և գիտական առաջխաղացման հետ կապված ահռելի դժվարություններ կան` վերադառնալու ազգային գիտա-կան ավանդույթի շրջանակները: Այդ է պատճառը, որ այդ շերտը, ունենա-լով զգալի վարչական ներուժ, բավականին ագրեսիվ է հակազդում նույն-իսկ օտար գիտնականների այն աշխատանքներին, որոնք բացահայտում են «պաշտոնական» տեսության աղաղակող հակասությունները՝ հաստատե-լով ավանդական պատմագիտության անբասիր հավաստիությունը: Այս-տեղ ոչ երկրորդական դեր են խաղում նաև որոշակի օտար, նաև քաղաքա-

Page 147: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

146

կան շրջանակների կողմից ցուցաբերվող աջակցության այլազան մե-թոդ-ները` ուղղված «պաշտոնական» դիրքորոշում ունեցող գիտնականների նյութական և վարչական դիրքերի ամրապնդմանը ժամանակակից հայա-գիտության մեջ:

Այս խիստ անհրաժեշտ միջարկումից հետո անցնենք բուն նյութին, այն է՝ ի՞նչ են նշանակում հայ ժողովրդի համար ազգային գաղափար, առաքելություն, գաղափարախոսություն և ծրագիր հասկացությունները: Մեր հետագա դատողությունների հիմքում դրված են գոյակարգի աստվա-ծային մոդելին համապատասխանող ավանդական պատմագիտությունը և մարդկության պատմության հնագույն շրջանին վերաբերող նորահայտ նյութերի և հետազոտությունների արդյունքները1:

6. Հայոց ազգային գաղափարը

Երբ ծանոթանում ենք մեզ հասած պատմական աղբյուրներում առկա հայկա-կան ներկայության ծավալներին, ակնհայտ է դառնում այն մեծ դերակատա-րությունը, որ հնագույն ժամանակներից ունեցել են հայերն ու Հայքը: Ասելով հայեր և Հայաստան՝ մենք հաշվի ենք առնում նաև այն, հաճախ արհես-տածին, բարդությունները, որոնք կապված են այդ հեռավոր ժամանակների դերակատար ազգերի ու պետությունների նույնադրման (իդենտիֆիկացիա) հետ: Դիտարկելով նույնիսկ միայն այն հիշատակումները, որոնք ընդունվում են անգամ «պաշտոնական» պատմագիտության կողմից, ակնհայտ է դառնում հայկականության վիթխարի դերը հնագույն աշխարհում, մանավանդ նոր հայտնագործությունների և հետազոտությունների լույսի ներքո: Ինչ արժեն թեկուզ այն նշանակությունն ու որակումները, որ տրված են հայերին և Հայկական լեռնաշխարհին հարևանների կողմից. դրախտի երկիր, արևելքի ազգ, արարչության վայր, սուրբ օրենքների և սուրբ ծեսերի պահապան երկիր ու ժողովուրդ, աստվածների ժողովի վայր, մարդկության փրկության երկիր, անմահության երկիր և այլն: Համաձայնենք, որ միայն համատարած և անա-ռարկելի իրողությունը կարող էր ստիպել այդ հարևաններին` մարդկության համար այդ կարևորագույն և պատվաբեր արժեքներն ու հատկությունները վերագրել ոչ թե իրենց, այլ մի ուրիշ ժողովրդի ու երկրի, այն էլ այդպես միաձայն և անվերապահ: Ի տարբերություն հայտնի մի քանի ազգերի, որոնք իրենք են իրենց համարում ընտրյալ ազգ, իսկ իրենց երկիրը` սրբազան հող, մեր դեպքում դա պնդում են հաճախ ոչ բարեկամաբար տրամադրված

1 Հարկ ենք համարում նշել, որ մեր պնդումներն ու եզրակացությունները լիովին հիմնավորված են։ Ուղ-ղակի այս գրության նպատակին, ոճին և ձևաչափին հարմար չէր լինի բազմաթիվ աղբյուրների և համո-զիչ պատմական փաստերի թվարկումը։ Դա կարելի է անել, երբ անհրաժեշտություն ծագի մանրամասն քննել ողջ առաջադրված հայեցակարգը։

Page 148: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

147

օտարները: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է: Հատկանշական է, որ համաշխարհային քրիստոնեությունը ևս նույ-

նությամբ պահպանեց մեր երկրի աստվածային և համամարդկային նշանակության ընդգծումը` մարդկության գոյության երկու սկզբնավորումն էլ (դրախտ և Նոյան տապան) կապելով հայկական տարածքի հետ: Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` սկսած սբ. Եղիշեից մինչև սբ. Գրիգոր Տա-թևացի, և մինչև օրս, հպարտությամբ և արժանապատվությամբ է մատնա-նշում մեզ բաժին հասած այդ աստվածային շնորհը: Եվ ընդհանրապես, հայ նախաքրիստոնեական և քրիստոնեական մշակույթն ու քաղաքակրթու-թյունը ծայրից ծայր ներծծված են հայկականության արարչական և համա-մարդկային դերի սթափ, պատասխանատու, արժանապատիվ զգացողու-թյամբ, գիտակցությամբ և ոգով:

Այսպիսով, ազգային գաղափարի մեր սահմանման համաձայն, որ-պես պատասխան «ովքե՞ր ենք մենք…» հարցի, կարող ենք ասել հետևյալը. հայերը` որպես բնիկներ, վաղնջական ժամանակներից, հազարամյակներ շարունակ ապրել են Հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում, որտեղ, ըստ հնագույն աղբյուրների և ավանդությունների, Աստված արարել և բնակեցրել է մարդուն` որպես նրա բնօրրան, որտեղից էլ սկիզբ է առել մարդկության պատմությունը: Այդ տարածքը Աստված տվել է հայերին ի պահպանություն` որպես Հայրենիք: Այստեղ են պահ տրվել նաև սուրբ օրենքներն ու սուրբ ծեսերը, այստեղից է ծագել աստվածային Լույսը (Արևելք), այստեղ է պահվել իմաստության և անմահության գաղտնիքը, այստեղ է իր փրկությունը գտել մարդկությունը` ի դեմս Նոյի, այստեղ է Աստծո և մարդու միջև հաստատվել հավերժական Ուխտը:

Ահա սա է, որ աստվածային նախախնամությամբ տրվել է հայությա-նը ի պահպանություն, և սա է այն գլխավոր հատկանիշը, որ տարբերում է հայերին ու Հայքը մյուս հին ու նոր ազգերից ու պետություններից: Սա հայության գոյության հիմքում դրված, առավելագույնս պարտավորեցնող գլխավոր առանձնահատկությունն է: Ինչպես տեսնում ենք, այս իրողու-թյունները կախված չեն մեր կամքից ու ժամանակից, և որևէ կերպ հնարա-վոր չէ դրանց ձևափոխումը կամ հրաժարումը դրանցից: Սա մեր ազգային գաղափարն է:

Հետևաբար, երբ XIX դարում շրջանառության մեջ դրվեց հայերի եկ-վորության վարկածը, ապա փաստորեն փորձ արվեց հայությանը զրկել ազգային գաղափարից: Եվ այժմ ցանկացած ջանք՝ գործադրված որևէ հայ կամ օտար անձի կամ խմբի կողմից` տարածելու այդ արատավոր վարկա-ծը, պետք է դիտարկել որպես հայությանն իր գոյության նախահիմքից` ազգային գաղափարից զրկելու փորձ:

Page 149: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

148

Ցանկացած արժեքավոր, մանավանդ հոգևոր լիցք կրող գաղափար ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր խորհրդանիշը: Համարյա բոլոր ժողովուրդներն էլ ունեն իրենց ինքնության խորհրդանիշները: Մեր պարա-գայում առկա են կարևոր առանձնահատկություններ: Հետևաբար, անդրա-դարձ կատարենք մեր ազգային գաղափարի երեք մեծագույն խորհրդանիշ-ներին` Մասիս լեռանը, խաչին, լեզվին ու այբուբենին և նրանց առանձնա-հատուկ բնույթին:

7. Մասիս կամ Արարատ լեռը

Հայոց պարագայում այս խորհրդանիշը այնքան անառարկելի է, այնքան հզոր ոգեղեն ու անվրեպ ազդեցություն ունի յուրաքանչյուր հայորդու և, նույնիսկ, ոչ հայի վրա, այնքան հնուց է կրում այդ գործառույթը, որ դժվար է նման երկրորդ երևույթ գտնել: Մասիսը աստվածային, հավերժական ու շարունակական ուղերձ է հայերին ու ողջ մարդկությանը` փրկության ու հավերժական ճշմարտությունների մասին: Սա այն աննախադեպ իրողու-թյունն է, երբ ազգային սրբազան խորհրդանիշն այդպիսին է նաև համայն մարդկության համար: Այսպիսի համամարդկային մի ուրիշ խորհրդանիշ իրոք չկա: Այն կարծես իր տեսքով ու դիրքով կոչված է անընդհատ հիշեցնել հայերին ու մարդկությանը, թե ովքեր ենք մենք և որն է մեր ազգային գաղա-փարը: Նաև խորհրդանշական է, որ մեր ճշմարիտ պատմության առևանգ-ման փորձի հետ միաժամանակ կատարվեց մեր ազգային գաղափարի այդ խորհրդանիշի ֆիզիկական գերեվարումը: Եվ մենք կվերադարձնենք մեր սրբազան լեռը, երբ լիովին տեր կկանգնենք մեր սկզբնական պատմությանը և աստվածատուր ազգային գաղափարին:

8. Խաչը

Մեր առանձնահատկությունն այն է, որ ունենք ազգային գաղափարի ևս մեկ համարժեք խորհրդանիշ` Աստծո և աստվածային լույսի նշան խաչը:

Խաչի համաքրիստոնեական խորհրդանշան դառնալու փաստը չպետք է մեզ խանգարի նշելու այն կարևոր իրողությունը, որ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը ծայրից ծայր լեցուն է վաղնջական սրբազան նշանի` խաչի պատկերներով` դեռ քրիստոնեական դարձից շատ ավելի առաջ: Եվ եթե մյուս քրիստոնյաների համար խաչը Հիսուս Քրիստոսի երկրային մահվան գործիքի սրբագործված նշանն է միայն, ապա խաչա-պաշտ հայոց համար այն ի սկզբանե եղել է Աստծո և նրա ճշմարտության լույսի խորհրդանիշը: Սա երկրորդ ազգային խորհրդանիշն է, որ լինելով

Page 150: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

149

մեր ազգային գաղափարի խորհրդանիշը, դարձել է նաև համամարդկային: Նկատի ունենալով հնագույն ժայռապատկերներից մինչև մեր օրերը ստեղծված խաչի պատկերների առկայության ծավալները մեր պատմական տարածքում՝ հարկ է փաստել, որ աշխարհի մնացած ողջ տարածքում չկա խաչի այնքան պատկեր, որքան միայն Հայկական լեռնաշխարհում:

Ազգային գաղափարի երրորդ խորհրդանիշը հայոց լեզուն և աստվա-ծապարգև, մաշտոցյան կատարյալ այբուբենն է:

Եվ հայը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տոգորված է ազգային գաղափարով և իր սրտում կրում է խաչը, մտքում` Մասիսը և շուրթերին մեսրոպատառ խոսքը:

Այսքանը՝ հայոց ազգային գաղափարի մասին: Պարզենք, թե ինչ է նշանակում մեզ տրված աստվածային առանձնա-

հատուկ շնորհը: Ամենից առաջ դա պարտականություն է և պարտավորու-թյուն: Հետևաբար, առանձնաշնորհի արժանանալը ենթադրում է որոշակի նպատակների, ուղղվածության և կենսակերպի հետևողական, աննահանջ իրագործում: Ուրեմն պարզենք, թե ինչ համամարդկային գործառույթ կա-տարելու, ինչ առաքելության են կոչված մեր ազգն ու երկիրը՝ արժանանա-լով նման շնորհը կրելու պատվին:

9. Հայոց ազգային առաքելությունը

Նախ, ի՞նչ է նշանակում՝ մեզ տրվել է որպես Հայրենիք այս սրբազան տա-րածքը, և այնտեղ պահ են տրվել սրբազան օրենքներն ու ծեսերը: Դա մեզ համար պետք է նշանակի անձնվիրաբար պաշտպանել հայրենի տարածքն ամեն տեսակ հոգևոր ու ֆիզիկական ոտնձգություններից, հետևել աստվա-ծային օրենքներին ու խրատներին` որպես կենսական ճշմարտություններ, և տանել հասցնել դրանք մյուսներին:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ հազարամյակներ շարունակ հա-յությունը պատվով և նախանձախնդրությամբ կատարել է իր այդ առաքե-լությունը` վաստակելով քաղաքակրթված աշխարհի անկեղծ հարգանքն ու համակրանքը: Մարդկային քաղաքակրթության շրջանակներում տեղա-վորվող որևէ հին կամ նոր ազգի, պետության պատմությունը դիտարկելիս՝ այնտեղ անպայման կգտնեք հայերի և հայկականության որոշակի հիշա-տակում, մեծ մասամբ ակնածանքով և համակրանքով` իրենց երկրին հայերի բերած նպաստի և վաստակի համար:

Աղբյուրները վկայում են, որ հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհից բոլոր ուղղություններով պարբերաբար մարդկային, հո-

Page 151: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

150

գևոր և մշակութային հզոր ալիքներ են տարածվել՝ հասնելով երկրագնդի ամենահեռավոր անկյունները: Աստվածաշնչյան Ադամի, ապա Նոյի սե-րունդների տարածման պատմությունը, արդի գիտության կողմից առաջա-դրվող հնդեվրոպական քաղաքակրթության ձևավորման մոդելը այդ իրո-ղությունների ամենաակնառու հաստատագրումն են: Այդ մասին անչափ կարևոր տեղեկություններ են պարունակվում զանազան ժողովուրդների պատմական հիշողության մեջ` բանահյուսական, առասպելաբանական, պատմամշակութային և այլազան դրսևորումների տեսքով: Ցավոք, մեզա-նում անչափ քիչ ուշադրություն է դարձված այդ հսկայական նյութի հա-վաքման, համադրման, համակարգման և միասնական պատկերի մեջ ներ-կայացնելու խնդրին:

Երբ ամենայն ուշադրությամբ, անկեղծությամբ և առանց արհեստածին նախապաշարումների ծանոթանում ենք հայ և օտար բազմատեսակ աղ-բյուրների տվյալներին, ձևավորվում է մի պատմական համապատկեր, որ-տեղ բավականին պարզորոշ ուրվագծվում են հայության և Հայքի դերակա-տարությունը հնագույն աշխարհում և դրա համապատասխանությունն առաքելական նպատակին: Այս գործընթացների ժամանակագրական պատ-կերը, երբ համադրում ենք մեր սեփական պատմական իրողությունների հետ, նկատվում են բավականին հետաքրքրական և ուսանելի օրինաչափու-թյուններ: Հնարավորինս համառոտ անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Նախ փաստենք, որ հնագիտական նորագույն հետազոտություններն աներկբա ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհում` սկսած առնվազն Ք.ա. XI հազարամյակից, առկա է և անընդհատ շարունակվել է տվյալ ժամա-նակաշրջանի համար ամենաբարձր և զարգացած քաղաքակրթություն: Նշենք միայն Պորտասարի, Մոխրաբլուրի, Մեծամորի, Շենգավիթի, Ագա-րակի, Սյունիքի հնավայրերում վերջին տարիներին կատարված պեղումնե-րի դեռ նախնական արդյունքները, Քարահունջի աստղագիտական համալի-րի հետազոտման տպավորիչ արդյունքները: Անկասկած է, որ հնում հայերը միշտ էլ տիրապետել են տվյալ ժամանակաշրջանի ամենախոր գիտելիքնե-րին և ամենաբարձր տեխնոլոգիաներին: Որ դրանց հետագա տարածման կենտրոնը հիմնականում Հայքն է, երևում է, ի թիվս այլ փաստարկների, թեկուզ այն բանից, որ այլ տեղերում նման երևույթների ի հայտ գալու ժամա-նակային և տարածական համադրումն ուրվագծում է մի որոշակի կենտրո-նից հետզհետե տարածվելու պատկերը: Արդյունքում՝ պարզորոշ ուրվագծ-վում է կեցության որոշակի մոդելի տարածում բոլոր ուղղություններով, և այդ կենտրոնը, ներառելով ողջ Հայկական լեռնաշխարհը, հաստատում է

Page 152: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

151

միակենտրոն քաղաքակրթության տեսության իրավացիությունը: Սկզբնական ժամանակներում, երբ մեր ժողովուրդն անվերապահորեն

նվիրված և հավատարիմ էր իր առաքելությանն ու պարտականություննե-րին, լեռնաշխարհից կատարվող արտահոսքերը գիտակցված և նպատակա-մղված բնույթի էին: Բայց հենց որ ազգային գաղափարի ընկալման ինչ-ինչ աղավաղումների հետևանքով առաքելական գիտակցությունը թուլանում էր, նվազում էր նաև պարտականության զգացումը: Իսկ այդ պարտականու-թյուններն են. անձնվիրաբար պաշտպանել հայրենի աստվածատուր տա-րածքը հոգևոր և ֆիզիկական ոտնձգություններից, հետևել աստվածային օրենքներին` որպես կենսակերպ և, ապա, այդ գիտակցությունն ու հմտու-թյունները տարածել մյուսների մեջ: Ազգային առաքելության գիտակցման թուլանալը նշանակում է թերանալ այս երեք հիմնական պարտավորություն-ներից մեկի կամ մի քանիսի մեջ: Քննարկենք այդ դեպքերը:

Աստվածային նախախնամությամբ և ծրագրով մեզ տրված սրբազան տարածքի հոգևոր և ֆիզիկական պաշտպանության հարցում հայերի նա-խանձախնդրությունը գործնականում անթերի կարելի է համարել համարյա ողջ պատմության ընթացքում: Եվ եթե ինչ-ինչ ժամանակներում, արտաքին բիրտ ուժերի չդադարող հարձակումների արդյունքում տարածքային ժամա-նակավոր ընկրկումներ են եղել, ինչի հետևանքով սրբազան տարածք են թա-փանցել ու հաստատվել օտար ցեղեր, միևնույն է, մինչև XIX դարի վերջերը հայերը շարունակում էին բնակվել ողջ Հայկական լեռնաշխարհում:

Ինչ մնում է հոգևոր տարածքի պաշտպանությանը, ապա այստեղ մեր ժողովրդի պայքարն իր հոգևոր նախահիմքերի և արժեքային համակարգի համար գործնականում անընդմեջ է եղել ողջ պատմության ընթացքում: Այլ բան է, որ չդադարող արտաքին էքսպանսիայի պատճառով ստեղծվող ան-բնական կացությանն ինչ-որ կերպ հարմարվելու ձգտումն, այնուամենայ-նիվ, իր հետ բերում էր զգալի խաթարումներ ներքին կյանքի կազմակերպ-ման սկզբունքների մեջ` առաջ բերելով կեցության աստվածային օրենքնե-րից հեռանալու վտանգավոր միտվածություն:

Չնայած պատմության այսպիսի ընթացքը բերում էր առաքելական ներուժի զգալի նվազման, առաքելական երրորդ, ինչ-որ իմաստով մեխա-նիկական բաղադրիչը` արտահոսքը, պահպանվել է մի զարմանալի, հիրա-վի միստիկական հետևողականությամբ:

Կարծես թե անկախ այն բանից, թե հայությունը տվյալ պահին որքա-նով է ներքնապես պատրաստ հոգևոր-իմացական արժեքներ տարածողի իր դերակատարմանը, լեռնաշխարհից պարբերաբար տարածվում են զանգվածային արտագնա ալիքներ: Եթե ներքին կացությունը գտնվում է

Page 153: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

152

հոգևոր բարվոք վիճակում, այդ կամավոր կատարվող արտահոսքերն առաքելական տրամաբանության մեջ են, և տեղի են ունենում թշնամական կամ տարերային ուժերի պարտադրանքով, երբ թույլ է, անգամ բացակա-յում է տանելիքի գիտակցված ներուժը: Նման դեպքերում երկրից տեղի է ունենում ոչ թե գիտակցված, ներքին հզորությունը չթուլացնող արտահոսք, այլ` պարզագույն արտագաղթ, ինչն անընդհատ նվազեցնում է ազգի ընդ-հանուր ներուժը: Նախանձախնդիր ընթերցողն ինքը կարող է նշել մեր պատմության մեջ արձանագրված նման բազմաթիվ փաստեր` ընդհուպ մինչև մեր օրերում, մեր աչքի առջև կատարված մեծ արտագաղթը:

Որոշակի պահերի այսպիսի ընթացքն իր հետ բերում էր հայրենիքում մնացող հայության շարունակական թուլացման, ընդհուպ մինչև պետակա-նության կորուստ: Բայց ամենամեծ և դաժան հարվածը հայությունը ստա-ցավ XIX դարի վերջերից սկսված և մինչև XX դարի 20-ական թվականները շարունակվող Եղեռնի հետևանքով, երբ Հայկական լեռնաշխարհի մեծա-գույն մասում հետևողականորեն բնաջնջվեց հազարամյակների ընթացքում ձևավորված ինքնատիպ հոգևոր-էթնիկական միջավայրը և հայությունն արտաքսվեց իր սրբազան տարածքի մեծագույն մասից: Չնայած այս հրե-շավոր իրողությունն արդեն ոչ մի կապ չուներ ազգային առաքելության գի-տակցված դրսևորման հազարամյակների ավանդույթի հետ, այնուամենայ-նիվ, աշխարհով մեկ ցրված հայության բեկորները հնարավորինս շարու-նակում են կատարել քաղաքակրթական իրենց դերակատարությունը՝ զգա-լի ավանդ բերելով իրենց ապաստան տված երկրների ընդհանուր զար-գացմանը` կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Ինչ մնում է արդի Հայաստանի Հանրապետությանը, ապա չնայած ազգային բնականոն գոյության համար անհրաժեշտ կենսատարածքի և հոգևոր-էթնիկական միջավայրի ամբողջականության կտրուկ նվազմանը, միևնույն է, նրա առաքելական պարտականությունը ամբողջովին պահ-պանվում է, և պարտազանցությունն ու հրաժարումն ազգային առաքելու-թյունից կբերի հայության և հայկականության սկզբունքային հեռացմանը պատմական թատերաբեմից: Ավելին, այժմ, քան երբևէ, անհրաժեշտ են գիտակցված կամքի և կազմակերպվածության արտակարգ բարձր մակար-դակ, աշխարհով մեկ ցրված հայության ներուժի համախմբում և առաքելա-կան խնդրի արդյունավետ լուծման ընդունակ հայկական ընդհանրական կերպարի և կենսակերպի ձևավորմանն ու դաստիարարակությանն ուղղ-ված համազգային ջանքեր: Ահա այս, կենսականորեն երկընտրանք չունե-ցող նպատակի իրագործման ճանապարհն անցնում է ազգային գաղափա-րախոսության միջով:

Page 154: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

153

10. Հայոց ազգային գաղափարախոսությունը

Մեր ազգային առաքելությունն ի՞նչ պահանջներ է դնում մեր կենսակերպի սկզբունքների և մարդկային հատկանիշների վրա, և ինչպիսի՞ն են պատ-մական իրողություններն այդ առումով:

Որևէ երկարաժամկետ առաքելություն` կապված սերունդների շա-րունակական գործունեության հետ, ենթադրում է այդ առաքելության գի-տակցման պահպանում և անաղարտ փոխանցում: Հակառակ պարագայում առաքելությունն ընդհատվում է և խափանվում: Իսկ պահպանել և փոխան-ցել` նշանակում է սերնդեսերունդ համակողմանի իրազեկել նախորդ ճշմարիտ պատմությանը, դաստիարակել և ուսուցանել այնպես, որ յուրա-քանչյուր սերունդ օրգանապես զգա մի ընդհանուր պատմական շղթայի մեջ իր` որպես հերթական օղակի, անելիքն ու պատասխանատվությունը: Որովհետև միայն մեկ մարդկային կյանքի տևողությամբ առաջնորդվող անհատը կամ հավաքականությունը լիովին անպիտան է ոչ միայն որևէ առաքելություն կրելու, այլև պարզ մարդկային սերնդափոխություն բնա-կան, բարոյական և արդյունավետ ձևով իրագործելու համար:

Ակնհայտ է, որ ճշմարիտ սերնդափոխության հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե մարդու հարափոփոխ անձնական նախասիրությունները, այլ նախնիներից ժառանգած կենսափորձն ու համամարդկային անանց ար-ժեքները: Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակ-ներում, ներառյալ վերջին մոտ 200 տարիների աթեիստական որոշակի մտայնություններով հագեցած պատմությունը, որևէ ազգի կամ ժողովրդի գոյությունն անպայմանորեն խարսխված է այս կամ այն դավանական համակարգի, այն է՝ հավատքի վրա:

Ինչ վերաբերում է մեզ, ապա արդեն իսկ մեր ազգային գաղափարի և առաքելության հիմքում ներդրված են աստվածային, համամարդկային և ազգային այնպիսի հզոր և վերժամանակային ազդակներ, որ աշխարհըն-կալման հոգևոր-դավանական համակարգն արդեն հայկականության գոյության անհրաժեշտ անօտարելի բաղադրիչն է:

Ուշադիր և համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ հազար-ամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհի հավատքային համա-կարգն անխափան գործել է՝ պահպանելով արարչական և աշխարհընկալ-ման միևնույն մոդելը: Թերևս որոշ աղճատումներ եղել են Արարատյան թագավորության անկումից հետո միասնական պետականության ամրա-պնդման ժամանակ` հելլենիզմի բուռն ներխուժման և արմատավորման ժամանակներում: Այդ ժամանակներն ավարտվեցին հայոց քրիստոնեա-կան դարձով, ինչը նշանակում էր վերադարձ սկզբնական հավատքին, նրա պարունակած արժեքային համակարգին և սեփական ինքնությանը: Իսկ

Page 155: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

154

այդ հավատքը, որն ըստ էության կարելի է կոչել խաչապաշտություն կամ լուսապաշտություն, հազարամյակների ընթացքում ձևավորել էր առաքի-նությունների վրա հիմնված մի հզոր կենսակարգ, որը հնարավորություն էր տվել հայությանը և Հայքին ակնառու և կարևորագույն դերակատարու-թյուն ունենալ աշխարհում:

Հայկական կենսական համակարգն աչքի է ընկնում ուշագրավ հատ-կություններով: Գիտակցված առաքելական արտահոսքերի պարագայում դրսից ներթափանցումները կապված էին հիմնականում առանձին փոքրիկ խմբերի վերադարձի հետ, որն անխուսափելիորեն ուղեկցվում էր օտար, լեռնաշխարհի համար նոր գաղափարների ու արժեքների ներբերմամբ: Դրանց մի մասը ձևափոխվում և հարմարեցվում էր` օրգանապես ներառ-վելով սեփական արժեքային, ավանդական համակարգի մեջ, կամ մերժ-վում էր` որպես սեփական համակարգի հետ անհամատեղելի երևույթներ: Հետագայում, երբ օտար և անծանոթ գաղափարներն ու բարքերը լեռնաշ-խարհ էին մտնում արդեն հարևանների ռազմական ներթափանցումների հետ և, հաճախ, ունենում էին ուժային աջակցություն, հայկական կենսա-կան համակարգը շարունակում էր գործնականում անխաթար պահել հո-գևոր-բարոյական միջավայրը շնորհիվ ներքին ամրության և կայունության՝ քայքայիչ ներթափանցումների դեմ ցուցաբերելով առողջ օրգանիզմին հա-տուկ պաշտպանական մեծ ներուժ: Հայության բնատուր հակումը նոր գա-ղափարների ու երևույթների հանդեպ առաջին հերթին խարսխված է այն բանի վրա, որ ազգային գիտակցության մեջ խոր արմատներ նետած արժե-քային համակարգը` իր հզոր ֆիլտրող կարողությամբ, զերծ է պահում ազգային ինքնությունը խեղումների վտանգից: Բայց եթե խաթարված է այդ պաշտպանիչ համակարգը, նման հակումը հղի է ծանր հետևանքներով: Երբ ազգային գիտակցության մեջ արժեքային ամբողջական համակարգը փշրված և լղոզված է, արտաքին ներթափանցումների դեմ շարունակվող բացությունը շատ արագ բերում է ազգային նկարագրի և ինքնագիտակցու-թյան կտրուկ էրոզիայի՝ ազգային հանրույթը վերածելով տարամետ ան-հատների մի հավաքականության, որն ընդունակ չէ մեծ խնդիրներ առա-ջադրել և լուծել: Նման փոշիացած վիճակում խիստ դժվարանում է ազ-գային մարմնի ներսում կայուն կմախք-կառույցների կայացումը: Միայն նպատակասլաց և հետևողական ջանքերի շնորհիվ է հնարավոր կայուն և արժեքակիր խտացման կետերի շուրջ ազգային-հասարակական ամբողջա-կան և արդյունավետ միջավայրի վերականգնումը:

Ազգային գաղափարի և առաքելության գերակայությանը ենթակա կենսական համակարգի հիմքում ընկած են կեցության կազմակերպման սկզբունքները և առաքինությունների որոշակի համախումբ, որոնց ամրա-

Page 156: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

155

գրումն է հենց ազգային գաղափարախոսության բուն էությունը: Եթե կարողանանք առանձնացնել այն արժեքային համակարգի կորիզը

և մարդկային հիմնական հատկանիշները, որոնց շնորհիվ, հազարամյակներ շարունակ, հնարավոր է եղել պահպանել հավատարմությունն ազգային գա-ղափարին և առաքելությանը, ապա դրանով, ըստ էության, ազգային գաղա-փարախոսության էվոլյուցիոն պատկերի ուրվագիծը կունենանք:

Ազգային կեցության արմատավորված սկզբունքներից կարող ենք առանձնացնել հետևյալները. սրբազան տարածքի բնիկ զավակի և պահա-պանի գիտակցություն; անմնացորդ և գիտակցված նվիրվածություն սեփա-կան հավատքին; զգայուն և նախանձախնդիր վերաբերմունք ճշմարտու-թյան, բարոյականության և արդարության նկատմամբ; անձնվեր պայքարի պատրաստակամություն արտաքին հոգևոր և քաղաքական պարտա-դրանքների դեմ; երկյուղած, ակնածալի վերաբերմունք ավանդույթի, նախ-նիների և նրանց ժառանգության հանդեպ; հոգևոր, մշակութային և իմացա-կան արժեքների ընդգծված կարևորում; հոգևոր և բարոյական հեղինակու-թյունների ինստիտուտի բարձր կարգավիճակ; պատասխանատու և շահա-գրգիռ վերաբերմունք մատաղ սերնդի ապագայի նկատմամբ; հասարակա-կան բոլոր շերտերի ներկայացուցչական ներգրավվածություն երկրի և հա-մայնքների կառավարման մեջ; պետական, հասարակական և սոցիալական շերտերի միջև փոխհարաբերությունների արդյունավետ և արդարացի կարգ; հավատքի, արդարության և ներքին պատասխանատվության վրա խարսխված ռեաբիլիտիվ (ոչ ռեպրեսիվ) իրավական համակարգ; հասարա-կական, դասային, սոցիալական շերտերի հարգալից վերաբերմունք չգրված օրենքների ու վարքականոնների հանդեպ; հասարակական կառուցվածքի հիմքում ընտանիքի սրբության, անհատական կամքի ազատության և ազ-գային առաջնահերթությունների արդյունավետ համադրում` ուղղված ազ-գի հարատևմանը և այլն, և այլն…

Փորձենք նկարագրել պատմականորեն ձևավորված առաքինի հայի կերպարը` առաձնացնելով որոշ առաքինություններ, որոնց բազում օրի-նակները նախանձախնդիր ընթերցողն ինքնուրույն կգտնի հայոց պատմու-թյան յուրաքանչյուր էջում: Ինչպիսի՞ բնորոշ հատկություններ են ընկած այդ առաքինությունների հիմքում. անսահման նվիրվածություն հավատ-քին, հայրենիքին, պարտքին, ընտանիքին; բարեպաշտություն; մտքի ազա-տություն` հիմնված սեփական արժեքային համակարգի խոր գիտակցու-թյան վրա; արիության, ազնվության, վեհանձնության, կարեկցանքի, աշ-խատասիրության, հավատարմության բարձր գնահատանք; արժանա-պատվության և ամոթի զգացման խիստ չափանիշներ; բնատուր հակում մշակույթի, կրթության, իմացության նկատմամբ; ստեղծագործական ջիղ;

Page 157: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

156

ընտանիքում տղամարդու և կնոջ հարաբերությունների ներդաշնակ մոդել; ընտանիքի սրբություն, դրա ներսում տարբեր սերունդների (առնվազն երեք սերունդ) փոխհարաբերությունների ուսանելի ավանդույթ; կնամեծար վարք; բնատուր նախաձեռնող խառնվածք; բնության հետ ներդաշնակ կյանք; ժուժկալ և համեստ կենցաղ; ուղղամտություն; խոնարհ խառնվածքի և ըմբոստության զարմանալի համատեղում; ակնածանք գիտելիքների և գիտուն մարդկանց նկատմամբ; հարգանք աշխատանքի ու մշակույթի մարդու և նրա գործի հանդեպ; հարգանք օտարների ավանդական արժեք-ների հանդեպ; օտար քաղաքակրթությունների, մշակույթների և մարդկանց հետ հարաբերվելու բնատուր ընդունակություն; հարգանք պետական կար-գուկանոնի հանդեպ; հանդուրժողականություն ազգային փոքրամասնու-թյունների նկատմամբ և այլն, և այլն…

Պարզ է, որ վերը նշված սկզբունքային արժեքներն ու հատկանիշները, և ոչ միայն նշվածները, ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություն-ներ են կրել, կատարվել են առաջնահերթությունների վերադասավորում-ներ: Մանավանդ վերջին մի քանի դարերում` պետականության կորստի և օտար գերիշխանության պայմաններում: Բայց հույժ կարևոր է այն հանգա-մանքը, որ ազգային և հասարակական կյանքը միշտ էլ ընթացել է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտում, որ անպայմանորեն խրախուսվել են ավանդական արժեքները և մերժվել ու պախարակվել են հակառակ հատ-կանիշների ու մոտեցումների ցանկացած դրսևորումներ: Դա պետք է վե-րագրել այն բանին, որ ազգային գաղափարը և առաքելությունը հազար-ամյակների ընթացքում այնքան խոր են արմատավորվել ազգային հոգե-մտակերպի մեջ, այնպես են հղկել ազգային գաղափարախոսությունը որ-պես կեցության համակարգ, որ նույնիսկ XIX դարից սկսված պատմական նենգափոխումները, Մեծ եղեռնի բերած մարդկային, նյութական և տարած-քային հրեշավոր կորուստները, 70 տարիների պետական աթեիզմի և ազ-գերի համահարթեցման ագրեսիվ նկրտումներն ի զորու չեղան հայությանն անվերադարձ զրկել իր պատմության ճշմարիտ տրամաբանությունից: Ինչ խոսք, սթափ հայացք նետելով մեր օրերի իրողություններին՝ դժվար չէ փաստել, որ վերը նշված առաքինությունների զգալի մասը ոչ միայն դուրս է մղված անհատական և հասարակական կյանքից, այլև դրանց մի մասը սկսել է միամիտ, ծիծաղելի և հնացած համարվել հասարակական որոշ շերտերի գիտակցության մեջ:

Ավելին, հասարակական փոխհարաբերություններում գերիշխող են դառնում այնպիսի հատկանիշներ, վարքի այնպիսի դրսևորումներ, որոնք

Page 158: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

157

սկզբունքորեն հակասում են ավանդական ազգային արժեհամակարգին և միշտ էլ դատապարտելի են համարվել: Գուցե ոմանք, ովքեր հուսահատ-ված են այս տխուր իրողություններից, հակված կլինեն մեր առաջադրու-թյունները միամիտ և ժամանակավրեպ համարել: Բայց տրվել նման տրա-մադրությունների՝ նշանակում է, որ մենք համաձայն ենք ինքնության գրա-վականի կորստին: Ազգային գաղափարախոսությունն ազգային գոյակեր-պի պահպանիչ համակարգն է, որը կոչված է ինչպես առողջ և ներդաշնակ պայմաններ ազգին ապահովելու, այնպես էլ, առանց սեփական ինքնու-թյունը վտանգելու` այլոց հետ հարաբերվելու համար: Առաջնորդվել այս-րոպեական, թվացյալ պրագմատիկ մոտիվներով, առանց անդրադառնալու, թե ինչ արժեհամակարգի հիման վրա ենք վճիռներ կայացնում և ինչ կո-րուստների գնով, կնշանակեր կամովին օտարվել ազգային գաղափարա-խոսությունից, հետևաբար նաև՝ ազգային գաղափարից ու առաքելությու-նից: Դա, իր հերթին, կնշանակեր, որ այսօր մեր առջև ծառացած բոլոր ներ-քին ու արտաքին մարտահրավերներին արձագանքելու մեր մեխանիզմնե-րը զրկում ենք ճշմարիտ կողմնորոշիչներից՝ այդպիսով վտանգելով մեր միակ օրինական և անգնահատելի իրավունքը` հարատևելու իրավունքը:

Բավական է ազգային առաքելության գիտակցության դիրքերից դի-տարկել այսօրվա բոլոր մեծ ու փոքր խնդիրներն ու դժվարությունները, որպեսզի պարզ դառնա, որ դրանք այնքան էլ ծանր ու անհաղթահարելի չեն, որ մենք դատապարտված չենք միայն գոյատևման ստորացնող հար-ցերով զբաղվելու, այլև ընդունակ ենք շատ ավելի մեծ կենսագործումների:

Եվ, որքան էլ պարզամիտ թվա, բոլոր իրական հիմնախնդիրների լուծման բանալին աստվածային նախախնամությամբ մեզ տրված առաքե-լությանն է պահ տրված: Կվերականգնենք մեր գիտակցված հավատարմու-թյունը մեր առաքելությանը՝ շատ հարցեր կգտնեն իրենց բնական լուծում-ները: Հակառակ պարագայում մենք անպաշտպան ենք մնալու եղած ու գալիք մարտահրավերների հանդեպ:

Սթափվելու, բարդույթներից ազատվելու, լրջորեն մտորելու և համա-պատասխան հետևությունների անհրաժեշտությունն այժմ ծառացած է յուրաքանչյուր հայի, հասարակական կառույցների, պետական մեքենայի և ողջ ազգի առջև: Եվ եթե յուրաքանչյուրս իր տեղում և բոլորս համատեղ կամք ցուցաբերենք շտկելու այս տխուր իրավիճակը, դուրս գալու անէացնող թմբիրից, տեր կանգնելու մեր պատմությանը և ապագային, ապա «ինչպե՞ս» հարցին կպատասխանի ազգային ծրագիրը: Եվ այս հարցում է առաջին հերթին անհրաժեշտ այնքան տարփողվող ազգային միասնությունը:

Page 159: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Լ.Խաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

158

11. Հայոց ազգային ծրագիրը

Վերն արդեն նշել ենք, որ ազգային ծրագիրը և պետականությունը սերտո-րեն փոխկապակցված են և իդեալում ենթադրում են պետական կառույցի և հասարակության առավելագույն փոխըմբռնում և փոխադարձ վստահու-թյան մեծ պաշար: Տվյալ պարագայում փոխըմբռնումը նշանակում է, որ հասարակության մեջ գերիշխող են ազգային ինքնությունն ապահովող հոգևոր-կենսական արժեքային համակարգի վերականգնման ձգտումներն ու կամքը, իսկ պետական կառույցը պատրաստակամ է իր ողջ կազմակեր-պական կարողություններն ուղղել այդ գլխավոր խնդրի իրագործմանը: Սա է ազգային պետականության գլխավոր հատկանիշը: Ակնհայտ է, որ ազ-գային ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պետական և հասա-րակական ջանքերի համակողմանի և նպատակամղված համադրում: Այն պետք է դառնա խոր և համակողմանի քննարկումների առարկա, և դրա գլխավոր ձևակերպողներն ու նախաձեռնողը պետք է դառնան բոլոր շահա-գրգիռ անհատներն ու, անպայման, պետությունը: Ակնհայտ է, որ այս աշ-խատանքի շրջանակները թույլ չեն տալիս ազգային ծրագրի մեր տարբե-րակը ներկայացնել անհրաժեշտ լրջությամբ: Դա առանձին և ծավալուն գործ է, որը հստակ գծագրություն կստանա միայն ընդհանուր և համակող-մանի քննարկումների արդյունքում: Սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ ցանկացած ազգային ծրագրի ակունքում և հիմքում պետք է լինի ազգային գաղափարի, առաքելության և գաղափարախոսության բացա-հայտման և ներդրման խնդիրը մեր ազգային, պետական, հասարակական կյանքի բոլոր և, առաջին հերթին, կրթական, մշակութային ու քարոզչական ոլորտներում: Առանց այդ հասկացությունների բովանդակության մեջ խո-րամուխ լինելու և ընկալելու, մենք կմնանք ռեֆլեկտիվ ընթացքի պատան-դը, ինչը լրջորեն վտանգում է մեր` որպես ազգ և քաղաքակրթություն պահ-պանվելու և աստվածային ծրագրում մեր առաքելությունը մինչև վերջ իրա-գործելու հազարամյակների պատգամը: Ակնհայտ է, որ պարտականու-թյունը կարող է կատարվել կամ չկատարվել: Բարոյական արարածը չի կարող ազատվել աստվածային ծրագրի իշխանությունից: Մենք այն կարող ենք կրել մեր ճակատագրում կամ որպես օրհնություն, կամ որպես անեծք: Եվ մենք ենք կատարելու այդ ընտրությունը:

Ապրիլ, 2007թ.

Page 160: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Լ.Խաչատրյան

159

ДРЕВО САМОИДЕНТИЧНОСТИ

Людвиг Хачатрян

Резюме

Национальная идея, национальное предназначение, идеология и программа – эти понятия для современной Армении и нации в целом, переживающих се-рьезный идейный кризис, имеют фундаментальное значение.

Почти во всех работах, рассматривающих задачи, стоящие перед стра-ной сегодня, отмечается насущная необходимость выявления национальных идеологических предоснов определения доминирующей системы ценнос-тей, нравственных и политических ориентиров. К сожалению, некоторая размытость терминологии, неточное употребление понятий, отсутствие со-держательной конкретики зачастую ведет аналитиков к неразберихе в суж-дениях и заключениях.

В данной статье рассматриваются вопросы содержания и взаимосвязи указанных понятий-проблем, предлагается их разграничение, описание и формулировки. Анализ общих проблем автор проводит в контексте армян-ских реалий, на фоне определенной исторической картины.

Page 161: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

160

ÆÜâ亱ê Æð²Î²Ü²òÜºÈ ÐºÔ²öàÊàôÂÚàôÜ

Տիգրան Սարգսյան

Մենք նախևառաջ պետք է հասկանանք հեղափոխություն սահմանումը: Հե-ղափոխություն բառը ծագել է ուշ լատինական revolutio` շրջադարձ, հեղա-շրջում բառից, որն ունի նաև բնության, հանրության կամ գիտակցության զարգացման խոր, որակական փոփոխության իմաստ: Հեղափոխությունը ենթադրում է որակական մեկ վիճակից մեկ այլ վիճակի թռիչքաձև անցում՝ իբրև բնության, հանրության կամ մտածողության զարգացման կարևորա-գույն օրինաչափության դրսևորում:

Ամեն անգամ, երբ հեղափոխություն սահմանումն օգտագործում ենք հա-սարակական գործընթացների առնչությամբ, մենք պետք է հասկանանք՝ որտե՞ղ է տեղի ունենում հետազոտվող հանրության կամ ավելի լայն իմաս-տով՝ օբյեկտի որակական փոփոխությունը: Ուկրաինական՝ «նարնջա-գույն», վրացական՝ «վարդերի» և ղրղզական՝ «կակաչների» հեղափոխու-թյան օրինակները ցույց են տալիս, որ երբեմն հեղափոխությունը հասկաց-վում է ոչ թե որպես հանրության վիճակի որակական փոփոխություն, այլ որպես իշխանության փոփոխում` հանրության ուժային ճնշման ներքո, և լայն հասարակության ուշադրության կենտրոնում ոչ թե նոր գաղափարա-խոսության, քաղաքականության, տնտեսության կամ, ավելի ստույգ, զար-գացման գոյաբանության1, այլ անհատի ու իշխանության ղեկին գտնվող խմբի հարցն է:

Այսպիսով, հաճախ ցանկանալով կատարել որակական փոփոխու-թյուններ՝ զանգվածները հանդես են գալիս հօգուտ հեղափոխության, ընդ որում՝ իշխանության հերթափոխի տեսքով, չգիտակցելով, որ իրականում

1 Գոյաբանություն – դասական փիլիսոփայության մեջ՝ ուսմունք կեցության մասին, որ հանդես է գալիս իբրև փիլիսոփայական համակարգի բազային բաղադրիչ։ Գ-ն համարժեք է մետաֆիզիկային իբրև կե-ցության մտահայեցողական համընդհանուր որոշարկումների համակարգի։ Գ-ն, ըստ էության, արտա-ցոլում է աշխարհի պատկերը, որը համապատասխանում է իրականության ճանաչման որոշակի մա-կարդակի և ամրագրվում է տվյալ դարաշրջանին, ինչպես նաև այս կամ այն փիլիսոփայական ավան-դույթին բնորոշ փիլիսոփայական կատեգորիաների համակարգում։ Այս իմաստով յուրաքանչյուր փիլի-սոփայական և ընդհանրապես տեսական համակարգ անպայման հենվում է որոշակի գոյաբանական պատկերացումների վրա, որ կազմում են նրա կայուն բովանդակային հենքը և ենթարկվում փոփոխու-թյունների իմացության զարգացմանը զուգընթաց- ծան.՝ խմբ.։

Page 162: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Տ.Սարգսյան

161

իրենց կարիքները, պահանջները գործողության այլ հարթություններում են և չեն կարող բավարարվել իշխանության հեղաշրջումային հերթափոխի օգ-նությամբ: Եվ իրականում, արդեն ի կատար ածված «հեղափոխությունից» որոշ ժամանակ անց հանրությունը հասկանում է, որ ունեցածի և ցանկա-լիի միջև տեղ գտած բացը լրացնելուն ուղղված փոփոխությունների շարժ տեղի չի ունենում, և իրավիճակը բարդանում է նաև իշխանության եկածնե-րի և իշխանությունից զրկվածների միջև քաղաքական մարտերով: Հետևա-բար, դժվար է հեղափոխություն անվանել իշխանության այն հեղաշրջու-մային հերթափոխը, որը տեղի է ունեցել առանց կարիքների բավարարման իրական մակարդակի որակական փոփոխությունների, քանզի, իրակա-նում, բեկում տեղի չի ունենում: Իշխանության են գալիս ուրիշ մարդիկ՝ հին գոյաբանական կերտվածքով, ինչը դժվար է համարել բեկում:

Ակնհայտ է, որ խոսելով հեղափոխության անհրաժեշտության մասին՝ հարկ է շեշտը դնել այնտեղ, թե որտեղ է բեկումը (նոր գոյաբանության հի-ման վրա), թե հեղափոխության արդյունքում ինչպիսի ինքնակազմակերպ-ման որակական չափանիշներ և հանրության գործունեության մեխանիզմ-ներ կփոխվեն, և ոչ թե այնտեղ, թե ինչ եղանակով ինչ-ինչ ուժեր եկել են կամ պետք է գան իշխանության և թե ինչ որակներ պետք է նրանց բնորոշ լինեն:

Նաև պետք է հասկանալ հեղափոխական գործընթացի էությունը՝ կանգ առնելով դրա բոլոր փուլերի վրա:

Հեղափոխական գործընթացի առաջին փուլն առավել քողարկված է և ենթադրում է հեղափոխական գաղափարի (նոր գոյաբանության) առաջա-ցում: Նման գաղափար կարող է ծնվել մեկ մարդու գլխում կամ մարդկանց խմբում: Այդ գաղափարն անցնում է փորձաքննության որոշակի ճանա-պարհ, կուտակվում են գիտելիքներ, գալիս է գաղափարի իսկության որո-շակի գիտակցում:

Մի փոքր շեղվենք և նշենք, որ մարդու էությունն իր հավատն է, հա-վատը Աստծո, իր, ազգի, գաղափարի, ապագայի նկատմամբ: Առանց հա-վատի մարդը վերածվում է վտանգավոր մի տարրի, որը քայքայում է հան-րությունը, սպանում սիներգիզմը և ժխտում համակեցության կանոնները: Առանց հավատի հնարավոր չէ կառուցել ներդաշնակ հանրություն, քանզի ինքդ քեզ հետ համաձայնության գալն անհնարին է դառնում:

Գաղափարն այնուհետև տարածվում է ավելի լայն զանգվածների մեջ, սկսվում է նոր՝ հիմնականում ոչ ֆորմալ ինստիտուտների առաջացման գործընթաց (երկրորդ փուլ): Այդ ինստիտուտներում ձևավորվում է փոփո-խությունների, զարգացումների գաղափարների ինստիտուցիոնալ հիշո-ղությունը: Այստեղ պետք է հասկանալ, որ խոսելով նոր ինստիտուտների երևան գալու մասին՝ նկատի ունենք գոյաբանության նոր շրջանակներում

Page 163: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

162

կերտվող նոր հարաբերությունների, նոր սուբյեկտների, նոր ձեռնհասու-թյունների և գիտելիքների ծնունդը:

Այդպիսի ինստիտուտները վաղ թե ուշ անխուսափելիորեն հակա-սությունների մեջ են մտնում հին գոյաբանության շրջանակներում գործող ինստիտուտների հետ: Առաջ է գալիս հակամարտություն, ինչն էլ հանգեց-նում է իրական բեկման (երրորդ փուլ): Եվ հենց այս բեկումն է, որ կապված է մարդկանց որոշակի խմբի կամային գործողությունների հետ, խումբ, որն ունի կամ ձեռք է բերում իշխանության լծակները, իսկ այդ գործողություն-ներն ուղղված են դեպի փոփոխություն և զարգացում, ինչը, որպես կանոն, մենք անվանում ենք հեղափոխություն:

Ներկայացնենք մի սխեմա, որը ցույց կտա այն ամենը, ինչի մասին խոսեցինք (տե՛ս Հավելված 1):

Ակնհայտ է, որ հեղափոխություն կարելի է կատարել լոկ այն դեպ-քում, երբ հանրությունը պատրաստ է ընկալել նոր գոյաբանությունը, և մենք ակներևաբար հակասություն ենք տեսնում հանրության կազմակերպ-ման ձևի ու բովանդակության միջև: Այդ հակասությունը կարող է հանդես գալ հետևյալ երկու սցենարներից մեկի դրսևորմամբ.

• առաջին սցենարը ենթադրում է հանրության այնպիսի բովանդա-կային փոփոխություն, որը պահանջում է դրա կազմակերպման ձևի փոփոխություն,

• երկրորդ սցենարը ենթադրում է հանրության կազմակերպման ձևի փոփոխություն, որը կբերի դրա բովանդակության փոփոխության։ Առաջին սցենարի էության բացահայտման համար մեջբերենք մի քաղ-

վածք ժամանակին աղմուկ հանած Է.Թոֆլերի «Իշխանության փոխակեր-պություն» գրքից. «300 տարի առաջ արդյունաբերական հեղափոխությունը սկիզբ դրեց նյութական արժեքների ստեղծման նոր համակարգի գոյությանը: Գործարանային խողովակները վեր հառնեցին այնտեղ, որտեղ մի ժամանակ դաշտեր էին… Ի վերջո, ուր գալիս էին գոլորշու շարժիչները և գործարա-նային խողովակները, դրանց ամենուրեք հետևում էին քաղաքական փոփո-խությունները: Քանդվում էին միապետությունները կամ պահպանվում էին միայն զբոսաշրջիկներին գրավող ծիսակատարները… Եթե հակիրճ խոսենք, նյութական արժեքների ստեղծման նոր համակարգի առաջացումը խարխլեց իշխանության հին համակարգի բոլոր հենակետերը՝ ի վերջո փոխելով ըն-տանեկան կենսաձևը, բիզնեսը, քաղաքականությունը, պետական կառուց-վածքը և ընդհանուր առմամբ համաշխարհային իշխանակարգը… Նրանք, ովքեր պայքարում են ապագայի նկատմամբ հսկողության հասնելու համար,

Page 164: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Տ.Սարգսյան

163

գործադրել են ուժ, հարստություն ու գիտելիք»1: Թոֆլերը ցույց է տալիս հանրության մինչինդուստրիալ կազմակերպ-

ման ձևից դեպի ինդուստրիալ հասարակություն որակական անցման գործ-ընթացները՝ դիտարկելով դրանք հետմոդեռնիստական տեսության շրջա-նակներում: Նյութական արժեքների նոր համակարգի ծնունդն այստեղ հանդես է գալիս իբրև ուղենիշային գործընթաց, որն էլ հենց հրահրում է հեղափոխություն (բեկում):

Այս օրինակն առաջին սցենարի դրսևորումն է, որի պարագայում հանրության բովանդակային փոփոխությունը հանգեցնում է նրա կազմա-կերպության ձևի փոփոխության:

Երկրորդ սցենարի բովանդակալից բացահայտման համար կարելի է անդրադառնալ Հայաստանի նորագույն պատմությանը: Խոսքը Հայաստա-նում 1991թ. հեղափոխության մասին է, երբ հայ ժողովուրդը հրաժարվեց խորհրդային կայսրության շրջանակներում հանրության կազմակերպման սոցիալիստական ձևից՝ հօգուտ Հայաստանի անկախ պետության շրջա-նակներում հանրության կազմակերպման կապիտալիստական ձևի: Սա-կայն անկախության առաջին տարիները մեզ ակնհայտորեն ցույց տվեցին և ինչ-որ առումով մինչ օրս ցույց են տալիս, որ հանրությունը բովանդակային առումով պատրաստ չէր ընկալել ազատության ժողովրդավարական սկզբունքի հիման վրա կառուցված նոր գոյաբանությունը, որը կառուցված է ազատության սկզբունքի հիման վրա, որը նաև ենթադրում է, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու կայացրած որոշումների, սեփա-կան կեցության և ապագայի համար:

Այսօր պետք է պատասխանենք մի հարցի (հատկապես նախընտրա-կան գործընթացների աշխուժության պարագայում), թե ինչու Հայաստա-նում հեղափոխություն տեղի չի ունենում, ինչու նախընտրական մրցարշա-վում հասարակությունը լիովին անտարբեր է տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ և փոփոխություններ կատարելու փորձ չի անում: Շարունակելով մտորումների այս շղթան՝ գալիս ես եզրահանգման, որ իրականում Հայաստանի Հանրապետության 15-ամյա գոյության ընթաց-քում ձևավորված կառավարչական համակարգի և հայ հանրության կարիք-ների ու պահանջների միջև հակասություն գոյություն չունի: Բացակայում է այն հասարարական խավը (կամ այն չի հասել այնպիսի վճռորոշ կետի), որը Հայաստանի զարգացման նոր գոյաբանության ձևավորման հիմք կհանդիսանար: Հանրության մեջ գերակա են հարմարվողականության տրամադրությունները, որոնք մասամբ բխում են օբյեկտիվ պատճառներից՝ պայմանավորված բնակչության աղքատության բարձր աստիճանով և

1 Թոֆլեր Է., «Իշխանության փոխակերպություն», 2004թ., էջ 32։

Page 165: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

164

կրթության ցածր մակարդակով: Քաղաքականությունում հաճախ դիտվում է գաղափարախոսությունների ու ծրագրային մոտեցումների լիակատար բացակայություն, իսկ տնտեսությունում` առևտրի բուռն զարգացում, ինչն իբրև բազային գործընթաց բնորոշ է անգամ ոչ թե ինդուստրիալ, այլ մինչինդուստրիալ հասարակությանը: Այսինքն՝ անկախ պետությունը մեր էությունը չէ, մեր հանրության էությունը չէ:

Ի՞նչ է պետք անել, որպեսզի Մյունհաուզենի պես կարողանանք մենք ինքներս մեզ հանել ճահճից: Ակնհայտ է՝ հարկավոր է հեղափոխություն գիտակցության մեջ:

Հեղափոխություն գիտակցության մեջ. դա հայ հանրության նոր տե-սիլի ձևավորումն է, որը դեռևս գոյություն չունի պատկերացումներում, որը, սակայն, իրագործելի է:

Մեր կարծիքով, կարելի է առանձնացնել երեք տարածություն։ Առաջին տարածությունը բարձրագույն մտքի դրսևորումն է (տրաս-

ցենդենտության տարածություն): Երկրորդ տարածությունը պատմական իրադարձություններում տեղ

գտած օրինաչափությունները բացահայտելն է, համաշխարհային ուղենի-շային գործընթացներն առանձնացնելը, և դրա հիման վրա՝ mainstream-ի շրջանակներում ռացիոնալ հանրություն կառուցելը:

Երրորդ տարածությունն առասպելականն է, որտեղ գերակա դիրք են գրավում որոշակի դոգմաներ, որոնք վերածվում են վարքի կանոնների ու հանրության կառուցման սկզբունքների:

Մենք միշտ էլ ընտրություն ունենք, թե որ տարածությունում աշխատել: Առաջին տարածությունում անհրաժեշտ է մտածողության տիպալո-

գիականացում և սեփական պարադիգմի մշակում (զարգացման գոյաբա-նություն): Պետք է հայտնվի որևէ առաջնորդ կամ մարդկանց մի խումբ, որոնք ոգեշնչված կլինեն և կունենան սեփական նախագծերի իրագործման անասելի ցանկություն:

Այդ առաջնորդը համոզում է, որ իր գաղափարները ճշմարիտ են և իրագործելի, և առաջնորդվելով գերագույն իմաստով՝ հանրությունը մո-տեցնում է հեղափոխական փոփոխությունների: Նրա հիմնական ռեսուրսը անձնական համոզվածությունն է, որով և վարակում է շրջապատին: Շրջա-պատում սկզբում կուրորեն հավատում են նրան, հետո իրենք են դառնում այդ գաղափարների կրողները և սկսում ավելի մեծ զանգվածներ վարակել այդ գաղափարներով: Որպես հետևանք հանրությունում տեղի են ունենում որակական փոփոխություններ: Այդ ճանապարհով գնացել է Սինգապուրը:

Երկրորդ տարածությունը պահանջում է գիտելիքի ձեռքբերում և սեփական օրինակով գիտելիքի իրագործման ռազմավարության մշակում:

Page 166: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Տ.Սարգսյան

165

Այս տարածքում իրագործվում է հասցնող զարգացման պարադիգմը: Այսինքն, հիմնվելով զարգացած երկրների փորձին և արդյունքներին հաս-նելու եղանակների ուսումնասիրության վրա՝ մենք հարստացնում ենք մեր գիտելիքը, կատարում զանգվածային վերապատրաստում բոլոր մակար-դակներում և ջանում ներմուծել «best practice»: Սակայն անում ենք ոչ թե զուտ ընդօրինակման ձևով, այլ բովանդակային փոփոխություններ կատա-րելով: Այս ճանապարհով է գնում ասօրվա Հայաստանը:

Երրորդ տարածքում մենք պետք է սեփական առասպելաբանությունը այժմեական դարձնենք: Այս տարածքում գիտելիք ենք վերցնում մեր սեփա-կան պատմական անցյալից, ժողովրդի պատմական հիշողությունից, բա-ցահայտում ենք մեր արժեքները, նորմերը, դոգմաները և ապրելակերպը, ապրում այդ կանոններով՝ անկյունաքար դարձնելով վարմունքի կանոննե-րը: Իսկ զարգացումը հասկանում ենք որպես հանրության կառուցման սե-փական առասպելաբանությունից վերցված սկզբունքների և կանոնների լիակատար ներմուծում: Այդ ճանապարհով գնում է Իրանը:

Ո՞ր ճանապարհն է ընտրում ընթերցողն այս երեքից: Որպես օգնություն, մտածող մարդկանց համար, առաջարկում եմ հե-

տևյալ վարկածը: Վարկած՝ «Պատմությունը սկսվում է ապագայում»: Թեզիս 1. Համաշխարհային պատմությունը ազգերի, ժողովուրդների

ապագայի տեսիլի համար պայքար է: Հաղթանակում են միայն այն ազգերը, որոնք ի վիճակի են ստեղծել այդ տեսիլը, ի վիճակի են այն ճանաչել: Եվ աստվածայինն այն է, որ տեսիլը գալիս է և համակում ժողովրդին...

Թեզիս 2. Այս տեսիլը պետք է իրագործելի լինի: Եթե այն իրագործելի

չէ, ապա այն տեսիլ չէ: Տեսիլի իրագործելիության նախապայմանն այն է, որ տեսիլը համակում է ընտրյալների ուղեղները, իսկ ընտրյալներն իրենց հետևից պետք է տանեն ազգին, ժողովրդին:

Թեզիս 3. Հաղթողների պատմությունը միշտ գրվում է ելնելով ապա-

գայից: Պատմությունը միշտ վերիմաստավորվում է և վերաշարադրվում ապագայի տեսանկյունից: Պատմությունից հարկ է վերցնել այն, ինչն օգ-նում է առաջ գնալ, ինչն ապագայի տեսիլի մեջ է տեղավորվում: Անցյալի հետ աշխատելու ունակությունը ապագան կերտելու հնարավորություն է ստեղծում:

Թեզիս 4. Հայ հասարակության հիմնական խնդիրն այսօր այն է, որ

մեզանում չկա ապագայի տեսիլի միասնականություն: Հասարակության

Page 167: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

166

անջատվածությունը, որը բնույթով օբյեկտիվ է, կարող է հաղթահարվել միայն դեպի ապագան, այլ ոչ թե անցյալն ուղղված ձգտումով:

Թեզիս 5. Ընտրյալներ և առաջնորդներ կլինեն այն անձինք, որոնց

այս տեսիլը երևան կգա, այն անձինք, որոնք համոզված կլինեն և կհավա-տան դրան և հանուն դրա կզոհաբերեն իրենց համար ամենաթանկը: Հե-տևաբար, իրենք կկարողանան մյուսներին էլ վարակել այդ տեսիլով: Ընտրյալները պետք է այսօր տեսնեն այդ ապագան և ապրեն դրանով: Եվ միայն այդ ժամանակ մյուսներն իրենց կհավատան և կգնան իրենց հետևից: Ոչ միանգամից, բայց կգնան: Դա հեղափոխության ճանապարհն է: Դա հեղափոխության էությունն է:

Թեզիս 6. Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունների այլընտրանքի

բացակայությունը կապված է այն բանի հետ, որ բացակայում է ապագայի տեսիլի այլընտրանքը: Իշխանության փոփոխության կոչերն ուղղված են դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա, և ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այսօրվա իշխանության այլընտրանքը կարող են լինել միայն նրանք, ովքեր կգնան հետևյալ սխեմայով. հավատ – ապագայի հստակ պատկերացում - այդ ապագայի առանցքային թեզիսների ճշտորոշ սահմանում:

Թեզիս 7. Անցյալի տարածքում աշխատելը նշանակում է կառուցել

անցյալին հասնելու հայեցակարգ: Անցումային տնտեսություններում իշ-խանությունը դառնում է ոչ այլընտրանքային այն պատճառով, որ հասա-րակությունն ի վիճակի չէ միավորվել ապագայի տեսիլի շուրջ: Չկան լուրջ ինստիտուտներ, որոնք ի վիճակի են նախագծել ապագան:

Ընդ որում՝ աշխատել անցյալի հարթությունում և մրցակցել պետա-կան կառույցների հետ հնարավոր չէ, քանի որ ռեսուրսային ներուժի տարբերությունն ակնհայտ է:

Թեզիս 8. Այսօր կառավարությունից բացի չկա մի կուսակցություն

կամ հասարակական կազմակերպություն, որը կարող է առաջարկել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ավելի գրագետ և ամբողջական ծրագիր: Եվ անկախ նրանից, թե ով կգա իշխանության գլուխ, այդ ծրագիրն այլընտրանք չի ունենա, քանզի այն գտնվում է mainstream-ի մեջ:

Թեզիս 9. Այլընտրանքը՝ մարտահրավեր է աշխարհին, հեղափոխու-

թյուն է մտածողության մեջ, իսկ այդպիսի հերոսներ Հայաստանում չկան: Կան մարդիկ, որոնք իշխանության են ձգտում՝ ապագայի միակ, արդեն իսկ իրականացվող, նախագիծն իրագործելու համար: Հետևաբար, պայքարի

Page 168: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Տ.Սարգսյան

167

իմաստն էլ ոչ թե ապագայի, այլ արդեն իրագործվող նախագծի լավագույն իրագործման համար է: Ով էլ գա իշխանության գլուխ, կանի այն, ինչ ար-վում է արդեն այսօր, կգործի ավելի լավ կամ ավելի վատ, սակայն իրա-գործվող նախագիծը նույնը կմնա:

Այսպիսով, մենք պետք է հետ գանք դեպի պատմություն, վերիմաս-

տավորենք այն, և լուծելով մեր ինքնաճանաչման հարցը՝ կառուցենք հայ-կական նոր հասարակություն: Մենք պետք է փոխվենք էությամբ, ոչ թե ձևով: Պահվածքին և կյանքին ներկայացվող կանոնները պետք է մեծա-մասնության համար լինեն ընդունելի, ցանկալի և կիրառելի: Մենք պետք է մեզ բարեհարմար և պաշտպանված զգանք շնորհիվ այն բանի, որ կարող ենք ինքնուրույն մշակել մեր կեցության նորմերը: Եվ միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ահա սա է մեր հասարակությունը և մեր էությունը:

P.S. Մտածող մարդը միայն այն մարդն է, ով ձգտում է աշխարհի

ամբողջական ընկալմանը: Խելացի մարդն այն մարդն է, ով այդ հենքի վրա կարող է կանխորոշել

ապագան: Իմաստուն մարդն այն մարդն է, ով իր աշխարհընկալման հետ ապ-

րում է ներդաշնակ:

Ապրիլ, 2007թ.

КАК ОСУЩЕСТВИТЬ РЕВОЛЮЦИЮ?

Тигран Саркисян

Резюме

Мы должны вернуться в историю, переосмыслить ее и, решив вопрос о само-идентификации, построить новое армянское общество. Мы должны изме-ниться по сути, а не по форме; задаваемые каноны поведения и жизни долж-ны быть приемлемы, желаемы и применяемы для большинства; мы должны чувствовать себя комфортно и защищенною именно благодаря тому, что в состоянии самостоятельно вырабатывать нормы бытия. Только тогда мы сможем сказать, что это есть наше общество и наша суть.

Page 169: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.

168

Հավելված 1 Բեկման սխեմա

անցյալ

ապագա

հնի և նորի կոնֆլիկտ

տեսիլք

վարքագծի փոփոխու-թյուն

Page 170: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. Հուշագիր հեղինակին

169

Հուշագիր հեղինակին

«21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդվածներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմա-ները: «21-րդ ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութե-րը հանդիսանում են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոս-վում են։ «21-րդ ԴԱՐ» հանդեսի հրապարակումները արտահայտում են հեղինակ-ների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը 1. Հոդվածները ներկայացվում են տպագիր (2 օրինակ) և համակարգչային շար-

վածքով (MS WORD ծրագրով), «Sylfaen», «Arial LatArm» (հայերեն) և «Sylfaen», «Times New Roman» (ռուսերեն, անգլերեն) տառատեսակներով, 11 տառաչափով (ֆոնտով):

2. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, ունենա լուսանցքներ, ձախից` 1.0սմ, աջից` 3.0սմ, վերևից ու ներքևից` 2.5սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդ-վածը պետք է ունենա համառոտագիր և ամփոփագիր։ Ամփոփագիրը ներկայաց-վում է բնագրից տարբեր լեզուներով։

3. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ համարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի ան-գամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրակա-նություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցան-կը, 10 տառաչափով, բնագրի լեզվով, օրինակ՝

1. Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира, М., 1986.

2. Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական ան-վտանգության համատեքստում, «21-րդ դար», # 1, 2003, էջ 5։

3. Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997, from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998.

4. http://www.oecd.org/dsti/sti, March 1, 2001.

4. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմա-նությունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրական խորհուրդ

Page 171: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

«21-րդ ԴԱՐ»

տեղեկատվական-վերլուծական հանդես Տարեկան բաժանորդագրության գինը`

Բաժանորդագրությունն իրականացվում է Հայմամուլի, «Նորավանք»

ԳԿՀ կայքի (www.noravank.am), ինչպես նաև «21-րդ ԴԱՐ» հանդեսի

խմբագրության միջոցով։

Տեղեկությունների համար դիմել՝

Հեռ.՝ (374 10) 440 473,

(374 93) 543 171

Ֆաքս՝ (374 10) 440 473

E-mail: [email protected]

www.noravank.am

Հայերեն տարբերակ` 4 համար – 20000 դրամ

Ռուսերեն տարբերակ` 2 համար – 10000 դրամ

Անգլերեն տարբերակ` 2 համար – 15000 դրամ

Page 172: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2007.pdfՍ.Մինասյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ. 4 բնագավառում ձեռք բերված վերջին

171

«21-ՐԴ ԴԱՐ ՆՈՐԱՎԱՆՔ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԱՆԴԵՍ

Խմբագրական խորհուրդ

Հայաստանի Հանրապետություն, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1 Կայք` www.noravank.am

Էլ.-փոստ՝ [email protected], [email protected] Հեռախոս՝ + (374 10) 44 38 46

Ֆաքս + (374 10) 44 04 73

Հանձնված է տպարան 08.06.2007թ. Հիմնադիր՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

Թուղթը՝ կավճապատ, ֆորմատը՝ 70x100 1/16 Պայմանական 15 մամուլ։ Տպաքանակը՝ 300։

Տառատեսակը՝ Sylfaen Վկայականը՝ 01Մ 000234

Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում